Օրվա լրահոսը

Ըստ հաղորդումների` ԴԱՀԿ ծառայության և ոստիկանության պաշտոնատար  անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու պաշտոնեական կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների և ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Ռ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության

Լեւոն Մկրտչյան. կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում և ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Երևանը ադրբեջանական պատմական տարածք է» Ալիևի հայտարարությանը.  «Ազատություն» ռադիոկայան

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը: «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով ներկայացնել, թե պաշտոնական Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, և արդյո՞ք նման հայտարարությունը չի բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը: «Միացյալ

Կրթության նախարարությունը որոշումները կայացնելուց հետո է մտածում ու ռազմավարություն  մշակում. Անահիտ Բախշյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին Հարգելի պարոն Մկրտչյան, ՀՀ վարչապետին ուղղված 19.01.2018թ. Ե-3/112 իմ դիմումին ի  պատասխան 21.02.2018թ.-ին ստացածս նամակով տվել եք ոչ թե ՀՀ կառավարության 18.02.2016թ. թ.6 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցը կառավարության կողմից խախտելու տրամադրության մասին գրածիս հերքումը, այլ ընդամենը հաստատել եք մտահոգությունս այն մասին, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված համընդհանուր ներառական  կրթության

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը «Change.org» կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել: «Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով խնդրագիր-ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից: «Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ

Ում համար են նստատեղերը

Մեր հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքը հաշմանդամների և երեխաներով ուղևորների հանդեպ կարծես թե արմատավորվում է: Հասարակական տրանսպորտում կիլոմետրեր շարունակ ճոճվելով` երեխան գրկին մեծահասակին կամ ակներև հաշմանդամություն ունեցող անձին, տարեցին կամ այն փոքրիկին, որն անկարող է իր հավասարակշռությունը պահել ընթացքի ժամանակ` ո՞վ  պետք է տեղ զիջի: Գուցե այն երիտասարդը, որն ականջակալներով նստած, մտքով հեռուն սլացած` նայում, բայց

Խաղալիքների անվտանգությունը շարունակում է առանցքային խնդիր մնալ

Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր եւ կարեւոր խնդիրներից մեկն է, եւ հատկանշական է, որ այն նաեւ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպման էր հրավիրել ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 2018-ի համագործակցության եզրերը հստակեցնելու համար։ ՀԿ-ներին նախ ներկայացվեցին ՏՄ-ի այս տարվա գործունեության,

«Սումգայիթը ցույց տվեց, որ թուրք էթնոսը բնավ չի փոխվում». Արմեն Կարապետյան

Առաջիկայում Սումգայիթի ջարդերի մասին պատմող ժողովածու լույս կտեսնի

Արմեն Սարգսյանն ՕԵԿ նախագահին ներկայացրել է այն տեսլականը, որով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում

Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին , հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Արմեն Սարգսյանն ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և

ԱՄՆ-ը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում C-400 գնելու դեպքում. Haberturk

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու մտադրությունից, հակառակ դեպքում ԱՄՆ-ի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Haberturk թերթի վաշինգտոնյան աղբյուրը պատմել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ենթադրելով, որ C-400-ների գնումը «կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության վրա»: Չի բացառվում, որ

«Ասի՝ Սամվե՜լ, փախանք». ՊՊԾ գնդից կրակել են ոստիկաններ տեղափոխած ավտոբուսների վրա

Քննիչների կողմից «Պազ»-ի զննության արդյունքում արձանագրվել է, որ մեքենային փամփուշտի վեց գնդակ է դիպել

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 15-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.140.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ

Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվել է դի

Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:31-ին ջրափրկարարներն Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի: *** Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել

Վթարի են ենթարկվել մեկ այլ պատահարից տուժածին հիվանդանոց տեղափոխելիս. կա զոհ

Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 22.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայով Ա.Մովսիսյանին դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխելիս, Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 4 տան

Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի մասից, վթարի է ենթարկվել, որի հետևանքով նույն ավտոմեքենայի ուղևոր Ջ.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և

Չինական նոր տարին՝ Նոր Նորքում

2018 թվականին չինական նոր տարին լուսնային օրացույցով սկսվել է փետրվարի 16-ին եւ շարունակվելու է 15 օր։ Այն նշվեց նաեւ Նոր Նորքի թաղապետարանի դահլիճում՝ մայրաքաղաքի թիվ 135 դպրոցի չինարեն սովորող աշակերտների նախաձեռնությամբ, Նոր Նորքի թաղապետարանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության աջակցությամբ։ Ընդհանրապես, չինական նոր տարին նշվում է վառ գույների բազմազանությամբ ու զուգորդմամբ՝ կարմիրի գերակայությամբ, բարձր տրամադրությամբ,

Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր. Մանվել Գրիգորյանը՝ Սումգայիթի զոհերի մասին

