Օրվա լրահոսը

Արգամ Աբրահամյան. «Մի հատ ծանոթանանք, նոր»

Նա կողմ է Արա Բաբլոյանի թեկնածությանը

Անտառային տարածքների արդյունավետ կառավարումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի անտառային ոլորտի հարցերով պատասխանատու Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում

«Ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա». Սերժ Սարգսյանն ԱԺ-ում հրապարակեց հաջողության իր բանաձեւը (Տեսանյութ)

Նախագահն ասաց, որ կարծիք կա,  թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ. «Դա մինիմալիստական մոտեցում է եւ ինձ համար անընդունելի»:

Դաժան սպանություն Գյումրիում․ տունը թալանելու նպատակով 22-ամյա երիտասարդի են սպանել

Այսօր գիշեր ժամը 01․00-ի սահմաններում Գյումրու Կամոյի փողոցի 71 ա շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերել են նույն բնակարանի բնակիչ, 1994 թվականին ծնված Արթուր Աշոտի Հարությունյանի դին։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, երիտասարդի դին հայտնաբերվել է գլխի շրջանում բութ առարկաների բազմաթիվ ներգործությամբ։ Իսկ տունը եղել է խառնված վիճակում։ Հարուցվել է քրեական գործ սպանություն կատարելու փաստի առթիվ,

Հանձնուքի խմորեղենի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված

Ապրիլի 17-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Հ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի խմորեղենի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին  

Գագիկ Ծառուկյան. «Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել» (Տեսանյութ)

Դաշինքն իրեն ընդդիմադիր կհայտարարի՞

ԱՍԵԿՈՍԵ

Երջանկությունն առողջության պես է. երբ կա, չես նկատում: ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

Սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելը կամայական բնույթ է կրում. վերաքննիչ դատարանը կստուգի որոշման հիմնավորվածությունը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2016 թ. դեկտեմբերի 28-ին Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվող Վ. Խանդամիրյանի իրավունքների պաշտպանությունը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թ. ապրիլի 25-ի որոշմամբ 2016 թ. դեկտեմբերին ձերբակալված, ապա կալանավորված Վ. Խանդամիրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով, և նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի՝ խափանման միջոցը

Անձնականն ու հասարակականը

Արդյոք ճի՞շտ էին վարվել Դանիել Իոաննիսյանը եւ նրա կազմակերպության անդամները՝ դրդելով ՀՀԿ-ական ուսուցիչներին բացահայտել իրենց «նախընտրական ակտիվությունը»: Այդ հարցին չկա միանշանակ պատասխան: Էթիկայի տեսակետից վիճելի է զանգել եւ ներկայանալով ոչ քո անունից՝ տեղեկատվություն կորզել: Ես, համենայնդեպս, «Առավոտի» լրագրողներին խորհուրդ չեմ տալիս նման բաներ անել՝ կարծում եմ, որ այստեղ խաբեության, խարդախության ինչ-որ տարր կա: Բայց մյուս

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ

Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18

Բեյրութից Վաշինգտոն` Անկարայի նետած ձեռնոցները

Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի դեմ կազմակերպված հայկական-հունական-ասորական-քրդական միացյալ խաղաղ ցույցի ընթացքում, էրդողանական թուրքերի կողմից ցուցարարների դեմ կատարված հարձակումը, սովորական պահի անմիջականության տակ ստեղծված պատահարի տեսությունից շատ հեռու է։ Նախ, հայտարարված ցույցի դեմ հակացույց կազմակերպելը նախապատրաստված, ծրագրված եւ ցույցին փոխանցելիք ուղերձները չեզոքացնելու միտող քաղաքական գործողություն էր, առաջին հերթին այն տպավորությամբ, որ կազմակերպվել էր Վաշինգտոնում թուրքական համայնքի

Առաջին անգամ անցկացվեց «Street Workout Challenge»-ի Հայաստանի պաշտոնական թիմային առաջնությունը

