Օրվա լրահոսը
Օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ
Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր (իրերի լուսանկարը կցված է): Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին
Մայիսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին: Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ձևաչափով անցկացված նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և
Նախընտրական շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 14.05.2017թ.-ին Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Օբյեկտիվ, լրիվ
Չհայտարարված այց՝ զինվորական հոսպիտալ
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել մարտական հերթապահություն իրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած և բուժման մեջ գտնվող զինծառայողների
Դավիթ Լոքյան. համայնքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի» սկզբունքը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որին մասնակցում էին համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները: Նախարարին զեկուցվել է համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման, մարզային ներդրումային ծրագրերի, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին: Մարզխորհրդի նիստում ներկայացվել
Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՀՀ Քննչական կոմիտե
ՊՊԾ դասակի ոստիկանը դատվում է իր հարևան Ծառուկյանին ծեծելու համար
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվել է Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի տեսուչ Մկրտիչ Չարչօղլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ ոստիկանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, որը կոչվում է «Ծեծը»։ Վերջինս, ըստ հարուցված քրեական գործի, 2016 թվականի նոյեմբերի
Էդուարդ Շարմազանով. «Չի բացառվում, որ ԱԺ նախագահ դառնա Արա Բաբլոյանը»
Մայիսի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ նախագահ կարող է նշանակվել Արա Բաբլոյանը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ ինքը եւ Արփինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ֆրակցիայի ղեկավարի դերում հնարավոր է նշանակվի Վահրամ Բաղդասարյանը: Իր մասին էլ հավելեց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ ինձ տեսնում է ՀՀ նախագահը
Գագիկ Բեգլարյան. «Ավելի ցա՞ծր գնամ»
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ՀՀԿ գործադիր մարմնում լինելը: Ինչ վերաբերում է որեւէ պաշտոն ստանալուն, ցույց տալով ՀՀԿ գրասենյակի շենքը, հավելեց. «Բոլոր բարձր պաշտոններն այստեղ են, ավելի ցա՞ծր գնամ»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման քննարկումներին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ, Դոնի Ռոստովում մասնակցում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության մտահղացման մշակման, կազմակերպման և
«Եվրատեսիլի» գումարը այլ նախագծերի կարելի է ուղղել
«Եվրատեսիլը» այդքան մեծ մրցույթ չէ, ինչքան որ տեղ են տալիս: Դա ընդամենը երգի ստուգարք է, որը տարբեր երկրներում տարբեր մասշտաբներով է կայանում: Այնպես որ, այդ մեկ երգի վրա ծախսվող գումարը կարելի է այլ նախագծերի իրականացմանն ուղղել»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը: Կոմպոզիտորը խորհուրդ է տալիս հաջորդ
«Իրենց նպատակն ի՞նչն էր՝ մանդա՞տը, թե՞ քաղաքապետ ունենալը». Ազատ Արշակյանը՝ «Ելքի» անհասկանալի պահվածքի մասին
«Ելքը» պարտվել է կեղծիքի արդյունքում: Կեղծվել են ընտրությունների արդյունքները, ինքը անպայման պետք է բողոքի եւ իր յուրայիններին՝ 200 հազարին հանի փողոց: Այդքան յուրային ունի, չէ՞, թող հանի փողոց, ուրիշ ոչ մի բան ինձ չի հետաքրքրում «Ելքի» հայտարարություններից:
Սևան երաժշտական փառատոնն ընդգրկվել է մարզային փառատոների շարքում
Սևանը, որն ավանդաբար համարվել է զբոսաշրջային գոտի, դեռևս խորհրդային ժամանակներից կուտակել է զգալի փորձ, որը, սակայն, ներկայումս կամ չի օգտագործվում, կամ էլ չկատարելագործվելով` կորցնում է արդիականությունը: Սևանում զբոսաշրջային գործի զարգացման համար անհրաժեշտ են հիմնարար քայլեր` նպատակային ծրագրերի տեսքով: Դրվագային աշխատանքը, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, չունի հեռանկար և խորը ազդեցություն: Զբոսաշրջության զարգացման ազդեցիկ և
Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի հունիսի 11-ից
Ստրասբուրգում ստորագրվել է Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց այցագրի ռեժիմի մասին համաձայնագիրը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը: «Ստորագրվել է, կնքվել է, տեղ է հասել: Վիզայի ազատականացում Ուկրաինայի համար: ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակումը՝ մայիսի 22-ին, ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին»,- գրել է Յոզվյակը: Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր
ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել ՌԴ դատարանի որոշումը Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը Ռուսաստանի տարածքում կատարելու մասին
ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև կայացել են քննարկումներ՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայի շրջանակներում խնդիրը լուծելու համար:
Վարդան Բոստանջյան՝ «Էս ի՞նչ տխուր պատմություններ եք պատմում» (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի բոլորի հետ
Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից ազատ կարձակվի. «Ա1+»
Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել: Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին: Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին՝ նշելով, որ դատարան դիմելու ընթացակարգը չի պահպանվել: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:
«Եվրատեսիլը» երգի ստուգարք է, ոչ թե լուրջ մրցույթ»
Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի դիտարկումները «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը: Երկրորդ տեղում էր Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան: Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց ընդամենը 18-րդ հորիզոնականը: Եվրատեսիլյան կրքերը դրանից հետո էլ ավելի թեժացան, որովհետեւ Հայաստանը երբեք նման ցուցանիշ չէր ունեցել: Քննարկումները շարունակվում են մամուլում եւ սոցցանցերում. ոմանք գտնում են, որ Հայաստանը պետք է ի վերջո
