Օրվա լրահոսը
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին: Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր տաղանդի շնորհիվ եւ կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխարհային երաժշտական գանձերը, այդ թվում` հայկական երաժշտությունը, շարունակական շրջագայության մեջ են աշխարհում` ունկնդրին պարգեւելով բազում նուրբ ապրումներ
Չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ
Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիտարկում է մի շարք այլընտրանքային տարբերակներ։ Խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի հանձնարականի շրջանակներում ներկայումս յուրաքանչյուր համայնքի
Զինծառայողների քվեարկությունը վերահսկող անձը պատասխանատվության չի ենթարկվի
2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գեղարքունիքի մարզի թիվ 20/53 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն արձանագրել էր, որ անհայտ անձը մի խումբ զինծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ և շարունակել գտնվել քվեարկության սենյակում, ապա տեղամասի շրջակայքում: Դիտորդը նախ պահանջել է միջադեպն արձանագրել տեղամասի գրանցամատյանում, ապա ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս հրավիրել վերոնշյալ անձին: Դիտորդի
ՀԲՃ․ Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին
«Շիկահող» արգելոցի տարածքում հատվող բարձրարժեք խոշորառէջ կաղնիների մասին «ԱրմԻնֆո» կայքն ահազանգել էր դեռ 2016 թվականի օգոստոսի սկզբին։ Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր հոդվածում նշել էր 30 այդպիսի ծառերի մասին (լուսանկարներն այստեղ են)։ Այդ ահազանգից ընդամենը մի քանի օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունը շտապեց հերքել արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը: Ինչպես ասվում էր նախարարությունից «ԱրմԻնֆո»-ին
«Պայծառ բեւեռ» գոյություն չունի
Ռուսաստանը թերզարգացած, տեխնոլոգիապես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր է, որի ղեկավարության կայսերական չհիմնավորված հավակնությունները հաճախ արհավիրքների առաջ են կանգնեցնում թե՛ ռուսաստանցիներին եւ թե՛ նրանց հարեւաններին: Բայց ես չեմ կարող համաձայնել, որ աշխարհում կա ինչ-որ «պայծառ բեւեռ», որի հետ պետք է հույսեր կապել: Երբ Միացյալ Նահանգներն ասում է «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն», «ընտրական իրավունք», «արդար կառավարում», «արեւմտյան
Ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ
Գյումրի ժամանող 25 գեղեցկուհիներն ու վարչապետի ասած «ֆանտաստիկ» փողոցները
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Հայաստանում, ավելի կոնկրետ մայրաքաղաքի «Փարավոն» ժամանցի համալիրում։ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, որոնք իրենց երկրներում կայացած գեղեցկության մրցույթներում հաղթող են ճանաչվել։ Հետաքրքիրն այն է, որ գեղեցկուհիները վայրէջք են կատարելու ոչ թե «Զվարթնոց», այլ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ շրջելով
Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո: Ցավոք, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը
Թուրք երգչուհի. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում»
«Առավոտի» հարցին` ինչ է փոխվել Թուրքիայում «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի մահից հետո, Թուրքիայում հայտնի երգչուհի Սեմա Մորիցը պատասխանում է. «Հրանտ Դինքը միակ սպանված մտավորականը չէ Թուրքիայում, նա մեկն է շատերից … Հրանտ Դինքի մահը թուրք հասարակությանը ցույց տվեց, որ կարող ենք գրկել միմյանց ու երկրի ներսում կիսել սիրելի մարդուն կորցրածի ցավը»: Հավելենք, որ Սեմա Մորիցը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների: «Խստորեն դատապարտելով մարդկության դեմ գործվող ահաբեկչությունն ու բռնությունը՝ Մեր վշտակցությունն ենք փոխանցում
«Ռուսաստանը պատրաստվում է նոր շահավետ բիզնես անել Ադրբեջանում». Հովսեփ Խուրշուդյանը` ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք նոր սպառազինության մասին
Ըստ փորձագետի` նման մատակարարումները կարող են տեղի ունենալ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նոր արկածախնդրությունների մեջ մեր երկիրը ներքաշելու համար
Մեկուսացումը ճեղքելու Հայաստանի մեծ շանսը
