Օրվա լրահոսը

Չինական նոր տարին՝ Նոր Նորքում

2018 թվականին չինական նոր տարին լուսնային օրացույցով սկսվել է փետրվարի 16-ին եւ շարունակվելու է 15 օր։ Այն նշվեց նաեւ Նոր Նորքի թաղապետարանի դահլիճում՝ մայրաքաղաքի թիվ 135 դպրոցի չինարեն սովորող աշակերտների նախաձեռնությամբ, Նոր Նորքի թաղապետարանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ։ Ընդհանրապես, չինական նոր տարին նշվում է վառ գույների բազմազանությամբ ու զուգորդմամբ՝ կարմիրի գերակայությամբ, բարձր տրամադրությամբ,

Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր. Մանվել Գրիգորյանը՝ Սումգայիթի զոհերի մասին

ՈՒՂԵՐՁ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Ճիշտ 30 տարի առաջ փետրվարի վերջին օրերին սովետական Ադրբեջանի իշխանությունները հայերի ցեղասպանություն իրականացրին Սումգայիթում: Դա Ադրբեջանի արձագանքն էր արցախահայության օրինական պահանջատիրությանը: Սումգայիթյան սպանդը, որ իրականացվեց 1896-1918 թվականների հայկական ջարդերի օրինակով, հենց դրանց ուղղակի շարունակումն էր: Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր: Սումգայիթին հետեւեցին հայերի սպանություններ եւ տեղահանություններ

«Պատվիրատուները շատ չեն». ինչո՞ւ Սամվել Բաբայանը չասաց, թե ով է «Իգլա»-ի գործի պատվիրատուն

«2017թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց»,-կարծում է նրա համախոհներից Անդրանիկ Թեւանյանը

Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ երեխա. The Guardian

Երբեմն թվում է՝ կանանց ոչնչացնելու այնքան մեթոդ կա, որ այդ դրանք անտեսանելի են դառնում մեզ համար: Բազմաթիվ կանայք կան, որոնց այդպես էլ չեք տեսնի, քանի որ նրանք երբեք չեն ծնվի, բրիտանական The Guardian պարբերականում գրում է Սյուզան Մուրը, որն այցելել է Հայաստան և ծանոթացել սեռի ընտրության խնդրին: Շատերը տեղյակ են, որ սեռով պայմանավորված աբորտները տարածված

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում

Փետրվարի 27-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15

Արմեն Ռուստամյանը քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ հանցագործ. ԱԺ-ում հարցրին Գեւորգ Դանիելյանին

Գեւորգ Դանիելյանը տարակուսեց, որ քաղաքական հարցեր են հնչում, ոչ թե իրավական: Նա ասաց, որ քաղբանտարկյալների, խղճի բանտարկյալների հետ կապված իրենց պատկերացումները այլ են. «Ցավոք, դուք ընկալում եք հետեւյալը՝ եթե որեւէ մարդ ունեցել է քաղաքական գործունեություն եւ դատապարտվել է որեւէ արարքի համար, միանշանակ իր արարքը պետք է որակել քաղաքական հետապնդում: Դրանք տարբեր երեւույթներ են»:

Պարզվել է մահացած նորածնի մոր ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում պարզվել է նորածնի մոր ինքնությունը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը

«Իգլա»-ի գործը նորից չի քննվի. Սամվել Բաբայանի բողոքը դատարանը մերժեց

Սամվել Բաբայանը լրագրողների հարցերին չարձագանքեց ու չհստակեցրեց, թե, ի վերջո, ով է «իր դեմ այս գործի պատվիրատուն

Կարագի շուկայում վերահսկողությունը բավարար չէ. «Հայոց Աշխարհ»

Օրերս սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում կեղծ քաղցրասերուցքային կարագ է հայտնաբերել, որը վաճառվել է որպես ռուսական «Ինտեր պրուդ» ընկերության «Կրեստյանսկայա» ապրանքանիշի արտադրանք: ՍԱՊԾ-ի տվյալներով՝ հայաստանյան խանութներում այդ ապրանքանիշի 1,03 կգ փաթեթավորմամբ կարագ է իրացվել, մինչդեռ ընկերությունը «Կրեստյանսկայա» անվամբ միայն 200 գրամանոց քաղցրասերուցքային կարագ է շուկա արտահանում: Ըստ այդմ, պարզ էր դարձել, որ իրականում կարագն անհայտ

Բոլորը պատրաստ են, բոլորն արդեն գիտեն` ով է լինելու ապագա վարչապետը. «Իրատես»

Մինչ քաղաքական ուժերի` ըստ դասավորության կուշտ ու ողջ լինելուն անդրադառնալը, կատարենք մի քանի արձանագրում: Նկատե՞լ եք` շախմատային տախտակի վրա, այն է` խաղադաշտում այլևս և մեկընդմիշտ չկան Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական օդիոզները, չմոռանանք նաև ՕԵԿ հոգեդարձումը: Ասել է` քաղաքական դաշտը նորովի է շարվում, քաղաքագիտորեն ձևակերպած` տրանսֆորմացիա է տեղի ունենում, քաղաքական էլիտա է փոխվում,

Զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է. Ռիչարդ Կոզլարիչ. «Ժամանակ»

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, թե «Երևանը, Զանգեզուրը ադրբեջանցիների պատմական տարածքներն են», և այդ տարածքները վերադարձնելն իրենց ստրատեգիական նպատակն է, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ այդ հայտարարությունը նոր չէ, անօգուտ է և անհասկանալի սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում: «Նախագահ Ալիևն ուզում է փայլեցնել իր ազգայնական վկայականն ընտրությունների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի

Գագիկ Հարությունյանին ԱԺ-ում համեմատեցին «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի դատավորների հետ

Գագիկ Հարությունյանը վստահեցրեց, որ իրեն մեղավոր չի համարում, որ չի արձանագրել ընտրությունների կեղծման մասին: Նա ասաց, որ այդպիսի տեսակետ ունեցողները զգայական հիմքերով են գնահատում: Հարությունյանը խոսեց ՀԱԿ-ի դիմումի մասին եւ օրինակներ բերեց, թե ինչ սխալ էր թույլ տվել ՀԱԿ-ը՝ ՍԴ-ում վիճարկելով ընտրությունների արդյունքները:

Կուսակցությունն իր առաջնորդի գլխավորությամբ կարողացավ անել թերեւս անհնարինը. ամենակարճ ժամանակահատվածում կտրուկ փոշիացրեց այդ հսկայական քաղաքական կապիտալը. «Հայոց աշխարհ»

Ի վերջո, հին «Ժառանգությունից» հիմա քիչ բան է մնացել: Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ մնացել են նվիրյալները, ովքեր երբեւէ չեն եկել պաշտոնի հետեւից, այլ եկել են գաղափարի եւ սկզբունքի հետեւից:

Ժիրայր Սէֆիլյան ու Վարուժան Ավետիսյան. հայության համազգային իղձերից մեկն է տեսնել Արցախը Հայաստանի Հանրապետության կազմում

Ազգը մասնատելու, ընկալման տիրույթում կես-կես պատկեր ստեղծելու այդպիսի գործողությունները նաև հող են նախապատրաստում Արցախում օտար զորք բերելու, այն մրցասպարեզ և կռվախնձոր դարձնելու համար:

2017 թվականի ընթացքում հայաստանյան առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը զգալի աճ է գրանցել. «168 ժամ»

Բացարձակ մեծությամբ՝ ամենից շատ աճել է առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ 83.8 մլրդ դրամով (24.9%-ով)։ Սպառողական վարկերի պորտֆելն աճել է 77.1 մլրդ դրամով (17.8%- ով), այլ վարկերինը՝ 78.4 մլրդ դրամով (46.8%-ով)։ Զգալի չափով աճել է նաև շինարարության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ շուրջ 41 մլրդ դրամով կամ 39.8%-ով:

Երբ հերթը հասնում է Կամիլին կամ Կամիլի միջոցով Եվրոպային ներկայանալուն՝ նրանք հղում են անում ավանդական կերպարին, նամուսին եւ թասիբին. «Ժողովուրդ»

Ամեն դեպքում, հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կամիլը հայտնվեց երկրորդ հորիզոնականում։ Այնպես որ, ամեն ինչ չէ, որ կորած է։

125 կգ միսը ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի ներդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ: Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները: Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող

Գագիկ Հարությունյանը վստահեցրեց, որ նախագահը հումոր չի արել՝ իր հետ հանդիպմանը

Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, որ նա իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ. «Նաեւ այդ օրը այդ խոսքը հնչեցնելիս սեղանի տակ կամ սեղանի վրա որեւէ բան չի եղել: Նախագահն ասել է իր կարծիքը»: Իսկ թե նախագահը ասել է մի բան, հետո իր կարծիքը փոխվել է՝ Գագիկ Հարությունյանը հորդորեց հարցնել հենց նախագահին:

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 27-ին, ժամը 09:51-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ «Մեղրու սար» կոչվող հատվածում, Mercedes GL 350 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մ. գլորվելով հայտնվել հարակից ձորում, ինչի

Թիվ 27 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Փետրվարի 26-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1997 թ. ծնված Նանար Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.50-ից 14.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ և փաստաթղթեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած

Չարլզ Թեննոք. «Դա ապացույց չէ, որ Հայաստանն անպայմանորեն իրականացնելու է իր առջև դրված խնդիրները». «168 ժամ»

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ ստորագրեց «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ այս փաստաթուղթը, Գործողությունների ծրագրի նման, պետք է ժամանակ առ ժամանակ վերաբանակցվի և վերանայվի, քանի որ ժամանակի

Ի՞նչ նպատակով «Ելք»-ն օրակարգ բերեց մարտի 1-ի հարցը

Սամվել Նիկոյանն ասում է, որ նրանք չեն ցանկանում տասը տարվա վաղեմության իրադարձությունների բացահայտումը

Ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկը Դավիթ Գրիգորյանի կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել.«Հայկական ժամանակ»

«Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին։

Խոշոր հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. aliq.ge

Կեսգիշերից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ծաբաձեում, Ծերեթելի պողոտայի հարևանությամբ: Ըստ ականատեսների՝ այրվել են քաղաքում ամենաշատ այցելուներ ունեցող առևտրի կենտրոններից մեկի՝ «Կիդոբանիի» հարևանությամբ գտնվող պահեստները: Հրդեհի մարման գործում ներգրավված է 40 մարտական հաշվարկ: Այս պահին հրդեհի պատճառների և զոհերի մասին տեղեկատվություն չկա: Նյութի մանրամասները կարդացեք aliq.ge–ի  կայքում

Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործելու է. «Ժողովուրդ»

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, ՀՀ քաղաքացիներին բավական տհաճ անակնկալ է սպասվում։ Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր։ Ավելին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ փետրվարի 22-ին ընդունել է որոշում՝ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներ իրականացնելու մասին։ Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ

Ադրբեջանական զինուժը կրակել է Կոթի գյուղի վրա

Տուժածներ եւ վնասներ չկան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930