Օրվա լրահոսը
Հեշտացվել է Հայաստանում օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը
Հայաստանի Հանրապետության անկախացումից անմիջապես հետո շատ երկրների բժշկագիտական կառույցներ, մասնավոր հիվանդանոցներ և առանձին մասնագետներ սկսեցին համագործակցել առողջապահական մեր կառույցների հետ։ Արդյունքում մեր երկրում ներդրվում էին նորագույն սարքավորումներ, բուժման ժամանակակից մեթոդներ։ Սակայն դաշտի իրավական կարգավորման բացակայության պատճառով եղան նաև ռիսկեր։ Երբեմն տեղի բժշկական կազմակերպությունների կամ անհատների հրավերով Հայաստանում մասնագիտական բժշկական գործունեություն էին իրականացնում բժիշկներ, ովքեր իրենց
«Բովանդակությունն է տեղով մեկ ոսկի, բայց դե ոչինչ». Ասաց Գեղամյանն ու Աշոտյանին նվիրեց իր գիրքը (Տեսանյութ)
Ուշագրավ է, որ Գեղամյանն ասաց, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը ցավոք այդ գիրքը առաջինը նրան է նվիրել՝ Աշոտյանից առաջ ու այդտեղ սխալվել է, առաջինը պետք է հանձնաժողովի նախագահին տար. «Փոքր-ինչ սխալ էր իմ կողմից, ես իմ սխալն ուղղում եմ»: Նա ասաց, թե ինչ աշխատանք է կատարել, գրքի 638 էջից քանի էջն է լուսանկար եւ հանդիսավոր, ծափերի ներքո նվիրեց:
Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու հայ համայնքին
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում։ Արմեն Սարգսյանի
Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. «Սա ժողովրդավար որոշում է» (Տեսանյութ)
Դավիթ Հարությունյանն ասում է՝ կառավարության նիստերը դռնբաց անցկացնելը բացասական հետեւանքներ է առաջացնում
Վերճիհան Զիֆլիօղլուն ահազանգ է հնչեցնում
Ինչու են երիտասարդ աղջիկներն ամուսնանում 60-անց տղամարդկանց հետ Պոլսահայ լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն մտահոգված է մի խնդրով: Խոսքը վերաբերում է հայաստանաբնակ երիտասարդ աղջիկներին, որոնք ամուսնանում են Հայաստանի սահմաններից դուրս ապրող, իրենց հոր տարիքի ունեւոր տղամարդկանց հետ: «Առավոտի» հետ զրույցում Վերճիհանն ասում է, որ երեւույթը տարածված է ոչ միայն Սփյուռքում, այլեւ պոլսահայ համայնքում: Նրա փաստմամբ,
Գեւորգ Պետրոսյան. Արմեն Սարգսյանը պետք է նախաձեռնի հանդիպումը (Տեսանյութ)
Դեռ հայտնի չէ, թե երբ կհանդիպեն Արմեն Սարգսյանն ու «Ծառուկյան» դաշինքի անդամները
«Հաջորդ անգամ չեմ բավարարի, կկարոտես, եղա՞վ». Արտուշ Գաբրիելյանը՝ «Սասնա ծուռին» (Տեսանյութ)
Տխրեցի, պարոն Գաբրիելյան, կարծեցի, թե դուք եք մեզ խնդրել գալ, բայց պարզվեց՝ մեր պաշտպանների միջնորդությունն եք բավարարել
Ուժեղ քամու հետևանքով վնասվել է Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը
Փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ հաղորդագրություն
Փաշիկ Ալավերդյան. «Ծանրամարտի միջազգային կառույցները պետք է պատասխանատվություն ցուցաբերեն որոշումներ կայացնելիս»
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունվարի 28-ին Ծաղկաձորում ավարտեց մրցաշրջան 2018-ում առաջին ուսումնամարզական հավաքը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հունվարի 15-ից սկսված երկշաբաթյա ուսումնամարզական հավաքին հրավիրվել են ազգային հավաքականի կորիզը եւ երիտասարդները: Երեւանում ծանրորդները մարզումները փետրվարի 5-ից 20-ը կշարունակեն «Օլիմպավանում», որից անմիջապես հետո կանցկացվի Հայաստանի առաջնությունը:
«Մենք մեր հին պրոթեզներն ենք ուզում, ISO ստանդարտով չենք ուզում» (Տեսանյութ)
