Օրվա լրահոսը

Եղնուկյանը պահանջում է պատժել դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ անմարդկային վերաբերմունքի համար

Ըստ Եղնուկյանի, ինքը որեւէ հակաիրավական արարք չի կատարել, ուստի իր դեմ նման արհամարհական եւ անմարդկային վերաբերմունքը խոշտանգում է քաղաքացու նկատմամբ:

Պարգևատրվել են «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակից ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին: Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին սրտացավ վերաբերմունքի, ամենայն պատասխանատվությամբ իրականացրած աշխատանքի համար: Նախարարի հրամանով՝ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներում բացառիկ ծառայություն մատուցելու և

Մեկնարկել են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը

Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով և մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո ամենախոշոր մարզական միջոցառումն է: Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: ՀՀ ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում` ծանրամարտ, սպորտային

ՍԱՊԾ. կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ: Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ

Պոլսո պատրիարք Զավենին սպանել են Երուսաղեմի ճանապարհին. aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 23-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» պարբերականներում, 1916 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1916/11/6 #248 Պարտքի կանխիկացում Արզրումի (Էրզրումի) շինություններից մեկում պահված է Արզրումի փախստականների մեծաքանակ թանկարժեք իրեր: Այդ պատճառով Արզրում է ուղևորվել Օտոման բանկի տնօրեն

«Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը». Շ. Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին – Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին: – Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ

«Նիկոլ Փաշինյանը շատ սխալ է անում, մեր Լենինգրադյանը մեզ ձեռ է տալիս». Լենինգրադյան փողոցի բնակիչ (Տեսանյութ)

Կասյան և Լենինգրադյան փողոցների բնակիչները «կո՞ղմ» են, որ իրենց հայրենի փողոցը վերանվանվի

Ի՞նչ անել շնչուղիների խցանման ժամանակ

Շնչուղիների խցանումը ախտաբանական վիճակ է, երբ շնչառական ուղիները լրիվ կամ մասնակի փակվում են, դժվարանում է օդի անցումը թոքեր։ Մասնակի խցանման դեպքում երեւում են հետեւյալ ախտանշանները՝ տուժածը հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ է հանում, անհանգիստ շարժումներ է կատարում։ Լրիվ խցանման դեպքում առանձնանում են հետեւյալ ախտանշանները՝ տուժածի մաշկը կապտում է, աչքերը լայն բացված են, անհանգիստ շարժումներ

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Արցախում 2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս: 2017թ.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց զոհված զինծառայողների մայրերին

Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցեց հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն արտահայտեց, ապա նշեց, որ նրանց զավակներն իրենց

Վիճակահանությունը որոշեց Հայաստանի ըմբիշների առաջին մրցակիցներին

Վաղը Փարիզում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Առաջին օրը գորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի 71,75, 85 եւ 98 կգ քաշային կարգերի ըմբիշներին։ Այսօր կշռման արարողությունից հետո վիճակահանությունը որոշեց մեր ըմբիշների մրցակիցներին։ 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 1/16 եզրափակչում կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։ Կարապետ Չալյանը (75 կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակչից։ Նրա մրցակիցը

Տայպեյում ուսանող մարզիկներից շուրջ 750 դոպինգ նմուշ կվերցվի

Այս մասին հայտարարել է Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) բժշկական կոմիտեի ղեկավար Դուշան Համարը: Հակադոպինգային պաշտոնական գործողությունները, որոնք իրենց մեջ ներառում են նաեւ արտամրցութային թեստավորումներ, սկսվել են մարզավանի բացման օրը: «Կվերցվի շուրջ 750 փորձանմուշ, որի 10 %-ը՝ մինչեւ մրցումներն սկսվելը: Փորձանմուշների ճշգրիտ թիվը կախված է մասնավորապես լողում եւ աթլետիկայում ազգային ռեկորդները թարմացնելու հետ կապված պահանջարկից:

Հազարավոր երկրապահներ` Արցախում

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ հազարից ավելի երկրապահներ այս պահին Արցախ աշխարհում են: Այսօր սահմանամերձ զորամասեր այցելեց նաեւ ԵԿՄ առաջնորդը: Նա տեղում ծանոթանում է բանակի մարտունակությանը, լրացուցիչ անգամ համոզվում, որ այսօրվա զինվորները ազգի նվիրյալներ են եւ ցանկացած պահի կարող են կատարել ցանկացած մարտական առաջադրանք: Զորավարի ղեկավարությամբ ծաղկադրում արվեց տարբեր հուշարձանների մոտ:

