Օրվա լրահոսը

Թուրքիան Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան. ermenihaber.am

ermenihaber.am Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝  Թուրքիայի «F-16» տիպի կործանիչները Աֆրինում սկսել են հրթիռակոծել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) հենակետերը։ Նույն «Anadolu»-ն տեղեկացնում է, որ

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է

Արմեն Սարգսյանը 2007-ին վարչապետի թեկնածու էր Աբրահամյանի ու Սարգսյանի հետ. WikiLeaks. panarmenian.net

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում է եղել: Նման տվյալներ է պարունակում WikiLeaks-ի կողմից բացահայտված ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերից մեկը 2007-ին ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի և ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռուդոլֆ Պերինայի հետ հանդիպման վերաբերյալ։ Ավետիսյանը պատմել

Արայիկ Պապիկյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որով վստահեցնում է՝ Արայիկ Պապիկյանի հայտարարությունը, թե Պաշտպանը տևական ժամանակ չի արձագանքում իր պաշտպանյալ Արթուր Մովսիսյանի առողջական վիճակի վերաբերյալ բարձրացրած խնդրին, չի համապատասխանում իրականությանը: Արման Թաթոյանը մասնավորապես գրել է. «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արթուր Մովսիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հունվարի 18-ի հայտարարությունը, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տևական ժամանակ

Հայոց Առաջավորաց պահքը

Որ 5 օր բռնեցին իշխանություններն ու ժողովուրդը ու Ոսկե դար ապրեցին Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք մի շրջան, երբ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը 5 օր պահք պահեցին ու մեծապես զղջացին իրենց սխալ կյանքի ու մեղքերի համար: Դա այնքան օրհնաբեր բան էր, որ դրանից քիչ անց Հայաստանն ապրեց իր Ոսկե դարը: Առաջիկա երկուշաբթի օրը, Սբ.

Մահացել է Սարգիս Հացպանյանը

Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։ Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։ Օրինակ՝ Վոլոդյա  Ավետիսյանը գրել է. «Այսօր ցավով ասում եմ, որ կյանքից հեռացավ իմ մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը: Մեծատառով մարդ, կյանքի լավ ընկեր, մեծ հայրենասեր: Ընկերս, դու միշտ կմնաս մեր սրտերում: Հավերժ փառք

«Եթե նրանք հարցաքննվեին, Սեֆիլյանին եւ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքներից մեկը կփլուզվեր». փաստաբան (Տեսանյութ)

Այդ վկաները նշել են, որ օրենքով սահմանված կարգով են փորձել բողոքի ձայն բարձրացնել

Ժոզե Մոուրինիոյին Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստներ պետք չեն

Գրեթե բոլոր լուրջ մասնագետները, թերեւս բացառություն է միայն Մոուրինիոն, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին բնութագրում են որպես խելացի ֆուտբոլիստի, որը ի տարբերություն բազմաթիվ առաջնակարգ կիսապաշտպանների, տեսնում է ամբողջ խաղադաշտը, գործում ստեղծագործաբար՝ մեծ օգուտ բերելով թիմերին, որտեղ խաղում է: Հենրիխ Մխիթարյանին լավագույնս գնահատել է Յուրգեն Կլոպը, երբ ինքը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչն էր, Մխիթարյանն էլ՝

Խավարից աստղեր կորզելով. Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը թարգմանվել է հայերեն (Տեսանյութ)

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ընթերցողների դատին հանձնվեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած գրքի առանձնահատկությունն այն է, որ Էքզյուպերի ստեղծագործությունն առաջին անգամ հենց բնագրից է թարգմանվել հայերեն: Նախորդ դեպքերում թարգմանությունը ռուսերենից էր եւ ոչ ամբողջական: Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց՝ «Գիշերային թռիչք»-ը լույս

Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել. նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական զինհոսպիտալ. Ռազմինֆո

Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։ Նրա վիճակը ծանր է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել հունվարի 18-ին։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող առայժմ մանրամասներ տրամադրել, քանի որ քննությունը շարունակվում է։ Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն

Սերժ Սարգսյանը որոշել է իր իրավահաջորդին. kommersant.ru

Սերժ Սարգսյանը որոշել է իր իրավահաջորդին

Ինչ է կատարվում Թեղուտի հանքավայրում․ ՀԲՃ

Հունվարի 19-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր հետևյալը․ «Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է

