Օրվա լրահոսը

Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին,  Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո: Ցավոք, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը

Թուրք երգչուհի. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում»

«Առավոտի» հարցին` ինչ է փոխվել Թուրքիայում «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի մահից հետո, Թուրքիայում հայտնի երգչուհի Սեմա Մորիցը պատասխանում է. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում, նա մեկն է շատերից … Հրանտ Դինքի մահը թուրք հասարակությանը ցույց տվեց, որ կարող ենք գրկել միմյանց ու երկրի ներսում կիսել սիրելի մարդուն կորցրածի ցավը»: Հավելենք, որ Սեմա Մորիցը

62-ամյա տղամարդը 14-ամյա տղային կացնով սպառնացել է սպանել

Նա ուղարկվել է հոգեբուժարան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների: «Խստորեն դատապարտելով մարդկության դեմ գործվող ահաբեկչությունն ու բռնությունը՝ Մեր վշտակցությունն ենք փոխանցում

«Ռուսաստանը պատրաստվում է նոր շահավետ բիզնես անել Ադրբեջանում». Հովսեփ Խուրշուդյանը` ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք նոր սպառազինության մասին

Ըստ փորձագետի` նման մատակարարումները կարող են տեղի ունենալ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նոր արկածախնդրությունների մեջ մեր երկիրը ներքաշելու համար

Մեկուսացումը ճեղքելու Հայաստանի մեծ շանսը

Մի քանի իրար հաջորդած իրադարձություններ աննախադեպ քաղաքական հնարավորություններ են բացում Երեւանի առջեւ Անցած շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարարության ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի Զինված ուժերը ս.թ. հուլիսի 30-ին, ի թիվս ութ պետությունների զինված ուժերի, կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր-2017» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին Վազիանի ռազմաբազայում: Անկախ մասնակցության չափից եւ ձեւից, որն, ըստ ամենայնի, հայտնի

Չեխ դիմահարդարը ծանոթացրեց ճիշտ հարդարվելու արվեստին. (Ֆոտոշարք)

Մայիսի 23-ին «Էլիտ Պլազայում»  կայացավ դիմահարդարման արվեստին  նվիրված միջոցառում, որին մասնակցում էր Չեխիայից ժամանած  ճանաչված դիմահարդար Տոմաշ Վիդան: Նա հանդիսանում է Չեխիայի առաջատար դիմահարդար-ձեւավորողներից մեկը, որը բազմիցս արժանացել է «Տարվա դիմահարդար»  տիտղոսին:  Տոմաշ Վիդան ունի մի շարք մրցանակներ և աշխատում է տեղի առաջատար նկարիչների, հեղինակությունների, նորաձևության տների հետ, կազմակերպում է և սպասարկում ամենահայտնի ֆեյշն միջոցառումները:

ՀՀ-ում Չեխիայի դեսպան. «Ինչպիսի՜ կանայք, ինձ զգում եմ դրախտում»

Պետր Միկիսկան գովեց կանանց եւ չեխական կոսմետիկան

Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վայնկոմատն ինձ ուղեգիր է տվել դեպի հոգեբուժարան՝ ստուգումներ անցնելու։ 3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների

«Բարեկամությունը հաստատվում է միայն իրար ճանաչելով». Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահ Անդրեյ Մալինովսկուն

Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Մայիսի 23-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին բարձր պարգևի առթիվ, շնորհակալություն հայտնեց սփյուռքից ժամանած մասնակիցներին: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց զեկուցում ՀՀ

Զովունիից ցուլը փախել է

Մայիսի 23-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: ԱԻՆ

Այցելություն հայրենասիրական-երիտասարդական կենտրոն

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելել են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացել են մարզադպրոցի գործունեությանն ու հաջողություններին: Ողջունելով մարզադպրոցի սաներին ու միջոցառման մասնակիցներին, Վիգեն Սարգսյանը կարևորել է մարզադպրոցի դերը

Պարզվել է Հրազդանում նորածնին խոտերի մեջ թողած կնոջ ինքնությունը

Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Լամբարյանի դստերը դատարանից ուղիղ հիվանդանոց տարան

