Օրվա լրահոսը

Հայաստանն ընդդեմ արտաքին քարոզչության

Անուշավան Մանուկյան ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող ՄԱՀՀԻ ժողովրդավարության IX դպրոցի շրջանավարտ   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը համարում էր, որ քարոզչության համար ներդրված 1 դոլարն ավելի արժեքավոր է, քան ռազմական համակարգ ստեղծելու վրա ներդրված 10 դոլարը, քանզի վերջինիս օգտագործման քիչ հավանականություն կա, մինչդեռ քարոզչական տեղեկատվությունն աշխատում է ամեն ժամ և ամեն տեղ:  Քարոզչությունը քաղաքականության հիմնական

Կենսաթոշակառուները հեռախոսով են տեղեկացել իրենց տունն աճուրդով վաճառելու մասին

Տիգրան Մեծի 44 շենքի 8/1 տանտիրուհուն՝ Մարգարիտա Շահինյանին, այցելությանս պահին կանչել էին գլխուղեղի անոթների սրացման համար հետազոտման: Դուռը բացողը նրա ամուսինն էր, թոշակառու, պատմաբան, որն ասաց, թե ապրումներից վատթարացել է թե իր, թե կնոջ առողջական վիճակը: Շենքը, որը համարվում է բազմաբնակարան, կառուցվել է 1935 թվականին: Լուսանկարում պատկերված վիճելի տունը գտնվում էր երկրորդ հարկում: 64-ամյա մանկավարժ,

Սան Պաուլոյի համալսարանի նորընտիր ռեկտորը հայ է, համալսարանում կա Հայագիտության ամբիոն

Հունվարի 29-ին Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) տեղի ունեցավ Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները: Բրազիլիայի խոշորագույն

Որոշ հարկային դրույքաչափեր կիջեցվեն

Ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար հարկը չի բարձրանա, արտոնություն կստանան նաեւ պետական ու տեղական կառավարչական մարմինները

Դատախազությունը ՀՔԱՎ-ին. «Գրասենյակը միտումնավոր և նպատակամղված խեղաթյուրում է փաստերը»

Հորդորում ենք ձեռնպահ մնալ երևույթների յուրովի մեկնաբանությունը, որպես բացարձակ ճշմարտություն, նմանատիպ խեղաթյուրումներով հանրությանը մատուցելու, այդպիսով վերջինիս մոլորեցնելու գործելաոճից և մութ սենյակում չեղած սև կատու չփնտրել:

Հայաստանում բարեկեցության աճին նպաստել է բնակչության թվի կրճատումը. ՀԲ

Համաշխարհային բանկը հրապարակել է «Ազգային բարեկեցության մակարդակի փոփոխություն 2018» զեկույցը, որում ուսումնասիրել է 141 երկրների բարեկեցության մակարդակը 1995-2014թթ ընկած ժամանակահատվածում՝ հիմնվելով բնական ռեսուրսների (անտառներ և օգտակար հանածոներ) համախառն ցուցանիշը, մարդկային կապիտալը (քաղաքացիների եկամուտները կյանքի ընթացքում), նյութական կապիտալը (շինարարություն, ենթակառուցվածքներ և այլն) և մաքուր արտասահմանյան ակտիվները: Զեկույցում նշվում է, որ վերջին երկու տասնամյակներին աշխարհում նկատվում է

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգը Ընտրական օրենսգրքից հանել, երբ իրենք էլ կողմ են քվեարկել դրան (Տեսանյութ)

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն ժամանակին կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, ընդ որում՝ լայն կոնսենսուսով այն ընդունվել էր ընդդիմության կողմից: Հիմա առաջարկում են փոխել այն՝ բողոքելով, որ ռեյտինգային ընտրակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունը:

Վարչապետը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը

Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքները սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացում:

Հացի արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ

Սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեղափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:

«Պենդերեցկու հետ շփվելը մեծագույն ուժ է»