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ընդդեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
Երեխաների հերոսներն այսօր զվարճացնողներն են, սպառման մղող կերպարները. «168 ժամ»
Նրանք երեխայից չեն պահանջում մտքի լարում, համբերատարություն, տոկունություն։ Նրանք ընդամենն ուզում են, որ դուք թուլանաք, անզգայանաք և գրպանից հանեք ձեր փողերը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.720C (1987 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -21.50C (1969
Ֆյոդոր Լուկիանով. «Հայ գործարարներն իրենց գործարքները ռուս գործարարների հետ կնքելիս պետք է զգուշանան, քանի որ կարող են ընկնել ամերիկյան մանրադիտակի տակ». «168 ժամ»
«168 ժամի» հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ «կրեմլյան ցուցակը» ոչ այնքան քաղաքական նպատակ ունի, ինչպես բոլորն են մտածում, որքան տնտեսական և բիզնես։ Նրա որակմամբ՝ Թրամփն առաջնորդվում է «Ոչ մի անձնական բան, միայն բիզնես» կարգախոսով; «Բացատրեմ, թե ինչու։ Ցուցակում ընդգրկվել են բոլորը, ըստ էության՝ ողջ էլիտան,
Մոսկվա-Բաքու ռազմատեխնիկական «բիզնեսը» կծաղկի՞
Առավել անհասկանալի են իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից «արդարացումները», թե՝ մենք բոլոր մակարդակներով հարցը բարձրացնում ենք, Ռուսաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում՝ որ երկրի հետ ինչ պայմանագիր կնքի եւ այլն…
Հայաստանի նախագահների եւ վարչապետի թիկնապահը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)
Հայաստանի նախագահի անվտանգության վարչության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը, որը եղել է ինչպես նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ վարչապետ Արմեն Սարգսյանի թիկնապահը, Amga.tv-ին մանրամասներ է պատմում Արմեն Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր աշխատանքային տարիների մասին։ «Արմեն Սարգսյանն իրոք ուներ առողջական խնդիր՝ կոկորդի հետ կապված: Նա ինձ խնդրել էր, որ գիշերային հերթափոխի
Մխիթարյանն ու Օբամեյանգը «Բորուսիայում» մեկ մրցաշրջանում միասին վաստակել էին 106 միավոր
Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես դարձավ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Լոնդոնի «Արսենալում»: Ավելի վաղ այս երկու ֆուտբոլիստները երեք մրցաշրջան միասին խաղացել էին Դորտմունդի «Բորուսիայում»՝ դառնալով այդ ակումբի հաջողությունների կերտողները: Մրցաշրջան 2015/16-ում Մխիթարյանն ու Օբամեյանգը գոլ+ փոխանցում համակարգով միասին ընդհանուր առմամբ վաստակել են 106 միավոր: Մխիթարյանը հանդես գալով կիսապաշտպանությունում՝ աչքի է ընկել 23 գոլով եւ 32 գոլային
Հարցի երկրորդ կողմը. ինչ էություն, բովանդակություն է մտցնում նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը իրավական ձեւակերպումների մեջ. «Հայոց աշխարհ»
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ խորհրդի անդամ, Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ –Մինչ Արմեն Սարգսյանը շարունակում է «նախընտրական» հանդիպումների շարքը, քաղաքականապես ակտիվ շրջանակները փորձում են հասկանալ, թե նախագահին սահմանադրությամբ վերապահված լծակները ի՞նչ հնարավորություններ են նրան տալիս։ -Սահմանադրությունը հստակ ամրագրում է այն լիազորությունները, որի շրջանակներում նախագահը պետք է աշխատի։ Բայց կա նաեւ հարցի երկրորդ կողմը.
