Օրվա լրահոսը
«Տնից-տեղից կտրվեն, մյուս գյուղում տուն առնեն, իսկ իրենց տունն ո՞վ կգնի». Վիլեն Խաչատրյանը՝ դպրոցների օպտիմալացման մասին (Տեսանյութ)
«Կրթօջախի հետ կապված մի ամբողջ ավանդույթների շարք է այդպես վերանալու»,-նկատում է տնտեսագետը
Հաշմանդամության կարգը կտրում են ու ասում` վերեւից վարչապետի հրամանն է
Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) համակարգում այս օրերին «բարեփոխումներ» են տեղի ունենում. հաշմանդամության կարգից զրկվում կամ ավելի ցածր կարգ են ստանում անգամ այնպիսի քաղաքացիներ, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն: Սակայն փորձաքննություն անցկացնող հանձնաժողովը աչք է փակում, բողոքող քաղաքացիներից էլ գլուխն ազատելու համար պատճառաբանում` «վերեւից են ասել, վարչապետի հրամանն է»: «Կոշիկներս չեմ կարողանում հագնել, ինձ ասում են` ջահել
«Եթե նույնիսկ Ադրբեջանը համաձայնվի, Սերժ Սարգսյանը չի կարող խնդիրը լուծել իր թիմի ներսում». Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմից հետո իր մոտեցումները փոխվելու են: Բայց հիմա էլ ասում է, թե կազանյան փաստաթուղթը կա:
Հայցվորը հայցից հրաժարվել է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բեգլարյանի նախագահությամբ ընթացած Տիգրան Կարապետյանի՝ վիրավորանք հասցնելու համար լրատվության միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին հայցադիմումի քննությունը տեւեց 5 րոպե: Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի հայցը պատասխանող ճանաչված, Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Արցախյան պատերազմի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ մայիսի 24-ին դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիս ամսվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: Այսքանով` ավարտվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ինչի կապակցությամբ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ
«Դժվար է անգամ իրար աղջիկ չտվող գյուղերին միավորել ու ասել՝ խնդիրները միասին եք լուծելու». տնտեսագետ (Տեսանյութ)
Փորձագետը նկատում է՝ «ընդդիմադիր համայնքները» կհայտնվեն սեւ ցուցակում, քանի որ իշխանամետ համայնքների ներկայացուցիչները կաշխատեն միայն ի նպաստ իրենց համայնքների
Մրցակիցները միաժամանակ միմյանց նոկդաուն արեցին (տեսանյութ)
Պատտայայում կայացած մուայ թայի մրցաշարում օրերս բացառիկ դեպք է գրանցվել: Ռինգում մենամարտող Դորիան Պրայսը (ԱՄՆ) եւ Ջոնաթան Լեկան (Ֆրանսիա) միաժամանակ միմյանց նոկդաունի են ենթարկել: Պրայսը ձեռքով ճշգրիտ հարվածել է մրցակցի ծնոտին, բայց նույն ակնթարթին արմունկի հարված է բաց թողել: Երկուսն էլ հայտնվել են ռինգի հատակին, սակայն հաղթանակը շնորհվել է Պրայսին, քանի որ նա առաջինն է
«Սերժ Սարգսյանը պիտի մտածի, որ 2018-ին ինքը հեռանում է, 2040 թվականի մասին խոսելը պատեհ չէ». Արամ Սարգսյան
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի: Առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը: Աղքատության ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս,
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ
Մայիսի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College): Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները: Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ
Ամերիկյան Թուլսա-բալետի միակ պրեմիեր պարողը հայ է
«Առավոտը» 26.05.2015թ. համարում ներկայացրել էր 2004-ից Շտուտգարդ-բալետի մենապարող Արման Զազյանին: Հիշեցնենք, որ արվեստագետին 2003թ. Շվեյցարիայում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում նկատել էր Շտուտգարդ-բալետի տնօրեն Ռիդ Անդերսը եւ հրավիրել Ջոն Կրանկոյի բալետի ակադեմիայում ուսանելու: Արմանը դեռեւս սովորում էր Երեւանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսում, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: Բալետի արտիստի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ միայն
Շանթն ու Արամը այսօր կելնեն միմյանց դեմ
