Օրվա լրահոսը

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Վիեննայում

Հունվարի 30-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Վիեննայի «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին: Ընդունելությանը մասնակցեցին ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագիտական և ռազմական առաքելությունների ղեկավարներ, ռազմական խորհրդականներ, Ավստրիայի Զինված ուժերի և բանակի հրամանատարության բարձրաստիճան զինվորականներ, ավստրիահայ համայնքի հոգևոր առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ

Ի՞նչ կարելի է ներմուծել առանց մաքսազերծման (անիմացիոն տեսանյութ)

Շատերս ենք արտերկիրց Հայաստան մեզ հետ ապրանքներ բերում կամ պատվիրում համացանցով։ Տեսանյութում մանրամասն և հանրամատչելի ներկայացված է, թե Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից անձնական օգտագործման նպատակով ինչ և որքան կարելի է ներմուծել Հայաստան՝ առանց մաքսազերծման։   «Իրազեկ քաղաքացիների միավորում»  

Արմեն Սարգսյանը` լրագրողներին. «Դուք ինձ հարգեք, ես էլ ձեզ կհարգեմ»

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելեց Թումո: Նա ասաց, որ իր այցելությունը Թումո պատահական չէ: Նրա ձեւակերպմամբ, Թումոն ցույց է տալիս, թե Հայաստանն ուր պետք է գնա` գյուղատնտեսությունից մինչեւ արդյունաբերություն, բանկային համակարգ: Արմեն Սարգսյանի խոսքով, կա մի ուղղություն, որը բնական քիչ ռեսուրսներ ունեցող Հայաստանին տանելու է 21-րդ դար. «Այդ ուղղությունը ժամանակակից տեխնոլոգիաներն են,

Կենսաքիմիայի ինստիտուտի 435 միլիոն դրամանոց գույքը նվեր ԱԱԾ-ին

ԱԱԾ-ի աշխատակիցներին բնակարաններ կտրամադրեն

Արա Բաբլոյանը կարեւորել է Սլովակիայի եւ Հայաստանի կառավարությունների փոխգործակցության առավել ակտիվացումը

Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ

Արփինե Հովհաննիսյանի նախագիծը՝ հօգուտ լրագրողների, ընդունվեց միաձայն (Տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Վարչական դատարանում պետական մարմինը մի փոքր ավելի խիստ պետք է պարտականություն ունենա հիմնավորելու իր անհամաձայնությունը: Քրեական դատավարության օրենսգրքում մեղադրյալը կարող է իր անհամաձայնությունը հայտնել եւ վերջ, Քաղաքացիական դատարանում նույնպես, բայց պետական մարմինը վարչական դատարանում պարտավոր է ողջամիտ հիմնավորում ներկայացնել դատարանին:

Զարգացող և շահավետ անասնաբուծություն. հանդիպել են ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու ոլորտի ներկայացուցիչները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 30-ին հանդիպել է  խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ  անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով: Քննարկմանը  մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման  ընթացքում մասնավորապես քննարկվել են  շուկայում գրանցված մսի թանկացմանը, ինչպես նաև անասնաբուծության զարգացմանը միտված  պետական

Դատապարտյալների հիվանդանոցում մահացածի գործով փաստական տվյալների առկայության դեպքում իրավական գնահատական կտրվի նաև ՔԿՀ պաշտոնյայի գործողություններին

2018 թ. հունվարի 3-ին Դատապարտյալների հիվանդանոցում Մհեր Խերունցի մահվան դեպքի առթիվ 2018 թ. հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել: Դրա շրջանակում իրավական գնահատական կտրվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանի արարքին, եթե նրա «առերևույթ հանցանք կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերվեն»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի

Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է: Գորիս – Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ

«Կադաստրը չի գրանցում, որովհետեւ ԴԱՀԿ արգելանքի տա՞կ է գույքը, գլուխը պատի՛ն է տալիս որեւէ պետական մարմին». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահը Միհրան Պողոսյանին ասաց. «Եթե կադաստրը չի գրանցում, դա պրոբլեմ է իր համար ու եթե ասում են՝ արգելանք կա՝ չեմ գրանցում, գրեք իրենց օրենքում: Կա վերաբերելի պետական մարմին ու եթե կադաստրը դա չի արել, պրոբլեմն առաջինը կադաստրից է, հարկադիրը վերջին կետն է, բա մեջտեղի օղակում մենք ոչ մի անելիք չունե՞նք, հարկադի՞րը պիտի շտկի կադաստրի սխալը»:

