Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Կառավարության

Ադրբեջանում սպանում են ՀՀ-ի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող զինվորականներին (Տեսանյութ)

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ սպաների ձերբակալությունը կապված է նաեւ այն փաստի հետ, որ վերջիններս հրաժարվել են հունվար-փետրվարին մասնակցել ադրբեջանական կողմի հրահրած սահմանային միջադեպերին

ՌԴ-ից ՀՀ զենք է մատակարարվելու արտոնյալ պայմաններով. ինչ գնով ՌԴ բանակին են տալիս, նույն գնով տալու են ՀՀ-ին

ՊՆ պաշտոնյայի խոսքերով՝ ՌԴ-ի հետ մենք ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում հատուկ պայմաններով համագործակցել: ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել ՌԴ-ի ներքին գներով:

800 հազար եվրո փորձագետին, որ Երեւանի տրանսպորտային ցանցն ուսումնասիրի (Տեսանյութ)

Չվացուցակների էլեկտրոնային վահանակներն անարդյունավետ ծախս էին

Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը Սենթ Լուիսում միանձնյա առաջատարներ են

Սենթ Լուիսում շարունակվում է գրոսմայստերական «2017 Spring Chess Classic» շախմատային փառատոնը: «A» խմբում խաղացված յոթ տուրից հետո Վարուժան Հակոբյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է տասը հոգուց բաղկացած մրցաշարային աղյուսակը: «C» խմբում հանդես է գալիս վեց գրոսմայստեր ու այստեղ էլ առաջատարը մեր հայրենակիցն է՝ Սամուել Սեւյանը: Շախմատիստները ետեւում թողել են արդեն ութ տուր: Սեւյանն իր անվան

«Էս ինչ խաղեր եք տալիս, պաշտպանում եք մարդասպաններին». երրորդմասցի Լյովիկի մայրը վրդովվեց

«Ի՞նչ մարդասպան, շա՞ռ ես». Ամբաստանյալի պատասխանը՝ երրորդմասցի Լյովիկի մորը

Շանսոնյեի տարեդաձը նշվեց Երևանում (ֆոտոշարք)

Երևանում տեղի ունեցավ բացօթյա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 93-ամյակին:

Խոսրով Հարությունյանը քաղաքական խարդավանքներ եւ կուլիսային դավեր չի տեսնում (Տեսանյութ)

«Նախագահը հստակեցումներ մտցրեց, որպեսզի շփոթ չլինի»

Ինչ է տալու Խաչատուրովի նշանակումը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. ՊՆ պաշտոնյայի պարզաբանումը

Ըստ Լեւոն Այվազյանի՝ մեր ազգային շահերը ՀԱՊԿ շրջանակներում այն է, որ բարձրանա ՀԱՊԿ-ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվեն ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն:

ՊՆ պաշտոնյան՝ պահածոների տուփերով մեր զինվորին պաշտպանելու մասին. «Դրանք արդյունավետ միջոցներ են, ինչու չէ»

Լեւոն Այվազյանն ասաց, որ պահածոների մետաղյա տուփերը, որոնք տեղադրված են սահմանին, դրանք պրիմիտիվ միջոցներ են. «Կարող եմ ասել, որ դրանք արդյունավետ միջոցներ են, ինչու չէ: Եթե դա օգուտ է տալիս, բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել եւ նման միջոցներ: Հնարավոր է դեռեւս օգտագործվում է նման միջոցներ: Մեկը մյուսին չի խանգարում, ընդհակառակը, փոխլրացնում է»:

Վահան Բադասյանի ակցիան` ի հիշատակ «Հաց բերող»-ի. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն օրերս, ի հիշատակ Արթուր Սարգսյանի, ում հանրությունը կնքեց «Հաց բերող» անունով, պարկերով ալյուր է բաժանել «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին: Ալյուրն, ինչպես տեղեկացրեց Բադասյանը, ստացվել է ազատագրված տարածքներում իր իսկ աճեցրած ցորենից, իսկ ակցիայի նպատակն է եղել, ցուցանել, որ Արթուր Սարգսյանի անձնվեր գործը օրինակ է դարձել և ունենալու է

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) վեհաժողովի աշխատանքներին

2017 թվականի մայիսի 21-26 Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր: Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի

Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հանրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր

«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին: Հյուրը շնորհավորել Է Էդուարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Էդուարդ Շարմազանովը ողջունել է Օլեքսանդր Պավլյուկի հերթական այցը Հայաստան. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել

Ցանկանում եմ, որ Մասիսի երեխաների անունները սերունդները հիշատակեն՝ որպես Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոններ. Արթուր Աբրահամ

Մայիսի 22-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հանդիպումը Երիտասարդական կենտրոնի մասնակիցների և քաղաքի բնակիչների հետ: Երեխաների հետ զգացմունքներով հագեցած և անմիջական շփումից հետո նա այցելեց Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրի շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին և մարզական կենտրոնի հնարավորություններին: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծերի՝ Երիտասարդական կենտրոնի և

Ավարտվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է` սահմանված կարգով չեն գրանցել և

«Կա Իսրայելի օրինակը, որն արդեն մի քանի տասնամյակ պատերազմի մեջ է, բայց զարգանում է». «168 ժամ»

«168 ժամի» զրուցակիցն է տնտեսագետ, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը – Հանրապետության   նախագահն իր ելույթում որոշ կանխատեսումներ արեց՝ նշելով, որ 2040 թվականին պետք է ունենանք 57-60 մլրդ դոլար ՀՆԱ։ Արդյոք տնտեսագիտության մեջ ընդունվա՞ծ է 20-25 տարվա կտրվածքով կանխատեսումներ անելը՝ մանավանդ, որ այսօր տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում։ – Ընդհանրապես,  տնտեսագիտական առումով երկարաժամկետ կանխատեսումներ ասված ինստիտուտը կա։

«Ադրբեջանը չի ճանաչի Արցախի անկախությունը, հայկական կողմն էլ տարածքային զիջումներ չի անի». քաղաքագետ (Տեսանյութ)

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ առավել կարեւոր են սահմանային վերջին միջադեպին հաջորդած քաղաքական հայտարարությունները, քան բուն միջադեպն ու հայկական կողմի պատժիչ գործողությունները

«ՄԱԿ ԱԽ-ն կարող է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, որովհետեւ նա ձախողում է խաղաղ բանակցային գործընթացը». «168 ժամ»

Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ – Պարոն Տարասով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս հայտարարել են, որ մայիսի 15-ին Ադրբեջանը հրթիռակոծել և շփման գծից այն կողմ նպատակակետին է հարվածել, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը նույնպես գործողություն է իրականացրել։ Հայաստանում այս հայտարարությունը կոչում են աննախադեպ, հասցեական և ոչ ստանդարտ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը

Լեւոն Զուրաբյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը Սերժ Սարգսյանն իր երկարաշունչ ուղերձում անդրադարձել էր նաեւ ԼՂ կարգավորման խնդրին եւ այդ հարցը նախընտրական շրջանում շոշափած քաղաքական ուժերին։ Սարգսյանի խոսքով՝ դա քաղաքական ուժերի կողմից արվել էր իրենց վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն, որ բացառապես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն էր նախընտրական շրջանում ԼՂ կարգավորման խնդիրը դարձրել ծրագրային հիմնադրույթ, ստացվում է,

Հեյդար Ալիեւն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիեւին առաջարկում է իր PR-ով զբաղվել. «Իրատես»

Սպիտակ տան արխիվում մի հիանալի  փաստաթուղթ  է պահպանվել;    Ներկայացնում եմ  Ադրբեջանի  նախագահ Հեյդար  Ալիևի  հանդիպումը  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ (1997 թ.)։ Մեկնաբանություններ   չեմ   անում։ Թարգմանել  եմ  հիմնական թեզերը… Նախագահ Ալիեւ- Մենք կարողացանք ստեղծել քաղաքական և հասարակական կայունություն Ադրբեջանում։ Ժողովրդավարության զարգացումը, շուկայական տնտեսությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը գործընթացներ են, որոնք շարունակվում են։ Մենք արդեն իրականացնում

Հայտնի են ինովացիոն ստարտափերի ֆինանսավորման մրցույթի հաղթողները

Մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը: Գնահատող հանձնաժողովի կազմում են եղել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները: Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և

