Օրվա լրահոսը

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին: Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Արմեն Մովսիսյան. «Ինձ Երեւանում մերժում էին դահլիճ տրամադրել» (Տեսանյութ)

Ամերիկաբնակ երգիչը` ռմբապաստարանի կառուցման, սոցցանցում կոչերի ու ներքին ճորտի մասին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները. Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան, Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան, Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան, Դավթաշեն վարչական շրջան

Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը

Հարգելի՛ պարոն Մարգարյան,   Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք, հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տևական ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է: «Երևան

Հանձնաժողովը մերժեց «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ   «Բուրգեր Արմի»  (BURGER KING)

«Վալլետտա» ընկերությունը դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ներկայացնելով դիմում-բողոք «Բուրգեր Արմ» ընկերության դեմ: Տեղեկացնենք, որ «Բուրգեր Արմ» ընկերությունը ՀՀ-ում ամերիկյան կապիտալով աշխատող ընկերություն է և մատուցում է արագ սննդի պատրաստման և իրացման ծառայություններ՝ «BURGER KING» ապրանքային նշանի ներքո: Ըստ բողոքի, վերոնշյալ ընկերությունը իրավասու չէ օգտագործելու «BURGER KING» ապրանքային նշանը, քանի որ այդ

«Ապրիլյան պատերազմից հետո կանխարգելվեց դիվերսիոն գործընթացը». քաղաքագետ

«Ապրիլյան սցենարը կանխարգելվել է, հակառակորդի կողմից հանկարծակի հարձակման հավանականությունը շատ քիչ է». Արմեն Գրիգորյան

ՏՄՊՊՀ հանձնաժողովը որոշմամբ արգելել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ այսօր ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն անդրադարձավ նաև ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի գործին՝ տեղեկացնելով, որ Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել   կորպորացիայի ՀՀ –ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ»  ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների

Սարի թաղի դեպքերով կալանավորվածը գրավի դիմաց ազատ կարձակվի

«Հարազատները աջ ու ձախ ընկած գումարն են հավաքում, որ դատարանի դեպոզիտ հաշվին վճարումը կատարվի». փաստաբան

Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին

Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Ողջունելով դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: ԱՄԷ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Արաբական

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը եւս հեռացվեց նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության ընթացքում այսօր ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը առանց դատավորին նախազգուշացնելու հեռացել էր նիստերի դահլիճից, պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի նպատակահարմար չի գտնում մասնակցել նիստերին: Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ փաստաբան Տիգրան Եգորյանը  պետք է ենթարկվի

Զագսի ծառայություններից օգտվել՝ տանը. Դավիթ Հարությունյանը՝ արդար Հայաստան ստեղծելու քայլերի մասին

Քրեակատարողական ոլորտին անդրադառնալով՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախկին ազատազրկվածների գործազրկությունը առաջնային նշանակություն ունի կրկնահանցագործության համար: Հիմա խոստանում են, որ ազատազրկվածը կալանավայրից դուրս գալուց հետո իր տեղը կգտնի շուկայում:

Ի՞նչ անել, որ ԼՂ հակամարտության լուծման մասին ադրբեջանական պատկերացումները փոխվեն

Մինսկի խումբը պետք է անցնի դատապարտողական հայտարարությունների` իր իսկ վարկանիշի համար. Ստեփան Գրիգորյան

Խաչիկում կավաշեն տներում էլ համակարգիչ կա

Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ իրենց գյուղը ամենաակտիվներից է: Գոհ է, որ վերանորոգված դպրոց ունեն` 95 աշակերտով, նաեւ 13 երեխա` նախակրթարանում: Ափսոսում է, որ այս տարի ընդամենը երկու շրջանավարտ են ունեցել, բայց գոհ է, որ առաջիկայում 10 բալիկ է ծնվելու գյուղում: «Բոլորի մասին տեղյակ ենք, որովհետեւ

«ԵՄ-ն փողոցից եկած մի կազմակերպություն չէ»

Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է՝ ՌԴ դեսպանի աղմկահարույց հայտարարությունից հետո իշխանությունները չասացին՝ ա՛յ դեսպան, դու ո՞վ ես, որ միջամտում ես մեր ներքին գործերին: «Եթե ԵՄ աջակցությունն այլեւս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի, մենք հարգում ենք հայաստանցիների սուվերեն ընտրությունը, ոչ մի բան՝ ձեր կամքին դեմ, սիրելի ընկերներ»,- ահա այսպես երեկ հրավիրած ասուլիսում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան

Ինչպե՞ս է ՀՀԿ-ն կառուցելու խելացի Հայաստան. Ռուզաննա Մուրադյանը`կառավարության ծրագրի մասին (Տեսանյութ)

«Որակական փոփոխությունները, ճիշտ եք, ուղղակիորեն կապված են ֆինանսների հետ: Բայց մյուս կողմից էլ կապված են առկա ֆինանսները ճիշտ կառավարելու, ճիշտ տնօրինելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու հետ: Այդ առումով, կառավարության ծրագրում, հիմքերն արդեն նախորդ ինն ամիսների ընթացքում դրվել են: Որոշ ծրագրեր շարունակական կլինեն, կիրագործվեն նաեւ նոր ծրագրեր, որոնք ուղղակիորեն կազդեն կրթության բովանդակության վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ

Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարություններն ուշացած են. Քաղաքագետ

Ո՛չ միջնորդները, ո՛չ տարբեր կարեւոր դերակատարներ չեն կարող երաշխավորել, որ նոր էսկալացիաներ տեղի չեն ունենա

Պեդրո Ագրամունտի հարցում հայկական պատվիրակության դիրքորոշումը նույնն է (Տեսանյութ)

Իսկ պատվիրակության աշխատանքում վերանայումներ կլինեն

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը երրորդ անգամ ընդմիջվեց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը արդեն երկրորդ անգամ ընդմիջվել էր մեկական ժամով: Քիչ առաջ նիստը վերսկսվեց, որի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց մեղադրյալներից Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի գրությունը, համաձայն որի՝ Եգորյանը անհնար է դիտարկում առանց իր պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանի նիստերին մասնակցելը: Հիշեցնենք, որ

Լենա Նազարյանը մանրամասնում է, թե ինչպես է օգտվել Հովիկ Աբրահամյանի շրջապատը՝ գյուղացուն հատկացված կառավարության սուբսիդիայից

Օրինակ, իմանում ենք, որ կա «Մասիսի բերրիություն» ընկերություն, որն ըստ լուրերի, կապված է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատի հետ եւ որը 4 տարի շարունակ առանց մրցույթի գյուղնախարարության կողմից ստացել է պարարտանյութ ներկրելու պատվեր: Պետությունը 1.5 մլրդ դրամ կխնայեր, եթե մրցույթ հայտարարվեր: Սա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եզրակացությունն է:

«Կառավարության մոտեցումն է՝ գործարար, դու քանի՞ գլխանի ես, պետք լինի՝ ավելին կտանենք»

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ կառավարության նոր ծրագրով անկախ ու ազատ գործարարը կարտագաղթի Կառավարության 20017-2022 թվականների ծրագրով նախանշած տարեկան 5% տնտեսական աճի ցուցանիշը բավարար չէ, որպեսզի հայաստանցիների կյանքում կտրուկ եւ էական փոփոխություններ լինեն: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Երեկ կառավարությունը հրապարակել է նոր ծրագիրը, այն, ըստ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, 2017-2022

Ինչո՞ւ կառավարության ծրագրում դրայվ չկա

Արփինե Հովհաննիսյանը չի նկատել վարչապետի անհավես լինելը

«Դիպլոմներ են տվել մարդկանց, որոնք բացակայում են ՀՀ-ից եւ չեն մասնակցել անգամ պետական քննությանը». ԱԺ-ում ահազանգում են

Պատգամավորը հորդորում է այդ բժշկական հաստատությունները փակել: Եթե հավատարմագրում անցնեն, դա, ըստ տիկին Մարգարյանի, հարցը չի լուծի, քանի որ զուտ կոռուպցիոն համակարգ է գործում, տարբեր ձեւերով իրենց հարցը կլուծեն, կհավատարմագրվեն եւ կշարունակեն դաշտում գործել:

