Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սուոնսիի» հետ խաղում

Whoscored.com.-ը հրապարակել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Սուոնսիի» հետ արտագնա խաղում: Հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասին կատարել է մեկ դիպուկ հարված, կատարել 84,4 % ճշգրտությամբ 32 փոխանցում: Գրոհի ժամանակ նա կատարել է մեկ հաջող շրջանցում եւ մեկ անգամ էլ խլել է գնդակը: Մխիթարյանը թույլ է տվել կանոնների երկու խախտում, իսկ

Ընդլայնվում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և

Աղբը ոչ թե գետնին, այլ աղբամանի մեջ են լցնում

«Առավոտ» օրաթերթի հունվարի 11-ի առաջին էջում անդրադարձել էինք Թբիլիսյան խճուղու «Ձմեռային այգուն» հարակից կանգառին, որտեղ աղբամանի բացակայության պատճառով քաղաքացիները աղբը կանգառասրահի հետնամասում էին թափում: Նշել էինք, որ այգու հաճախորդների հաշվին այդ կանգառից օգտվողները ավելացել են եւ իրենց ձեռքի աղբը` պլաստիկե ու ապակե շշեր, սուրճի բաժակներ, սննդի մնացորդներ, հենց փողոցում են նետում, որտեղ արդեն «լուրջ» աղբանոց

ՀՀ նախագահն ազատել է փոխոստիկանապետին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ.  Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի

Նոր սանիտարական աղբավայրի ծրագիրը Հայաստանի աղբի խնդրին միայն կարճաժամկետ լուծում է խոստանում

Այս հոդվածն ի սկզբանե հրապարակվել է անգլերեն TheArmenianWeekly-ում: Հայաստանում աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար վերջին տարիներին պետությունը սկսել է քայլեր իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխանող աղբավայրեր կառուցելու ուղղությամբ: Այս նպատակով այն այժմ նախատեսում է կառուցել հինգ սանիտարական աղբավայր ողջ Հայաստանով մեկ: Ամենամեծը կլինի Երևանում՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ: Մոտ 25 միլիոն եվրո կծախսվի այս սանիտարական աղբավայրը

Փետրվարի 1-ին կմեկնարկի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը

7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը կամ պարզապես «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»:  Փետրվարի 1-ին կմեկնարկի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը: Այն սովորական ցուցահանդես չէ, այլ հնարավորություն է դառնալ լրագրողական արկածի մասնակից: Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen) –

Լուրեր Իրանից. Ազդեցիկ հոգևորականները զանգվածների մեջ դժգոհություն են սերմանում նախագահ Ռոհանիի կառավարության դեմ

1.Իրանի իսլամական խորհրդարանն իր լիագումար նիստում մերժեց նախագահ Ռոհանիի ներկայացրած երկրի բյուջեի նախագիծը և ուղարկեց վերանայման․ նիստին ներկա 216 պատգամավորից 120 հոգի դեմ են քվեարկել, իսկ 83-ը՝ կողմ և 9-ը ձեռնպահ։ Իրանի մյուս տարվա բյուջեի ծախսային մասը կազմում է հարյուր տաս միլիարդ ԱՄՆ դոլար․ բյուջեն նախորդ տարվա համեմատ թեկուզ ունի 15 տոկոսի ավելացում, բայց կրճատվել

Ադրբեջանը փորձում է լարել ՀՀ-ՌԴ հարաբերությունները. փորձագետ. «Ա1+»

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ստորագրահավաքը՝ ուղղված նացիզմի խորհրդանիշների վերացմանը հետխորհրդային երկրներում, որտեղ ներառված է նաև  Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը, ադրբեջանամետ փորձագետների աշխատանքի արդյունքն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: «Ռուսաստանի Դաշնությունը միատարր երկիր չէ և ունի տարբեր խմբավորումներ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում, եւ նաեւ կա մի խումբ, որն ապրում

Հայաստանն ընդդեմ արտաքին քարոզչության

Անուշավան Մանուկյան ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող ՄԱՀՀԻ ժողովրդավարության IX դպրոցի շրջանավարտ   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը համարում էր, որ քարոզչության համար ներդրված 1 դոլարն ավելի արժեքավոր է, քան ռազմական համակարգ ստեղծելու վրա ներդրված 10 դոլարը, քանզի վերջինիս օգտագործման քիչ հավանականություն կա, մինչդեռ քարոզչական տեղեկատվությունն աշխատում է ամեն ժամ և ամեն տեղ:  Քարոզչությունը քաղաքականության հիմնական