«Կարող է մի փոխադրող լինի, կարող է ամբողջ հանրապետությունում մեկ փոխադրող լինի, դա դեռ պարզ չի». միասնական երթուղային ցանցի մանրամասները. «Հայկական ժամանակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 16-ին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում հայտարարեց, որ պետք է միասնական երթուղային ցանց ստեղծվի ողջ հանրապետության համար։ «Հայկական ժամանակը» նախարար Վահան Մարտիրոսյանին գրավոր հարցում ուղարկեց՝ պարզելու համար, թե ի՞նչ է ենթադրում միասնական ցանցը, ե՞րբ այն կստեղծվի, որքա՞ն գումար է նախատեսվում եւ այլն։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը, պատասխանելով հարցերին, նշել է,
Թմրանյո՞ւթ, թե՞ ինսուլտ. ՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների այն շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում։
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Միհրան Պողոսյանը չի դադարում զգացմունքներ պարգեւել հանրությանը. «Հայկական ժամանակ»
Դժվար է երկու բառով նկարագրել այն զգացմունքները, որը պատում է բանանի շուկայում տիրող իրավիճակին ծանոթ մարդկանց այս հայտարարությունը լսելուց հետո։
Վարչապետը հաշվետվություն պահանջեց՝ «Թվեր, մաքսիմալ թվեր»
«Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին՝ 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը
Գարեգին Բ-ն հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին
Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն
Վարչապետը ՊԵԿ-ին՝ «Մի հատ նայեք, այնտեղ խնդիր ունենք»
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ պետք է կատարել: Նրա խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ, ինչի հետևանքով սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց՝ ապրանքի տնօրինման հնարավորությունը: Այս խնդիրները լուծելու
Արմեն Սարգսյանը հազիվ թե հետագայում ընկալվի որպես ՀՀԿ բերված Սերժ Սարգսյանի հերթական կադր. «Հրապարակ»
Այս օրերին ՀՀԿ-ն հերթական փորձաշրջանն է մտել: Նոր մարդ է հայտնվել ասպարեզում` Արմեն Սարգսյանը, որին «բախտ է վիճակվել» լինելու ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն: Ավելորդ է, կարծում եմ, խոսել ՀՀԿ-ականների շփոթմունքի մասին: Եթե նրանց տրվեր նախագահի իրենց թեկնածուն առաջադրելու հնարավորությունը, հազիվ թե ՀՀԿ-ում որեւէ մեկը հիշեր Արմեն Սարգսյանի մասին: Մինչդեռ նրանք մի օր գործի եկան եւ
Ինչպե՞ս կարող է նախագահի պաշտոնը որոշիչ լինել, եթե զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը. «Ժողովուրդ»
Հայաստանի նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը բարեխիղճ մոլորության մեջ է։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե համաձայն չէ հնչող գնահատականների հետ, ըստ որի՝ նոր Սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի, եւ այդ պաշտոնը արարողակարգային է։ Դեռ ավելին՝ նա պնդել է, թե Հայաստանի նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան մի շարք
ՀՀ մշտական բնակչությունն անցյալ տարվա համեմատ դարձյալ նվազել է, բնական հավելաճը՝ կրճատվել. «Հրապարակ»
Մինչ իշխանական վերնախավը խորհում է ապագա վերադասավորումների շուրջ՝ հանրության ուշադրությունը նույնպես բեւեռելով այդ ուղղությամբ, ՀՀ ԱՎԾ-ն երկրի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ հերթական մտահոգիչ ցուցանիշներն է հրապարակել: Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին, վիճակագրական փաստաթղթի համաձայն՝ ՀՀ մշտական բնակչությունն անցյալ տարվա համեմատ դարձյալ նվազել է, բնական հավելաճը՝ կրճատվել: Այսպես՝ 2017 թ․ տարեսկզբին ՀՀ բնակչության թիվը կազմել
Իրական խնդիրը Նժդեհի արձանը չէ. «Հայոց Աշխարհ»
Թուրքական զորքերի Սիրիա ներխուժումից հետո Աֆրինը Ղարաբաղում կրկնելու մտասեւեռումով վարակված Ադրբեջանի ողջ քարոզչությունը կենտրոնացել է ռուսաստանյան լսարանի վրա, ինչը վկայում է, որ Բաքուն սպասում է «ավագ եղբոր» հաղթանակին՝ տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական խաղը սկսելու համար։ Ու թեպետ վաղ է խոսել Սիրիայում թուրքերի հաջողության մասին, քանի որ հունվարի 20-ին սկսված ռազմական գործողության արդյունքներն ակնհայտորեն չեն համընկնում Անկարայի
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Վայքի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Մեղրու լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և
ԱՍԵԿՈՍԵ
Եթե մենք ունենայինք լուրջ վերնախավ, ապա հետեւությունը պետք է լիներ մեկը՝ Ղարաբաղի խնդիրը չունի արագ լուծում, ուրեմն՝ պետք է ուժեղացնել Հայաստանը: ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