ՊՆ-ն չի առարկում, որ Աբրամյանին բանակից տարկետում տան

Բասկետբոլիստ Աբրամյանին ՀՀ քաղաքացիություն են շնորհել, բայց ստիպված են բանակից տարկետում տալ

Ցուցահանդես-ցերեկույթ՝ նվիրված անվանի ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին (Ֆոտոշարք)

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր՝ հունվարի 31-ին, բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սցենարիստ, կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցահանդեսը։ Մոտ մեկ ամիս շարունակ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ Ֆրունզե Դովլաթյանի կենսագրական նյութերին, արխիվային տվյալներին, որոնք տրամադրել է նրա կինը՝  Իռեն Օրդուխանյանը։ «Այստեղ ներկայացված են շատ տարբեր իրեր՝ սկսած իր մրցանակներից մինչև լուսանկարներ, և ինձ համար

Ինչպես են ծխելու դեմ պայքարում Վրաստանում, Էստոնիայում եւ Ղրղըզստանում (Տեսանյութ)

Այս երկրներում կարծում են, որ ծխելու դեմ պայքարը պետք է խիստ լինի, տուգանքներն էլ՝ բարձր

Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն կռիվ են սկսել ռադիոյի ուղիղ եթերում (տեսանյութ)

Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն կռիվ են սկսել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նրանք քննարկում էին այն հարցը՝ արդյոք «ստալինիզմը հիվանդություն է, որը պետք է բուժել»: Շևչենկոն ասել է, որ Սվինաձեն «թքում է խորհրդային զինվորների գերեզմանի վրա»: Ի պատասխան՝ Սվինաձեն նրան «սրիկա» է անվանել՝ հայտարարելով, որ դրա համար պետք է նրա «մռութին հարվածել»: Դրանից

 Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է

Սույն թվականի հունվարի 31-ին  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» արգելոցի տեղամասի տեսուչը պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա: Տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։ Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է

Մարուքյանը պատմեց, որ հաշվի վրա մի քանի միլիոն ունի՝ մեքենայի վրա արգելանք են դրել, ՀՀԿ-ականները հարցրեցին՝ որտեղի՞ց միլիոններդ (Տեսանյութ)

Մարուքյանն ԱԺ-ում ասաց, որ իր մեքենան ուզել է վաճառել, չի կարողացել, պարզվել է՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանք ունի, արգելանք է դրված, այն դեպքում, երբ հաշվի վրա մի քանի միլիոն գումար ունի: Արփինե Հովհաննիսյանը կատակեց. «Հայտարարագրե՞լ եք այդ միլիոնները»:

Թիվ 46 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Հունվարի 30-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը նույն օրը, ժամը 16.10-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1967 թ. ծնված Ֆլորա Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ

«Օֆշոր» բառը հարկային նոր օրենսգրքից հանվել է

Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան նույնպես Օֆշորային գոտիներ են դարձել

Ռուսաստանում կանխվել է կենդանի խեցգետինների խմբաքանակի ներմուծումը Հայաստանից

Հունվարի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դադարեցրել է Հայաստանից մոտ մեկ տոննա կենդանի խեցգետինների խմբաքանակի ներմուծման ձևակերպումը: Այս մասին ասվում է Ռոսսելխոզնադզորի՝ Մոսկվայի և Տուլայի մարզային վարչության տարածած հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ խմբաքանակն ուղեկցվում էր համապատասխան անասնապահական հավաստագրով՝ թվագրված 25.01.2018: Այնուամենայնիվ, սահմանային անասնապահական վերահսկողությունը պարզել է, որ մթերքի մի մասի մոտ խախտված է

Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի մասին. «Նույն սելը հերիք ա ճռռա, էլի»