Վթար` Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, ժամը 14:54-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լեջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի հատվածի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի 34 MN 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ս.) դուրս

Ի Տեր հանգչեց Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Նարեկ Սրբազանի մահը: Հանգուցյալ Սրբազան Հոր աճյունը օգոստոսի 22-ին կդրվի Գյումրիի Յոթվերք

Հայտնաբերվել է օձ

Օգոստոսի 20-ին, ժամը 13:23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի շենքերից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։ ՀՀ ԱԻՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Աղցան «Միջերկրածովյան խառնուրդ»

Լոլիկ-վարունգով աղցանը հատուկ է գրեթե բոլոր խոհանոցներին` սկսած հայկականից, վերջացրած մեքսիկականով, եւ, իհարկե` միջերկրածովյան երկրների խոհանոցով: Այս աղցանը թերեւս կարելի էր հունական կոչել, եթե նրա մեջ ֆետա պանիրի փոխարեն իտալական մոցարելա չլիներ, ինչպես նաեւ` արաբական փիթա հացի տապակած կտորներ, որոնք ֆաթուշին են սազական: Մի խոսքով` իրար ենք խառնում տարբեր խոհանոցներ ու ստանում շատ համեղ «միքս»

Սահակաշվիլին խաղից դո՞ւրս:  Իսկ մե՞նք

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս փաստը բուռն խոսակցությունների ու վերլուծությունների առիթ տվեց ողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հայաստանում:  Աշխարհում, ինչպեսև Հայաստանում, կան Վրաստանի նախկին նախագահին սիրողներ և չսիրողներ: Սիրողները հիմնականում արևմտամետներն են, չսիրողները՝ ռուսամետները: Սա, իհարկե, տրամաբանական ու բնական է, և նմանապես տրամաբանական ու բնական է, որ,

Կիրսան Իլյումժինով. «Լեւոն Արոնյանն ականավոր շախմատիստ է»

Սենթ Լուիսում Լեւոն Արոնյանի տարած առավել քան վստահ հաղթանակը չի զարմացրել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին: «Լեւոն Արոնյանը մեր ժամանակների ականավոր շախմատիստներից է եւ Սենթ Լուիսում տասը անվանի գրոսմայստերների հետ  արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարի ընդհանուր հաշվարկում նրա հաղթանակը օրինաչափ է»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Р-Спорт»-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թույլ երկրաշարժ Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ

Սույն թվականի օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:18-ին (Գրինվիչի ժամանակով` 06:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.460 և արևելյան երկայնության 45.350աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: ՀՀ ԱԻՆ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Զորական գյուղում՝ մոտ 10 հա, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի 1-ին փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները

Հայաստանի բասկետբոլիստներին խմբային մրցաշարը հաղթահարել չհաջողվեց

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին եւ պարտվեց 66:83 հաշվով եւ դուրս մնաց պայքարից: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կշարունակի ելույթները «B» խմբում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչպես է սեպտեմբերին հսկա երկնաքարն անցնելու Երկրի կողքով. NASA-ի տեսանյութը

Այն երկրին մոտ թռչող երբեմնի ամենամեծ երկնաքարն է

«Ֆլեշ» ընկերության 47-ամյա վարորդը բենզատարով բախվել է կայանված մարդատար Газель-ին. կա 9 վիրավոր. shamshyan. com

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։

Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվն անցել է 20-ից. The Tribune

Հարյուրավոր վիրավորներ կան, զոհերի թիվը կարող է աճել

Տավուշում «սանէպիդկայանի» աշխատողները կրճատման «սեւ թղթեր» են ստացել

Լաբորատոր հետազոտության համար սահմանագոտուց ստիպված Իջեւան են հասնելու

Մայրաքաղաքում մեկնարկել է գարեջրասերների կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված և սիրելի միջոցառումը՝ Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ողջույնի խոսքով: Ըստ փառատոնի կանոնակարգի՝ «Փառատոնը հայտարարվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031