Օրվա լրահոսը
Վարչապետն ասում է՝ շինարարությունում ակտիվություն կա, իսկ ԱՎԾ-ն 8.7%-ով անկում է գրանցել
ԱՎԾ-ն հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշները
«Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է՝ ոնց էր այս ծառից այն ծառը թռնում…գոռում՝ Լեւոնին կանչեք». Ֆերդինանտ Առաքելյան
«Նախ հլը ինձ «Ելքի» մուտքը ցույց տվեք, հետո «ելքից» կխոսեմ». ճարտարապետ
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ: Համապատասխան զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ, ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Վիգեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում օգոստոսի 21-ին պատվիրակությունը Նաբերեժնիե Չելնիում կծանոթանա «ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայում կմասնակցի «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ պաշտպանության նախարարություն
Թուրքիան կանդամակցի՞ ԵԱՏՄ-ին. PR ակցիա, թե՞ նոր սպառնալիք Հայաստանի համար
Ի հեճուկս պաշտոնական Երեւանի, Հայաստանը նույնպես, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունի
Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
Փարիզում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրը մրցագորգը տրամադրվել է 71, 75, 85 եւ 98 կգ քաշայիններին: Օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, սկսելով 1/16 եզրափակչից, միմյանց հետեւից պարտության մատնելով Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի եւ Ուզբեկստանի իր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղամարդուն սպանելու համար
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 32-ամյա տղամարդու սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչին: 2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Դեպքի վայրի զննությամբ
Մտել է դեղատուն, հրել աշխատակցուհուն, հափշտակել դեղատան դրամարկղը և դիմել փախուստի
Ամիսներ առաջ դեղատներում կատարված հանցագործությունները բացահայտվեցին
Ադրբեջանը ռուսաստանյան նորագույն սպառազինության հնարավոր գնորդների շարքում է. «Ազատություն»
Վաղը Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։ «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով ռազմական հարցերով փորձագետներին, գրում է, որ այս նորագույն համակարգերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն մի շարք պոտենցիալ գնորդների մոտ։ Մեջբերելով Անդրեյ Ֆրոլովին՝ թերթը գրում է, որ հնարավոր
Ուռուտ համայնքի 40 տոկոսը ջուր չի ստանում
Լոռու մարզի Ուռուտ համայնքի բնակիչները խնդրի առջեւ են կանգնել: Գյուղի բարձրադիր հատվածում ապրող գյուղացիներն ասում են, որ մի քանի ամիս է, ինչ ջուր չեն ստանում: Նրանց խոսքով, թաղամասում խնդիրը միշտ առկա է եղել, սակայն վերջին շրջանում իրավիճակն ավելի է վատացել: – Մեր թաղամասում միշտ վատ ա եղել, բայց ոչ հիմիկվա նման: Հիմա ընդհանրապես ջուր չունենք:
Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության փորձին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Գեորգի Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ։ Կալանավորվել է երկու անձ, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը։ Գ.Հակոբյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին՝ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց։ Դեպքի առթիվ
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին: «Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր
Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները սեպտեմբերին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ: Ըստ այդմ, նշվել է, որ ծրագրի անցած 8 փուլերի ընթացքում մայրաքաղաքի 94 հյուրընկալ ընտանիք արդեն իսկ ընդունել են 131 երեխաների:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին: Ահռելի է նրա ավանդը հայ արձակի, դրամատուրգիայի, ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում, իսկ հայրենասիրական ու քաղաքացիական բովանդակության ստեղծագործությունները՝ բացառիկ արժեքներ, որոնք շարունակելու են կրթել նոր սերունդներ: Իմ խորհին ցավակցությունն
Հրաչյա Հարությունյանին ներում է շնորհվե՞լ. ՀՀ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը. news.am
Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ըստ հարազատների, ներում է շնորհվել: Հարազատների փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին Հարությունյանը կլինի ազատության մեջ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Հարությունյանի հարազատների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցին հայտնեց հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման: Դրանք
