Օրվա լրահոսը
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի ստեղծում այն դաշտը, որը կնպաստեր վերոհիշյալ խնդիրների լուծմանը, այլև ավելի է անհնար դարձնում դրանց լուծումը. հայտարարություն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը և Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy-ը իրենց մտահոգությունն են հայտնում Բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի վերաբերյալ և կոչ անում Ազգային ժողովին Նախագիծը նման ձևակերպմամբ չընդունել: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգում նախատեսվում է ընդգրկել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագիծը Կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի։ 2013թ.
Մարտի 8. Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից
Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Հաճելի անակնկալն առաջինը մատուցվել է մասնավորապես Մոսկվայից առավոտյան ժամանած կանանց և աղջիկներին, ովքեր իրենց հիացմունքն ու շնորհակալությունն են հայտնել ինքնատիպ
Մարինե Դեինյանը հարազատներով նշեց հոբելյանը
Սոպրանոն երեկոն սիրելի հանդիսատեսի, գերմանաբնակ բաս Հայկ Դեինյանի եւ հարսի՝ մեցցո սոպրանո Սաթիկ Մկրտումյանի հետ անցկացրեց Արտիստի ստեղծագործական ուղին մեծ հաշվով երեք չափանիշներով է արժեւորվում՝ որակական, ընդգրկման ծավալով եւ բարդության աստիճանով: Բեմական գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում նշված գործոնները «աշխատեցին» օպերային սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանի դեպքում: Բավական է հիշատակել Ազգային օպերային թատրոնում համաշխարհային
Շատ հետևողական ենք լինելու, որպեսզի դուք դրսևորվելու և Հայաստանում ձեզ մաքսիմալ պաշտպանված ու գնահատված զգալու համար բոլոր հնարավորություններն ունենաք. Կարեն Կարապետյան
Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ: Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ
Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության
Դատված տնօրենը կամ ռեկտորը, ըստ օրենքի, մնում է ուսումնական հաստատության տնօրեն կամ ռեկտոր
Մեր երկրում կրթության ոլորտի ուսումնական հաստատությունների տնօրենները կարող են պետական միջոցները հանգիստ յուրացնել, դատվել ու դատվածությունը մարվելուց հետո կրկին հայտնվել տնօրենի պաշտոնում: Այս անբարոյական մոտեցումն ամրագրված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ գործող 2 օրենքներում, որտեղ կան այսպիսի կետեր. 2. Գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը` ա) որը դատապարտվել
Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ ոչ ընդունելի և էթիկայից դուրս պահվածքի համար պատասխանատվության կարևորությունը
Մարտի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հետ։ Նրանք քննարկել են կանանց հզորացման ոլորտում հարցերը, մասնավորապես՝ կանանց դերը քաղաքականության մեջ։ Վերջին իրադարձությունների համատեքստում դեսպանը ներկայացրել է ԵՄ-ի հստակ դիրքորոշումը գենդերային հիմքով բռնության ցանկացած ձևի հանդեպ։ Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ ոչ ընդունելի և էթիկայից դուրս պահվածքի
Աշխարհի կեսի կյանքի իմաստն ամբողջանում է, երբ մյուս կարևոր բաղադրիչներին միանում են կանացի հմայքն ու գեղեցկությունը. Աշոտ Ղուլյան
Կնոջ կարևոր դերն ընտանիքում ու ներգրավվածությունը հասարակության մեջ ժամանակին փոխել և այսօր էլ փոխում է աշխարհը դեպի լավը և բարին:
Զարուհի Փոստանջյանը` հայ կանանց. «Երջանիկ եղեք»