Այսօր կայացավ «Street Workout Challenge 2017» Հայաստանի առաջին պաշտոնական թիմային առաջնությունը: Առաջնությունն անցկացվեց Հայաստանում Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակներում՝ Եվրամիության աջակցությամբ: Մասնակցեց երեք անդամից բաղկացած 13 թիմ ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության մյուս քաղաքներից եւ գյուղերից: Հայաստանի «Սթրիթ վորքաութ» ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ բացօթյա (փողոցային) մարզումները Հայաստանում օրեցօր ավելի լայն տարածում են ստանում,

ԱՄՆ-ը խստագույն մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Վաշինգտոնում գրանցված բռնությանը

Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է»

Նախարարների հարցը դեռ չի քննարկվել

Կար շրջան, երբ մենք` հայերս, կարծում էինք, որ եկել էր մեր երազանքն իրականացնելու պահը, սակայն այժմ վստահ ենք, որ այդ պահն օրեցօր հեռանում է. «Ալիք»

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 13-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1915/12/13 #167 Հայերի դիրքորոշումը «Գոլոս» թերթում (#37) հրապարակվել է հայ  հրապարակախոս Կորոգուլյանցի հետ զրույց, ով ասում է. «Այս համաշխարհային պատերազմի փոթորկում

Ռազմական նշանակության ապրանք ներմուծելիս ԱԱՀ-ից կազատվեն

Որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ ռազմական ապրանքը ներմուծվի բանակի համար

ԿԸՀ-ն մերժեց «տուժած» դիտորդի բողոք-դիմումը

Մուկուչյանը ապացուցված չհամարեց, որ դիտորդը պահանջել է արձանագրություններն ու դրանք իրեն չեն տրամադրվել

Դիլիջանի ազգային պարկում ոչ միայն ծառեր են ոչնչացնում, այլեւ՝ այծյամներ

Այծյամ սպանելու վնասը գնահատվում է 250 հազար դրամ

Սամուել Սեւյանը ոչ-ոքի արեց, իսկ Վարուժան Հակոբյանը՝ պարտվեց

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած «2017 Spring Chess Classic» շախմատի գրոսմայսթերական փառատոնի առաջին տուրում «C» խմբում (վեց գրոսմայստեր) բոլոր պարտիաները, այդ թվում նաեւ Սամուել Սեւյանի մասնակցությամբ, ավարտվել են ոչ-ոքի: «A» խմբում հանդես եկող Վարուժան Հակոբյանը առաջին պարտիայում պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շմայսը չցանկացավ հարցերի պատասխանել

ՀՀԿ գրասենյակ մտնող պատգամավորներից ոմանք բառացիորեն ճողոպրում էին: Օրինակ` նորընտիր պատգամավոր Հակոբ Բեգլարյանը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն ընդամենը կմկմաց եւ ա հնչյունն արտաբերեց, ոմանք խոստացան  խորհրդի նիստից հետո հարցերի պատասխանել, ոմանք էլ կայծակնային արագությամբ էին մտնում կուսակցության գրասենյակ: Որեւէ հարցի չպատասխանեցին նաեւ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սուրիկ Խաչատրյանը եւ Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ պաշտոն

Խճուղային հեծանվորդները որոշում են Հայաստանի չեմպիոններին

Մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը երեք տարիքային խմբերում ու արդեն հայտնի են առաջին օրվա հաղթողների անունները անջատ մեկնարկ մրցաձեւում: Մեծահասակներն ու երիտասարդները մրցեցին 25 կմ, իսկ պատանիները՝ 10 կմ մրցատարածություններում, որոնցում հաղթող դարձան. Էդգար Ստեփանյան (33.54,92` մեծահասակներ), Ռոբերտ Խաչատրյան (35.49,05` երիտասարդներ), Հովհաննես Երանոսյան (15.08,09՝ պատանիներ): Վաղը Հայաստանի առաջնության մասնակիցները կպայքարեն 120 կմ խմբային վազքում

Հարուցվել է քրեական գործ՝ Եվգենի Կաչակի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակի սպանության դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և

