Օրվա լրահոսը

Անհրաժեշտ են կտրուկ քայլեր

Մի կողմ թողնենք բոլոր անեծքները, ծաղրը եւ հայհոյանքները Լեւոն Ալթունյանի հասցեին եւ սառը դատողությամբ փորձենք պատասխանել մի հարցի՝ հակաբիոտիկները, հոգեմետ եւ հորմոնալ դեղերը դեղատոմսո՞վ պետք է վաճառվեն, թե՞ առանց դեղատոմսի: Ես վստահ եմ` դրանք չպիտի լինեն ազատ վաճառքում: Բայց պետք է կազմակերպել այնպես, որ նման դեղերը, թեեւ դեղատոմսով, բայց հեշտությամբ հասնեն բոլոր նրանց, ովքեր դրա

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը. Արման Թաթոյան

Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:

Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին. Գարեգին Բ

Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատև և ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետև այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության և կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի և պետության:

Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը. Սերժ Սարգսյան

Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև:

Էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգությունը հուսալի է

Գյումրիի մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգության կապակցությամբ բարձրացված հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը։ Համակարգի նախագծման և մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները և մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային  առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները և մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝

«Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն միասնական ապագա»՝ ԱՄՆ կոնգրեսական. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատգամավորներն այսօր առավոտյան հանդիպումներ են անցկացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսում: Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ի բացառիկ տեսանյութում: Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն միասնական ապագա, համոզված են ԱՄՆ-ի կոնգրեսականները: ԱՄՆ-ի Կոնգրեսում հայ պատգամավորական պատվիրակությանն ընդունելուց հետո Ներկայացուցիչների պալատի Հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Դեվիդ Թրոթն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը. «ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն ու

Իտալուհին փորձում է հայերեն սովորել

32-ամյա իտալուհի Ֆեդերիկա Պալացցին 9 ամիս առաջ ամուսնու հետ Հռոմից տեղափոխվել է Հայաստան: Ամուսինը Կապանում ստեղծել է պիցցայի արտադրության սեփական գործարանը: «Ես սովորում եմ հայերեն, որովհետև իմ ամուսնու… ամուսնով… ամուսնի… ամուսինն աշխատում է Հայաստանում»: «Հայերենը շատ դժվար լեզու է, ոչ մի կերպ չեմ կարողանում իմը դարձնել: Չորս ամիսից եմ սովորում այս լեզուն»: Ուսուցչուհին ուղղում է՝

Էդուարդ Շարմազանով. «Մենք չենք դանդաղում, դուք եք շտապում»

ՀՀԿ-ն մինչեւ ապրիլ չի պատրաստվում քննարկել թեկնածուների հարցը

Հայաստանի 34 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը

Մարտի 16-29-ը Բաթումում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 318 շախմատիստ (138 գրոսմայստեր): Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը: Կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա

Չարլի Նիկոլաս. «Արսենալը» կհաղթի «Միլանին»

«Sky Sport»-ի փորձագետ Չարլի Նիկոլասի կարծիքով մարտի 8-ին «Սան-Սիրո» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Միլան»-«Արսենալ» առաջին խաղում հաջողությունը կուղեկցի զինագործներին, որոնք կհաղթեն 2;1 հաշվով: «Երբեք Արսեն Վենգերի դեմքին այսքան ցավ չեմ տեսել: Ի՞նչ է նա անում «Արսենալի» հետ: Լորան Կոսյելնին նկատելիորեն զիջել է: Շկոդրան Մուստաֆին նույնպես «Էմիրեյթս» տեղափոխվելուց հետո նվազեցրել է պահանջկոտությունն իր հանդեպ:

Ոչ աշխատանքային օրերին կգործի «Թեժ գծի» հավելյալ հեռախոսահամար

Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ կարող

«Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ». Պյոտր Սվիտալսկի

«Այսօր` մարտի 7-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համատեքստում կազմակերպված ճեպազրույցին, որը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից, ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուսների, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ: Իր