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայ կանանց մաղթում է երջանիկ ապրելու, ընտանիք կազմելու եւ ազգին զավակներ պարգեւելու հնարավորություն: Այսօր` կանանց միջազգային տոնի օրը, «Հայելի» մամուլի ակումբում Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կարծիքով, կանանց դերը լիարժեք չի գնահատվում: «Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, փոխում է քաղաքականության դեմքն ու դիմագիծը»,- ասաց տիկին Փոստանջյանը:
Ուժային կենտրոնները, համենայնդեպս նրանք, որոնք Ցյուրիխում էին տասը տարի առաջ, առանձնապես աշխուժություն չցուցաբերեցին Հայաստանի քայլին արձագանքելիս. «Ժամանակ»
Ընդ որում՝ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի քայլն ուշացած էր և թերևս մի քանի տարի առաջ այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը կարող էր ստեղծել ավելի աշխույժ իրավիճակ, քան ներկայումս:
Երեխաները չեն սովորում նաեւ մեծերի չսովորելու պատճառով. «168 ժամ»
Հայաստանում կրթության խնդիրների մասին խոսելիս անդրադառնում են վատ կառավարմանը, անբավարար ֆինանսավորմանը, դասագրքերի ցածր որակին, ուսուցիչների մասնագիտական անբավարար պատրաստվածությանը։ Բայց կա մի իրողություն, որը շատ բացասական է ազդում՝ ինչպես երեխաների սովորելու, այնպես էլ՝ կրթության համակարգի վրա։ Դա այն է, որ Հայաստանում չափահաս մարդիկ շատ քիչ են սովորում։ Արիստոտելը մարդու կարևորագույն հատկանիշներից մեկը համարել է նմանակելը։ Հետևաբար՝
Քոչարյանի հիմնած, Սարգսյանի բանակցած, Էրդողանի փակած գործընթացը
2005թ. ապրիլի 10-ին, Էրդողանը Քոչարյանին նամակ էր հղել, որը Երեւան էր հասել ապրիլի 18-ին, եւ մինչ Քոչարյանի պատասխանը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բուշն ապրիլի 24-ի իր ուղերձում արդեն աջակցություն էր հայտնել Էրդողանին՝ նշելով. «Մենք նայում ենք Հայաստանի եւ Թուրքիայի ազատության, խաղաղության եւ բարգավաճման ապագային հույսով, որ թուրք-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Էրդողանի վերջերս արած առաջարկը հնարավորություն կտա առաջ տանելու այդ գործընթացները»:
«Չեմ հավատում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը հետաքրքրված են պատերազմի վերսկսմամբ». «168 ժամ»
Մեր զրուցակիցն է ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությւոնների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան – Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս նշել էր, որ հնարավոր է՝ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում վերսկսվի ցանկացած պահի։ Որքանո՞վ է իսկապես իրատեսական պատերազմը ներկայումս։ – Հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես,
Թանկացումները շարունակվում են. «Ժողովուրդ»
Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը», միայն պաշտոնական տվյալներով՝ գնաճը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 3.1 տոկոս։ Հայաստանի ներքին շուկայում շարունակում է բարձր մնալ կարագի գինը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տեղական շուկայում այս փետրվարին, հունվարի համեմատ, յուղերն ու ճարպերը թանկացել են 0.1 տոկոսով։ Բայց չնայած սրան՝ միջազգային շուկայում կարագը ավելի ցածր գնով է վաճառվում, քան
Սիրանուշ Սահակյան. «Փաստը, որ վիրավորանք է եղել, պետք է ապացուցի դիմող կողմը». «Հայկական ժամանակ»
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն բոշա անվանելու հարցով էթիկայի հանձնաժողովում դեռեւս նախնական ուսումնասիրություն է կատարվում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը, որի հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը, շաբաթներ առաջ դիմել էր էթիկայի հանձնաժողով։ – Տիկին Սահակյան, Վիգեն Սարգսյանի
«ԱրմենиЯ» հայ-ռուսական արտադրությամբ ֆիլմն արդեն մեծ էկրաններին է
