Օրվա լրահոսը

Դանակահարություն Երևանում. նախնական տվյալներով՝ ծանր մարմնական վնասը պատճառել է նախկին փեսան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու

Փորձագետները բարձրաձայնում են կրթության ոլորտում առկա խնդիրները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» եւ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն 2016 թվականին իրականացրել են հետազոտություններ՝ բացահայտելու հանրակրթական ոլորտի 3 ճյուղերի՝ վճարովի պարապմունքների, ներառական կրթության եւ դասագրքերի հրատարակման կարգի հետ կապված առկա հիմնական խնդիրները: Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալների համաձայն առկա են շահերի բախումներ եւ կոռուպցիոն ռիսկեր: «Կրկնուսույցների հետ կապված խնդիրը եղել է այն, որ ուսուցիչը աշակերտին պարտադրում

«Ջրի» գնով տնամերձ հողամասեր, պտղատու այգիներ ու վարելահողեր

Գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, բայց հողն արժեք չունի Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում 130 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության վարելահողը վաճառվում է 4 հազար 972 դրամով: Հողատարածքն աճուրդով է հանված վաճառքի եւ չնայած իր չափազանց մատչելի արժեքին՝ գնորդ չունի: Հարկադիրը ստիպված այն երկրորդ անգամ է հանել աճուրդի, որի պարագայում հողի գինն էլ ավելի ցածր կլինի: Այսինքն` վարելահողի

Երևանի տներից մեկի պատուհանին օձ է նկատվել

Մայիսի 31-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի պատուհանին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ Լուսանկարը`  արխիվային

Նախագահն ընդունել է «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ» ծրագրի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ,

Ծխելը կարգելվի հասարակական փակ տարածքներում (Տեսանյութ)

«Պետք է կպնել գրպանին, պետք է ուղղակի արգելել ծխելը այնտեղ, որտեղ ուզում են ծխել եւ թույլ տալ այնտեղ, որտեղ չեն ուզում»

Հուլիս և օգոստոս ամիսներին՝ մինչև +42 աստիճան (տեսանյութ). «Ա1+»

«Ա1+». Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, այդ պատճառով հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն: Այս մասին այսօր հայտարարել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Ծառուկյանը հաշտեցրել է Նաիրա Զոհրաբյանին եւ Գեւորգ Պետրոսյանին

Հարցին՝ այսինքն, Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի՞ ձեր կամքին հակառակ որոշումներ կայացնի՝ նա պատասխանեց. «Մենք բոլորս անկախ մարդիկ ենք, անկախ գործիչներ ենք, քաղաքական թիմը, այո, նրա համար է, որ լինեն համաձայնեցված որոշումներ, ընդհանուր քաղաքականություն: Բայց Գագիկ Ծառուկյանը այն մարդը չէ, որ իրեն թույլ տա որեւէ մեկի կամքին հակառակ նրան որեւէ բան թելադրել»:

Կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը

Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում

«Իմ մեջ դաժանություն չի եղել» (Ֆոտոշարք)

Ասում է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը «Ես լաց եմ եղել, երբ գողություն եմ արել, խաբել եմ, խաղամոլությամբ եմ զբաղվել: Հիմա ես այլ մարդ եմ, նույնիսկ իմ նկարներում ես այլ մարդ եմ, փոխվել եմ». Մայիսի 27-ին՝ շաբաթ օրը, արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացված ստեղծագործող դատապարտյալների ցուցահանդեսին «Առավոտին» ասաց Էդուարդ Դանիելյանը: Նա նկարել սկսել է անազատության մեջ:

«Ադրբեջանական պատվիրակները մեր «Իսկանդերի» ձեռքբերմամբ շատ անհանգստացած են». Կորյուն Նահապետյան

Կորյուն Նահապետյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը այսօր վերածվել է Եվրոպայից սպառազինություն ներկրող ամենախոշոր երկրներից մեկը եւ դա լրջագույն մարտահրավեր է եւ սպառնալիք ոչ միայն տարածաշրջանային պետությունների համար, այլ նաեւ ընդհանուր առմամբ միջազգային ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում շոկի մեջ են ընկել, երբ Մարուքյանը պատմել է հայ զինվորների մարմնի խոշտանգումների մասին

Էդմոն Մարուքյանն ասել է, որ Վրաստանը չի համեմատի Ադրբեջանի հետ. «Ասացի՝ ձեր պետությունը երբեւէ չի հարձակվում օրինակ Աբխազիայի վրա եւ սահմանի ամբողջ երկայնքով պատերազմում, զինվորներին սպանում, գլխատում, հետո մնացած մարմինները խոշտանգում, նոր Կարմիր Խաչի միջոցով փոխանցում տվյալ պետությանը: Մի տեսակ շոկ առաջացավ ամբողջ դահլիճում այդ հայտարարությունից հետո:

Պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն Իրանում և Հայաստանում նոր ներդրումներ անելու և առևտրի ծավալները մեծացնելու համար. Մոջթաբա Խոսրովթաջ

Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն. Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Գեւորգ Կոստանյանի 3 հարցը՝ Էդմոն Մարուքյանին, թե ո՞նց անենք՝ կաշառակեր դատավորներին բռնենք (Տեսանյութ)

Գեւորգ Կոստանյանը հպարտացավ. «Մեր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իմ պաշտոնավարման ժամանակ դատավորը քրեական պատասխանատվության ենթարկվեց»: Մեր դիտարկմանը, որ Լոռու մարզի այդ դատավորին, ասում են՝ թիրախավորել եք, հազիվ մարզային այդ դատավորին եք բռնել՝ նա պատասխանեց. «Եթե 30 հոգու դատի տայինք, էլի պիտի ասեիք՝ թիրախավորված դատի են տալիս:

