Օրվա լրահոսը

Ինչքան գնաճ է լինելու ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին միանալուց հետո. Ջավադյանի հաշվարկները՝ գնաճի մասին

Խոսքը չի գնում խավիարի մասին, կամ նրբերշիկի հատուկ տեսակի մասին: Խոսքը գնում է կաթնամթերքի, շաքարավազի, բրնձի, ալյուրի մասին: Այդ ապրանքատեսակներում ընդամենը երկու ապրանքատեսակի գին է բարձրացել այս պահին, դա կարագն է եւ միսը, այն էլ՝ որոշակիորեն, այնքան չի բարձրացել, ինչքան դրա մասին խոսում են: Նույնիսկ մսամթերքի գնային կառուցվածքում այդքան գնային փոփոխություն չի եղել:

Дядя Вова, мы с тобой. Պետդումայի պատգամավորը Պուտինի մասին երգ է երգել (Տեսանյութ)

Ռուսաստանի պետդումայի «Եդինայա Ռոսսիա» խմբակցության պատգամավոր Աննա Կուվիչկոն հրապարակել է մի տեսանյութ, որում ինքը Վոլգոգրադի կադետների հետ կատարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված Дядя Вова, мы с тобой երգը: Երգի տեքստից հասկանում ենք, որ. -Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում ամեն ինչ վատ է, իսկ ԱՄՆ-ի նախագահն իշխանություն չունի, -Ռուսաստանը խաղաղություն է ուզում «Կուրիլյան կղզիներում և

ՌԴ ՊՆ-ն համակարգչային խաղից դրվագը ներկայացրել է որպես Սիրիայում ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու «անհերքելի փաստ». razm.info

Ռուսաստանի ՊՆ-ն համակարգչային խաղից և ավելի վաղ այլ իրադարձություններից արված լուսանկարները վերագրել է որպես սեփական ԱԹՍ-ից արված լուսանկարներ և ներկայացրել ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ին աջակցելու «անհերքելի հաստատում»: Հատկանշական է, որ ՌԴ ՊՆ-ն իր ֆեյսբուքյան էջից արդեն հեռացրել է համապատասխան գրառումը, ուստի տեղադրում ենք մեր կողմից արխիվացված տարբերակը: Առանձին տեղադրում ենք նաև ՌԴ ՊՆ հրապարակած, այնուհետև ֆեյսբուքից

2017 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1.2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0.7%-ից հոկտեմբերին հասել է 2.4%-ի: ԿԲ

Քրիստ Մարուքյան. «Սրանք բոլորը բավարար հիմքեր են, որպեսզի Վանաձորում անցկացվեն նոր ընտրություններ»

Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարեց ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների պատգամավորների դիմումը: Նրանք պահանջում էին, որ անվավեր ճանաչվի ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի այն դրույթը, որով Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, չունենալով քվորում, նիստեր են գումարում եւ որոշումներ կայացնում: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի համայնքի ավագանու նիստերն ու որոշումները: –

Հայկական մշակույթի օրեր Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում

Նոյեմբերի 10-ին Գերմանիայի Կարլսրուե, Էթլինգեն և Բադեն-Բադեն քաղաքներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո և նորաստեղծ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպմամբ մեկնարկեցին հայկական մշակութային օրերը: Միջոցառումներն իրականացվում են Կարլսրուեի քաղաքապետարանի, Գերմանահայ բժիշկների միության, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկու աջակցությամբ: Նոյեմբերի 10-ին Կարլսբուրգ պատմական ամրոցում կայացած համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց

Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք ինֆեկցիոն» բժշկական կենտրոնից դիմել է փախուստի։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն վարչության քրեական հետախուզության, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ԱՆ

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 9.997.708 ՀՀ դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 06-10.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում

«Թուրքը չլսի, անեկդոտի թեմա չսարքի». սպային օրենքով արձակուրդ են տալու՝ սեփական կնոջ ամուսնության կապակցությամբ (Տեսանյութ)

Փաշինյանի խոսքով՝ «Հիմա ես ինչ անեմ, կարող է խորհրդարանական մեծամասնությունը մտածում է, որ ՀՀ ԶՈՒ սպային կարելի է արձակուրդ տալ՝ սեփական կնոջ ամուսնության կապակցությամբ: Դե հիմա քվեարկեք՝ ընդունեք: Դա էլ այն թեման չի, որ գրավոր առաջարկ ներկայացնենք, որ թուրքը չլսի, անեկդոտի թեմա չսարքի, միջանցքում մոտեցել ասել եմ՝ էդ էլ չեք արել»:

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացման արարողությանը: Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում: «Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ որպես

Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։ Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս

Մարտիրոս Հակոբյանը` դատախազներին. «Դուք վախեցած եք եւ ազգային արմատներից կտրված»

Արթուր Օհանյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը եւս մերժել

«Երկիր Ծիրանին» հայերին կհամախմբի նորաստեղծ կայքի միջոցով

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր կազմակերպեց կուսակցության yerkirtsirani.am կայքի պաշտոնական շնորհանդեսը:

«Հանուն գիտության». դասադուլավորները շարժվում են դեպի ԱԺ

Հացադուլ հայտարարած ուսանողներն էլ շարունակում են փակված մնալ ԵՊՀ-ում

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով պայմանագրեր են կնքվել

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոյեմբերի 13-ի դրությամբ համապատասխան պայմանագրեր է կնքել 4 կազմակերպությունների հետ: Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Կինդ-արտ» (Հասցե՝ Էրեբունի հիվանդանոց 6-րդ հարկ, Հեռ.՝ 091 40-42-61) և «Նոր