Հրայր Թովմասյանը չբացառեց, որ հանձնաժողովներ կկրճատվեն

«ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ առաջին նստաշրջանի ժամանակ ԱԺ որոշմամբ պետք է սահմանվի մշտական հանձնաժողովների թիվը, սրանց անդամների թիվը, ոլորտները, ինչպես նաեւ այն պաշտոնատար  անձինք, որոնք կառաջադրվեն վաղը: Այդ որոշման նախաձեռնության իրավունքը պատկանում է խմբակցություններին, չորս խմբակցություններն էլ առաջարկություններ պետք է ներկայացնեն եւ դրանք կքննարկվեն»,- մայիսի 17-ին ՀՀԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց

Քվեարկության արդյունքների արձանագրությունները չստացած դիտորդը դիմել է ԿԸՀ

Մուկուչյանը չէր կարողանում հասկանալ՝ ինչ է ուզում դիտորդը

«Դասը սովորեցրել եք ու բերել, թող հիմա խոսի». Լեզվակռիվ՝ ԿԸՀ-ում

Փաստաբանն էլ հակադարձեց Մուկուչյանին՝ հանձնաժողովի նախագահը թղթից աչքը չի կտրում, ամեն ինչ կարդում է

ՍԱՍ-ի Արտակ. «Կթողե՞ք ներս մտնեմ»

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ գրասենյակ մտնող Արտակ Սարգսյանից (ՍԱՍ-ի Արտակ) լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես կմեկնաբանի իր անվան հետ կապված սկանդալը: «Կթողե՞ք ներս մտնեմ»,- նեղսրտեց  Արտակ Սարգսյանը: Քիչ անց էլ հավելեց. «Քննության ավարտից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»: Ո՞վ էր հայտնի ձայնագրության մեջ «խոսող» տղամարդը հարցը անպատասխան մնաց: Հիշեցնենք, որ վերոհիշյալ ձայնագրության մեջ լսվում է,

Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխամասային գրասենյակը Ստամբուլից տեղափոխվում է Երևան

2017թ. մայիսի 16-ին, Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS)  գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ, գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ: Ստանալով գլխավոր ասամբլեայի «կողմ» ձայների գերակշիռ մասը և առանց որևէ «դեմ» ձայնի առկայության՝ Հայաստանը դարձել է  ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր: Նշենք, որ 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմնադրման պահից

Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Մայիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք բյուջետային աջակցության հնարավորությունները: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հիմնադրվել է 1966 թվականին և այժմ ունի 67 անդամ պետություն (48 տարածաշրջանային և 19` ոչ տարածաշրջանային): ԱԶԲ հիմնական նպատակն է նպաստել Ասիայի և Հեռավոր Արևելքի

Սեյրան Սարոյան. «Սաղ օրը դու ես քուչեքը չափչըփըմ, ընձնից ես հարցնում». (Ֆոտոշարք)

Գեներալ Սեյրան Սարոյանը ՀՀԿ գրասենյակ էր եկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) հետ: Մոտենալով լրագրողների խմբին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Յա՜, էս ինչ լավ հավքվել եք, երեխեք ջան»: Լրագրողների՝ Ձեզ ինչ պաշտոն կտան հարցին էլ պատասխանեց. «Հեն ա ձեր հետ լավ էլ շփվում եմ, վա՞տ ա»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ լսե՞լ է, որ հնարավոր է ԱԺ

Գևորգ Կոստանյան. «Գործունեության արդյունավետության կողմնակից եմ և ոչ թե պաշտոնի բարձրության»

Մայիսի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստին միացավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Առաջին անգամ կյանքումս եկել եմ այս շենք, հիմա ինձ այնքան հարցեր կտաք»,- ասաց նախկին դատախազը: Լրագրողների հարցին՝ իրեն պաշտոն կտա՞ն, կդառնա՞ արդարադատության նախարար կամ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ իրեն հետաքրքրում է աշխատանքը օրենսդիր մարմնում, նաև հավելեց, որ չի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031