Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մի թողեք չակերտները բացեմ» (Տեսանյութ)

Ի՞նչ քանիներից է խոսում Գագիկ Ծառուկյանը

«Եթե մերն է՝ լավը կլինի». Գալուստ Սահակյանը՝ Արա Բաբլոյանի մասին

Նա պատասխանեց, որ միշտ ասել է՝ ինքը Գալուստ Սահակյանն է եւ մնալու է Գալուստ Սահակյան:

Հայ գործիչներ շարքից. «Ես սիրում եմ հաղթել» (Տեսանյութ)

Ասում է պարուսույց Վարդուհի Ալեքսանյանը Ամեն մարդ ինքն է ընտրում իր մասնագիտությունը, շատերը՝ դեռ մանկուց, և եթե այդ ընտրությունը հիմնված է նախասիրությունների վրա, ապա հնարավոր է հասնել ապշեցուցիչ հաջողությունների: Օրինակները բազմաթիվ են՝ թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: Այդպես եղավ նաև շնորհալի մարզիկ, պարուհի և պարուսույց Վարդուհի Ալեքսանյանի պարագայում: Վ. Ալեքսանյանը դեռևս մանկական հասակից սիրում էր

Արա Բաբլոյանը խոստովանում է՝ ինքն ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկել է եւ ներողություն է խնդրում

Մանկավարժի վերաբերմունքը դպրոցի աշակերտների հետ՝ այսպիսի՞ն է լինելու Արա Բաբլոյանի վերաբերմունքը պատգամավորների հանդեպ, եթե լինի ԱԺ նախագահ: Բաբլոյանն այս հարցին պատասխանեց, որ կատակով հարց է եղել, կատակով պատասխան է տվել:

«Ես կարո՞ղ եմ բժիշկ նշանակվել… Բաբլոյանը լավ բժիշկ է, բայց ոչ լավ քաղաքական գործիչ». Պարույր Հայրիկյան

Ըստ Հայրիկյանի՝ արվում է ամեն բան, որ ամեն մարդ իր գործը չանի

Ա՛յ այդ ամենից հետո կարելի է «Նոյան տապան» էլ սարքել, մի հատ էլ Քեոփսի բուրգ կողքին. Սամվել Մարտիրոսյան. «168 ժամ»

Կարծում եմ՝ մեզ մոտ խնդիր կա ոչ թե ինչ-որ պատմական բաներ ֆիքսելու, այլ, օրինակ, թեկուզ պատմության ֆակուլտետը հզորացնելու, գումարներ հատկացնելու Համալսարանին, և այլն:

Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը նշանակվեցին պաշտպանության փոխնախարարներ

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել պաշտպանության փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ: ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ: ՆԱԽԱԳԱՀԻ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա

Հոդացավերի ու աղային կուտակումների ամոքիչ սպաս

Թանով «Սիսական» սպասը հայերը կերել են ոչ միայն կշտանալու համար, այլ նաեւ` բուժվելու: Այն հանգստացրել է հոդացավերն ու բուժել աղային կուտակումները, թարմացրել է մաշկը, նաեւ շատ լավ վերացրել է հետխմածության տհաճ հետեւանքները: Օգտակար է դեպրեսիաների ժամանակ: Սպասը պատրաստելու համար անհրաժեշտ է կարագահարոցային թան` 2 լիտր, ալյուր` 40 գրամ, խաշած ձավար` 60 գրամ, խաշած ոսպ՝ 50

Մոդեստ Կոլերով. «Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի». «168 ժամ»

Նա չի փորձարկում զինատեսակի մոդելները, նա փորձում է հայկական կողմի ռեակցիան այդ հարձակումներին։

Զավեշտալի դրվագներ՝ ԱԺ առաջին նիստում. Ծառուկյանը ճկվում է, Հասանովը ամեն ինչ խառնում (Տեսանյութ)

Հասանովը Զեյնալյանին ձայն էր տալիս, ասում էր՝ Փաշինյան, հետո ասաց՝ «ՀՀԿ-ի առաջարկած բանը քվեարկության ենք դնում», ավելի ուշ սկսեց քննարկման դնել մի հարց, որն արդեն դրվել էր. «Վայ, հա, էս արդեն կարդացել եմ»:

2010թ.-ից ի վեր՝ միայնակ ճանապարհորդող փախստականների և միգրանտ երեխաների թիվն աճել է հինգ անգամ

Մեծ յոթնյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում աշխարհի առաջնորդներին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել ՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգությանը 18-ը մայիսի, 2017թ. Նյու-Յորք – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010թ.-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016թթ.-ին առնվազն 300,000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխաներ

3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին խոստումը թանկ կարժենա Կարեն Կարապետյանի համար. «Ժողովուրդ»

Հազիվ թե այս իրավիճակում օտարերկրյա գործարարները ցանկանան իրենց ֆինանսական միջոցները բերել Հայաստան, լավագույն դեպքում Կարեն Կարապետյանն իր անձնական կապերն օգտագործելով՝ կփորձի հիմնականում Ռուսաստանի հայ գործարարներին համոզել ինչ-որ ներդրումային ծրագրեր անելու ուղղությամբ:

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան, Սարյան, Փարպեցի, Մայիսյան փողոցների, Պուշկինի փող. 8-ից-72, Թումանյան փող. 27-ից-35 կենտ, Տերյան փող. 1-ից-25, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող, 75-ից-107, Սարյան փող. 6-ից-41  համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է

Ոստիկանները հանցագործությունների մասին ահազանգերը ստանալուց հետո ոչ այդքան դրանց բացահայտմամբ էին զբաղվում, որքան ահազանգողներին դիմադրելով ու խանգարելով. «Հայկական ժամանակ»