Մեկօրյա հանգստից հետո Վանյա Սոմովի 15-րդ հուշամրցաշարի մասնակից շախմատի 12 «Աշխարհի պատանի աստղերը» վերսկսեցին պայքարը Կիրիշիում (Ռուսաստան): Երեկ կայացած վեցերորդ տուրում Արամ Հակոբյանը հերթական հաղթանակը տարավ եւ 4,5 միավորով ուկրաինացի Կիրիլ Շեվչենկոյի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Շանթ Սարգսյանն առաջին անգամ անհաջողության մատնվեց: Այսօր, յոթերորդ տուրում Շանթն ու Արամը խաղատախտակի առջեւ նստելու են
Եվս մեկ քրեական գործ` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստով
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը: Այսպես, հիշյալ լրատվական կայքում հրապարակվել է «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդվածը, որի առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք
Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվոր Ռոլանդ Սահակյանին ՊՆ-ն տարել է Մոսկվա, բայց վճարել է 21-օրյա բուժման համար
Ռոլանդի խոսքերով՝ «Պետությունը հնարավոր է 21 օրից հետո ինձ նորից բերի Հայաստան ու հնարավորություն չտա, որ ես ավելի շատ ֆիզիոթերապիա անցնեմ այստեղ: Վստահ եմ, որ ընդամենը 21 օրը բավարար չի լինելու ինձ ոտքի կանգնելու համար, իսկ բուժման կուրսը ահագին գումար է, ես այդքան գումար չունեմ:
Չնայած ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է՝ Հանրապետականն է ամեն ինչ որոշում. Անահիտ Բախշյան
Դպրոցի տնօրենի ընտրության կարգի աղաղակող խախտման փաստի մասին հերթական ահազանգն եմ ստացել, բայց այս անգամ ոչ թե թեկնածուից, այլ իմ սրտացավ գործընկերոջից՝ Երևանի թ. 185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանից, ով ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցի տնօրենի վերջին ընտրության ապօրինի գործընթացի և այդ գործարքի մեջ կարևոր դերակատարում ունեցող գյուղապետ Արթուր Սուվարյանի մասին: Այսօր պատվիրված
Ինչու է Ժորժ Սանդը Շոպենին սիրում եւ ատում
Եվ ինչպես կիսվեց Դելակրուայի` նրանց պատկերող կտավը Նկարիչ Էժեն Դելակրուան գրող Ժորժ Սանդի հետ ընկերական ջերմ հարաբերություններ ուներ, բայց նաեւ անկեղծ հիանում էր Ֆրեդերիկ Շոպենի տաղանդով: Մի օր էլ Դելակրուան որոշեց նրանց միասին նկարել: Նկարում Ժորժ Սանդը կլանված վայելում է դաշնամուր նվագող Շոպենի երաժշտությունը: Հետագայում` Դելակրուայի մահից հետո, նրա գլուխգործոցը բաժանվել է երկու մասի, որոնք
Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին առաջին դասարան չի լինի
Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանը «Վերջին զանգի» կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի մեջ ներառված բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Բարեկամավանի, դպրոցներին 50 հազարական դրամ է նվիրաբերել: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում, Բարեկամավանի դպրոցն, այս
Շուշին նոր բնակֆոնդի կարիք ունի. քաղաքապետ. «Արցախպրես»
1992 թվականին մենք ժառանգել էինք ավերված, ռմբակոծված, հոշոտված Շուշի և պատերազմի ծանր փորձություններով անցած Արցախի առաջ խնդիր էր դրվել վերականգնել ու նոր շունչ տալ բերդաքաղաքին: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել: Խոսելով
ԱՊՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼԸ ԵՎՍ ՄՇԱԿՈՒՅԹ Է
Իմ արևին մեկուսացել եմ, փախել քաղաքից, քաղաքականությունից: Բնությանն առավել մերձենալու մտքով վերջին անձրևից առաջ անգամ սարերը գնացի: Վերադարձա փշրված տրամադրությամբ՝ երանի տալով նրանց, ովքեր միայն լավն են տեսնում: Բայց ես աչք ունեմ, ինչպե՞ս չնկատեի: Գնում եմ ոտքով, դեպի վեր բնակավայր չկա, Ողջաբերդի, Գեղադիրի խոտհարքներն են: Տասնամյակներ առաջ գազամուղ են անցկացրել, իսկ ավերը մինչ օրս մնում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 25-26-ը, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 25-26-ի, 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին
Ավելուկը պակասեցնում է աղիներում ճիճվագոյացումը
Ավելուկի` թրթնջուկի արմատից եւ պտղից բժշկության մեջ պատրաստում են եփուկ, որն օգտագործում են աղիների սուր ինֆեկցիոն հիվանդության, աղիների ցավերի, բերանի խոռոչի ողողման, ըմպանաբորբի, բերանաբորբի բուժման համար: Ավելուկը պակասեցնում է աղիներում ճիճվագոյացումը եւ հանդիսանում է հիանալի միջոց հակացինգային հիվանդության: Ավելուկի արմատի եփուկը եւ թուրմը օգտագործվում է մի քանի տեսակի մաշկային հիվանդության ժամանակ: Չնայած որոշ բնաբույժներ նշել
Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Համերգին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Աննա Սվիտալսկան, ռազմական կցորդ Կոլոնել Դարիուս Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ,
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի կոչը «Վերջին զանգի» կապակցությամբ
Մայիսի 26-ին մեր երկրի ավագ դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Կրկին հիշեցնում ու կոչ եմ անում հատկապես շրջանավարտներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից: Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:
Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Ինչպես հայերը, այնպես էլ այլազգիները վշտացած և վրդովված էին՝ դիտելով տասնմեկ ցուցարարների վրա հարձակման տեսանյութերը, որոնք վիրավորվել էին մայիսի 16-ին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև, նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարվածներից, ծեծուջարդից և շնչահեղձ անելուց հետո: Ցավոք, հազարավոր թուրքեր անամոթաբար մեկնաբանություններ էին տեղադրել թվիթերում՝ արտահայտելով իրենց հրճվանքը թուրք
Արտաշատը՝ կռվախնձոր. «Հայկական ժամանակ»
Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին։ Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը։ «Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված
ԱՄՆ-ը կրճատում է Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հրապարակել է 2018թ. հարկային տարվա բյուջեի խորհրդատվությունները Կոնգրեսին, որով նախատեսվում է բյուջեի զգալի կրճատում, գրում է Masis Post-ը՝ վկայակոչելով Հայ Դատի հայկական հանձնախումբը: Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 20.4 մլն դոլարից դառնալով 6.8 մլն: Նախկին խորհրդային հանրապետություններից Վրաստանին և Ուկրաինային հատկացվող օգնությունը կկրճատվի համապատասխանաբր 58 և 70
«Բաց հակամարտություն չկա». ինչո՞ւ երկու երկրները չեն կարող հաստատել դիվանագիտական հարաբերություններ
Հայ եւ թուրք երիտասարդները երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման, երկխոսության վերսկսման հնարավորություններն են քննարկում «Քաղաքացիական համաձայնություն» Հ/Կ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի վերջին փուլը մայիսի 20-22-ը Երեւանում անցկացվեց, որին մասնակցեց Թուրքիայից ժամանած երիտասարդների պատվիրակությունը` Ստամբուլի Քադիր Հաս
Անկումն անկասելի է. «Հայկական ժամանակ»
Շինարարության ծավալների անկումը Հայաստանում ռչ մի կերպ չի հաջողվում կասեցնել։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները նվազել են 13.4 տոկոսով։ Եվ դա այն դեպքում, երբ անցած տարի էլ, 2015 թվականի համեմատ, ծավալները նվազել էին 7.4 տոկոսով։ Այսինքն, ընդամենը երկու տարվա ընթացքում 4
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը
Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը
Մեկուսանում ենք ե՛ւ տնտեսապես, ե՛ւ ռազմաքաղաքական ոլորտում. «Ժողովուրդ»
Հայաստանը շարունակում է մեկուսանալ տարածաշրջանային ծրագրերից։ Բանն այն է, որ հարեւան երեք պետությունները՝ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը, եռակողմ ձեւաչափով համագործակցության նոր ֆորմատ են նախաձեռնել, այս անգամ՝ ռազմաքաղաքական ոլորտում։ Երեկ Բաթումիում տեղի է ունեցել երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Նրանք ստորագրել են ռազմական համագործակցության հուշագիր, միաժամանակ, նաեւ պայմանավորվել են առաջիկայում, հավանաբար, հունիս-սեպտեմբեր ամիսներին, համատեղ զորավարժություններ անցկացնել,
Էդուարդ Շարմազանով. Մեր կուսակցականներից որեւէ մեկին չեմ կասկածում «Ժողովուրդ»
Ազգային ժողովի առանցքային պաշտոնների ընտրություններից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, թե Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում եւս եղել են մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել իրենց կուսակցության թեկնածուներին։ Արդյո՞ք այդ հանգամանքը մտահոգությունների եւ ներկուսակցական քննարկումների առիթ չի դարձել. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ – Պարոն Շարմազանով, քաղաքական գործիչներից շատերի կարծիքով


















