ՀՀԿ-ական պատգամավորը`Սամվել Կարապետյանի մուտքն ԱՄՆ սահմանափակելու, օֆշորային սկանդալի եւ կառավարության աշխատանքով իր հիացածության մասին

ՊՊԾ գնդին հարակից տներում գտնվել են փամփուշտներ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ

Տներից մեկից դրամապանակ է կորել, մյուսում էլ նռնակներ են հայտնաբերվել

Անահիտ Բախշյան. Արդյոք ճիշտ է, որ edu.am կայքում դրված լինի մի, իսկ կառավարություն գնա մի այլ տարբերակ, որտեղ արված փոփոխությունները սկզբունքորեն տարբեր են առաջին տարբերակից

Բարձրագույն կրթության մասին օրենքը  e- draft.am կայքում 01.12.2017թ.-21.12.2017թ. դրվեց քննարկման, անցավ քննարկման փուլը, որի ժամանակ եղել են տարբեր առաջարկություններ ու ասեմ, որ նրանցից ամենախելացիները, որոնք կերաշխավորեին բուհերում  ժողովրդավար կառավարման ու ինքնավարության պատշաճ մակարդակ, չեն ընդունվել: Օրինական երկրում այդ քննարկված, առաջարկությունները հաշվի առած նախագիծը պետք է գնա կառավարություն, որից հետո՝ օրենսդիր մարմնին: Այնինչ, երկու օր առաջ

«Սերմնահեղուկ վերցնելու համար չենք կարա բերենք ասենք՝ տեսանկարահանեք». Քննիչները ստիպված չեն լինելու ընթերակա ճարել

Քննչական կոմիտեի փոխնախագահն ասաց. «Օրինակ, դիակի ճանաչումը, չեմ կարծում, որ որեւէ մեկը այստեղ կցանկանա մասնակցել դիակի ճանաչմանը: Դա եւ բարոյական, եւ իրավական տեսանկյունից անթույլատրելի է, որ անձին, որը որեւէ կապ չունի քրգործի հետ, իրեն ասեն՝ դու պարտավոր ես գալ մասնակցել: Պարտականություն դրել ենք, պատասխանատվություն չենք էլ դրել»:

Բարեփոխումների արդյունքը սոցիալական արդարությունն է

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու որակն ու մոտեցումները ամբողջովին փոխվում են. այսուհետ քաղաքացին չի տեսնի իր սոցիալական կարգավիճակը որոշող պաշտոնյային, սպասարկվելու է մեկ միասնական ընդունարանում, իսկ ծառայությունները մատուցվելու են միանգամից եւ ամբողջական: Համակարգի ընդգծված առավելությունները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց հունվարի 27-ին թեմայի շուրջ Երեւանում հրավիրված համաժողովին:

Տրվեց Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղու շինարարական աշխատանքների մեկնարկը, որն Աջափնյակը կապելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի այս հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհը կունենա

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն,

Պենդերեցկին փաստում է, որ Հայաստանում որակ կա

«2018-ին ողջ աշխարհը նշելու է Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակը: Եվ հայերիս համար մեծ պատիվ է, որ հոբելյանական տարվա տոնակատարությունները սկսվելու են Հայաստանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: «Երեւի թե բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ նա այսօրվա մեծագույն հարգանք վայելող երաժիշտներից է, աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, եւ եթե անվանիների

Ռազմական կրթություն ստացող ուսանողները մինչև իրենց ուսումնառության ավարտը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից ամսական լրացուցիչ 50 հազարական դրամ կրթաթոշակ կստանան

Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ռազմական կրթությունը դառնա գրավիչ։ Ռազմական մասնագիտությունը պատվաբեր է, և մենք էլ պետք է խրախուսենք այս դժվարին ուղին բռնած երիտասարդներին»,- ասաց Կարեն Ավագյանը։  

«Արմեն Սարգսյանը՝ նախագահի պաշտոնում, չի կարող Հայաստանում էապես իրավիճակ փոխել». Հովհաննես Իգիթյան

Ըստ նրա՝ անգամ ստորագրելով ԵՄ-ի հետ պայմանագիր՝ ՀՀ-ն այժմ վարում է պրոռուսական քաղաքականություն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031