Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ արժեւորել նման

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը ՀՀ-ում

Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, §Դրական մարդկանց հայկական ցանց¦ սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial (https://www.candlelightmemorial.org/) կազմակերպության նախաձեռնությանը, Հյուսիսային պողոտայում կազմակերպեց և իրականացրեց նպատակային ակցիա՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Նմանատիպ ակցիա ՀԿ-ն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականցնում է արդեն տասը և ավելի տարիներ:

ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: Խորհրդատվություն-սեմինարի մեկնարկը մայիսի 23-ին էր և կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին

Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը

Մայիսի 15-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի

«Աղբը կամաց-կամաց լցվում է գյուղ». Տեղի ունեցավ «Մաքուր Հայաստան» ծրագրի Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի թվով 2-րդ նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանձնաժողովը ղեկավարում է փոխմարզպետ Հովհաննես Թադեւոսյանը: Կազմում ընդգրկված են համայնքների եւ մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ոստիկանության ներկայացուցիչներ: Լոռու մարզում այսօր առկա են 348 աղբավայրեր ու աղբանոցներ, որոնցից միայն 61-ը գտնվում է Վանաձոր քաղաքում:

Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներ

Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի համատեքստում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները: Շուրջ 2 միլիոն ծաղկասածիլներից 1,2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին: Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունվետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար:   Երևանի քաղաքապետարանի

Խ.Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդի կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի կառավարման ոլորտի միջազգային փորձագետ Հերվե Լեթիերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի (GIZ), Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը ողջունելով հյուրերին` կարևորել

«Մի քանի օրը շատ քիչ է հայկական ջազին  ծանոթանալու համար». Վահագն Հայրապետյան

Մայիսի 24-ին տեղի կունենա «Էլլա Ֆիցջերալդ-100» համերգը

«Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ». Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը ներկայացրել է նախարարության 2017 թ. գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը, ապա խոսքը փոխանցել իր տեղակալներին, ովքեր էլ զեկուցել են ըստ իրենց ոլորտների տարվող աշխատանքների մասին: Նախարարի տեղակալ

Փաստաբանը պնդում է՝ Սարի թաղի գործով հարցաքննված ոստիկանը ստում է

«Որմնադիրների փողոցից հնարավոր չէ տեսնել Սարի թաղի վերեւից քարեր նետելը». փաստաբան

Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Հովհաննես ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:  

Ըստ Վ. Խաչատրյանի` ռուսական ռուբլու`ՀՀ ազգային արժույթ դառնալն անխուսափելի է

Հայաստանի` ներկայիս տնտեսական կառուցվածքով այլ արժույթի անցումը կլինի ռիսկային

Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած դաժան ահաբեկչության կապակցությամբ,

12-րդ դասարանը կավարտեն 19.618 աշակերտներ

2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ: Հիշեցնենք, որ Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն

Հայուհին  դարձել է Եվրոպական ուսանողական միության Գործադիր մարմնի անդամ

Կայացել է ԵՈՒՄ 72-րդ կառավարման խորհրդի նիստը

«Ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»

«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին երեկ հարցրինք` իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները 2008-ի թնջուկից հետո կարգավորվեցի՞ն: «Կհարցնեք Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: Դիտարկմանն էլ` այսինքն՝ չե՞ն կարգավորվել, նա արձագանքեց. «Կհարցնեք Սերժ Սարգսյանին, ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»: Հիշեցնենք. երբ Սասուն Միքայելյանը չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր եւ Սերժ Սարգսյանի հետ

Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի գլխավորած պատվիրակությանը: Երկու երկրների պաշտոնյաները կարճատև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` պատրաստակամություն հայտնելով զարգացնել Հայաստանի

Սասուն Միքայելյանը չի հավատում

«Կգա 2040 թիվը` կտենանք, էլի»,- այսպես է արձագանքում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը չորս միլիոնի կհասնի: Սասուն Միքայելյանը չի հավատում դրան: «Առավոտի» հարցին` ինչո՞ւ չեք հավատում, նախագահն ասում էր՝ կոռուպցիայի դեմ պետք է իրապես պայքարենք, եթե պայքարենք, գուցե ստացվի, նա պատասխանեց. «Նախագահը