Մարտի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ԱրմենиЯ» ֆիլմի փակ դիտումը, որին ներկա էր ֆիլմի դերասանական և աշխատանքային ողջ անձնակազմը: Երկու ընկերների մասին պատմող ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրանք է: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, ԱՄՆ-ում Ռուսաստանում և Վրաստանում: «Սկզբից մտածում էինք, որ ֆիլմը կլինի կատակերգություն, բայց հասկացանք, որ այն դրամայի ժանրում է ավելի լավը: Այն հորինված է,
Գալուստ Սահակյանը յուրօրինակ կերպով հիմնավորել է ԼՂ խնդիրն օր առաջ կարգավորելու անհրաժեշտությունը «Ժողովուրդ»
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի երեկվա խոստովանությունն ուշագրավ էր։ «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաեւ այլ պետությունների մարդիկ, որովհետեւ Հայաստանն անընդհատ կռվող պետություն է։ Կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է… Մեր պետության դրվածքն այդպիսին է, մենք, չասեմ մեծ պատերազմների, բայց անընդհատ պատերազմի վտանգի տակ կանգ նած ազգություն ենք»,- ասել է նա։ Գալուստ Սահակյանն
Նախիջեւանում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական նախապատրաստության փաստն ամենեւին էլ հեռու չէ իրականությունից. «Հայոց աշխարհ»
Վերջին շրջանում ինչպես մեր լրատվական դաշտում, այնպես էլ հասարակության ներսում ակտիվորեն քննարկվում է Նախիջեւանում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական նախապատրաստության փաստը, որն ամենեւին էլ հեռու չէ իրականությունից։ Ակնհայտորեն երեւում է, որ հակառակորդը այստեղ ինչ-որ բան է նախապատրաստում հավանական պատերազմի դեպքում մեր ուշադրությունը շեղելու եւ Արցախում ձեռքերին ազատություն ստանալու նպատակով։ Առայժմ վաղ է այլ բան սպասել,
Արմեն Սարգսյանի նստավայրը կարգի են բերում
Կառավարության ընդունելությունների տունը կարգի են բերում, մաքրում, «դզում-փչում են»: Այստեղ այս օրերին կարծես թե մասնակի վերանորոգման ու հարդարման աշխատանքներ են ընթանում: ՀՀ 4-րդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի այստեղ հանգրվանելուն են պատրաստվում: Մուտքի մոտ շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում: Պետք է հասցնեն աշխատանքներն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը: Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Մաշտոցի 47 հասցեում գտնվող
Այդ հայտարարությունից հետո դժվար թե որեւէ մեկը համարձակվի դեղատան դիմաց դեղատոմս գրել. «Հայկական ժամանակ»
Դեղատների դիմաց դեղատոմս գրելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարության մեջ գլխավոր դատախազությունում առերեւույթ հանցագործության հատկանիշներ չեն տեսնում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե արդյո՞ք ստուգվել է Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որը դեղատների դիմաց դեղատոմս են գրում եւ տրամադրում քաղաքացիներին, դատախազության հանրային կապերի վարչությունից պատասխանեցին. «Առերեւույթ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, մենք որեւէ հաղորդում չենք ստացել
Կրկին խորհրդավոր մեսիջներ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Հրապարակ»
ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի կողմից Sputnik Армения-ի հետ զրույցում արված հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն ռազմական օժանդակություն չի ցուցաբերի ԼՂՀ-ին, եթե ԼՂ հակամարտությունը ռազմական ուղղությամբ կրկին թեժանա, եւ միայն այն դեպքում ՀԱՊԿ-ն կմիջամտի, երբ անմիջականորեն հարձակում լինի Հայաստանի վրա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ Հայաստանի առաջ, ըստ էության նորություն չէր: Ի վերջո, անկախ ազգային-հայրենասիրական
Մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ
«Արմենիկումը» դադարեցրել է պետպատվերի սպասարկումը. «Հրապարակ»
