Օրվա լրահոսը

Միջանկյալ որոշում, որը կարող է փոխվել. Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ Պոլիտեխնիկն այս տարի 935 շրջանավարտ ունի

Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։

Ֆասթ բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը

Ֆասթ բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝  ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։ Ֆասթ բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային

«Ո՞վ է «մաքրելու» ՔՊ-ականների հետեւից, եթե մինչեւ ՍԴ որոշումը կառավարիչը վնասներ պատճառի ՀԷՑ-ին եւ սեփականատիրոջը». «Հրապարակ»

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն արդեն իսկ ՍԴ են դիմել՝ ՀԷՑ-ի կառավարման վերաբերյալ նոր ընդունված օրենքը վիճարկելով որպես հակասահմանադրական։ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել նաեւ օրենքի գործողության կասեցման վերաբերյալ։

Եթե իշխանությունը հավատա եւ վստահի IRI հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ. «Ժողովուրդ»

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:

Հովհաննես Խուդոյան. «Քանի որ տեսնում ենք` այս քաղհայցերն անհանգստացնում են, կարող է դատարանների նկատմամբ էլ նոր ճնշումներ սկսեն». «Հրապարակ»

Ստատուսներից մեկով էլ առաջարկել էր իր բախտակիցներին` միասնական հայց ներկայացնել Սրբազանի դեմ։ Մասնավորապես, «խորը անասուն» արտահայտության համար, որը Սրբազանն օգտագործել է ժողովրդի հասցեին: Բայց եթե իրենց դեպքում կոնկրետ անձն է վիրավորվել` անվանական, ապա ժողովրդին ասված խոսքը չի կարող կոնկրետ անձի կողմից հայցի հիմք հանդիսանալ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով քննարկվում են միայն «Անձի դեմ ուղղված» խոսքը, գործողությունը:

Վարչական ռեսուրսի նոր գործառույթը

Տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենախոցելի պետական ծառայողների շարքում դպրոցների տնօրեններն են: Նրանք խոցելի են ոչ թե սոցիալապես (նյութական առումով քիչ թե շատ ապահովված են), այլ իրենց աշխատանքի առումով: Մարզպետը կամ քաղաքապետը կարող են ցանկացած պահի նրանց հեշտությամբ հանել գործից եւ ավելի լոյալ մարդու նշանակել. «հանձնաժողով», «ընտրություններ»՝ այդ ամենը ձեւականություններ են: Դպրոցների տնօրեններն,

Սամվել Կարապետյանի հայցապահանջի շրջանակներում կալանք է դրվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի վրա

Կրկին 9 մլն դրամի չափով։ Կուսակցության գույքի վրա արգելանք է դրվել, քանի որ Թորոսյանը համարվում է կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ

Այսօր հետահայաց քննությամբ՝ ես ապրում եմ գողացված կենսագրության և պատվի, փշրված երազների և աղճատված տեսիլքի, կորսված Արցախ պաշտելի Հայրենիքիս և բզկտված ու բզկտվող Հայաստան աշխարհիս իրականության մեջ՝ թշնամական բանտերում գտնվող եղբայրներիս անարգանքով, բազմահազար նահատակ եղբայրներիս ու հայրերիս արյան դիմաց գլխահակ, անհայտության մեջ գտնվող զավակների վերադարձի անորոշությամբ պատված, վիրավոր ընկերներիս դիմաց՝ անպատասխան, ծանր բեռի տակ կքած ժողովրդի մոլորված ու խաբված հոգեվիճակին անարձագանք։

Մի կողմից՝ դուք կոչ եք անում խոսել, պայքարել, իբր «ազատ և հպարտ քաղաքացի» արտահայտվել։ Մյուս կողմից՝ հենց մարդիկ դա անում են՝ դուք կալանավորում եք. Հակոբ Հակոբյան

Այս երկրի վարչապետը ասում է` «Եթե ժողովուրդը համաձայն չէ Արցախի հարցում իմ դիրքորոշմանը, թող դուրս գա, հեղափոխություն անի»։ Բայց երբ արցախցին բարձրաձայնում է իր ցավը, դուք նրանց ձերբակալում եք։

Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի շփոթեցնող ու հակասական հայտարարությունները

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Եթե շփոթված եք Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ հայ, թուրք և ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարություններից, ապա դուք մենակ չեք։ Պատմությունն սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արցախի շուրջ պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ: Այդ համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված էր. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:

Արցախում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այրվում են Աղդամի (Ակնա) և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը, կրակը տարածվում է հարակից տարածքներ: Տեղում աշխատում են հրշեջ բրիգադները:

Արցախը չկա, բայց կա Սյունիքով անցնող ճանապարհը երրորդ կողմին «արտապատվիրակելու» առաջարկը, և այն որպես հաղթանակ ներկայացնող Փաշինյանը. Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. Երբ դեռ Արցախից մի կտոր կար, և մենք մեր տանն էինք ապրում, առաջարկ եղավ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու, որը պիտի առանց մարդկային կոնտակտի լինի ու տվյալները փոխանցվեն ադրբեջանական կողմին։ Փոխարենը, ադրբեջանցիները պահանջում էին նույն ռեժիմով անցում Սյունիքով։ Սա այն ժամանակ էր, երբ ռուսները սեղանին էին դրել Խովայեվյան պլանը,

ՔՊ-ականները քննարկել են կուսակցական բնույթի հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։

76 տարեկանում մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզզի Օսբորնը

Աշխարհահռչակ երաժիշտ Օզզի Օսբորնը, Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամը, մահացել է 76 տարեկան հասակում, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքին: Օսբորնի ընտանիքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նա մահացել է «սիրով շրջապատված»:   Guardian-ը գրում է, 2020 թվականին Օզզին հայտարարեց, որ իր մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն, իսկ 2022 թվականին

Ռուբեն Վարդազարյան. «Հենց արդարացվեմ այս քրեական գործով, պաշտոնս վերականգնվելու է, աշխատելու եմ ԲԴԽ նախագահ եւ դատավոր՝ Երեւանի առաջին ատյանի դատարանում»

ՀԿԴ-ում իր գործով դատական նիստի ավարտից հետո ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նիստի ժամանակ արած հայտարարությունը, թե այս գործը վաղուց կկարճեր, եթե ինքը լիներ նիստը նախագահող դատավորը՝ ասաց. «Սիրում եմ երբեմն հումոր անել: Իսկ եթե լուրջ, այս գործը սկզբից մինչեւ վերջ կեղծիքի, քաղաքական պատվերի հիման վրա հարուցված գործ է: Ու միշտ

Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանն առարկություններ է ներկայացրել

Factor.am. Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հարցաքննությունից առաջ նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը, այսպես կոչված, «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝

«Երկրորդ նախագահի թիմի զզվելի հակաքարոզչությունը մեր դեմ, խլելով ռեսուրսներ, ժամանակ և էներգիա, ծառայում է ճիշտ հակառակ նպատակին». Արմեն Աշոտյան

Հենց Սամվել Կարապետյանի թիմն է հավակնելու դառնալ ընդդիմության թիվ մեկը, առաջին ջութակը՝ կարգավիճակ, որն այդքան թանկ է երկրորդ նախագահի թիմի համար և որի պահպանության շուրջ էր ձևավորվել իրենց վերջին ժամանակվա ողջ գործունեության տրամաբանությունը։

Անաստաս Իսրայելյան. «Ալիեւի խոսքերը Հայաստանի ներկա ներկա իշխանության մասին են, որովհետեւ ինքն էլ, նրա հայրն էլ, նրանց նախորդ բոլոր ղեկավարներն էլ լավ գիտեն, թե հայ ժողովուրդն ով է»

«Մինչեւ 2018 թիվը Ալիեւը ուրիշ կերպար էր, 2020 թվից հետո լրիվ ուրիշ է դարձել: Ալիեւի բոլոր մեկնաբանությունները հայ ժողովրդի մասին չեն, Ալիեւի մեկնաբանությունները Հայաստանի ներկա ղեկավարության, ներկա իշխանության մասին են: Ալիեւը լավ գիտի, թե հայ ժողովուրդը ով է: Նրա հայրն էլ գիտեր՝ հայ ժողովուրդն ով է, նրանց նախորդ բոլոր ղեկավարներն էլ գիտեին, թե հայ ժողովուրդն