«Ելքի» հայտնվելը խորհրդարանում կոտրում է այդ կարծիքը. «Իրատես»

ԱԺ-ի անդրանիկ  նիստին  խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերի համագործակցությունը չստացվեց կամ, ավելի ճիշտ, միակողմանի ստացվեց։ «Ծառուկյան» խմբակցության  ներկայացուցիչները  չաջակցեցին «Ելքին», սակայն վերջինս «կողմ» քվեարկեց «Ծառուկյան» խմբակցության առաջադրած ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։ Ի վերջո, այս ամենից ի՞նչ հետևություն են անում «Ելք» խմբակցության անդամները։ Զորօրինակ, Մանե Թանդիլյանն առայժմ առաջարկում է հետևել «Ծառուկյան» խմբակցության հետագա գործողություններին։ – Հենց

Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում

Երևանի թիվ 79 մանկապարտեզի դաստիարակներից Անահիտ Կոմիտասյանից դիմում-բողոք եմ ստացել մանկապարտեզի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ: Կադրային ջարդ է սկսվել մանկապարտեզում, տասնյակից ավելի աշխատողներ տնօրենի ժ/պ-ի պահանջով դիմում են գրել ու ազատվել աշխատանքից, «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին մասնակցելու համար հավաքած գումարը որակել է որպես դրամահավաքություն և այդ պատրվակով դաստիարակից ևս պահանջել է դիմում գրել և

Պատվի համար. «Հայկական ժամանակ»

Մայիսի 25-ին, ըստ լրատվամիջոցների, ազատ կարձակվի պահեստազորի գնդապետ, Ազատամարտիկների խորհրդի համակարգող, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը։ Նրան ձերբակալել էին 2013 թ. սեպտեմբերի 20-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն կատարելու կասկածանքով։ Վոլոդյա Ավետիսյանը դեռեւս 2013 թ. գարնանը ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքներ էր կազմակերպում։ Նրա խոսքով՝ իշխանությունները

Բրիտանական Մանչեսթերում ահաբեկչության զոհ է դարձել 22 մարդ. BBC

Մեծ Բրիտանիայի Մանչսեթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 60-ի: Այս մասին հայտնում է BBC-ն: Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Մանչեսթեր-արենա» սրահում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը: Համերգին հավաքված են եղել հիմնականում երիտասարդներ, նաև դպրոցականներ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով: «Մանչեսթեր-արենայի» ղեկավարությունից

Ուաշինկթընի մէջ թրքական բռնարարքները անընդունելի են. Ռեքս Թիլըրսըն. «Ասպարեզ»

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, «Ռոյթըրզ».- Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Ռեքս Թիլըրսըն «Ֆաքս» պատկերասփիւռի կայանին տուած իր հարցազրոյցի ընթացքին անդրադարձած է անցեալ շաբաթ Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ նախագահի թիկնապահներուն կողմէ խաղաղ ցուցարարներու նկատմամբ իրականացուած բռնութիւններուն: Ան նշած է, որ Միացեալ Նահանգներու մօտ Թուրքիոյ դեսպանը կանչուած է արտաքին գործոց նախարարութիւն, քննարկելու համար ստեղծուած իրավիճակը: Նախարարը տեղի ունեցածը անընդունելի համարած է:

Սկանդալային Նովոն մարզպետացո՞ւ. «Չորրորդ իշխանություն»

«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական շախմատային ստրատեգիայով։ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում։ Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եւ չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ

Աղետների ռիսկի նվազեցման ճանապարհով Հայաստանը դառնում է դիմակայուն երկիր. ԱԻ նախարարն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է

Մայիսի 22-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝

20 տարի շարունակ ո՞ւմ օգտին են աշխատել ՀՀ իշխանությունները. «Չորրորդ իշխանություն»

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթի կարեւորագույն հատվածն, անկասկած, անդրադարձն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետեւ ելույթի այդ հատվածով նա ցաքուցրիվ արեց իր եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման համարյա 20 տարիներին Հայաստանի որդեգրած ռազմավարությունը։ Առանցքայինը հետեւյալ միտքն էր՝ «Ադրբեջանը, որը խաթարում է բանակցային գործընթացը, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա»։ Որպեսզի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031