Օրվա լրահոսը
Մենք ազգային ինքնության կորստի առաջ ենք կանգնած, ազգ բանակը այդ խնդիրը պիտի լուծի. «Ա1+» (Տեսանյութ)
«Ազգ-բանակ» պաշտպանական համակարգի իրականություն չդառնալը կարող է վտանգավոր լինել: Հրապարակախոս Վրեժ Առաքելյանի կարծիքով՝ հայեցակարգն ուշացած է 27 տարով։ «Ազգ բանակը, ըստ էության պետք էր 1990 օգոստոսի 24-ին հնչեր և սկսվեր, այս պահից պիտի սկսեր ազգ բանակ կառուցումը»,- ասում է նա։ Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնությամբ հանդես եկավ՝ պաշտպանական, անվտանգային և մի շարք այլ մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Արթուր Ոսկանյան. «Շնորհակալ եմ տղաներից նվիրվածության և ցանկության համար» (Տեսանյութ)
Հայաստան-Սերբիա` Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպման ավարտից հետո, կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա https://www.youtube.com/watch?v=2XnvLriDKrQ
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի համար նախատեսվում է կառուցել նոր շենք
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը գործում է 1924 թվականից: Արցախյան ազատամարտի տարիներին գրադարանը շարունակել է իր գործունեությունը: Aravot.am-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանը նշում է, որ այդ տարիներին արվել է ամեն ինչ` գրադարանի բնականոն աշխատանքը չխաթարելու համար: Գրադարանն այժմ ունի 153,255 կտոր գիրք: Դրանց մեծամասնությունը ռուսերեն են` 105539 կտոր գիրք, իսկ հայերեն` 70,015:
Կոմպոզիտոր. «Բոլորը համերգից կհեռանան բավականություն ստացած»
Կնշվի Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակը
Հաշմանդամության կարգ տրվում է դիաբետով հիվանդ այն երեխաներին, ովքեր ունեն բարդություններ
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Տեսակետ» մամուլի ակումբում էին հյուրընկալվել «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը։ Ըստ Կարինե Մխիթարյանի, 2012-13թթ․ «Երազ» հիմնադրամի նախաձեռնությամբ Առողջապահության նախարարությունում խումբ է ստեղծվել, որը մշակել է մանկական շաքարային դիաբետի դեմ պայքարի ծրագիր։ Նրա խոսքով՝ այսօր պետական ծրագրով
Շուշան Սարդարյանը՝ «Ծառուկյան» խմբակցությանը. «Ստացվում է մի վիճակ, երբ սեփական լոզունգները հակասում են սեփական լոզունգներին»
Հիմա ունենք մի իրավիճակ, երբ կանխարգելիչ գործողություններ են իրականացվում խնդիրները կարգավորելու ուղղությամբ, օրենքով սահմանված գործիքներով ու լծակներով քայլեր են արվում, և մյուս կողմից էլ պոպուլիզմի պակաս չունեցող հայտարարություններ են հնչում, թե այդ գործողություններով մարդկանց հացն են կտրում, հարկային տեռոր են անում:
«ՀՀ-ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ». ԱՆ
Արդարադատության նախարարության արձագանքը ԼԳԲՏ համայնքի դեմ խոսողներին
Սպանությունը կատարողների մեքենայի զննության քննչական գործողությանը մասնակցած ընթերակային չգտան
«Մեր ընթերակա Յուրի Գալստյանը բացակայում է Հայաստանից». Արտուշ Գաբրիելյան
ԱԶԲ-ն պատրաստակամ է օժանդակել էներգետիկայի ոլորտի ծրագրերին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ
«Իմ նպատակը «Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ բանակցություններ սկսելն էր». Անդրիաս Ղուկասյան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետագայում ասացին՝ Սահակյանը սողացող գործակալ է, սողոսկել է իրենց շարքերը»
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Բալահովիտում. անհատականացվում են գործողությունները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը։ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ 2017թ նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:15-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել, ինչից մոտ
Ինչո՞ւ են խափանել Միքայել Սրբազանի պատարագը Հովտունում․ Շիրակի թեմի առաջնորդի պարզաբանումը
Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ կիրակի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական այցն Ամասիայի տարածքում գտնվող Հովտուն բնակավայր խոչընդոտվել է։ Մինչ Սրբազանի՝ Հովտուն հասնելն ու հունական կիսաքանդ եկեղեցում պատարագ մատուցելն, այնտեղ պատարագ է մատուցել Կաթողիկե եկեղեցու քահանան։ Միքայել Սրբազանը ստիպված է եղել կանգ առնել Բանդիվանում ու կիրակնօրյա աղոթքը բարձրացնել այս բնակավայրի եկեղեցում։
Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին: Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ նրանց առօրյային՝ ընդգծելով,
Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալի հետ քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Գեորգի Չիկովանիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման ծրագրին, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական
Հրազդանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ իր նորածին երեխային սպանելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ մարզի 40-ամյա բնակչուհուն: 2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված: Նախնական
«Որ գնայի, մեկին պիտի վնաս տայի, խի վնաս տայի». Անդրիաս Ղուկասյանի գործով վկա
Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ «Քարերը հավաքեք, հասնենք «Սասնա ծռերին». վկա
Հայաստանը դուրս է մնացել ազատ համացանց ունեցող երկրների շարքից. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն 2017» վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը 32 միավորով դասվել է մասնակի ազատ համացանց ունեցող երկրների ցանկը: Ուշագրավ է, որ 2016թ. ինդեքսում Հայաստանը 30 միավորով համարվում էր ազատ համացանց ունեցող երկիր: Զեկույցում նշվում է, 2016թ. Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո ֆեյսբուքյան օգտատերերը մեկ ժամ հասանելիություն չեն ունեցել սոցցանցին:
«Դարձեք «Ելք» դաշինքի թեկնածուն՝ առաջիկա ընտրություններում». «Ելքը» թեկնածու է փնտրում՝ կաշառակեր չլինի, բողոքող չլինի
«Հարգելի քաղաքացիներ, եթե դուք հոգնել եք ոչ մի գործ չանող ձեր քաղաքապետից կամ գյուղապետից, պասիվ ավագանուց, ապա եղեք «Ելք» դաշինքի թիմի անդամ, դարձեք «Ելք» դաշինքի թեկնածուն՝ առաջիկա ընտրություններում»:
«Դուք կլսեք համաշխարհային հիթեր, տաշի-տուշի չի լինելու»․ Երվանդ Երզնկյան
Նոյեմբերի 14-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյաններին նվիրված համերգի մամուլի ասուլիսը: Բանախոսները ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էին: Համերգին մասնակցելու են
Դիաբետը՝ տարեցտարի զարգացող համաճարակ
«Այսօր աշխարհում հաշվարկվում է մոտ 400 մլն. հիվանդ, տարեցտարի այդ թվերը աճում են, եթե 2000 թվականին գրանցված էր 200 մլն. մարդ, ապա այսօր տեսնում ենք, որ թիվը կրկնապատկվել է: Նույն պատկերը նաև Հայաստանում է, եթե 2000 թվականին մենք ունեինք մոտ 40,000 դիաբետով հիվանդ, ապա այսօր մոտավորապես հաշվարկված է 83.000 շաքարային դիաբետով հիվանդ, այս ցուցանիշը ամբողջ
5560 աշխատողի կրճատելու են. Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է կրճատել նախարարների ու անպիտան դեսպանների
«Ուզո՞ւմ եք ազատվել անպիտան աշխատողներից՝ ազատվեք իրենց գործին անտեղյակ նախարարներից, հարկային բռնարարներից, ազատվեք դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող, դիվանագիտական հաստատությունները հանգստի գոտու վերածած դեսպաններից»:
Լեոն Մկրտչյան. բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն
Այսօր տեղի է ունեցել ESPAQ Տեմպուս ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները: «Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և դասախոսների շարժունությունը մեզ համար ինքնանպատակ
Էդուարդ Շարմազանով. համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունը
Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»:
Ռուզան Մուրադյան. Զորակոչվելու հարցում բոլորի նկատմամբ նույնական մոտեցումը փակում է կոնկրետ կոռուպցիոն սողանցքը, մի՞թե սա վատ է
ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը այս օրենքի նախագծով ներկայացնում են այնպիսի շտկումներ և ուղղումներ, որոնք ի վերջո վերացնում են նախկինում առկա բոլոր սողանցքները:
Թող որ ամեն նոր ու արդյունավետ նախաձեռնություն իրականացնող մեր երկրում պատրաստ ու տրամադրված լինի իր գործի մի մասն Արցախում անել. Կարեն Ավագյան
Չէ՞ որ արցախցին օբյեկտիվորեն ամեն ինչին հետևելու ժամանակ չունի, նա զբաղված է` աչալրջորեն հսկելով խաղաղությունը գերագույն արժեք համարողների մեծ տարածքի հարավարևելյան սահմանը:
Ինչպե՞ս պիտի քավեն իրենց մեղքը անփութության հետևանքով պահեստում տեղի ունեցած հակատանկային նռնակի ավերիչ հետևանքները կանխելու համար իր մարմնով նրա առաջը նետված Հրանտ Մանգասարյանի առաջ
Մենք վիշտ ենք ապրում այս կույր կորստի համար և համակ ուշադրությամբ սպասում մեր կառավարության կատարած՝ իրենց մեղքին քավություն տվող քայլերին:
Զարուհի Փոստանջյանը տարկետման իրավունքը վերացնելու օրինագծին այլընտրանք է առաջարկում
Yerkirtsirani.am կայքի շնորհանդեսից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են նոյեմբերի 26-ին Գլենդելի քաղաքապետարանի առջեւ համահայկական ընդվզումի ակցիա կազմակերպել ընդդեմ Հայաստանի իշխանությունների, որից հետո բողոքի ակցիա կկազմակերպեն նաեւ Լոս-Անջելեսում գտնվող Հայաստանի հյուպատոսության առջեւ: Նրա խոսքերով, իրենք բավականաչափ համակիրներ ունեն նաեւ ամբողջ աշխարհում միաժամանակյա ընդվզման ակցիա կազմակերպելու համար: Լրագրողներին հետաքրքրեցին տարկետման
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը
«Գուցե ուսանողության քայլերից ՀՀԿ-ն սթափվի եւ ստիպված նահանջի». Արամ Սարգսյան
Դասադուլավորներն ԱԺ-ի դիմաց սպասում են մտահոգ պատգամավորներին
Տրվել է «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը
Նոյեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը: 14 տարի շարունակ փառատոնը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում ապրող՝ ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը; «Կին» փառատոնի հիմնադիր տնօրեն Կարինե Օհանյանի հաղորդմամբ՝ ամեն տարի նոր ֆիլմեր են ցուցադրվում, նոր խնդիրներ են բարձրացվում, տարբեր լուծումներ են տրվում այդ խնդիրներին: Փառատոնի առանձնահատկությունը տարբեր ազգերի հայացքների խաչվելն


















