«Վաղուց այս գործը կարճած կլինեի». ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պատասխանը Վահե Դոլմազյանի հարցին, թե ի՞նչ կմտածեր, եթե ինքը լիներ նիստը վարող դատավորը

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը: Երբ նիստի քարտուղարը դատարանին տեղեկացրեց, որ ամբաստանյալի երեք պաշտպանները չեն ներկայացել, Ռուբեն Վարդազարյանը դատարանին տեղեկացրեց, որ երեկ է իրեն պարզ դարձել, որ աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով իր պաշտպանները չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: «Այդ իսկ պատճառով խնդրել

«Ինչ էլ որ սարքելու լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Փաշինյանը կարող է ինձ հաղթել։ Կարող է մյուսին հաղթել։ Բայց Եկեղեցուն չի հաղթելու։ Չի կարող հաղթել։ Անհնար է դա։ Որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, և որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել և չի էլ կարող հաղթահարել դա։ Չարի՛ք, լավ լսիր։ Ինչ էլ որ սարքելու լինես, ինչ էլ որ ուզում ես

«Փաշինյանը հունից դուրս է գալիս, քանի որ Վեհափառին չի կարողանում իջեցնել իր մակարդակին»․ Կարապետ Պողոսյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հավաքվելու ու Վեհարանը ազատագրելու մտադրության իրականացումը կախված է նրանից, թե արդյոք նրան կհաջողվի՞ հավաքել մարդկային ռեսուրս։ «Փաշինյանի գործողություններից բացարձակապես պետք չէ զարմանալ և պետք չէ իր գործողություններում որոշակի տրամաբանություն և օրինականություն փնտրել, որովհետև ինքը գործում է ո՛չ տրամաբանորեն և

«Չեն զանգելու. ձեզ էլի խաբում են: Գոնե դուք մեզ մի խաբեք». Սամվել Ֆարմանյանը` «Հայաստան» խմբակցության պատգամավորներին

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. «Հայաստան» խմբակցության պատգամավորներին Շատերիդ հետ աշխատել ու շփվել եմ, իրար լավ կամ վատ ճանաչում ենք: Դուք խորհրդարանում եք նաև իմ աշխատանքի, վստահության ու զոհողության արդյունքում: Ուստի նաև բարոյական իրավունք եմ ինձ վերապահում՝ գրելու այս ամենը հրապարակայնորեն: Եթե դուք իսկապես կողմ եք Նիկոլին

«Նրանք եկան իշխանության 75-80 տոկոս վարկանիշով, հիմա հասել են 13-ի։ Սա իսկապես պատմական նվազագույնն է»․ Գևորգ Պողոսյանը՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման մասին

Գևորգ Պողոսյան․ «Եկեղեցու դեմ պայքարելն ձեզ է վնասում ավելի շատ, քան եկեղեցուն՝ չնայած շատ անդուր ու ամոթ, անհարմար է նաև արտասահմանի առաջ և մեր այն թշնամիների, որոնք միայն ուրախանում են»։

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է»

«Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը»:

Կրեմլում տեղյակ են Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշման մասին և ի սկզբանե համաձայն չեն դրա հետ․ Պեսկով

Կրեմլում տեղյակ են Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունը, թե Կիևը չպետք է հաշտվի սեփական հողերի օկուպացիայի հետ։ «Մեզ հայտնի է Ուկրաինայի հարցում Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը։ Այստեղ մեր կարծիքները չեն համընկնում։ Ի սկզբանե նախագահ Ալիևը նման դիրքորոշում է որդեգրել և սկզբից ի վեր մենք համաձայն

Կասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։ ❗️ Արձանագրվել է, որ՝ – արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, – հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը

Քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ

Աբովյան և Պարոնյան փողոցներում կարգելվի մեքենանների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031