Օրվա լրահոսը
Կարևորելով մասնավոր հատվածի մտահոգությունների հասցեագրումը՝ փոխվարչապետը տվել է հանձնարարականներ
Հուլիսի 22-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների
Ոչ մեկը չի ուզի Թրամփին ուղիղ ասել, որ մերժում են ամերիկյան առաջարկը, դրա համար Ալիևն իր հայտարարությամբ գնդակը գցել է Փաշինյանը դաշտը. ադրբեջանցի փորձագետ
Բաքուն փորձում է Վաշինգտոնին տարբեր ուղիներով ցույց տալ, թե իբր հայկական կողմը դեմ է ամերիկյան առաջարկին
Հայաստանում Ուրուգվայական ֆիլմերի փառատոնի բացումը «Կառնավալ եւ ազատություն» ֆիլմով
Ջեք Պողոսյանը նաեւ ուրախությամբ նշեց, որ այս աշնանն առաջին անգամ կիրականացնի Հայկական ֆիլմերի փառատոն Ուրուգվայում: Հավելեց, որ մշտապես առանձին հայկական ֆիլմեր ցուցադրվել են, բայց փառատոնն առաջին անգամ է կայանալու:
Շուրջ 3 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի
«Դիմելու եմ Եվրոդատարան». Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում. «Ռադար»
«Լիարժեք հույսեր չունեմ, թե կարդարացնեք»
Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջն առաջադրված մեղադրանքի մասին
«Փաստինֆո». Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում շրջանառվող տեղեկատվությունը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը՝ փողերի լվացման հատկանիշներով։ Նշենք, որ տեղեկությունը տարածել է ArmLur.am-ը։ «Փաստինֆո» -ն փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԿԿ-ից, որտեղից ուղղակի նշեցին, որ չեն մեկնաբանում։ Նկատենք, որ չեն հերքել, ինչից հետեւում է, որ տեղեկությունը ճիշտ է։ Նշված վարույթով ավելի վաղ
2025թ.-ի երկրորդ եռամսյակում՝ 16 նոր հայց ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների
ԶԼՄ-ների մեծամասնությունը ներգրավված էր քարոզչական արշավների մեջ։ Առանձին լրագրողներ ֆեյսբուքյան տիրույթում հանդես էին գալիս քաղաքական կոչերով ու հայտարարություններով։ Այս ամենն էլ ավելի էր խորացնում հասարակության պառակտվածությունը, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորված թիրախավորվում էին հակադիր ուժերի՝ իշխանության կամ ընդդիմության, ինչպես նաև՝ դրանց համակիրների կողմից։
Իտալիան ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզայի տրամադրումն առավել մատչելի դարձնելու. դեսպան
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Դեսպանի հետ Գյումրի է այցելել նաև կինը՝ Շարունե Լինարտաիտեն։ Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-իտալական երկարամյա բարեկամությունը և երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմն ու ինքն
«Ոչ մի «խաղաղության խաչմերուկի» մասին խոսք լինել չի կարող, սա «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն է, որի գաղափարը գալիս է Էրդողանից»
«Խոսքը գնում է ինչ-որ մասնավոր ընկերության մասին, եւ այդ մասնավոր ընկերությունը ոչ մի դեպքում չի ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, սա խեղկատակություն է, աշխարհում չկա նման օրինակ, որ պետական սահմանը տրվի կամ, ինչպես Երեւանում փարիսեցիական ձեւով ասում են, արտապատվիրակվի երրորդ կողմին»,- ասաց Խզմալյանը։
Ազգային մամուլի օրն ու մեդիա ԱՆազատությունն Ադրբեջանում. «Գեղարդ հիմնադրամ»
Մամուլն իլհամալիևյան ռեժիմի համար դիտարկելի է և՛ որպես սպառնալիք իշխանության հիմքերին, և՛ որպես հենց այդ հիմքերի ամրապնդման միջոց
Երաժշտարվեստի ոլորտում ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով
Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես
Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն
Հուլիսի 14-ին Fastex-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն։ «Բահամուտ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Fastex-ը մարզական ֆեդերացիաներին, մարզիկներին, մարզիչներին տրամադրում է աջակցություն, որն այս պահի դրությամբ ընդհանուր հաշվով 1մլրդ 159 մլն դրամ է։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը
Դեսպան Հակոբյանը և Իրանի մայր բուհի ռեկտորը անդրադարձել են միջբուհական համագործակցության շրջանակում դասախոսների և ուսանողների փոխանակման կազմակերպմանը
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության շրջանակում դասախոսների և ուսանողների փոխանակման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների
Ադրբեջանը նվաստացնում է Ռուսաստանին, Հայաստանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին։ Արդյոք սա նշանակում է, որ Կրեմլը կորցրել է իր ողջ ազդեցությունը Կովկասում. meduza.io
Մյուս կողմից, մենք տեսնում ենք թատրոնի տարր։ Երկու առաջնորդները միմյանց շատ լավ են ճանաչում ավելի քան 20 տարի։ Պուտինը Ադրբեջան այցելեց ընդամենը անցյալ ամռանը, որտեղ ժամանակ անցկացրեց Իլհամ Ալիևի և նրա կնոջ հետ։ Կարծում եմ, որ ինչ-որ պահի նրանցից մեկը կվերցնի հեռախոսը՝ խոսելու և իրավիճակը լիցքաթափելու համար։
Հունիսին Հայաստան այցելել է 215,253 զբոսաշրջիկ
Ներկայացնում ենք 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ.-ի հունիսին Հայաստան այցելել է 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին Հայաստան զբոսաշրջային
Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով
Ermenihaber. Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ Նշենք, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն անցկացվում։ Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը նախկինում զբաղեցնում էր
«ԱՄՆ ո՞ր առաջարկի մասին է խոսքը, այս պայմանավորվածություններից առաջ Փաշինյանի հանդիպումները եղել են Էրդողանի եւ Ալիեւի հետ»․ Քրիստինե Վարդանյան
«Եթե Ալիեւը խոսում է այն մասին, որ որեւէ հսկողություն չպետք է լինի, որեւէ մեկն իր բեռները չպետք է ստուգի, օրինակ, ո՞վ է երաշխավորելու, որ այդ ճանապարհով զենք չի տեղափոխվելու Նախիջեւան, որտեղից հետո այդ նույն զենքով մեզ վրա չեն կրակելու»։
Փաստորեն, Ավանեսյանը բաց է թողել «անմեղության կանխավարկած» և «պատշաճ ապացուցում» ինստիտուտներին վերաբերող դասերը. Մարինե Ֆարմանյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ հայցի հիմքը դեռևս չստուգված նախաքննական տվյալն է… Մեկդ այս սուբյեկտին հիշեցրեք, որ ինքն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը: Փաստորեն, այս տիկինը բաց է թողել «անմեղության կանխավարկած» և «պատշաճ ապացուցում» ինստիտուտներին վերաբերող բոլոր դասերը: Ուրեմն, բարի լինենք և նրան իրազեկենք, որ նախաքննական տվյալը, որը թեկուզև հրապարակվել է, ապացույց չի համարվում այնքան
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ՀՀ կառավարություն
Նրանք ուղղակի մանկավարժ կոչվելու իրավունք չունեն, նրանք պարզապես իշխանությանը, փողին գերի մարդիկ են. Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանի համոզմամբ, այնուամենայնիվ, մեր մանկավարժների մեծամասնությունը չի կիսում վեհարանի դեմ արշավի գաղափարը. «Մեծագույն մասը ցավ ի սրտին են նայում այս ամենին ու չեն կարողանում ոտքի կանգնել, խոսք ասել, որովհետեւ կազմակերպվածության անհրաժեշտ ձեւերն ու ձեւաչափերը մինչ այս պահը չեն գտել ու առաջնորդության հարցն էլ մինչ այս պահը դեռ չի լուծվել»:
Բարձր ենք գնահատում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձևում տեղ գտած շեշտադրումներն ուղղված Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը. Արցախի Աժ նախագահ
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին Անձամբ իմ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման համար։ Բանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից
«Ճանապարհի արտապատվիրակումը նույնն է, թե մենք համաձայնենք Սյունիքի կորստին»․ Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը հետեւողականորեն Հայաստանից ստանում է այն ամենն, ինչը որ բանավոր եւ գրավոր պայմանավորվածությամբ Հայաստանում իշխող բռնապետական վարչակազմը խոստացել է տալ։ Մենք չգիտենք, թե է՞լ ինչ է խոստացել, բայց կարող ենք փաստել, որ դրանց գործարկման հետեւանքներն անդառնալի են լինելու ՀՀ-ի համար։ Սյունիքը Հայաստանից կտրելու ցանկացած փորձ կործանարար է լինելու ՀՀ-ի համար։
22 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ ՀՀ-ի. բավարարվել է Արարատի դատախազության հայցը
Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանը գիտակցում է՝ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ իր քաղաքական կարիերայի համար. Չալաբյան
Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է, այն ամենն` այս ընթացքում ինչ արել է, արել է միայն այն իրավիճակում, երբ իր հետևում զգացել է ժողովրդի ուժը, իսկ այսօր այդ ուժը իր հետեւում չէ. Չալաբյան
Նախատեսվում է շուրջ 6 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ Ջերմուկի զբոսաշրջային գրավչության, ծառայությունների բարելավման նպատակով
Հուլիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում ունեցավ գործարար համայնքի հետ՝ քննարկելու տնտեսական ակտիվության, ներդրումների և զբոսաշրջության խթանման հնարավորությունները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Ջերմուկի զբոսաշրջային կլաստերի զարգացման ընթացքը։ Նախատեսվում է շուրջ 6 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ համայնքի զբոսաշրջային գրավչության և ծառայությունների բարելավման նպատակով։ Նախարարության ծրագրերը միտված են ապահովելու զբոսաշրջիկների
HUAWEI Pura 80 սերիա. պրոֆեսիոնալ տեսախցիկ՝ ընդլայնված հնարավորություններով
[Դուբայ, ԱՄԷ, 10 հուլիսի 2025 թ․ Հուլիսի 10-ին Huawei ընկերությունը ներկայացրեց իր նոր ֆլագմանային սմարթֆոնների HUAWEI Pura 80 սերիան՝ համալրված նորարարական ֆունկցիաներով և առաջատար տեխնոլոգիաներով, որոնք նոր մակարդակի են հասցնում մոբայլ լուսանկարչության հնարավորությունները։ Խորհրդանշական դիզայն Փայլուն կարմիր երանգով HUAWEI Pura 80 Ultra և HUAWEI Pura 80 Pro մոդելներն աչքի են ընկնում եզակի դիզայնով, որը բնական
Դատապարտել ենք, որ օգնում են փրկել Ալիեւի դեմքը. ԽԱՊԿ նախագահը՝ Շուշիի մեդիաֆորումի մասնակիցների մասին
Հայտարարությունն ուղարկել ենք միջազգային գործընկերներին, ոմանք ասել են՝ կվերանայենք դիրքորոշումը
Եկեղեցու կյանքին միջամտությունն անպտուղ փորձեր են. Տեր Եսայի քահանա Արթենյան
Ես կարծում եմ՝ որեւէ հավատացյալ մարդ երբեւէ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել մայր եկեղեցու եւ որեւէ հոգեւորականի նկատմամբ. Տեր Եսայի
Ալիեւը խոստովանեց, որ ՀՀ երեք նախագահների վարած քաղաքականությունը տանում էր Արցախի միջազգային ճանաչման․ Գագիկ Մինասյան
2018-ին թուրք-ադրբեջանական հովանավորությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, ըստ բանախոսի, փաստացի վերացրեց այն դիվանագիտական աշխատանքի արդյունքները, որոնք երեք տասնամյակի ընթացքում ձեւավորվել էր՝ այդպիսով նպաստելով, որ Ադրբեջանը իրականացնի իր վաղեմի երազանքը եւ ագրեսիայի ճանապարհով զավթի Արցախը։
Իշխանություններին կոչ ենք անում չնպաստել Ադրբեջանի կողմից թելադրված ջնջման տրամաբանությանը. հայտարարություն
Այս շենքը չպետք է առգրավվի։ Ճիշտ հակառակը, այն պետք է շարունակի ծառայել որպես ներկայացուցչության և համախմբման վայր։
















