Մի քանի իրար հաջորդած իրադարձություններ աննախադեպ քաղաքական հնարավորություններ են բացում Երեւանի առջեւ Անցած շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարարության ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանի Զինված ուժերը ս.թ. հուլիսի 30-ին, ի թիվս ութ պետությունների զինված ուժերի, կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր-2017» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին Վազիանի ռազմաբազայում: Անկախ մասնակցության չափից եւ ձեւից, որն, ըստ ամենայնի, հայտնի
Չեխ դիմահարդարը ծանոթացրեց ճիշտ հարդարվելու արվեստին. (Ֆոտոշարք)
Մայիսի 23-ին «Էլիտ Պլազայում» կայացավ դիմահարդարման արվեստին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր Չեխիայից ժամանած ճանաչված դիմահարդար Տոմաշ Վիդան: Նա հանդիսանում է Չեխիայի առաջատար դիմահարդար-ձեւավորողներից մեկը, որը բազմիցս արժանացել է «Տարվա դիմահարդար» տիտղոսին: Տոմաշ Վիդան ունի մի շարք մրցանակներ և աշխատում է տեղի առաջատար նկարիչների, հեղինակությունների, նորաձևության տների հետ, կազմակերպում է և սպասարկում ամենահայտնի ֆեյշն միջոցառումները:
ՀՀ-ում Չեխիայի դեսպան. «Ինչպիսի՜ կանայք, ինձ զգում եմ դրախտում»
Պետր Միկիսկան գովեց կանանց եւ չեխական կոսմետիկան
Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վայնկոմատն ինձ ուղեգիր է տվել դեպի հոգեբուժարան՝ ստուգումներ անցնելու։ 3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների
«Բարեկամությունը հաստատվում է միայն իրար ճանաչելով». Հրանուշ Հակոբյան
Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Լեհաստանի գործատուներ» կոնֆեդերացիայի նախագահ Անդրեյ Մալինովսկուն
Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին բարձր պարգևի առթիվ, շնորհակալություն հայտնեց սփյուռքից ժամանած մասնակիցներին: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց զեկուցում ՀՀ
Զովունիից ցուլը փախել է
Մայիսի 23-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: ԱԻՆ
Այցելություն հայրենասիրական-երիտասարդական կենտրոն
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելել են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն: Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացել են մարզադպրոցի գործունեությանն ու հաջողություններին: Ողջունելով մարզադպրոցի սաներին ու միջոցառման մասնակիցներին, Վիգեն Սարգսյանը կարևորել է մարզադպրոցի դերը
Պարզվել է Հրազդանում նորածնին խոտերի մեջ թողած կնոջ ինքնությունը
Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Լամբարյանի դստերը դատարանից ուղիղ հիվանդանոց տարան
«Երեխան անցած տարվա ամառվանից հայրիկին չէր տեսել եւ հույս ուներ այսօր տեսնել դատարանում, բայց չէին բերել». Փաստաբանը մանրամասներ է պատմում
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումները Էստոնիայում
Մայիսի 22-ին Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կարմեն Լաուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ: Նույն օրը Էստոնիայի խորհրդարանում դեսպան Մկրտչյանը
Կապանի բուժկենտրոնի ղեկավարին ազատել են աշխատանքից
Ինչո՞ւ բուժկենտրոնի արդեն նախկին ղեկավար Ռոմիկ Սարգսյանին մարզպետն ազատեց աշխատանքից:
«Վերջին զանգի» օրը ոստիկանությունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը…
Պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները
Հայոց բանակի 3 ապագա զինվորներ մեծացնող ընտանիքը սովամահ է լինում (Տեսանյութ, ֆոտոշարք)
36-ամյա Քրիստինե Սաղաթելյանը միայնակ իր անչափահաս երեք տղաներին մեծացնում է Գյումրու Արցախ թաղամասի հին, խարխուլ տներից մեկում՝ Աթարբեկյան 33 փողոց, 106 հասցեում, որը փաստաթղթով 80 տոկոսով վթարային է։ Քրիստինեն բնակվում է խորթ մոր ու երկու եղբայրների հետ, որոնցից մեկը ի ծնե հաշմանդամ է, իսկ մյուսը նոր է վերադարձել բանակից՝ մասնակցելով նաև ապրիլյան պատերազմին։ Բազմանդամ ընտանիքում
Երեք կին հայտնվել է հանցագործների և նրանց սատարող, քաջալերող հարազատների թիրախում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ
Կարեն Խաչանովը Լիոնում հաղթահարեց առաջին շրջանը
Լիոնում մեկնարկել է թենիսի ATP «Գրան Պրի» մրցաշարը: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Կարեն Խաչանովը մեկնարկային տուրում պետք է ուժերը չափեր Նիկոլյա Մայուի հետ, սակայն վերջինը հրաժարվել էր մասնակցել մրցաշարին եւ հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պայքարից դուրս մղեց նրան փոխարինած արգենտինացի Ռենցո Օլիվոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ livetennis.com-ի


















