«Պայքարը ՀՀԿ-ի ներսում է. վարչապետի պաշտոնի համար «քասթինգ» է». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Ըստ քաղաքագետի՝ այդ պայքարն արդեն իսկ ընթանում է եւ ավելի ակնհայտ կլինի առաջիկա մեկ տարում

Անդրե Աղասին համաձայնել է լինել Նովակ Ջոկովիչի մարզիչը

Սերբ թենիսիստը հաստատել է, որ իր նոր մարզիչը Անդրե Աղասին է: Աշխարհի նախին առաջին ռակետները համագործակցությունը կսկսեն «Ռոլան Գարոսում»: ESPN-ի փոխանցմամբ, Ջոկովիչը վերջին շաբաթներին մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել Աղասիի հետ: «Որոշել ենք հանդիպել Փարիզում: Երկուսս էլ ուրախ ենք համատեղ աշխատելու համար եւ իրար հասկանում ենք: Մենք երկարաժամկետ պարտավորություն չունենք: Աղասին մրցաշարում մինչեւ վերջ

«Ելքի» անդամ Վահագն Հովակիմյանին կանչել են Մալաթիայի ոստիկանություն՝ ցնդող գրիչների հարցով

«Այսօր ինձ հրավիրել էին Մալաթիայի ոստիկանություն՝ հետաքննչական բաժին` բացատրություն տալու: Գնացել եմ,բացատրություն եմ գրել, ինչ կա՝ ներկայացրել եմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի վստահված անձ, լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը: Նրան ոստիկանություն կանչել են 7/51 ընտրատեղամասում արդյունքների վերահաշվարկի ժամանակ «Ելքի» բացահայտած ընտրախախտումների համար: Հիշեցնենք, որ այդ տեղամասում տարօրինակ էր անվավեր համարված քվեաթերթիկների թիվը՝ 566

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել երեխաների տեսակցության և հանձնման բնույթի կատարողական վարույթներին առնչվող հարցերով

Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայությունում, որին մասնակցել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը, Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների մի քանի պետեր: Աշխատանքային խորհրդակցության օրակարգում էին ալիմենտի բռնագանձման, երեխաների հետ տեսակցության և հանձնման հետ կապված

Վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են

Մաշկի չարորակ նորագոյացությունները (ՄՉՆ)` ուռուցքային ախտաբանության կառուցվածքում զբաղեցնում են առաջին տեղը։ Ամեն տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ի մոտ 3 մլն դեպք, որից 132.000-ը` մաշկային մելանոմա։ Մելանոման, կազմելով չարորակ ուռուցքների 1%-ը, հանդիսանում է մահացության ամենահաճախ հանդիպող պատճառը: Հայաստանում 2005թ. արձանագրվել է մելանոմայի 368 դեպք։ Այնուհետև, շարունակաբար աճելով, 2016-ին այս ցուցանիշը հասել է 502-ի։ Մելանոման կարող է

Իսկ հրապարակում քյաբաբ կարելի՞ է պատրաստել

Սահմանադրական բարեփոխումների ոգով ապրող հասարակությանը այլևս դժվար է զարմացնել, առավել ևս ապշեցնել: Մինչև 2040թ. համար իշխանությունները լրջորեն մշակում են «իրատեսական» ծրագրեր՝ Մետաքսի ճանապարհի համար նախագծվում է գետնանցում, շինարարական վերջին աշխատանքներն են արվում Սևանա լիճը ծով դարձնելու համար, օրենքներ են մշակվում, որ պատգամավորին հարց տալը դիտվի իբրև դատապարտելի արարք, վերջին աշխատանքներն են արվում Սարի Թաղը Մոնակո

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը (Տեսանյութ)

Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: «Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և

«Ապրիլյան քառօրյայի պես սրացում չի լինի, բայց բացառել ընդմիշտ՝ չի կարելի». Իսկանդարյան (Տեսանյութ)

Քաղաքագետը կարծում է, որ Արցախյան հակամարտության իրավական լուծում ապագայում հնարավոր չէ

Խոսրով Հարությունյան` «Ելք»-ի համար նման զոհողությունն անիմաստ կլիներ (Տեսանյութ)

«Դուք կարող եք ասել`իսկ ի՞նչ եք արել, որ մինչեւ 2040 թիվը սպասենք: Է~, մի սպասեք»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031