Կենսաթոշակառուները հեռախոսով են տեղեկացել իրենց տունն աճուրդով վաճառելու մասին

Տիգրան Մեծի 44 շենքի 8/1 տանտիրուհուն՝ Մարգարիտա Շահինյանին, այցելությանս պահին կանչել էին գլխուղեղի անոթների սրացման համար հետազոտման: Դուռը բացողը նրա ամուսինն էր, թոշակառու, պատմաբան, որն ասաց, թե ապրումներից վատթարացել է թե իր, թե կնոջ առողջական վիճակը: Շենքը, որը համարվում է բազմաբնակարան, կառուցվել է 1935 թվականին: Լուսանկարում պատկերված վիճելի տունը գտնվում էր երկրորդ հարկում: 64-ամյա մանկավարժ,

Սան Պաուլոյի համալսարանի նորընտիր ռեկտորը հայ է, համալսարանում կա Հայագիտության ամբիոն

Հունվարի 29-ին Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) տեղի ունեցավ Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները: Բրազիլիայի խոշորագույն

Որոշ հարկային դրույքաչափեր կիջեցվեն

Ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար հարկը չի բարձրանա, արտոնություն կստանան նաեւ պետական ու տեղական կառավարչական մարմինները

Դատախազությունը ՀՔԱՎ-ին. «Գրասենյակը միտումնավոր և նպատակամղված խեղաթյուրում է փաստերը»

Հորդորում ենք ձեռնպահ մնալ երևույթների յուրովի մեկնաբանությունը, որպես բացարձակ ճշմարտություն, նմանատիպ խեղաթյուրումներով հանրությանը մատուցելու, այդպիսով վերջինիս մոլորեցնելու գործելաոճից և մութ սենյակում չեղած սև կատու չփնտրել:

Հայաստանում բարեկեցության աճին նպաստել է բնակչության թվի կրճատումը. ՀԲ

Համաշխարհային բանկը հրապարակել է «Ազգային բարեկեցության մակարդակի փոփոխություն 2018» զեկույցը, որում ուսումնասիրել է 141 երկրների բարեկեցության մակարդակը 1995-2014թթ ընկած ժամանակահատվածում՝ հիմնվելով բնական ռեսուրսների (անտառներ և օգտակար հանածոներ) համախառն ցուցանիշը, մարդկային կապիտալը (քաղաքացիների եկամուտները կյանքի ընթացքում), նյութական կապիտալը (շինարարություն, ենթակառուցվածքներ և այլն) և մաքուր արտասահմանյան ակտիվները: Զեկույցում նշվում է, որ վերջին երկու տասնամյակներին աշխարհում նկատվում է

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգը Ընտրական օրենսգրքից հանել, երբ իրենք էլ կողմ են քվեարկել դրան (Տեսանյութ)

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն ժամանակին կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, ընդ որում՝ լայն կոնսենսուսով այն ընդունվել էր ընդդիմության կողմից: Հիմա առաջարկում են փոխել այն՝ բողոքելով, որ ռեյտինգային ընտրակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունը:

Վարչապետը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը

Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքները սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացում:

Հացի արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ

Սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեղափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:

«Պենդերեցկու հետ շփվելը մեծագույն ուժ է»

Սերգեյ Սմբատյանը` նոր փառատոնի եւ նվագախմբի նոր անվան մասին Փետրվարի 13-17-ը Երեւանում կանցկացվի մեր ժամանակի մեծագույն երաժիշտներից մեկին` Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն, որը կմիավորի Հայաստանի լավագույն երաժշտական ուժերին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, «Հովեր» երգչախումբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր եւ փառատոնի համակազմակերպիչ Սերգեյ Սմբատյանն «Առավոտի» հետ զրույցում

Խոսրով Հարությունյանը բարկացավ կառավարության վրա-2

Առանց պատշաճ հիմնավորումների նախագիծ է ներկայացվել խորհրդարան

Վերահսկիչ պալատը 1 500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի. «Փաստ»

Իսկ խորհրդակցությունների սենյակի կահույք գնելու համար կծախսվի 850 հազար դրամ։

«Սասնա ծռերի» համակիրը հեռացվեց դատարանից՝ անպարկեշտ արտահայտությունների համար (Տեսանյութ)