«Ելք» խմբակցության նախաձեռնությունը հակառուսական է. քանդակագործ
«Պետք է ազգայնացնել, մաքրագործել, բայց ծայրահեղ բաներ չանել, ինքնուս, տնայնագործական բաներ չանել». Դավիթ Գասպարյան
«Բոլոր նրանցից, որոնք առաջնորդվել են զուտ կուսակցական շահերով, պետք է ազատվել». Սամվել Կարապետյան
Կան անհատներ, որոնք գործով փաստել են, որ ժամանակի քննության կարիքը չունեն. Սամվել Կարապետյան
Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության իրավական մեխանիզմներին և գործիքակազմին, հիմնական պայմաններին,
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 36.24 մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08.-18.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում
Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձը՝ դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2017 թվականի օգոստոսի 14-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային
«Վախենամ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը կհանգեցնի Մինսկի խմբի գործառույթի չկատարմանը». քաղաքագետ
«Չկան էական փոփոխություններ, որոնք կարող էին ենթադրել բանակցային գործընթացի վերսկսում»,-ասում է Աղասի Ենոքյանը
ՀՅԴ-ն կամ պետք է դառնա կառավարող լիարժեք կուսակցություն, կամ վերադառնա ընդդիմադիր դաշտ. քաղաքագետ
ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիան խոչընդոտում է երկրի զարգացմանը. Լեւոն Շիրինյան
«Անհաջողակ ծխողներին»՝ «ահաբեկող» զգուշացումներ
Հայաստանում ծխելու դեմ պայքարը կարծես թե սկսվել է: Մինչ տուգանքներին անցնելը, առողջապահության նախարարությունը սկսել է ծխախոտի տուփերին ահասարսուռ նկարներով «ահաբեկել» ծխողներին: Մի քանի տեսակի ծխախոտներ վաճառքի են հանված «զարդարված»՝ «կաթված», «թոքի քաղցկեղ», «փտախտ» ե այլ նախազգուշացումներով: Դժվար է ասել՝ ծխողների վրա ավելի շատ կազդի նախարար Ալթունյանի հայտնի՝ «Ծխողներն անհաջողակ են» կարծիքը, թե՞ ծխախոտի տգեղ տուփերով
ԱՄՆ-ը դադարեցնում է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Ռուսաստանի տարածքում
Օգոստոսի 23-ից ԱՄՆ-ը դադարեցնում է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումն ամբողջ Ռուսաստանի տարածքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը: «Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը սահմանափակելուն ուղղված միջոցառումների հետ կապված՝ 2017թ. օգոստոսի 23-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը կդադարեցվի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործընթացը կվերականգնվի
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են բազմաթիվ շնորհավորագրեր
Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, Մայր Աթոռի ավագ և կրտսեր միաբաններն ու տարբեր կառույցներում սպասավորող քահանաներն այցելեցին Հայոց Հովվապետին` շնորհավորելու բերկրալի առիթով և ստանալու նրա օրհնությունը: Ողջ հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց բարեմաղթանքները բերելով Վեհափառ Հայրապետին` եկեղեցականները հայցեցին
Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը
Կյանքի 79-րդ տարում մահացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Նրա գործերից են «Մեր թաղի ձայները», «Մեզնից հետո», «Փարիզի համար», «Ամենատխուր մարդը», «Վերջին արևագալը», «Ոտքի, դատարանն է գալիս», «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր Վիրապ»… Նրա կատարած թարգմանություններից են Էրսքին Քոլդուելի «Տաք գետը», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» և «Հրաժեշտ զենքին»
Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը (տեսանյութ)
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ: «Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝
Ինչո՞ւ ԱԻՆ-ը նախապես չի պատրաստվել Խոսրովի արգելոցի հրդեհին, երբ հայտարարվել էր՝ սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում օգոստոսի 12-ին Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհաշիջման աշխատանքների, կազմակերպչական թերությունների, ԱԻՆ-ի պատրաստվածության, Հայաստանի լանդշաֆտին համապատասխան տեխնիկա չունենալու եւ այլ հարցեր ենք քննարկում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ: Նելլի Բաբայան.- Պարոն Խանգելդյան, ԱԻՆ
Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ»
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին, աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, գույքագրել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը

















