Հայրենիքի կանչով

Խորհրդային բանակի ենթասպա Լեւոն Սոսի Թադեւոսյանը ծառայում էր Հյուսիսային Օսեթիայի Օրջոնիկիձե (Վլադիկավկազ) քաղաքում, երբ լսեց Արցախյան շարժման եւ հայրենիքին սպառնացող վտանգի մասին։ Չանցած մի քանի օր, Լեւոնը ներկայացավ զորամասի հրամանատարությանը եւ խնդրեց իրեն թույլատրել մեկնելու հայրենիք։ Թույլտվությունն ստացվեց, Լեւոնը եկավ, անմիջապես ընդգրկվեց Արտաշատի երկրապահ կամավորականների ջոկատում եւ մեկնեց Արցախ, մասնակցելով մի շարք մարտական գործողությունների։ Խիզախ

Հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և զբոսաշրջության զարգացումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և

«Կաշառքն անբարոյականություն է». Գեւորգ Կոստանյանը՝ վերեւների հետ դատախազների կաշառքը կիսելու մասին (Տեսանյութ)

Կոստանյանի խոսքերով՝ եթե կա որեւէ մեկը եւ կլինի, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածի համար կասի, որ դատախազը կաշառք է վերցրել կամ դա վերեւներին է տվել, դաժե անգամ եթե նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ ինքս միջնորդեմ՝ քրեական գործ հարուցեմ փաստի կապակցությամբ:

«Արվեստն ամենամեծ դիվանագիտությունն է երկրների միջեւ»

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի` Բելառուսում բացված ցուցահանդեսը մեծ արձագանք է գտել Մայիսի 18-ից Բելառուսի ազգային թանգարանում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի 2 ամիս: Արվեստագետը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ցուցահանդեսը ծրագրվել էր դեռեւս երկու տարի առաջ: ՀՀ եւ Բելառուսի մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Բելառուսի ազգային թանգարանի

«Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու». Դ. Լոքյան

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը

Չենք ապահովելու, Մալաթիայի ոստիկանություն

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», եւ գործընկերոջս՝ Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ապրիլի 2-ին թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանի կողմից սպառնալիքի հանցակազմ չտեսած ոստիկանության Մալաթիայի բաժնից հերթական գրությունն ենք ստացել: Այս նույն տարածքային ընտրական հանձնաժողովի այս անգամ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի

ԱԱԾ-ն հայտնաբերել է «Հրազդան» մարզադաշտում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երևան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին և հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա

«Ոչ մի սկանդալ չկա». Ծառուկյանի ընկերոջ աղջիկը՝ իր համար հոր ծախսած կես մլն դոլարի մասին (Տեսանյութ)

Մեր հարցին՝ ձեր հայրը կես միլիոն դոլար չի՞ ծախսել, որ դուք գաք խորհրդարան՝ Նորա Առուստամյանը պատասխանեց. «Ըստ օրենքի, ծախսված գումարների մասին տեղյակ եք, ամեն ինչը բաց է, թափանցիկ է: Խնդրում եմ, մի ման եկեք մի բան, որն իրականում չկա: Փորձենք իրական թվերի մասին խոսենք, լա՞վ, իսկ իրականության մասին բոլորդ գիտեք»:

Կրթության փորձագետ. «Մարդկանց դուրս են գցում, իսկ տնօրենները տազ են արել» (Տեսանյութ)

Ըստ փորձագետների, երկարաժամկետ ռազմավարություն կրթության ոլորտում չկա

«Օպերա վիվան» նորարարությունների կողմնակից է

Ազգային օպերային թատրոնում հունիսի 1-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եւ օպերային երգիչների մասնակցությամբ կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» երեկոյի եզրափակիչ ակորդը՝ հանրահայտ «Քեզ համար, Հայաստան» երգը վստահված է «Օպերա-վիվա» վոկալ քառյակին՝ Ալին Գոյան (սոպրանո), Հասմիկ Հարությունյան (սոպրանո), Հովհաննես Անդրեասյան (տենոր), Խաչիկ Բեկյան (բաս): «Առավոտը» զրույցի հրավիրեց «Օպերա-վիվայի» համապրոդյուսերներ Ալինա Ենգոյանին

«Հայաստանն անվտանգություն կունենա, եթե ունենա եվրոպական մոդելի տնտեսություն»

Էդմոն Մարուքյանը`Հայաստանի եվրոպական տեսլականին այլընտրանք չի տեսնում

Հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 29.05.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին: Այսօր սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային

Ստեփան Գրիգորյան. «Որ մեկ հրեշի հետ միայնակ չմնանք»

Քաղաքագետը`Հայաստանի բազմավեկտոր համագործակցությունների մասին

Աղցան՝ լյարդի եւ լեղապարկի բորբոքումների ժամանակ

Բնաբույժները խորհուրդ են տալիս բույսերը ոչ միայն ջրաթուրմերի եւ եփուկների ձեւով կիրառել, այլ նաեւ` կերակրատեսակների կամ աղցանների: Օրինակ` թելուկով եւ սինդրիկով աղցանը, որը անվանվում է «Բյուրական», ունի հետաքրքիր բուժական ազդեցություն: Շատ բարերար ազդեցություն ունի անքնության ու հոգնածության անցկացման դեպքում, ինչպես նաեւ բավական արդյունավետ միջոց է լյարդի եւ լեղապարկի, միզափամփուշտի բորբոքումների ժամանակ: Միաժամանակ խորհուրդ է տրվում

ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում

2017 թվականի մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը: Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է և որ կարևոր է այն արագ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031