Նա շարունակ բղավում էր եւ խախտում նիստի կարգը, ինչի համար սանկցիայի արժանացավ

Ալեքսանդր Սկակով. «Պետք է հիշել, որ բոլոր պատժամիջոցները, որոնք արվում են ՌԴ-ի հանդեպ, անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին». «Ժողովուրդ»

Օրինակ՝ այդ պատժամիջոցները կարող են դժվարեցնել ֆինանսական փոխհարաբերությունները, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ առեւտրային պայմանագրերի դեպքում։ Ներկայումս լրիվ անհնար են դառնում նաեւ հնարավոր պայմանագրերը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։

Ինչո՞ւ էր Հայաստանի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի համար բացառություն արվել

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե «Ճերմակ Արջի» համար ինչու բացառություն արվեց: Այս մասին Aravot.am-ը առաջնության ընթացքում զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: «Մեր մոտ ընդունված կարգ

Իվետա Տոնոյան. «Արմեն Սարգսյանի անձին հարգանքով եմ վերաբերվում». «Հրապարակ»

Հրապարակումներ եղան, որ հնարավոր է «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն աջակցի ՀՀԿ-ին Արմեն Սարգսյանի ընտրության հարցում, որպեսզի Սարգսյանն առաջին փուլով ընտրվի նախագահ։ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ ասաց․ «Ես արդեն ասել եմ, որ օժանդակել-չօժանդակելու հետ կապված՝ որեւէ քննարկում չի եղել խմբակցությունում, եւ, բնականաբար, այս հարցին ես որեւէ կերպ չեմ անդրադառնա, պարզապես բոլորին կոչ կանեմ ենթադրություններով չառաջնորդվել, սպասել մեր

Վազգեն Սարգսյան շքանշան՝ «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավարին

Օրերս «Տեսակետ» մամուլի ակումբում «Արծիվ մահապարտների միություն» հ/կ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը «Հաճըն հայրենակցական միության» ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար եւ «Տեսակետ.ինֆո» լրատվականի խմբագիր Հովհաննես Գրիգորյանին պարգեւատրեցին Վազգեն Սարգսյան շքանշանով՝ միշտ հայոց բանակի կողքին լինելու, Արցախյան պատերազմում մանրակրկիտ կերպով բանակաշինության գործընթացը լուսաբանելու եւ լրատվական դաշտում մեր երկրի սահմանների

Շրջանառվում են կարծիքներ, համաձայն որոնց նախագծում տեղ գտած այս փոփոխությունն անձերի համար է. «Փաստ»

Առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծված է Կարեն Կարապետյանի համար։ Կարծում եմ՝ երկու ամիս անց, եթե քաղաքական ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետ կնշանակվի։

«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարեւորվել են նաեւ

ՊԵԿ. բացահայտվել է թմրանյութի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ

2017-ին կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017-ին ազգային

«Արսենալի» պաշտպաններն ու դարպասապահը ստվերեցին Հենրիխ Մխիթարյանի նորամուտը

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Սուոնսիի» հետ արտագնա խաղում պարտություն կրեց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան «զինագործների» մեկնարկային կազմում չէր: Նա խաղադաշտ մտավ հանդիպման 60-րդ րոպեին եւ որոշակի թարմություն հաղորդեց իր նոր թիմի գործողություններին: Սակայն դարպասապահ Պետեր Չեխի, այնուհետեւ՝ պաշտպանների թույլ տված կոպտագույն սխալների պատճառով դաշտի տերերը եւս երկու գոլ խփեցին եւ «Արսենալը»

«Որեւէ սուբյեկտ՝ լինի դատավոր, թե այլ պաշտոնյա, եթե չունի պատասխանատվություն՝ չարիք է պետության համար». Կոստանյան

Կոստանյանն ասաց, որ ՄԻԵԴ որոշումը մեխանիկորեն հիմք չի դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, բայց առնվազն հիմք է՝ կարգապահական վարույթ հարուցելու համար: Արտակ Զեյնալյանն ասաց, որ այստեղ հարց է առաջանալու՝ ո՞ւմ ենթարկել պատասխանատվության՝ առաջի՞ն ատյանի դատավորի, Վերաքննիչի եռյակի՞, թե՞ Վճռաբեկի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031