Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը ԳԱԱ-ից հեռացավ հետնամուտքով (Տեսանյութ)
Գիտնականները ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից շատ ակնկալիքներ ունեն:
Մարգարիտ Եսայանը կմեկնի Փարիզ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հունվարի 31-ից փետրվարի 3-ը կլինի Փարիզում: Մարգարիտ Եսայանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Բյուրոյի նիստին: Հայաստանը ՖԽՎ բյուրոյի անդամ երկիր չէ: Սակայն, հիշեցնենք, որ այս տարի Երեւանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը: Մարգարիտ Եսայանն իր ելույթում կներկայացնի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Շիրակը, Լոռին և Տավուշը 2018թ. ԵՄ բյուջեով նախատեսված ծրագրերով օժանդակություն կստանան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
Ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը։ Այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը
ՊՊԾ գնդի հրամանատարին հարվածելու գործը կարճվել է. «Ա1+»
7 ամիս առաջ «Սասնա ծռեր»-ի դատավարության օրը՝ Ավանի դատարանի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առիթով հարուցված գործերից մեկը չի հասնի դատարան։ Նախաքննության փուլում այն կարճվել է. «Ճիշտն ասած չհասկացա, թե գործ բացելու եւ հետո կարճելու իմաստը ո՞րն էր»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Եղիազարյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը, մեղադրվում էր ՊՊԾ գնդի հրամանատար,
«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք կողմնակից ենք կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման». Արմեն Աշոտյան
Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք
Թեհրանում կայացել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում
Մահացած ծննդկանի գործով դատարանը գործին վերաբերելի չհամարեց պաշտպանական կողմի ներկայացրած տեղեկանքը
Դատական հաջորդ նիստը փետրվարի 14-ին է
ՊՆ-ն ու ԱՆ-ն չեն բացահայտում Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունը ստանձնած հայ բժիշկների անունները
«Բժիշկներն ինձ ասել են, որ այդ վիրահատությունն իրենք չեն անում»,-ասում է Ալբերտի մայրը
Լավագույն լեռնադահուկորդները պայքարում են Հայաստանի առաջնությունում
Ծաղկաձորում այսօր մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Հատուկ եւ հսկա ոլորավայրէջքում, ընդհանուր առմամբ պայքարում է 45 մարզիկ: Առաջնությանը մասնակցում է նաեւ Աշոտ Կարապետյանը: Նրա համար այս մեկնարկը Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության փուլ է: Միաժամանակ անցկացվում է նաեւ պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է հաշմանդամություն ունեցող 10 մարզիկ:
«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով». Վասիլիս Մարագոս
Հանդիպում Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության հետ
Դավիթ Սաֆարյան. «Ըմբշամարտիկի կարիերաս ավարտելու մասին երբեք չեմ մտածել, դրա համար ուզում եմ մեծ գորգ վերադառնալ»
2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մտադիր է վերադառնալ մեծ ըմբշամարտ: Նա Ռիոյի օլիմպիական խաղերից հետ շուրջ երկու տարի հանդես չի գալիս մրցաշարերում, սակայն մտադիր է վերադառնալ մեծ սպորտ: «Ռիո դե Ժանեյրոյից հետո շատ մեծ հոգնածություն էի զգում: Պրոֆեսիոնալ մակարդակում մարզիկի կյանքը հեշտ չէ՝ մշտական
Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝ բնակարանային գողությունների համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի և կողոպուտի համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից
Կառավարության ղեկավարը ուշադրություն է հրավիրել ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից
«Չի կարելի այս համընդհանուր սովի ու աղքատության պայմաններում նման շռայլություն թույլ տալ». Գեւորգ Պետրոսյան
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ չի ընդունում, երբ նման ճոխ ծախսեր են անում. «Հասարակությունը, որի մեծամասնությունն այսօր սոված է, ¼-րդը աղքատ է, նա տեսնում է այդ ամեն ինչը եւ դա չի կարող հարգանք ստեղծել պետական հիմնարկների նկատմամբ»:
