Օրվա լրահոսը

«Թող ցուցանակ կախեին՝ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում». Աշոտ Մելիքյան

Պարոն Մելիքյանի հավաստիացմամբ՝ լրագրողական վկայականը պետք է բավական լինի քաղաքապետարան մտնելու և տեղեկություններ հավաքելու համար:

«Հայաստանի սկանդալային վճիռը». Թուրքական լրատվամիջոցների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։ Չեղարկման հրամանագրի ստորագրումից  անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։ Մասնավորապես իշխանամետ համարվող  «Milliyet»  պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։

Մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:

Անվանի իտալացին առաջին անգամ ներկայացնում է հանրահայտ հայրենակցին

«Առավոտի» 24.06.2014թ. համարում ներկայացրել էինք իտալացի ճանաչված դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոյի հետ հարցազրույցը, որում արվեստագետը հայտնել էր, թե հոր՝ դաշնակահար Ագոստինո Օրիցիոյի կողմից 1964 թվականից հիմնված «Brescia e Bergamo» դաշնամուրային փառատոնը, որը շուրջ 10 տարի ինքն է ղեկավարում, մտադրված է առաջիկայում համերգաշար նվիրել Արամ Խաչատրյանին, ով հոր մտերիմ բարեկամն էր: Դիրիժորը կրկին Հայաստանում է: Նա

Արամ Սարգսյան. «Նազարբաեւյան ընտրությունը պատիվ չի բերում Արմեն Սարգսյանին»

Նա կարծում է, որ «Ելք» դաշինքի դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար

«96-ին Դուք փախաք, իսկ ինձ ծեծում-ջարդում էին». կոնֆլիկտ ասուլիսի ժամանակ. a1plus.am

Արամ Սարգսյանի՝ ասուլիսը լքելուց հետո Արամ Հարությունյանը նրա հետևից ռեպլիկ նետեց. «Հույս ունի, որ Արմեն Սարգսյանը կարող ա իրան մի հատ ապարատում ինչ-որ տեղ տա»:

Պատմությունը պտտվում է գիտնականների դեմ. 70-ամյակի կանոնը

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանի հետ – Որպես երիտասարդ դասախոս, ի՞նչ կարծիք ունեք «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած այն սահմանափակման վերաբերյալ, ըստ որի՝ 70 տարին լրացած անձին արգելվում է մասնակցել գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին: – Լինելով 24-ամյա երիտասարդ դասախոս` խիստ բացասաբար եմ մոտենում պետության անունից նման նախաձեռնություններով հանդես գալու փաստին` մանավանդ,

«Բոլորը ծնվեն բոյով ու կապուտաչյա՞». «ԵԼՔ»-ի պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանին

«Չի կարելի «պակասեցնել» նրանց». Արարատ Միրզոյանին դուր չեկավ Հակոբ Հակոբյանի՝ հաշմանդամություն ունեցողների մասին արտահայտությունը

Արմեն Սարգսյանի ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում. կարևոր շրջադարձ Հայաստանի քաղաքականության մեջ

Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը կարևոր շրջադարձ է Հայաստանի քաղաքականության մեջ: Այս պատմական պահը հաջորդում է 2015 թ. հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխություններին և եզրափակում է Հայաստանի Հանրապետության անցումը կիսանախագահական համակարգից նախագահականին: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին՝ համանման լինելով Եվրոպական Միության անդամ մի շարք պետությունների կառավարման համակարգերին, նշանակում է գործադիր իշխանության փոխանցումը կառավարությանն ու վարչապետին,

Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը

1905 թվականին Օսկար Ուայլդի և Գաբրիել Դ՛Անունցիոյի մերձավոր ընկեր, գվատեմալցի գրող և լրագրող Էնրիկե Գոմես Կառիլյոն, որն իր ավելի քան 87 վեպերով և պատմվածքներով ճանաչված է իբրև «Ժամանակագրության արքայազն» ճամփորդեց Ռուսական կայսրություն՝ այդ երկրում իրադարձությունների վերաբերյալ հոդվածաշար պատրաստելու նպատակով: Ռուսաստանը, որը ճանաչեց, ալեկոծված էր ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Որպես այդ ճամփորդության

Էդուարդ Շարմազանով. «Դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է»

