Օրվա լրահոսը
Խավարի արքայազնը՝ Օզզի Օսբորնը կարիերան ավարտեց ամենալուսավոր արարքով
Մահվանից 2 շաբաթ առաջ կազմակերպված համերգի ողջ հասույթը՝ 190 միլիոն դոլար, նա ուղղեց բարեգործությանը
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանին բանտից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանին բանտից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Այն արդեն ընդունվել է վարույթ, «Sputnik Արմենիային» հայտնել են գերատեսչությունից։ Ինչպես հայտնել էինք՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո: Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ենոքյանը 1996թ.-ին նոյեմբերի
Դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք, դրամական միջոցներ՝ պահանջում է դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և
Երկրի ղեկավարն ասում է, որ 30 տարի աղոթում է, բայց մի՞թե անկեղծ աղոթող շուրթերն ու սիրտը կարող են ամեն օր հայհոյախառն խոսք ասել Հայ Եկեղեցու և եկեղեցականների մասին. Տեր Քերովբե քահանա Բարսեղյան
Խայտառակ խոսույթով պիտակավորվում է Հայ Եկեղեցին և հայ հոգևորականը:
Նման վարքագիծը բոլորովին չի նշանակում ազատ խոսքի արտահայտություն: Սա բարոյապես ընկած անձին բնորոշ վարքագիծ է, անընդունելի՝ ըստ քրիստոնեական արժեքների:
ՀՀ բուհերում թափուր է մնացել 2355 տեղ, որից 1867-ը պետական, 488-ը՝ ոչ պետական բուհերում. ԳԹԿ մամուլի պատասխանատու
ԵՊՀ-ում վճարովի 135 թափուր տեղ կա, Պոլիտեխնիկում՝ 63 անվճար թափուր տեղ, 237՝ վճարովի, ամենաշատ թափուր տեղերն Ագրարայինում են՝ 85 անվճար եւ 226 վճարովի տեղեր
Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար
Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն: «Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Ղազինյանը։ Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել կառավարման մարմինների կազմը. Նարեկ Կարապետյան
Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում։
«Ո՞վ ես դու, ո՞ւմ անունից ես պահանջում»
Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո՛վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները
Բրիտանական CapX-ի հոդվածագիծը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել Հայաստանում հավատի ազատությունն ու հոգևոր ինքնավարությունը
Հայաստանը գտնվում է Ադրբեջանի կողմից բռնակցվելու եզրին , և նրա եկեղեցին դիմադրության միակ մնացած հենասյունն է։ Այն արժանի է մեր աջակցությանը ներքին բռնապետության և արտաքին ագրեսիայի դեմ պայքարում»,- գրում է Դավիթ Գրիգորյանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 23-ի
«Հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը». ՀՀ կառավարություն
«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները կոչ են անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին և ապահովել արցախահայերի վերադարձի իրավունքը
Վաշինգտոն – Հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի հուլիսի 15-ի ելույթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ Սպիտակ տանն իր հանդիպման ժամանակ, որտեղ նա ենթադրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է մոտ լինել, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նախորդ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով
Եթե դատարանը տարբերակի խմբային հայցը ժողովրդականից, ապա Բագրատ Սրբազանի դեմ նման հայցադիմումի ընդունումը կմերժի. Արթուր Ղամբարյան
Actio popularis-ը և խմբային հայցը էապես տարբեր իրավաբանական բնույթ ունեցող ինստիտուտներ են
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո
2022-ից՝ երեք տարի շարունակ Մհեր Ենոքյանը գտնվում էր բաց ռեժիմում: 2023-ից ի վեր դատարաններում երեք անգամ մերժվել է նրա պայմանական վաղաժամկետ ազատումը:
… Որպեսզի մեր մեջ բնակվի Աստծո զորությունը
Թագավորների զորքերը կարող են գրավել եւ ավերել տաճարը ֆիզիկապես, բայց այն, միեւնույն է, կանգուն է մնալու Հոգեւոր ուսմունքների մեծ առաջնորդները՝ օրինակ, Մուհամմադ մարգարեն կամ Բուդդան մահացել են իրենց մահով, իրենց անկողնում՝ սիրելի աշակերտներով շրջապատված: Եվ միայն Քրիստոսին են դավաճանել, ծաղրել, արհամարհել, փշե պսակ դրել եւ, սարսափելի խոշտանգումների ենթարկելով, սպանել: Իսկ երրորդ օրը նա հարություն առավ,
Ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու փաստով հանցանքի մասին հաղորդումը դատախազությունն այստեղից այնտեղ է ուղարկում. «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն է ստացել Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից: Մասնավորապես, գրության մեջ նշվում է, որ հուլիսին 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Իսկ վարչական շրջանների դատախազի
ԱՄՆ առաջարկները չեն բավարարում Թուրքիային, Իրանին եւ Ռուսաստանին, թեպետ Ալիեւին բավարարում են. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի խոսնակն անում հայտարարություններ, որոնք Փաշինյանը չարեց ո՛չ Աբու Դաբի կատարած այցից հետո, ո՛չ էլ օրեր առաջ տված մամուլի ասուլիսում
