Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսին

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։ Հանդիպման ընթացքում Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին՝ Կիպրոսի հոգևոր կենտրոն այցելելու համար, ջերմությամբ խոսել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, եկեղեցիների ընդհանրությունների, համամարդկային միևնույն արժեքներին հավատարմության մասին։ Նա առանձնահատուկ շեշտադրել է նաև Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական անխախտ բարեկամության

Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Կիպրոսի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։ Հուշարձանը նվիրված է 1955-1959 թվականներին Կիպրոսում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կղզու բրիտանական ղեկավարության կողմից մահապատժի դատապարտված կիպրացի հերոսներին, որոնք հուղարկավորված են բանտի տարածքում։ Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված

«Ավրորայի» արժեքներ vs «եվրասիական» քրեաօլիգարխիկ ճահիճ

«Ես ուզում եմ, որ իմ երկիրն էլ դառնա Հայաստան»,- ասաց Երեւանում տիկին Ջամիլյա Աֆղանին՝ աֆղանստանցի խիզախ կինը, որն իր անձնական օրինակով է վերափոխում իր չափազանց բարդ երկրի հասարակության արժեքները եւ բարքերը: Հայաստանի Առաջին հանրապետության 99-ամյակի օրը նշանավորվեց «Ավրորա» մրցանակաբաշխության երկրորդ արարողությամբ: Անցյալ տարի այն տեղի ունեցավ ապրիլի 24-ին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:

Լևոն Ալթունյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Լ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հրաչյա Ռոստոմյանը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. ՏՈՆՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում երեխան ընկել է վերելակի հորանը

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Վանաձոր քաղաքում: Ժամը 18:30-ի սահմաններում երեխան ընկել է Աղայան 74/1 շենքի վերելակի հորանը: «Երեխանները սեղմել են ու վերելակ կանչել: Դուռը բացվել է, չեն տեսել, որ վերելակը չի եկել ու աղջիկը ընկել է հորանը: Մյուս երեխան էլ ձեռքն էր վնասվել: 9 հարկանի շենքի 5-րդ հարկում է դեպքը գրանցվել,-այս մասին մեզ

«Տղա ըլնեիր՝ մռութդ կջարդեի». Լրագրողին սպառնացող Արայիկ Գեւորգյանի դեմ ոստիկանությունը քրգործ չի հարուցում

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «շատ անգրագետ լրագրող ես», «թուլին նայի հլը»…մեզ ուղղված ահա այսպիսի վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցրած 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի դեմ ոստիկանությունը քրգործ չի հարուցում: Քիչ առաջ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանից տեղեկացանք, որ քրգործի հարուցումը մերժվել

«Հարցրեք՝ ինչու Նիկոլ Փաշինյանը երեք ժամ հանձնաժողովում այդ հարցը քննարկեց ու ոչինչ չասաց». Հակոբ Հակոբյան

Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների լարվածության մասին Հակոբ Հակոբյանը կարծիք չունի

Ամենապահանջված մասնագիտությունները Գյումրիում

Գյումրիում ամենապահանջվածը դերձակի, բուժքրոջ, ծրագրավորողի ու համակարգչի օպերատորի մասնագիտություններ են։ Նկատենք, սակայն, որ այս չորս մասնագետների աշխատավարձը, նույնիսկ ծրագրավորողի մտավոր ծանր աշխատանքը չի գերազանցում 80 հազար դրամը, որը նախատեսված է 6 ժամյա աշխատանքի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքից։ Այդ նույն կայքից նաև տեղեկանում ենք,  որ

Համալիր խնդիրը հաղթահարվում է համագործակցության արդյունքում

Հայաստանում հոգեկան հիվանդությունների կառավարումը զարգացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերին ստորագրվել է եռամյա  փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության,  Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և Սանոֆի-Ավենտիս Գրուպի միջև: Նպատակը  շիզոֆրենիայի և դեպրեսիայի ախտորոշման և բուժման բարելավումն է, որի շրջանակում  նախատեսվում է դեպրեսիայի վերաբերյալ բնակչության իրազեկում Երևանում և  5  մարզում` Արմավիր, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Լոռի։ Շիզոֆրենիա և բարձր դեպրեսիվ

Վարույթ է ընդունվել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի հանգամանքները: 2017թ. մայիսի 20-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը «Facebook» սոցիալական ցանցի «Narine Arzumanyan» անհատական էջից սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ սպանության գործով տուժողի

Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով որպես մեղադրյալ ներգրավված հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված,   նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրա

