Օրվա լրահոսը

«Հայաստանի համար անկանխատեսելի հետեւանքների թիվը կավելանա»․ Սերժ Սարգսյան

«Դուք ամբողջովին ծանոթ եք գործընթացին, որ նման կանխատեսում եք անում»․ երրորդ նախագահը՝ իմպիչմենտի մասին

Դեսպան Մարագոսը ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ հետաքրքրվել է հնարավոր համագործակցության շրջանակը հստակեցնելուց

Հունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության

Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանդր Թիմանը անդրադաձել են կառավարության ծախսային առաջնահերթություններին, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ուղղություններով

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին

«Ոչ միայն հայկական, այլ համամարդկային խնդիր է». մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոչ «Նիդերլանդական օրագիրը» և Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը պաշտոնական նամակ են հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի Հանրապետությունում մշակութային ժառանգության նկատմամբ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Նամակում ներկայացված են փաստարկված նյութեր այն մասին, որ վերջին տասնամյակներում արձանագրվում է հայկական մշակույթի համակարգված յուրացում, վերաշարադրում և ոչնչացում՝ պետության կողմից կազմակերպված մակարդակով։ Նամակի հիմնական

«Էդ սյուները Մյասնիկյան պողոտայում, որ տնկել են, մենակ լեդ լուսատուներն են, տրոլեյբուսի գծեր, հոսանք, ինտերնետ և հին սյուները մինչև հիմա մնացել են»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը Դավիթ Խուդաթյանի այն պատճառաբանությանը, թե ինքը տեղյակ չէ այդ նախագծից, այսպես արձագանքեց․ «Գնել Սանոսյանն ու Դուք տարբեր նախարարությունների նախարարնե՞ր եք»։

«Ֆրանսիան անում է այն, ինչ Ադրբեջանը չի արել՝ ցուցադրելով իսրայելական զենքերը». թուրք-ադրբեջանական մեդիահրաձգություն՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների առնչությամբ

Ermenihaber. Հունիսի 16-ին ադրբեջանական «Lenta.az» կայքը հոդված է հրապարակել թուրքական մամուլում հրապարակվող հակաադրբեջանական նյութերի վերաբերյալ։ Այդ մասին գրել է «Kharabakh Records» տելեգրամյան ալիքը նշելով. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։ Մասնավորապես դժգոհություն է արտահայտվել այն առիթով, որ Իսրայել-Պաղեստին հակամարտության ժամանակ, ինչպես նաև Իսրայել-Իրան բախումների ընթացքում թուրքական մամուլում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ֆոնին «զրպարտչական բնույթի» տեղեկություններ են հրապարակվում։

Կարո՞ղ է Հայաստանը կլիմայական չեզոքության հասնել մինչև 2050 թվականը

Կարո՞ղ է ՀՀ-ն մինչև 2050թ․ հասնել կլիմայական չեզոքության․ հարցազրույց ՀՀ ՇՄ փոխնախարարի հետ Հայաստանում անցկացվելիք «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովին ընդառաջ «Կանաչ օրակարգ» ծրագրի թիմն առիթ ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանի հետ զրուցել դեպի կլիմայական չեզոքություն Հայաստանի ուղու մասին։ Այս հարցազրույցում նա ներկայացնում է, թե ինչպես են եվրոպական գործընկերությունները ձևավորում երկրի բնապահպանական քաղաքականությունը, որոնք են

«Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա իրավական ձեւակերպումները բազմիցս տրվել ենք»․ Ալեն Սիմոնյան

«Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ոչ մի հոսք չկա Իրանից, մեր սահմանը որեւիցե նման բան չի արձանագրել»,- ասաց նա։

ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների կրթություն ստանալու հնարավորություններն ընդլայնելու աշխատանքներ են տարվում. Արթուր Մարտիրոսյանը՝ Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ–Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության և

Հուշարձանների պահպանության ոլորտում հատկացումներն աճել են ավելի քան 8 անգամ՝ 2018 թ.-ի համեմատ

Երևանի պետական համալսարանում պետության կողմից կատարվել է շուրջ 3 միլիարդ դրամի, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ 1.1 միլիարդ դրամի կապիտալ ներդրում

Սեյրան Օհանյանն ունի շարժունակության սահմանափակում. փաստաբանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել

Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն ընթանում է դռնփակ

Ի՞նչ հեքիաթներ են պատմում Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ի՞նչ հեքիաթներ են պատմում Ադրբեջանում Բահրամ Բաղիրզադեն, ըստ՝ Ադրբեջանի Հանրապետության Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի, հայտնի է որպես «Բաքվի տղաներ» զվարճանքի և հումորի ակումբի անդամ, ռեժիսոր, դերասան, հրապարակախոս և պատվավոր

«Վարչապետը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա, այո, հաստատում եմ»․ Ալեն Սիմոնյան

«Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են, եւ ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետեւ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»։

Նպատակը ազգային շահեր հետապնդող միակ կառույցի թուլացումն ու ջլատումն է, որը կարող է ազգային դիմադրողականության դրսեւորման առաջնորդություն ստանձնել. Ձյունիկ Աղաջանյան

Իրանի՝ թուլացումն ակնհայտ դառնալու դեպքում մենք գործ ենք ունենալու մեր սահմանների վրա հարձակման, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու եւ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հյուսիսից հարձակման գործընթացին, նաեւ Թուրքիայից համապատասխանաբար դեպի Ատրպատական գործողությունների իրականացմանը, Ատրպատականի հատվածում ազերիների շրջանում բուն դրած գործակալական ցանցի միջոցով ընդվզումներով անջատողական պրոցեսների իրականացմանը:

Ապարանի տարածաշրջանում շարունակվում են ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները

Ուժեղ քամու հետևանքով վնասվել է շուրջ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։

«Էդ թվերը մեր տնից չէի բերել, ձեր կառավարության որոշումից էի հանել»․ Արման Ղազարյանը սուբվենցիոն ծրագրերի ձախողման մասին՝ Դավիթ Խուդաթյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Նայած՝ ինչ նկատի ունեք, երբ ասում եք ձախողում։ Աշխատանքների մեծ մասը՝ կախված օրացուցային գրաֆիկից, հաճախ տեղափոխվում են մյուս տարի և իրականացվում հաջորդ տարվա ընթացքում։ Ծավալից կախված հնարավոր է իրականացվեն ոչ թե երկու, այլ երեք տարվա ընթացքում»։

Իրանում Նաթանզի միջուկային օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ավերվել է. Ռաֆայել Գրոսսի

Մասամբ ավերվել են նաև Սպահանի միջուկային կենտրոնի 4 շենքեր։

Թրամփի վարչակազմը հիասթափված է, քանի որ հույս ուներ, թե Իրանը կհամաձայնի սեփական զինաթափմանը. Ձյունիկ Աղաջանյան

 Ձյունիկ Աղաջանյանն ընդգծում է, որ այս խաղը բացահայտ է դարձել եւ Իրանի, եւ մյուսների համար. «Ամերիկյան եւ բրիտանական աջակցությամբ իսրայելական այս ծրագրի առաջին ձախողումներն արդեն իսկ ակնհայտ են, որովհետեւ նրանք նախատեսում էին բլիցկրիգի նման մի բան, ինչը իրականություն չդարձավ: Մենք դեռ կտեսնենք սրացման ինչ-ինչ քայլեր, որովհետեւ իսրայելական կողմը, Նեթանյահուի դեմքով չի կարող ընդունել, որ իր ծրագիրը ձախողել է:

«Հայաստանը պատրաստ է տարբեր սցենարների, երբ հարեւան երկրում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկ»․ Ռուբեն Ռուբինյան

«Ես հիմա չեմ կարծում, որ մենք պետք է խոսենք այդ սցենարներից, որովհետեւ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել»։

Էդգար Ղազարյան. «Մեծանում է այս խառնաշփոթի մեջ Սյունիքի օկուպացիայի համար ադրբեջանա-թուրքական ներխուժման վտանգը»

Վերջին շրջանում թե ԱՄՆ պետքարտուղարը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարը, որոնք ամենաբարձր իրազեկում ունեցող պաշտոնյաներն են աշխարհում, տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանի սահմանների մոտ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի կուտակումներ, իրականացվում են զորավարժություններ եւ իրական ռազմական գործողությունների վտանգներ կան: Այսինքն, ադրբեջանական ներխուժման իրական վտանգ գոյություն ունի:

Գորիսեցի ըմբշամարտիկը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան 48 կգ քաշային (Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ) Արտակ Աղաբեկյանը արծաթե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Մեկնարկում Ա․ Աղաբեկյանը 7:2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակիչում

Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա եւ հանդիպելո՞ւ է Էրդողանի հետ․ ՔՊ-ականները չեն հերքում եւ չեն հաստատում

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցին՝ Ռուբինյանն ասաց․ «Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա, մնացածը արդեն Թուրքիայի դաշտում է»։

Ավարտվել է 2020 թ.-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ  Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի

Արթիկում փոթորկի պատճառով 5-ամյա աղջնակ է տուժել

Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ դուստրը վնասվածք է ստացել Արթիկ քաղաքի Սունդուկյան փողոցի տան դիմաց՝ քամու հետևանքով աստիճաններից վայր ընկնելու պատճառով։

«10 օր է՝ կանգնած ենք, իսկ իրանցի վարորդները և՛ մտնում, և՛ դուրս են գալիս». Իրան-Հայաստան սահմանային անցակետից 1000-ից ավելի բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան․ Shamshyan.com

Shamshyan.com են զանգահարել հայ վարորդներ, որոնք արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։ Նրանք ասում էին․ «Իրան-Ագարակ տամոժնիայում հայ վարորդները անտեսված վիճակում են էն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց պարսիկները առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ

Գործարարների նոր սերնդի՝ քաղաքականության մեջ ներգրավված չլինելը նրանց նկատմամբ վստահություն է ներշնչում. Էդուարդ Քանքանյան

Նրա համոզմամբ, մարդկանց հնարավոր չէ համոզել սպառել հայկական ապրանքը միայն այն պատճառով, որ այն հայկական է: Չնայած ոլորտների առումով տարբերություններ կան (օրինակ, գյուղատնտեսական ապրանքների հարցում գերապատվությունը սովորաբար տրվում է տեղական արտադրանքին), մարդիկ, մեծ հաշվով, ընտրում են այն ապրանքը, որի գինն ու որակն իրենց ձեռնտու են: Հայկականը չընտրելու համար կշտամբելը կարող է տալ հակառակ էֆեկտը:

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 աշխարհի ակումբային առաջնությանը։ Հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189.900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։ Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց,

«Ոչ նավթի, գազի պաշարներ ունենք, ոչ բամբակի դաշտեր, ՀՀ-ի արագ զարգացման գաղտնիքը ո՞րն է»․ Գեղամ Նազարյանը՝ ֆինանսների նախարարին

Վահե Հովհաննիսյանն ասաց՝ հենց զգանք Իրանի դեմ կատարվածի ազդեցությունների կոնկրետությունը տեսանելի է, բնականաբար, համապատասխան վերլուծությունները կներկայացնենք կառավարությանը։

Թերհայտարարագրմամբ պետությանը պատճառվել է շուրջ 430 միլիոն դրամի վնաս

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031