Արազափում տները վարկերի պատճառով կալանքի տակ են (տեսանյութ). «Ա1+»

Արմավիրի Արազափ գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանը փաստի առաջ է կանգնել։ Նախորդ շաբաթ կարկուտից ու քամուց վնասվել է ջերմոցի պոլիէթիլենային ծածկը. «Ուժեղ քամի էր, կողքերը փորձեցի ծածկել, չհասցրեցի, տվեց տրաքցրեց։ Դե բերքը տաք տեղն ինքը աշխատում ա, քամին էլ որ խփի, ինչ պետք ա անի, խաշում փչացնում ա», ֊ պատմում է գյուղացին։ Նույնիսկ այս պարագայում, ի

Մանկավարժը ձախ ականջին հարվածներ ստանալուց հետո լավ չի լսում, կան ցավեր

Մեզանում առանձին քննարկման նյութ չեն դառնում միջհարեւանական հարաբերությունները, համակեցության կանոնները, որոնց չհարգելն ու անպատժելիությունը հաճախ ավարտվում է ծանր հետեւանքներով: Զրուցակիցս՝ Ն. Ջ.-ն, քառասուն տարի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Գյումրու երկու դպրոցներում: Ընտանեկան խնդիրների հետ կապված՝ հինգ տարի առաջ Ն. Ջ.-ն տեղափոխվել է Երեւան, բնակվում է որդու հետ՝ Շենգավիթ համայնքի բնակելիներից մեկում: Ուսուցչուհին այսօր

Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը

Ռուսաստանի անցակետերից մեկում, լոլիկների հետ կապված հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում լոլիկների մեջ հայտնաբերվել է մարդու առողջության համար վնասակար միջատ:

Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:

«Մանախը» դժգոհում է քննիչից՝ կեղծ մեղադրական ապացույցների ստեղծման համար

«Ելք» դաշինքի ընտրական շտաբի պետ Հայկ Սարգսյանը Արթուր Այվազյանի՝ «Մանախի» դեմ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք էր տվել, որ մարտի 31-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 9 հոգով գտնվել են Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի 53 շենքում եւ թռուցիկներ էին բաժանում: Այդ ժամանակ էլ նկատել են, որ մեքենային ամրացված դրոշը չկա: Փորձել են պարզել, թե ով

Չարագործներն Uber-ի անունից բանկային քարտերի տվյալներ են ստանում

ESET ՏՏ անվտանգության ընկերությունը զգուշացնում է նոր ֆիշինգային հարձակման մասին. Uber ծառայության անունից չարագործները փորձում են բանկային քարտերի տվյալներ հավաքել։ Այս մասին ասվում է ESET-ի տարածած հաղորդագրության մեջ։ Խարդախության նոր արշավը սկսվել է հունիսի 17-ին։ Հնարավոր զոհերին Uber-ի անունից էլեկտրոնային նամակ է ուղարկվում, որում առաջարկում են խոշոր զեղչ ստանալ հաջորդ անգամ տաքսիով ճամփորդելիս։ Նամակում «ակցիաներ»

«Սասնա ծռերի» դատավարություն. Խանդոյանը երգեց «Գինի լից»-ը, իսկ Գագիկ Եղիազարյանը հեռացվեց դահլիճից (Տեսանյութ)

Նիստը վերսկսվելուց հետո հարազատներն ու համակիրները պարբերաբար բղավում են, դժգոհում, քանի որ դատավորի խոսափողից բացի՝ մնացածներն իրենց նպատակին չեն ծառայում

«Պարոն Մուկուչյան, Դուք այնքան հարգանք չունեցաք, որ լսեք, թե ինչ եմ ասում». միջադեպ` ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում

ԿԸՀ-ն արտահերթ նիստի ընթացքում մերժեց հասարակական կազմակերպությունների բողոքը

Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում են նոր պրոդուկտի գործարկման մասին՝ սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց լրացուցիչ տոկոսադրույքների և միջնորդավճարների

21 հունիս 2017, Երևան. Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակներում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ: Հաջորդ շաբաթվանից հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոններ և կապի ծառայություններ մեկ փաթեթում՝ առանց տոկոսների և միջնորդավճարների վճարման: Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Սմարթֆոնների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031