«Որպես մանկավարժ Դուք չե՞ք կաշկանդվում հայտնվել այն հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին, ովքեր համացանցը ողողել են աննախադեպ հայհոյախոսությամբ ու ատելության խոսքով, ինչը երբեք չի դատապարտվել Ձեր կողմից»
Մանկավարժը պետք է տեղեկացված լիներ Վեհափառ Հայրապետի անմիջական նախաձեռնությամբ իրականացվող կրթադաստիարակչական ու մշակութային լայն գործունեության մասին՝ Կիրակնօրյա դպրոցներից և Հայորդյաց տներից մինչև երիտասարդաց միություններ ու Երեխաների խնամքի կենտրոններ, բարձրագույն հոգևոր կրթական հաստատություններ ու թանգարաններ։
Զավեշտ է, որ ՀԷՑ-ը խլելու պրոցեսին միացել է նաև անկախ համարվող ՀԾԿՀ-ն ու դրա նախագահը, ստանձնել քաղաքական իշխանության պատվեր կատարողի դերը. «168 ժամ»
ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու ու կառավարիչ նշանակելու վերաբերյալ կառավարության փաստարկները երբեմն այնքան թույլ են ու անհիմն, որ դրանք շատ դեպքերում տեղում կարող էին հերքվել, եթե կառավարությունը կամ «անկախ» հանձնաժողովի նախագահը նպատակ ունենային ու բարեհաճեին հասկանալ պատճառները։
Սա նաև հարված է հազարավոր քաղաքացիներին, որոնք հույս ունեին տեղադրել արեւային համակարգեր եւ նվազեցնել կախվածությունը Փաշինյանի «ատելի» ՀԷՑ-ից. «Ժողովուրդ»
Սակայն այսօր, երբ նույնիսկ բանկերը դեռ կայքերից չեն հասցրել հեռացնել «պետական սուբսիդավորմամբ արեւային վարկեր»-ի գովազդները, իրականությունն այլ է։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի երկարեցրել ծրագիրը։
Միջանկյալ որոշում, որը կարող է փոխվել. Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում
Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ Պոլիտեխնիկն այս տարի 935 շրջանավարտ ունի
Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։
Ֆասթ բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը
Ֆասթ բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։ Ֆասթ բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային
«Ո՞վ է «մաքրելու» ՔՊ-ականների հետեւից, եթե մինչեւ ՍԴ որոշումը կառավարիչը վնասներ պատճառի ՀԷՑ-ին եւ սեփականատիրոջը». «Հրապարակ»
Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն արդեն իսկ ՍԴ են դիմել՝ ՀԷՑ-ի կառավարման վերաբերյալ նոր ընդունված օրենքը վիճարկելով որպես հակասահմանադրական։ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել նաեւ օրենքի գործողության կասեցման վերաբերյալ։
Եթե իշխանությունը հավատա եւ վստահի IRI հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ. «Ժողովուրդ»
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:
Հովհաննես Խուդոյան. «Քանի որ տեսնում ենք` այս քաղհայցերն անհանգստացնում են, կարող է դատարանների նկատմամբ էլ նոր ճնշումներ սկսեն». «Հրապարակ»
Ստատուսներից մեկով էլ առաջարկել էր իր բախտակիցներին` միասնական հայց ներկայացնել Սրբազանի դեմ։ Մասնավորապես, «խորը անասուն» արտահայտության համար, որը Սրբազանն օգտագործել է ժողովրդի հասցեին: Բայց եթե իրենց դեպքում կոնկրետ անձն է վիրավորվել` անվանական, ապա ժողովրդին ասված խոսքը չի կարող կոնկրետ անձի կողմից հայցի հիմք հանդիսանալ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով քննարկվում են միայն «Անձի դեմ ուղղված» խոսքը, գործողությունը:
Վարչական ռեսուրսի նոր գործառույթը
Տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենախոցելի պետական ծառայողների շարքում դպրոցների տնօրեններն են: Նրանք խոցելի են ոչ թե սոցիալապես (նյութական առումով քիչ թե շատ ապահովված են), այլ իրենց աշխատանքի առումով: Մարզպետը կամ քաղաքապետը կարող են ցանկացած պահի նրանց հեշտությամբ հանել գործից եւ ավելի լոյալ մարդու նշանակել. «հանձնաժողով», «ընտրություններ»՝ այդ ամենը ձեւականություններ են: Դպրոցների տնօրեններն,
Սամվել Կարապետյանի հայցապահանջի շրջանակներում կալանք է դրվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի վրա
Կրկին 9 մլն դրամի չափով։ Կուսակցության գույքի վրա արգելանք է դրվել, քանի որ Թորոսյանը համարվում է կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ
Այսօր հետահայաց քննությամբ՝ ես ապրում եմ գողացված կենսագրության և պատվի, փշրված երազների և աղճատված տեսիլքի, կորսված Արցախ պաշտելի Հայրենիքիս և բզկտված ու բզկտվող Հայաստան աշխարհիս իրականության մեջ՝ թշնամական բանտերում գտնվող եղբայրներիս անարգանքով, բազմահազար նահատակ եղբայրներիս ու հայրերիս արյան դիմաց գլխահակ, անհայտության մեջ գտնվող զավակների վերադարձի անորոշությամբ պատված, վիրավոր ընկերներիս դիմաց՝ անպատասխան, ծանր բեռի տակ կքած ժողովրդի մոլորված ու խաբված հոգեվիճակին անարձագանք։
Մի կողմից՝ դուք կոչ եք անում խոսել, պայքարել, իբր «ազատ և հպարտ քաղաքացի» արտահայտվել։ Մյուս կողմից՝ հենց մարդիկ դա անում են՝ դուք կալանավորում եք. Հակոբ Հակոբյան
Այս երկրի վարչապետը ասում է` «Եթե ժողովուրդը համաձայն չէ Արցախի հարցում իմ դիրքորոշմանը, թող դուրս գա, հեղափոխություն անի»։ Բայց երբ արցախցին բարձրաձայնում է իր ցավը, դուք նրանց ձերբակալում եք։


















