Սերգեյ Սմբատյանը` նոր փառատոնի եւ նվագախմբի նոր անվան մասին Փետրվարի 13-17-ը Երեւանում կանցկացվի մեր ժամանակի մեծագույն երաժիշտներից մեկին` Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն, որը կմիավորի Հայաստանի լավագույն երաժշտական ուժերին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, «Հովեր» երգչախումբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր եւ փառատոնի համակազմակերպիչ Սերգեյ Սմբատյանն «Առավոտի» հետ զրույցում

Խոսրով Հարությունյանը բարկացավ կառավարության վրա-2

Առանց պատշաճ հիմնավորումների նախագիծ է ներկայացվել խորհրդարան

Վերահսկիչ պալատը 1 500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի. «Փաստ»

Իսկ խորհրդակցությունների սենյակի կահույք գնելու համար կծախսվի 850 հազար դրամ։

«Սասնա ծռերի» համակիրը հեռացվեց դատարանից՝ անպարկեշտ արտահայտությունների համար (Տեսանյութ)

Նա շարունակ բղավում էր եւ խախտում նիստի կարգը, ինչի համար սանկցիայի արժանացավ

Ալեքսանդր Սկակով. «Պետք է հիշել, որ բոլոր պատժամիջոցները, որոնք արվում են ՌԴ-ի հանդեպ, անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին». «Ժողովուրդ»

Օրինակ՝ այդ պատժամիջոցները կարող են դժվարեցնել ֆինանսական փոխհարաբերությունները, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ առեւտրային պայմանագրերի դեպքում։ Ներկայումս լրիվ անհնար են դառնում նաեւ հնարավոր պայմանագրերը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։

Ինչո՞ւ էր Հայաստանի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի համար բացառություն արվել

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե «Ճերմակ Արջի» համար ինչու բացառություն արվեց: Այս մասին Aravot.am-ը առաջնության ընթացքում զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: «Մեր մոտ ընդունված կարգ

Իվետա Տոնոյան. «Արմեն Սարգսյանի անձին հարգանքով եմ վերաբերվում». «Հրապարակ»

Հրապարակումներ եղան, որ հնարավոր է «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն աջակցի ՀՀԿ-ին Արմեն Սարգսյանի ընտրության հարցում, որպեսզի Սարգսյանն առաջին փուլով ընտրվի նախագահ։ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ ասաց․ «Ես արդեն ասել եմ, որ օժանդակել-չօժանդակելու հետ կապված՝ որեւէ քննարկում չի եղել խմբակցությունում, եւ, բնականաբար, այս հարցին ես որեւէ կերպ չեմ անդրադառնա, պարզապես բոլորին կոչ կանեմ ենթադրություններով չառաջնորդվել, սպասել մեր

Վազգեն Սարգսյան շքանշան՝ «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավարին

Օրերս «Տեսակետ» մամուլի ակումբում «Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը «Հաճըն հայրենակցական միության» ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար եւ «Տեսակետ.ինֆո» լրատվականի խմբագիր Հովհաննես Գրիգորյանին պարգեւատրեցին Վազգեն Սարգսյան շքանշանով՝ միշտ հայոց բանակի կողքին լինելու, Արցախյան պատերազմում մանրակրկիտ կերպով բանակաշինության գործընթացը լուսաբանելու եւ լրատվական դաշտում մեր երկրի սահմանների

Շրջանառվում են կարծիքներ, համաձայն որոնց նախագծում տեղ գտած այս փոփոխությունն անձերի համար է. «Փաստ»

Առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծված է Կարեն Կարապետյանի համար։ Կարծում եմ՝ երկու ամիս անց, եթե քաղաքական ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետ կնշանակվի։

«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարեւորվել են նաեւ

ՊԵԿ. բացահայտվել է թմրանյութի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ

2017-ին կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային

«Արսենալի» պաշտպաններն ու դարպասապահը ստվերեցին Հենրիխ Մխիթարյանի նորամուտը

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Սուոնսիի» հետ արտագնա խաղում պարտություն կրեց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան «զինագործների» մեկնարկային կազմում չէր: Նա խաղադաշտ մտավ հանդիպման 60-րդ րոպեին եւ որոշակի թարմություն հաղորդեց իր նոր թիմի գործողություններին: Սակայն դարպասապահ Պետեր Չեխի, այնուհետեւ՝ պաշտպանների թույլ տված կոպտագույն սխալների պատճառով դաշտի տերերը եւս երկու գոլ խփեցին եւ «Արսենալը»