Քննարկենք, թե ինչպես էր ոստիկանությունը թե այս, եւ թե նախորդ ընտրություններում արձագանքում ընտրակաշառքի ահազանգերին։ Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդները գտնում էին քաղաքացու, որը տեսախցիկի առջեւ պատմում էր, որ ընտրակաշառք է վերցրել (նշելով, թե ումից, որտեղ, երբ, ում հետ, ինչքան, ում համար), ոստիկանությունը ոչ միայն չէր բացահայտում հանցագործությունը, այլեւ, հակառակը, «սպանում էր» գործը… Ոստիկանություն

Ջեմմա Բաղդասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ջեմմա Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։

Հակոբ Բեգլարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության  վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հակոբ Բեգլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Շուշան Սարդարյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։

«Եթե մենք մեկ անգամ էլ կորցնենք մեր պետականությունը…»

«Հայաստանի պետական շահի չոր գիտակցությամբ ենք առաջնորդվում»,- շեշտում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Մայիսի 4-7-ը Ստամբուլում գտնվող հայաստանցիների 18 հոգանոց խմբին այցելեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Հիշեցնենք, որ խումբը Թուրքիա էր այցելել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը վեցերորդ գումարման Ազգային Ժողովին

Վեհափա՛ռ Տեր, Հարգարժա՛ն պատգամավորներ, Հարգելի՛ հյուրեր, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն

2040 թվականին առնվազն 4 մլն պետք է դառնանք. Սերժ Սարգսյանն ԱԺ-ում խոսեց աշխատավարձի, թոշակառուների մասին

ԱԺ անդրանիկ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց տնտեսական աճի մասին: Նա ասաց, որ անհրաժեշտ է տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը բարձր լինեն միջազգային միջին տարեկան տեմպերից, որպեսզի ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը կրճատվի աստիճանաբար: Նա հայտարարեց, որ ՀՀ-ում անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց ձեռնարկատիրական ընդունակություններով. «Չափազանցրած չեմ

Արմեն Աշոտյանի ապրումներն ու Էդուարդ Շարմազանովի անուղղելի լավատեսությունը

«Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: Լրագրողներից մեկը նկատեց`ՀՀԿ-ն կադրային խնդիր ունի, քանի որ առանցքային պաշտոններում կրկին նույն դեմքերն են առաջադրվել: Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. «Ոչ մի կադրային խնդիր չունենք,

Սոսկ կաշառակերութի՞ւն. «Ասպարեզ»

Ատրպէյճանական խնձորի ընդվզեցուցիչ շրջանառութիւնը Երեւանի շուկաներուն մէջ բնականօրէն տեղի տուած է պետական պատկան մարմիններու միջամտութեան՝ բացայայտելով կաշառակերութեան ստոյգ պարագաներ: Կաշառակերութի՛ւն՝ որուն միջոցով յանցագործ տարրեր կրցած են յաջողապէս ճեղքել սահմաններու վերահսկողութեան պատը… Ես այս է, որ կը հասկնամ «Արմէնփրէս»ի լրատուութենէն: Իշխանութիւնները արդէն առանձնացուցած ըլլալ կը թուին օրինախախտման արմատները (իմա՝ մաքսանենգնե՛րը) եւ կաշառակեր պաշտօնեաներու ինքնութիւնը ճշդա՛ծ. ու

Ցավոք, գիտենք, թե ովքեր են կանգնած Լեզվի տեսչությունը լուծարելու անփառունակ գործընթացի թիկունքում. «Հրապարակ»

Մեր գործարարները եւ նրանց շահերը իբր թե պաշտպանողները մի յուրահատուկ խանդավառությամբ լծվել են այս ազգավնաս գործին։

Ապաքաղաքական հեղաշրջում. «Ժամանակ»

Հեղաշրջումները միայն համազարկերով ու կրակոցներով, ընտրություններ կեղծելով չեն լինում: Դա մի գործընթաց է, որը կարող է միանգամայն խաղաղ ընթացք ունենալ` որպես հետևանք հանգեցնելով պետության, քաղաքականության դեգրադացիային: Այն, ինչ այսօր տեսնում ենք Հայաստանում: Սա սովորական, խաղաղ հեղաշրջում է, քաղաքականության դուրսմղման գործընթաց, խորհրդային կառավարման ռեստավրացիա, պետական ինստիտուտների, անգամ` կուսակցությունների ապաքաղաքականացում և բարոյազրկում, քաղաքական դիսկուրսի բացակայություն: Ահա այն

Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum

sut.am. Օրերս ռուսական Regnum գործակալությունը ներկայացրեց միուսումնասիրություն, համաձայն որի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները ունեն երկակի նշանակություն և կարող են կենսաբանական զենք ստեղծել: Այս թեմային մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք՝ ապացուցելով նման պնդումների անհեթեթությունը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ

«Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովն ստանձնում է առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում»

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգարժան պատգամավորներ, Հարգելի ներկաներ, Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով: Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝

«Ելքը» բոյկոտել է Սերժ Սարգսյանի ու կաթողիկոսի ելույթը, խմբակցության նիստ է անցկացնում

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ առաջին նիստն է: «Ելք» դաշինքը բոյկոտել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթը: Այս պահին դաշինքը խմբակցության նիստ է անցկացնում, որին Էդմոն Մարուքյանը չէր մասնակցում: Մեր հարցերին, թե ինչու են բոյկոտում նիստը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ խմբակցության ղեկավարին հարցնենք: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ խմբակցության նիստից հետո հայտարարություն կանի: Մեր հարցին՝

Ինչպես կպատժի Արա Բաբլոյանը չարաճճի պատգամավորներին (Տեսանյութ)

Կեղծարարության համար, համենայնդեպս, ամոթանք կտա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031