Դոնոր դառնալու ուսանողական հերթ՝ Գյումրու արյան փոխներարկման կայանում (Ֆոտոշարք)

Շիրակի պետական համալսարանի ուսանողներն այսօր կեսօրին հերթ էին կանգնել Գյումրու արյան փոխներարկման կայանում՝ արյուն հանձնելու մարդասիրական ակցիային մասնակցելու նպատակով։ Ի դեպ, բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ուսանողները հերթով, կամավոր հիմունքներով արյուն են հանձնում։ Բժիշկների խորհրդատվությունը ստանալուց հետո դոնոր դառնալու պահանջներին համապատասխանողներն արյուն հանձնեցին, մի մասն էլ գրանցվեց՝ հաջորդ շաբաթ այս ակցիային մասնակցելու: Գյումրու արյան բանկի տնօրեն

Ալեքսանդր Արզումանյանը՝ նաեւ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն): ՀԱՅԱՍՏԱՆԻ

Գյումրեցին Իջեւանում կողոպտել է կանաչի վաճառող աչաջրեցուն

Կաշվե պայուսակում եղել է 80 հազար դրամ

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը. Թիֆանի Պետրոս

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

«Մի բան կասեմ՝ բոլորդ տաք եք դեռ». Արմեն Բիլյան

Արմեն Բիլյանը պնդում է՝ Հայաստանին ավելի մեծ վտանգներ են սպասվում

Վայոց ձորն իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար.

Կարեն Կարապետյանը հերթական մարզային խորհրդակցությունն է անցկացրել Վայոց ձորի մարզում

Էժան գներով տներ՝ Շիրակի մարզի դրախտավայրում (Ֆոտոշարք)

Շիրակի մարզի՝ իր հրաշք բնությամբ դրախտավայր հիշեցնող Արփի լճի տարածքի գյուղերում տները վաճառվում են բավական էժան՝ մոտ մեկ միլիոն դրամով։ Հետաքրքիրն այն է, որ մի կողմից մերձալպյան այս գոտին տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրեր են իրականացնում, մյուս կողմից էլ տների գները ընկնում են։ Օրինակ՝ Շաղիկ գյուղում հողամասով, եվրոպատուհաններով քարաշեն տունը վաճառվում է հենց մեկ միլիոն դրամով,

ՊՊԾ գնդում զննությամբ հայտնաբերվել էին սաղավարտներ, պաշտպանիչ հանդերձանքներ, հակագազեր

«Սասնա ծռերի» գործով դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները

Առաջադրվել է մեղադրանք՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել առ այն, որ մարտի 1-ին մի երիտասարդ  փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի նախագահին

Մարտի 6-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անաստասիադիսը, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ վերջինս իր նշանակալի ավանդը կներդնի հայ-կիպրական եղբայրական հարաբերությունների էլ ավելի խորացման և ամրապնդման գործում՝ հավաստիացնելով, որ Կիպրոսի կառավարությունն առավելագույն աջակցություն կցուցաբերի

Միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց

Ավտոմեքենա է գլորվել ձորը

Մարտի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին՝ դեպի Հրազդան ընթանալիս «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը: Վարորդը` 1978 թ. ծնված Մակաբե Մանուկյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Գյումրիում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում գերեզմանների վկայականներ. Միջնորդագիր՝ արձանագրված խախտումների վերաբերյալ

Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ արձանագրված խախտումները քննարկելու և դրանք վերացնելու

Միշա Մխիկյանը հարվածել է պարտատիրոջը, ապա տարել աղբանոց, այրել ու թաղել. մանրամասներ

Մարտի 4-ին՝ ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, Գավառի Իսահակյան փողոցում բնակվող 52-ամյա մի կին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, ամուսինը Գավառի շուկայից դուրս է եկել տուն գալու և չկա։ Կնոջից ամուսնու՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանի, անհետ կորչելու վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Գավառի քրեական հետախույզներն էլ, համագործակցելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930