«Որեւէ սուբյեկտ՝ լինի դատավոր, թե այլ պաշտոնյա, եթե չունի պատասխանատվություն՝ չարիք է պետության համար». Կոստանյան

Կոստանյանն ասաց, որ ՄԻԵԴ որոշումը մեխանիկորեն հիմք չի դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, բայց առնվազն հիմք է՝ կարգապահական վարույթ հարուցելու համար: Արտակ Զեյնալյանն ասաց, որ այստեղ հարց է առաջանալու՝ ո՞ւմ ենթարկել պատասխանատվության՝ առաջի՞ն ատյանի դատավորի, Վերաքննիչի եռյակի՞, թե՞ Վճռաբեկի:

Համազգային թատրոնի անդավաճան դերասանը՝ Արման Նավասարդյան

«Առավոտի» զրուցակիցը՝ դերասան Արման Նավասարդյանը, շուրջ 20 տարիների բեմական գործունեության ընթացքում զուգահեռում է թատրոնը կինոյի հետ: Նրան հաճախ անվանում են «անդավաճան»՝ նկատի ունենալով 1999-ից Համազգային թատրոնում դերասանի գործունեությունը մինչ օրս: Մեզ հետ զրույցում արվեստագետն ասաց. «Տաթեւիկ Ղազարյանի, Ալլա Սահակյանի, Վարդան Մկրտչյանի, Գագիկ Մադոյանի հետ ուսանել ենք Սոս Սարգսյանի արվեստանոցում (ասիստենտ՝ Դավիթ Հակոբյան) եւ 1999-ից, ինչպես

Պավլիկ Մանուկյան. «Երազիս գալիս են Աբաջյանը, Ուրֆանյանը, Սլոյանը եւ գոռում» (Տեսանյութ)

«Ծռերի» գործով ամբաստանյալը նիստերի դահլիճում հիշեց նաեւ վարչապետի աղմկոտ հայտարարություններից մեկը

Դեռ երկար ժամանակ Հայաստանը հազիվ թե փորձի փոխել իր հիմնական քաղաքական ուղղվածությունը. «Ժողովուրդ»

Այնպես որ, հազիվ թե այդ փաստաթղթում կոնցեպտուալ, լուրջ փոփոխություններ արվեն, հազիվ թե վերանայվեն Հայաստանի՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

Խոսրով Հարությունյանին բարկացրեց կառավարության անհարգալից պահվածքը (Տեսանյութ)

Կառավարությունը դարձյալ նախագծերը խորհրդարան էր ուղարկել «վերջին պահին», իսկ որոշ փաստաթղթեր ճանապարհին կորել էին

Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Նորաստեղծ գրասենյակը աշխատողներին, աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ, այդ թվում՝ ա. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, բ. աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, գ. աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական

Սահմանադրական հեղաշրջում. 1in.am

Եթե նույնիսկ խորհրդարանական կառավարման մոդելը տեսականորեն դուռ էր բացում Հայաստանում բազմավեկտոր իշխանության ձևավորման համար, այս օրերին հետևողականորեն «խմբագրվում» է այդ հնարավորությունը՝ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծերով: Այս նախագծերը լրիվ հակոտնյա են խորհրդարանական կառավարման համակարգին, և այս համատեքստում հայկական «պառլամենտարիզմը» որևէ աղերս չունի միջազգային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան

Կոնգրեսում հնչեց Թրամփի առաջին ուղերձը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Ավարտվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղերձը: Հիշեցնենք, որ ընտրված նախագահի միայն երկրորդ տարվա ելույթն է համարվում ուղերձ Կոնգրեսին: Նախագահն իր առաջին ուղերձում անդրադարձավ տնտեսական քաղաքականությանը, հարկային բարեփոխումներին, ներգաղթի հիմնախնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին և արտաքին քաղաքական մի շարք մարտահրավերների։ Նախագահի ուղերձը հնչեց ինչպես տեղի է ունենում սովորաբար ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ նիստին։ Հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031