Շունը հաչում է, իսկ քարավանն առաջ է գնում. Պուտինի պատասխանը «կրեմլյան ցուցակին» (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ներկայացրած «կրեմլյան ցուցակը», որի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, ամենայն հավանականությամբ, պետք է պատժամիջոցներ սահմանվեն: Պուտինը նշել է, որ նման ցուցակներն իմաստ չունեն և բարդացնում են առանց այն էլ դժվար վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունները և վնաս է հասցնում ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններին: «Մենք բոլորս ավելի լավ է
«Անհերքելի է, որ Աննա Միսակյանը կապ ուներ Մաջնունյանի սպանության հետ, բայց ո՞ւմ էր նա թաքցնում». փաստաբան
«Հանգուցյալի հետեւից խոսում են կամ լավը, կամ ոչինչ, բայց եթե անգամ ընդունենք Աննա Միսակյանի ասածը, թե Մուշեղը սպառնացել է իր եւ Աննայի սեռական կապի մասին ասել վերջինիս մորը, ապա Աննա Միսակյանն այնքան է կարեւորել իր կույս լինելու հանգամանքը, որ լռել է եւ թույլ տվել, որ առանձնակի դաժանությամբ մարդ սպանվի, մինչդեռ հնարավորություն ուներ հանցագործությունը կանխելու»,-ասաց Մարինե Ֆարմանյանը:
Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսից ավելին` 51.5%-ը, կանանց՝ 1.8%-ը. ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք
Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ:
Ռիչարդ Միլսը ԱԺ բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:
Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության (TTB) դեմ։ Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հետաքննության շրջանակներում պահանջ է ներկայացվել դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները հանդես էին եկել թուրքական զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների դեմ։ Միության 11 անդամները մեղադրվել են «հանրության շրջանում թշնամանք
Սերժ Սարգսյան. «Կարծում եմ, որ արդեն հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը»
Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Հանրապետության Նախագահը:
«Եթե Արա Զոհրաբյանի արտոնագիրը դադարեցվի, փաստաբանությունը կազատվի մեծ ախոյանից». Տիգրան Աթանեսյան
Փաստաբանները Արա Զոհրաբյանի դիպլոմի գործով նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
Թբիլիսիի մետրոպոլիտենում տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան
Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։ Վրաստանում ՀՀ դեսպանություն
Լևոն Ջուլֆալակյան. Դժգոհ եմ ըմբիշների պատրաստվածությունից
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը: -Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայաստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբիշների պահվածքին: -Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և գոտեմարտում էինք իրենց ըմբիշների
Մեղադրանք է առաջադրվել՝ հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության համար. Քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղիները
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետևողական զարգացումը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, և երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար: «Վստահ եմ, որ
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր: Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ: ՀՀ ԳՆ սննդամթերքի
Անահիտ Բախշյան. «Ինչո՞ւ, ի՞նչ գործողության հիման վրա դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին»
Դեկտեմբերի կեսերին նամակ եմ ստացել Երևանի Նոր Նորքի թ.120 մանկապարտեզի մի ծնողից, ով 5 էջում շարադրել էր մանկապարտեզի գործող տնօրեն Դիանա Մուրադյանի, իր կարծիքով, անօրինական գործողությունների մասին: Երբ սկսեցի հետաքրքրվել այդ տնօրենով, տառացիորեն 2 օր հետո պարզվեց, որ նա աշխատանքից ազատվել է ու այնտեղ նշանակվել է տնօրենի պաշտոնակատար: Բնականաբար այդ ծնողի ինձ հասցեագրված նյութերն արդեն
Ադրբեջանական բանտերում ողջ հայ ռազմագերիներ կան. Ռոման Բալայան
ՀՀ վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանի տեղեկացմամբ` Ադրբեջանը հրաժարվում է նրան հանձնել Հայաստանին:


















