Մայիսի 1-ից «Արմենիկում կլինիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության դադարեցման մասին հավաստի աղբյուրներից տեղեկություն էր հասել, ինչը, սակայն, արդեն մի քանի օր է՝ կենտրոնի տնօրինությունից պաշտոնապես ճշտել չի հաջողվում: Կենտրոնի տնօրեն Լեւոն Գեւորգյանը, նկատենք, առանձնապես չի սիրում շփվել լրագրողների հետ: Երեկ հաջողվեց զրուցել կլինիկայի գլխավոր բժիշկ Հ. Իսրայելյանի հետ, որը հայտնեց, որ կլինիկայի փակման, լուծարման գործընթացի մասին
Փաշինյանը որեւէ դատական կարգավիճակ չունի այդ քրեական գործի շրջանակներում, հետեւաբար իրավասու չէ հանդես գալու նման միջնորդությամբ. Ռուստամ Մախմուդյան. «Հայոց Աշխարհ»
Երկրորդ՝ ժամանակին այդ հարցը բարձրացվել է նաեւ զոհվածների իրավահաջորդների կողմից, եւ դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմնավորել, թե ինչու նպատակահարմար չի համարում բավարարել այդ միջնորդությունը։
Մեր՝ տղամարդկանց պարտքն է անել հնարավորը՝ այդ բեռը թեթեւացնելու, ձեր հոգսերը կիսելու, ձեր կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու համար. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է: «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Բնությունը ձեզ շռայլորեն օժտել է ջերմությամբ ու հոգատարությամբ, նրբությամբ ու քնքշանքով, գեղեցկությամբ ու հմայքով, միաժամանակ ձեզ տվել է անսահման
Հայ Իրաւաբանական Միութիւնը կը դատապարտէ Րաֆֆի Տուտագլեանի դէմ յարձակումը
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայ Իրաւաբանական միութեան Հայկական իրաւանց դէտ յանձնախումբը Մարտ 4 թուակիր յայտարարութեամբ մը խստօրէն կը դատապարտէ հրապարակագիր, «Թիւֆէնքեան» բարեգործական կազմակերպութեան Հայաստանի եւ Արցախի նախաձեռնութեանց տնօրէն Րաֆֆի Տուտագլեանի դէմ կատարուած վայրագ յարձակումը՝ նշելով, որ Տուտագլեան իր յօդուածներուն մէջ յաճախ քննադատած է Հայաստանի իշխանութեանց քայլերը։ Յայտարարութեան մէջ կը շեշտուի, որ մինչ յարձակումին դիմած անձերուն ինքնութիւնը յայտնի
Գենդերային հիմքով բռնություն ԿԻՆ քաղաքական գործիչների հանդեպ՝ «կնոջն իր տեղը ցույց տալու» նպատակով. բռնության գենդերային բաղադրիչը, որի մասին լռում են…
Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած գենդերային բռնության դեպքը ՀՀԿ-ական ավագանիների կողմից Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու կին անդամների, մասնավորապես՝ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ԶԼՄ-ները հիմնականում որակեցին որպես «ծեծկռտուք» ավագանու անդամների միջեւ, իսկ լավագույն դեպքում՝ բռնություն ԵԾ ավագանու անդամների հանդեպ։ Եթե «ծեծկռտուք» եզրույթը ակնհայտ կողմնակալություն է ենթադրում մի արարքի հանդեպ, որը ոչ այլինչ էր, քան խմբակային հարձակում մեկ
Համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցություն ակնկալել չի կարելի․ ԿԸՀ նախագահ. «Ժամանակ»
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից չորսում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու
Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ «պատմական» է որակվել. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Հայաստանն ու Միացյալ Նահանգները հնարավորություն են ստացել կերտելու երկկողմ հարաբերությունների նոր պատմություն, հայտարարել է Վաշինգտոնում գտնվող հայաստանցի խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը. «Ձեզ հետ միասին մենք հնարավորություն ենք ստացել կերտելու նոր պատմություն՝ մեր պատմական ժառանգության, մեր ոգու հիման վրա: Մենք ունենք շատ լավ հիմք հայ-ամերիկյան հարաբերությունների նոր պատմություն կերտելու համար»: ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց կողմից


















