Հուսիկ Արան Հայաստանը թերմացք է անվանել, կապել կղանքի հետ

Հուսիկ Արան բանաստեղծություն է գրել ու մեր երկիրը որակել արևելյան թերմացք, որը «նեխելու է կեղծիքի մեջ ու ստի, կեղտից-կեղտ սողալու է ճապաղ ու չի բարձրանա իր կղանքից վեր»։ Հայաստան եւ կղանք, ահա այսպիսի զուգահեռ: Ինչ խոսք, տպավորիչ է…Բայց չմոռանանք, որ ինչպիսին մարդն է, այնպիսին էլ իր մտքերն են, ու յուրաքանչյուրն աշխարհն ընկալում է իր արժեհամակարգին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների ծառայության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Տավուշի Հաղթանակ գյուղում օծվեց Սուրբ Անդրեաս եկեղեցին (Ֆոտոշարք)

Անդրանիկ Պապոյանը` Այրում համայնքի պատվավոր քաղաքացի

Օբամայի օգնականները «ցավում են», որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Politico

ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի երկու օգնականները կարծում են, որ նրա վարչակազմը ձախողել է, քանի որ պաշտոնապես չի հայտարարել, որ հարյուր տարի առաջ հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն է եղել, մի թեմա, որը սպառնում է Ամերիկայի և Թուրքիայի հարաբերություններին, գրում է Politico-ն: «Դա սխալ էր»,- ասել է Բեն Ռհոդսը, որը Օբամայի վարչակազմում ծառայել է որպես ազգային

«Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել  Փիրուզյանի ուղղությամբ, ով տեղում մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Կ. Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։ Նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀԲԸՄ նախագահն ու Էդվարդ Նալբանդյանն անդրադարձան համահայկական օրակարգի հարցերին

Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում: Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017 թ. ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են բոլոր միջոցները՝ կոծկելու իրենց ցեղասպան գործողությունները՝ նենգափոխելով իրողությունները. ԱՀ ԱԳՆ

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ 28 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Ազգային պատկանելության հողի վրա բռնությունների ու տեղահանման է ենթարկվել տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ՝ խոշտանգումների զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի

ՀԱԿ-ը դուրս կգա Ազատության հրապարակ

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։ Օրակարգում են եղել 1988թ․ղարաբաղյան շարժման 30-ամյակին և 2008թ․մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը։ Վարչությունը որոշել է․ 1․ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի

Մինչև նոյեմբեր փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ, Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի – Սասնա ծռեր ճանապարհահատվածով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Կուտակումներ՝ Լարսում. 133 բեռնատար, 27 մարդատար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի

«Իսկ ի՞նչ եք կարծում՝ մինչեւ հիմա ոստիկանությունը նկարահանում չի՞ կատարել» (Տեսանյութ) 

Օրերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է հանցագործություններ կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր: Ընդ որում, դրանք օգտագործելիս նախապես պետք է նախազգուշացնել այդ մասին: Օրինագիծը ոչ բոլոր պատգամավորների սրտով էր: Ոմանք ԱԺ

Անճանաչ տիեզերաքար

– Աշխարհում հաստատվել, թե աշխարհն ունենալ քո մեջ,- մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին` հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սֆինքսը, որի

Դատապարտյալը վկա է մի քանի քրեական գործերով՝ կրկին որպես «կաշառք տվող»

Հատուկ քննչական ծառայությունը երկու օր առաջ հաղորդագրություն տարածեց Վահե Ախոյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելու մասին: Մինչդեռ, քրեական գործը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում է անցյալ տարվա նոյեմբերից, ուր եւ տեղի է ունեցել մի քանի նիստ: Դատավոր Արթուր Մկրտչյանը փետրվարի 1-ին էլ նշանակել է հերթական՝ թվով երրորդ նիստը: ՀՔԾ-ն տեղեկացնում է. «Նախաքննության ընթացքում ձեռք

«Քրդերն ասում են, որ Արեւմտյան Հայաստանն իրենց հայրենիքն է, որտեղ կարող են հայերի հետ ապրել». փորձագետ (Տեսանյութ)

Սակայն քրդական ինքնիշխան կառույցների ստեղծումը բուն Արեւմտյան Հայաստանի տարածքում դեռ հնարավոր չէ

Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի. ո՞վ է մեղավոր

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան այսօր նախաձեռնեց քննարկում-ժողով` ուղղված Արփա-Եղեգիս ջրավազանի և հարակից տարածքների ջրային ռեսուրսների կառավարման օպտիմալացման ու բնապահպանական հիմնախնդիրների քննարկմանը: Հանդիպմանը պաշտոնապես հրավիրվել էին ինչպես ոլորտի պատասխանատու ներկայացուցիչները, այնպես էլ շահագրգիռ կողմերը և փորձագետները: Ցավոք, հանդիպմանը ներկա չէր գտնվել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ում Ասոցիացիան բազմիցս պաշտոնական հրավեր էր ուղարկել` կարևորելով Վայոց

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում ԿԲ հիմնական գործառույթների իրականացման ուղղությամբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031