Նրա կարծիքով, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի

Հակիրճ հայ-վրացական հարաբերությունների մասին

Այսօր՝ մարտի 2-ին Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորած պատվիրակությունը: Վրաց վարչապետի այցը Հայաստան պետք է տեղի ունենար դեռևս անցած տարվա դեկտեմբերի մեկին, սակայն հետաձգվել էր վրացական կողմի խնդրանքով՝ կապված Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելու հետ: Վրաստանում, ինչպես և Հայաստանում, անցում է կատարվում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի, սակայն ի տարբերություն Հայաստանի,

ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ 2017թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրացուցիչ տեղեկանքի առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը

2018 թ. փետրվարի 28-ին ՀՀ Դատախազությունը պարզաբանում տարածեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. փետրվարի 26-ին հրապարակած «Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ» տեղեկանքի առնչությամբ: Այս տեղեկանքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել էր ի լրումն 2018թ. հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, քանի որ տեղեկություններ էր ստացել մահացության ևս 5 դեպքի մասին:

«Էրազմուս պլյուս»-ից «չխուսափեց» նաեւ Երեւանի կոնսերվատորիան

Վերջին շրջանում կրթության ոլորտում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Նման գործընթացները խթանում են ուսանողների, երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը: «Առավոտի» հետ զրույցում օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն առանց մանրամասնելու հայտնել էր, որ բուհը ընդգրկված է նմանատիպ մի ծրագրում: Հանդիպեցինք այդ բուհի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար,

Դատապարտում են ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած վարվելակերպն առանց պատշաճ կարգի պահպանման դեղատոմսերի դուրս գրման վերաբերյալ. հայտարարություն

Վերոնշյալը նշանակում է, որ այս պահին չկա որևէ գործող իրավական ակտ, որը կարող է հիմք հանդիսանալ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմս դասելու ցանկերին, որի արդյունքում փաստացի չի կարող ապահովվել «Դեղերի մասին» օրենքով և ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները

Արփինե Հովհաննիսյանը կասկածի տակ չի դնում Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը

«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրեց այն հիմքերը, որոնց համապատասխան այդ իրավիճակը չպետք է դառնար քննարկման առարկա: Մասնավորապես, բրիտանական օրենքի այն դրույթները, որոնց համաձայն ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում դա դադարեցվում է դիմումի պահից: Ես համոզմունք ունեմ, որ եթե կա որևէ հարց, որի իրավասությունը գտնվում է ոչ թե իմ, ձեր որոշելիքի տիրույթում, այլ

ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Սվիտալսկին համոզված է. «Սևանում իրականացվող ծրագիրը ապահովելու է լավագույն արդյունք և նպաստելու է ողջ մարզի զարգացմանը»

Սևան համայնքում մեկնարկել է «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը` ԵՄ համաֆինանսավորմամբ: Ծրագրի շնորհանդեսին մասնակցելու համար Սևան էին այցելել Հայաստանում եՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, փոխնախարարներ Վարազդատ Կարապետյանը, Կարեն Իսախանյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները,

Միջադեպ` Նիկոլ Փաշինյանի քվեարկության ժամանակ

Վերջինս պնդում էր, որ իր քվեարկությանը հետեւում են

Ափսոս է այն ժամանակը, որ մենք վատնում ենք մեռելահիշողության վրա. Հրանտ Վարդանյան. «Հրապարակ»

Այսօրվա իմ գարունը փչացրել են Մարտի 1-ով, աշունը՝ Հոկտեմբերի 27-ով, այսինքն՝ բնության զարթոնքով այսօր չենք կարողանում ուրախանալ, որովհետեւ մարդիկ սգի մեջ են, իսկ ինչո՞ւ պետք է այսպես լիներ։ Եթե չարագործները, մարդասպանները դատվեին, պատժվեին, մենք այսօր մարտի 1-ը որպես գարնան տոն կնշեինք, իսկ պատմության մեջ այն կնշվեր որպես անարդարության համար զոհված քաղաքացիների արժանապատվության օր:

Ճեպանկարելով Երեւանը. ցուցահանդես «Նարեկացիում»

Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների մեկնարկը կարծես թե տրված է: «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում բացվեց «Երեւան» խորագիրը կրող, «Երեւան. ճեպանկարներ» գրքի նկարիչներ Արարատ Մինասյանի եւ Զաքար Դեմիրճյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի 14-րդ մայրաքաղաքը պատկերող լուսանկարների, բնապատկերների հսկայական գունապնակում Երեւանն այս անգամ ներկայացվեց ինքնատիպ ժանրով՝ ճեպանկարներով, հարուստ պատմությամբ, կոլորիտով, տեսարժան վայրերով, գույներով ու բույրերով, իր

ՀՀ նորընտիր նախագահ. «Շնորհակալ եմ բոլորիդ՝ թե կողմ, թե դեմ քվեարկողներին»

Արմեն Սարգսյանը խոստացավ նախագահի պաշտոնում իր փորձն ու եռանդը ներդնել Հայաստանի զարգացման համար

Թեեւ արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չկար, բայց հանրապետականները սովորության համաձայն կեղծել են. «Չորրորդ իշխանություն»

Բանից պարզվում է՝ թեեւ ԲԴԽ անդամների ընտրությունից առաջ «Ելք» դաշինքը որոշել էր դեմ քվեարկել բոլորին, բայց Գագիկ Հարությունյանին ընդամենը 2 հոգի է դեմ քվեարկել, մինչդեռ քվեարկությանը մասնակցել են «Ելքի» 7 պատգամավորներ։ «ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին՝ թեեւ արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չկար, բայց հանրապետականները սովորության համաձայն կեղծել են: Այնպես, ինչպես Շուրա Բալագանովն էր, գրպանում 50

«Տղայական բազա՞ր ա: Բերնից բան հելավ`պիտի անի». Սեյրան Սարոյանը`Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի ա էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Լավին էլ ենք փնովում, վատին էլ:

Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների հայտարարությունը Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ

Ս.թ. փետրվարի 28-ին Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը սումգայիթյան կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես եկան դատապարտող հայտարարությամբ, որի բնագիրը և հայերեն ոչ-պաշտոնական թարգմանության տեքստը կցվում են: ոչ-պաշտոնական թարգմանություն Ռումինիայի Խորհրդարան Պատգամավորների պալատ 28 փետրվարի, 2018թ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ

Հարկադրում են ուղղորդված գնումներ կատարել սեփական դեղատներից. «Չորրորդ իշխանություն»

Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երեւույթներ են ի հայտ գալիս։ «ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրահանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ։ Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա, այդ պատճառով ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ զինվորականները օգտվում են զինվորական հոսպիտալից։ Տեղեկություններ կան,

Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ. դեմ էին 10 պատգամավոր

Դեմ քվեարկողների թիվը 10 էր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ

Քաղաքացիների գույքը՝ բանկի սեփականություն. «Ժողովուրդ»

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը։ Նման անելանելի իրավիճակում հայտնվածների մեծ մասը գյուղացիներն են, ովքեր մտածում են, որ բանկերը իրենց վարկ են տալիս ոչ թե օգնելու, այլ այդ ճահճի մեջ ավելի թաղելու համար։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում հունվար ամսին

Սեյրան Սարոյանն`Արմեն Սարգսյանի մասին. «Ընենց չանենք, որ հավես չունենա տնից դուրս գա` գնա գործի»

«Բոլորդ էլ տենում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է: Բերեք բոլորով օգնենք, ընենց չանենք, որ հավես չունենա տնից դուրս գա` գնա գործի»,-խորհրդարանում, նախագահի իր ընտրությունը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Սեյրան Սարոյանը հույս ունի, որ Արմեն Սարգսյանը ներդրումներ կբերի. «Ասել է, որ բերելու է»: Անդրադառնալով «Ելք» խմբակցության հնչեցրած

Սահմանադրությունը խախտվում է երրորդ անգամ անընդմեջ. «Ժողովուրդ»

2015թ. սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից։ Սակայն ԱԺ-ի՝ նման գործառույթի կիրարկումը կասեցված է նույն այդ սահմանադրության անցումային դրույթներով՝ ուժի մեջ մտնելով չորրորդ նախագահի լիազորությունների ստանձնման օրը։ Այդ հիմքով ՀՀ չորրորդ նախագահը պետք է ընտրվեր՝ 2005թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների դրույթների համաձայն, եւ միայն նրա երդմնակալությունից հետո ուժի մեջ մտներ ԱԺ-ի միջոցով նոր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930