Զորակոչիկի տարկետման գործով փորձաքննության կարիք չկա. նոր ապացույց է ներկայացվել դատարան: ՀՔԱՎ

2017 թ. մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում վերսկսվեց զորակոչիկ Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը: Սրանով Հովհ. Մոսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկյացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են կիրառել ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի այլ դրույթ և տարկետում տրամադրել

Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավարին

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին Մայր Աթոռ այցի առիթով: Նորին Սրբությունն անդրադարձ

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելը անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին: Ողջունելով էստոնացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրվել հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերություններում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Էստոնիայի ազգային

«SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

«SAS supermarket» -ների ցանցն ունի ևս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS FOOD COURT»-ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով: Այսուհետև «SAS FOOD COURT»-ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումները անմիջապես նույն հասցեից: «Մենք կարևորում ենք հաճախորդների սպասարկման և առևտրի կազմակերպման

Լապշինի մայրը տեսակցել է որդու հետ

Բաքվում մեկուսարանում գտնվող Ալեքսանդր Լապշինը տեսակցել է մոր հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով նրա փաստաբան Էդուարդ Չերնինին: Ըստ փաստաբանի՝ Բելլա Լապշինան եկել է Բաքու՝ հետաքննության ընթացքին տեղեկանալու և որդու ինքնազգացողությանը ծանոթանալու: Նա հանդիպել է որդու հետ և տեղեկացել, որ Լապշինի գործով քննությունն ավարտվել է: Փաստաբանը նաև հավելել է, որ քննությունն ավարտվել է և

Հիվանդանոցում մահացած դատապարտյալին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու գործով որևէ բուժաշխատող որպես մեղադրյալ չի ներգրավվել. ՀՔԱՎ

2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2015 թ. ապրիլի 27-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով բողոքի քննությունը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Գևորգյանը 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է կատարել, որից միայն օրեր անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Ավելի

Վանաձորի համայնքի ավագանին հաստատեց օրակարգային բոլոր 21 հարցերը

Այսօր Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր հերթական նիստ: Ինչպես նախորդ նիստերը, այս նիստն էլ բացառություն չէր, ներկա էին միայն ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 15 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 20 հարց, որոնց մինչ նիստի սկսվելը ավելացավ եւս մեկը: Օրակարգային հարցերից առաջինով որոշվեց ստեղծել ավագանու մշտական 4 հանձնաժողով: Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ 2017 թվականի մարտի 31-ի

«Մշակույթ և ստեղծարարություն»

Այս հրապարակումների շարքը պատրաստվել է Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի հետ համատեղ: Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային ու ստեղծարար ոլորտների աջակցությունը, ինչպես նաև նպաստել նրանց ներդրման մեծացմանը Հայաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում` կայուն մարդասիրական, սոցիալ-տնտեսական զարգացման մեջ: Մասնավոր պատկերասրահների «լույսն» ու «ստվերը» Հայկական

Մասնավոր պատկերասրահների «լույսն» ու «ստվերը»

Բոտերոյի քանդակների հանգրվանը 2009 թվականից Երեւանում` Կասկադ համալիրում, գործում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու եւ աշխարհին հայկական մշակույթի լավագույն նմուշները ներկայացնելու առաքելություն է իրականացնում: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրելի վայր է դարձել, թեեւ ժամանակին այստեղ տեղակայված քանդակներից որոշները միանշանակ չեն ընդունվել: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հիմնականում ներկայացված է կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի

Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ: Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած այն աշխատանքները, որոնք վերաբերում են միջազգային կառույցներում ՀՀ եւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին:

Լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց. hahr.am

hahr.am. Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստում լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց: Արդարացվեց նաև նույն գործով Մհեր Ղալեչյանի կնոջ՝ Գայանե Խաչատրյանին մարմնական վնասվածքներ պատճառած Վարդան Հովնիկյանը: Հիշեցնենք, որ հարևանների միջև անհաշտությունը ծագել էր հողային վեճի արդյունքում, երբ Հովնիկյանը փորձել է խարդախությամբ սեփականաշնորհել Խաչատրյաններին պատկանող հողատարծքը: Այնուհետև հարևանների միջև վիճաբանություններ

Հրանտ Դինքի սպանության կասկածյալներից է Ֆեթուլլահ Գյուլենը

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը վարույթ է ընդունել նոր մեղադրական եզրակացություն հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Ավելի վաղ դատարանը երկու անգամ հետ էր ուղարկել մեղադրական եզրակացությունը դատախազին՝ դրանում առկա թերությունները ուղղելու: Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես կասկածյալ նշված է 50 անուն, այդ թվում ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031