Քննարկվեց առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում

Անդրիաս Ղուկասյանի դատաքննական ցուցմունքը մեղադրող դատախազը սուտ որակեց

Դատախազ Պետրոսյանը նաեւ ակնարկեց, որ սուտ ցուցմունքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն

Տաքսու սակագինը եռակի կբարձրանա. Դրան կնպաստեն օրենքի փոփոխությունները (Տեսանյութ)

Տաքսի ծառայությունները խոչընդոտել են քաղաքային տրանսպորտի զարգացմանը

«Ո՜վ զրպարտիչներ՝ դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը». «Սասնա ծուռ» «Դեդը» բորբոքվեց

Դատավորը նրա հայտարարության մի մասը ոտքի կանգնած լսեց, քանի որ հեռանում էր խորհրդակցական սենյակ

Քրեական գործով մեղադրյալը հայտնաբերվել է, սակայն օպերլիազորը քննիչին չի տեղեկացրել հետախուզվողի հայտնաբերման մասին

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և պետության օրինական շահերին վնաս պատճառելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: Հետախուզման մեջ գտնվող, քրեական գործով մեղադրյալ Գ. Պետրոսյանը 24.10.2016թ.-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից

«5 տարի հետո փաստաթղթերն արխիվացվում են եւ ոչնչացվում են». Զաքարյանը՝ Վիգեն Սարգսյանի ծառայության մասին

Լրագրողները փոխանցեցին հասարակական դժգոհությունը, որ եթե նույնիսկ ՊՆ նախարարը փաստաթղթերով ծառայել է, նա, ըստ էության, զենք չի վերցրել ձեռքը, չի եղել առաջնագծում, վիրավորվելու հնարավորություն չի ունեցել, ինչպես մյուս զինվորները: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ծառայությունը տարբեր տեսակներ ունի:

Բացառիկ տաղանդավորներին, որոնց տարկետում են տալու, հանրային քննարկման առարկա են դարձնելու. Արտակ Զաքարյան

Եթե Արտակ Զաքարյանին կամ նրա որդուն պետք է որպես լավագույն ջութակահար տարկետում տալ, մենք առաջարկելու ենք մեկ ամիս առաջ դա դարձնել հրապարակային: Հասարակությունը բոլորին ճանաչում է՝ եւ տաղանդավոր ջութակահարին, եւ մասնագետները կասեն: Եթե նրանցից մեկը վեր կենա ասի, որ ես ճանաչում եմ, տաղանդավոր չի ու իրավունք չունի օգտվի, բնականաբար, կառավարությունը չի կարող տալ տարկետում:

Հայրիկ, դու չես վախենում (պատմվածք)

Հայր ու աղջիկ կամրջի մոտ թեքվելով՝ բռնեցին ձոր տանող ճամփան: Խիստ թեքության վրա իջնող աստիճանները տեղ-տեղ քանդված էին: Յոթնամյա Սաթենիկը, առջևում անսպասելիորեն հայտնված դատարկությունից վախեցած, պինդ բռնեց հոր ձեռքը: Ներբանի տակ ժամանակ առ ժամանակ անդուր ճռճռում էր ավազը: -Փիֆ հոտ է գալիս,-լռությունը խզեց դուստրը: -Հիմա կհասնենք ջրին: -Հայրիկ, ի՞նչ հոտ է: -Խոտերի, կանաչի հոտն է,-

Երեխայի ծննդյան առթիվ հրավառության ժամանակ հայրը վնասել է աչքը

Նա բուժման համար տեղափոխվել է Երեւան

Դեմ են, որ դպրոցներում սեռական հարաբերությունների մասին դասընթաց անցնեն

Քրեական օրենսգրքի 197 հոդվածում, որը վերաբերվում է անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի արգելմանը, մի նոր դրույթ է ավելացել` սեռական կողմնորոշման հետ կապված: «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն այսօր «Հենարան» ակումբում կարծիք հայտնեց, որ եվրոպական դպրոցներում 6 տարեկանից երեխաները սովորում են սեռական դաստիարակություն, իսկ 12 տարեկանում իրենք են որոշում իրենց սեռը, ինչը նրա համոզմամբ, անթույլատրելի

ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին

Aravot.am-ը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի վերաբերյալ, որով նախատեսվում է սահմանել մեկ` դոկտորի գիտական աստիճան: «Ես գտնում եմ, որ դա ամենամեծ սխալն է, հեղինակները չեն հասկացել, թե ինչ է գիտությունը, եւ նման օրինագիծ են ստեղծել… Գիտական հետազոտության երկու մակարդակ կա, եւ եթե

Իսրայելում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանին անօդաչու սարք մատակարարած ընկերության դեմ

Իսրայելի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անօդաչուներ արտադրող ընկերության դեմ, որի արտադրանքն ադրբեջանական կողմն օգտագործել էր Արցախի շփման գոտում: «Aeronautics պաշտպանական համակարգեր ՍՊԸ-ի դեմ քննություն է սկսվել՝ հայտնի մի հաճախորդի հետ կատարված գործարքի շրջանակում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ընթացող հետաքննության մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ իսրայելական դատարանի թույլտվությամբ: Հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է, օրինակ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ»

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ»՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ: Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը): Պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: Սուպեր Քարտը ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ

Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, հենց քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր այն պաշտոններում, որոնք վարել է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը եւ դա պատահական չէ. «Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք դահլիճում»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031