«Երկիր ծիրանի». առկա է մի հաստափոր թղթապանակ, որը իր մեջ պարունակում է ՀՀԿ-ի և իրավապահ մարմինների կողմից համատեղ կազմակերպված հանցագործության` ընտրակեղծարարության փաստեր
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները ունենալով տեղեկություն, Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնության կիրառման մասին, սակայն մինչ այս պահը քրեական գործ չեն հարուցել, Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին: Հաղորդում հանցագործության մասին ՀՀ Գլխավոր Դատախազին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ հատուկ քննչական ծառայությանը Հաշվի առնելով ընտրակեղծարարության արատավոր, համակարգված և լայնածավալ բնույթը, ԿԸՀ-ի և
Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար. «Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը»
Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը
Մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ տենդենցի սահմաններում
Այսօր պարզ դարձավ, որ գալիք 6-րդ գումարման Ազգային ժողովում չի լինելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Հանձնաժողովի փակման լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտի համար կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվել: Բնականաբար փոփոխությունները բացասական են: Ժամանակները տարբեր են Հանձնաժողովը ստեղծվել էր ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին»
«Անվավեր» նոտարը
Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Անդրանիկի փողոցում բացվել է արդարադատության նախարարության նոր նոտարական գրասենյակ: Եթե այս նոտարն իր գրասենյակի անվան մեջ է սխալվում, Մալաթիայի փոխարեն «Մալաթյա» է գրում, ի՞նչ է լինելու այս նոտարի հաստատածը: Մինչ կարեւոր փաստաթղթերին անցնելը՝ նախ պետք է նոտար կանչել՝ այս նոտարի անունը վավերացնելու համար: Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ «Առավոտ» 16.05.2017
Գյումրիում դարձյալ ոստիկանի են ձերբակալել
Aravot.am-ի հավաստի տեղեկություններով, երեկ Հատուկ քննչական ծառայության որոշմամբ ձերբակալել են «Մուշ» բաժնի համայնքային ոստիկան Վարուժան Ուռուշանյանին։ Նա, ըստ մեզ հասած տեղեկությունների, կասկածվում է կաշառք ստանալուն աջակցելու մեջ։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ կալանավորել էին Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանության նախկին աշխատակից Տիգրան Միլիտոսյանին՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում։ Տվյալ քրգործը հարուցվել է
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստ է հակազդելու ադրբեջանական նկրտումներին
Մայիսի 15-ին Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ սառեցված հակամարտությունների գծով ենթահանձնաժողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է ենթահանձնաժողովի գործունեության 2017թ-ի աշխատանքային պլանը: Պլանի նախնական տարբերակը ենթադրում էր քննարկումներ և այլ գործողություններ , այդ թվում՝ փաստահավաք առաքելություններ ԼՂ հակամարտության հարցով: Մենք փորձեցինք ենթահանձնաժողովի աշխատանքների շուրջ մանրամասներ ճշտել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ
Վահե Էնֆիաջյան. «Վաղը ամեն ինչ տեղի կունենա ձեր աչքի առաջ». (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի ԱԺ փոխնախագահի թեկնածուն Միքայել Մելքումյանն է: Քիչ առաջ ավարտված «Ծառուկյան» դաշինքի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում դաշինքի անդամ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք որոշել են, որ խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրեն Միքայել Մելքումյանին, իսկ Նաիրա Զոհրաբյանին, Վարդան Բոստանջյանին եւ Վարդեւան Գրիգորյանին կառաջադրեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ միայն
Արարատ Զուրաբյան. «Ես վաղը կլինեմ Ազգային ժողովում». (Տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքում ընթացող քննարկումներն արդեն ավարտվել են: Քիչ առաջ շենքի հետնամուտքից դուրս եկավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Քննարկումից դուրս եկավ նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Պարոն Զուրաբյանն ասաց, որ վաղը տեղի կունենա Ազգային ժողովի նիստ եւ նիստի ժամանակ լրագրողներն ամեն ինչ կիմանան: Քննարկումից այլ մանրամասներ պարոն Զուրաբյանը չհայտնեց: Հարցին՝ ինքը մանդատը
483.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մայիսի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 483.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483.65 դրամ: NASDAQ OMX Armenia
«Զենք տվեք մեզ՝ խփենք, փռթենք, թափենք սաղին»
Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս «փռթող-թափողներից» ոչ մեկը դուրս չեկավ օդ կրակի, ուստի ի՞նչ դիմադրության ճակատ է ստեղծում Փոստանջյանը: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ստեղծել, ու եթե իշխանությունները հումանիտար ճանապարհով չեն ուզում հեռանալ, ապա իրենք այլ ճանապարհով կանցնեն եւ բոլորին կտանեն բանտախցեր:
Հայաստանում առաջին զանգվածային ներառական սպորտային մրցաշարը միավորում է 170 հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների
17-ը մայիսի, 2017թ. Երևան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Հատուկ օլիմպիադաներ Եվրոպա/Եվրասիայի» աջակցությամբ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նախատեսված՝ Հայաստանի առաջին ներառական սպորտային մրցաշարի եզրափակիչ փուլը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառումը համախմբեց 170 երեխաների
«Տնտեսական շահի վրա ձեւավորված ինտեգրացիան շատ հեռու չի գնա ու մեծ հաջողություններ չի ունենա». ռուս փորձագետները՝ ԵՊՀ-ում
«Նախկին խորհրդային միության երկրներն ունեն քաղաքակրթական ընդհանրություններ, ինչը նրանց հնարավորություն է տալիս զարկ տալ ինտեգրացիոն գործընթացներին». ռուս փորձագետ


















