«Երեխան անցած տարվա ամառվանից հայրիկին չէր տեսել եւ հույս ուներ այսօր տեսնել դատարանում, բայց չէին բերել». Փաստաբանը մանրամասներ է պատմում

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Էստոնիայում

Մայիսի 22-ին Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կարմեն Լաուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ: Նույն օրը Էստոնիայի խորհրդարանում դեսպան Մկրտչյանը

Կապանի բուժկենտրոնի ղեկավարին ազատել են աշխատանքից

Ինչո՞ւ բուժկենտրոնի արդեն նախկին ղեկավար Ռոմիկ Սարգսյանին մարզպետն ազատեց աշխատանքից:

«Վերջին զանգի» օրը ոստիկանությունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը…

Պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները

Հայոց բանակի 3 ապագա զինվորներ մեծացնող ընտանիքը սովամահ է լինում (Տեսանյութ, ֆոտոշարք)

36-ամյա Քրիստինե Սաղաթելյանը միայնակ իր անչափահաս երեք տղաներին մեծացնում է Գյումրու Արցախ թաղամասի հին, խարխուլ տներից մեկում՝ Աթարբեկյան 33 փողոց, 106 հասցեում, որը փաստաթղթով 80 տոկոսով վթարային է։ Քրիստինեն բնակվում է խորթ մոր ու երկու եղբայրների հետ, որոնցից մեկը ի ծնե հաշմանդամ է, իսկ մյուսը նոր է վերադարձել բանակից՝ մասնակցելով նաև ապրիլյան պատերազմին։ Բազմանդամ ընտանիքում

Երեք կին հայտնվել է հանցագործների և նրանց սատարող, քաջալերող հարազատների թիրախում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ

Կարեն Խաչանովը Լիոնում հաղթահարեց առաջին շրջանը

Լիոնում մեկնարկել է թենիսի ATP «Գրան Պրի» մրցաշարը: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Կարեն Խաչանովը մեկնարկային տուրում պետք է ուժերը չափեր Նիկոլյա Մայուի հետ, սակայն վերջինը հրաժարվել էր մասնակցել մրցաշարին եւ հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պայքարից դուրս մղեց նրան փոխարինած արգենտինացի Ռենցո Օլիվոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ livetennis.com-ի

Վախճանվել է Ջեյմս Բոնդի դերակատար Ռոջեր Մուրը

Շվեյցարիայում 89 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, որը նկարահանվում էր Ջեմս Բոնդի դերում: Այս մասին ասվում է դերասանի թվիթերյան բլոգում. հայտարարությունը տեղադրել են նրա ընտանիքի անդամները: «Ծանր սրտով մենք ստիպված ենք կիսվել սարսափելի նորությամբ. մեր հայրը՝ սըր Ռոջեր Մուրը, այսօր մահացել է: Մեզ մոտ դատարկություն է տիրում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է,

Իրավախախտումների գործերով որոշումների վերաբերյալ ծանուցումները՝ SMS հաղորդագրությունների միջոցով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը: Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները: Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է

Իսլամա-ամերիկյան վեհաժողովը` հայկական ոսպնյակով

Ռիադում կայացած իսլամա-ամերիկյան վեհաժողովից բխած հայտարարություններն ու ձեռք բերված համաձայնությունները որոշ նախադրյալներ են փոխանցում մի քանի կարեւոր հանգամանքներով հետագա իրադարձությունների հավանական հունավորման մասին: Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից

Վերաքննիչի որոշմամբ սարի փլուզումից զոհվածի ավտոմեքենայի վնասի գումարը՝ Լճկաձոր համայնքից

Ավտոմեքենային պատճառված վնասը՝ երկուսուկես միլիոն դրամ

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ արժեւորել նման

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը ՀՀ-ում

Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, §Դրական մարդկանց հայկական ցանց¦ սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial (https://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականցնում է արդեն տասը և ավելի տարիներ:

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին

Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը

Մայիսի 15-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031