ՈՒՂԵՐՁ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Ճիշտ 30 տարի առաջ փետրվարի վերջին օրերին սովետական Ադրբեջանի իշխանությունները հայերի ցեղասպանություն իրականացրին Սումգայիթում: Դա Ադրբեջանի արձագանքն էր արցախահայության օրինական պահանջատիրությանը: Սումգայիթյան սպանդը, որ իրականացվեց 1896-1918 թվականների հայկական ջարդերի օրինակով, հենց դրանց ուղղակի շարունակումն էր: Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր: Սումգայիթին հետեւեցին հայերի սպանություններ եւ տեղահանություններ

«Պատվիրատուները շատ չեն». ինչո՞ւ Սամվել Բաբայանը չասաց, թե ով է «Իգլա»-ի գործի պատվիրատուն

«2017թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական մթնոլորտի շիկացումն էր պատճառը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց»,-կարծում է նրա համախոհներից Անդրանիկ Թեւանյանը

Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ երեխա. The Guardian

Երբեմն թվում է՝ կանանց ոչնչացնելու այնքան մեթոդ կա, որ այդ դրանք անտեսանելի են դառնում մեզ համար: Բազմաթիվ կանայք կան, որոնց այդպես էլ չեք տեսնի, քանի որ նրանք երբեք չեն ծնվի, բրիտանական The Guardian պարբերականում գրում է Սյուզան Մուրը, որն այցելել է Հայաստան և ծանոթացել սեռի ընտրության խնդրին: Շատերը տեղյակ են, որ սեռով պայմանավորված աբորտները տարածված

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում

Փետրվարի 27-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15

Արմեն Ռուստամյանը քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ հանցագործ. ԱԺ-ում հարցրին Գեւորգ Դանիելյանին

Գեւորգ Դանիելյանը տարակուսեց, որ քաղաքական հարցեր են հնչում, ոչ թե իրավական: Նա ասաց, որ քաղբանտարկյալների, խղճի բանտարկյալների հետ կապված իրենց պատկերացումները այլ են. «Ցավոք, դուք ընկալում եք հետեւյալը՝ եթե որեւէ մարդ ունեցել է քաղաքական գործունեություն եւ դատապարտվել է որեւէ արարքի համար, միանշանակ իր արարքը պետք է որակել քաղաքական հետապնդում: Դրանք տարբեր երեւույթներ են»:

Պարզվել է մահացած նորածնի մոր ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում պարզվել է նորածնի մոր ինքնությունը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը

«Իգլա»-ի գործը նորից չի քննվի. Սամվել Բաբայանի բողոքը դատարանը մերժեց

Սամվել Բաբայանը լրագրողների հարցերին չարձագանքեց ու չհստակեցրեց, թե, ի վերջո, ով է «իր դեմ այս գործի պատվիրատուն

Կարագի շուկայում վերահսկողությունը բավարար չէ. «Հայոց Աշխարհ»

Օրերս սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում կեղծ քաղցրասերուցքային կարագ է հայտնաբերել, որը վաճառվել է որպես ռուսական «Ինտեր պրուդ» ընկերության «Կրեստյանսկայա» ապրանքանիշի արտադրանք: ՍԱՊԾ-ի տվյալներով՝ հայաստանյան խանութներում այդ ապրանքանիշի 1,03 կգ փաթեթավորմամբ կարագ է իրացվել, մինչդեռ ընկերությունը «Կրեստյանսկայա» անվամբ միայն 200 գրամանոց քաղցրասերուցքային կարագ է շուկա արտահանում: Ըստ այդմ, պարզ էր դարձել, որ իրականում կարագն անհայտ

Բոլորը պատրաստ են, բոլորն արդեն գիտեն` ով է լինելու ապագա վարչապետը. «Իրատես»

Մինչ քաղաքական ուժերի` ըստ դասավորության կուշտ ու ողջ լինելուն անդրադառնալը, կատարենք մի քանի արձանագրում: Նկատե՞լ եք` շախմատային տախտակի վրա, այն է` խաղադաշտում այլևս և մեկընդմիշտ չկան Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական օդիոզները, չմոռանանք նաև ՕԵԿ հոգեդարձումը: Ասել է` քաղաքական դաշտը նորովի է շարվում, քաղաքագիտորեն ձևակերպած` տրանսֆորմացիա է տեղի ունենում, քաղաքական էլիտա է փոխվում,

Զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է. Ռիչարդ Կոզլարիչ. «Ժամանակ»

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, թե «Երևանը, Զանգեզուրը ադրբեջանցիների պատմական տարածքներն են», և այդ տարածքները վերադարձնելն իրենց ստրատեգիական նպատակն է, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ այդ հայտարարությունը նոր չէ, անօգուտ է և անհասկանալի սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում: «Նախագահ Ալիևն ուզում է փայլեցնել իր ազգայնական վկայականն ընտրությունների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930