Օրվա լրահոսը

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական

Քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

Սևան-Երևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով դատավարությունը մոտենում է ավարտին, կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթով

«Անհարկի ձգձգվեց տարիներով, բայց մնացածը եզրափակիչ ելույթներից ու դատարանի վերդիկտից հետո կքննարկենք»,- ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)   Իրանում ՀՀ դեսպանություն

«Եկեղեցին պետք է կուսակրոնության հարցը լուծած լիներ վաղուց»․ Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ական կաթողիկո՞ս եք ուզում ունենալ՝ ուղիղ հարցին էլ պատասխանեց․ «Ոչ։ Ուզում ենք անբիծ կաթողիկոս՝ Աստծո կամքով։ Թե դա երբ կլինի՝ Աստված գիտի»

Վահագն Խաչատուրյանն ու Եղիազար Վարդանյանը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, քաղաքաշինական փաստաթղթերի բարելավման գործընթացներին վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև

«Մտահոգություն ենք հայտնում ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ և ոչ համարժեք ուժի կիրառման վերաբերյալ զեկույցների առիթով»․ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումներ

Նախարարների կոմիտեն ընդունել է 25 երկրներին վերաբերող 40 որոշումներ։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։

Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները

«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև

«Այս նախագիծը խնդիր չի լուծում, զորակոչի հարց չի լուծում, ոչ էլ պայմանագրայինների հարցերն է լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող է»․ Անդրանիկ Քոչարյան

«ՔՊ-ն տեղյակ չի, հասարակությունը տեղյակ չի, ՄԻՊ-ը այսքան հիմնավորումներ է բերում, քաղհասարակությունը․․․»

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ՀՀ պետական կառույցներն իրականացնում են հետևողական աշխատանք. ԱԱԾ

Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։ Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում ենք, որ

«Ինդիան մեհակ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դրիմս Ինթերպրայսիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Ինդիան Մեհակ» (ք․ Երևան, Կորյունի փ.), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – օդափոխման համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում՝ չբացառելով կեղտի կուտակումը, սննդամթերքի մեջ օտար մասնիկների թափանցումը,

Ալեն Սիմոնյանը և Քուվեյթի նորանշանակ դեսպանը անդրադարձել են Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան` ընդգրկելով տարբեր ոլորտներ: Դեսպան Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն իր հերթին շնորհակալություն է հայտնել

Կաշառքի դիմաց 300.000 ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած անձը ազատազրկման է դատապարտվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը, որը կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն

Խնդիր չունենք խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն. Փաշինյան

«Նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով. ՀԱԿ

Նաեւ կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից

«Իրանի վրա Իսրայելի ագրեսիան չի նշանակում, որ մյուս բոլոր ագրեսիվ պետությունները հիմա կստանան «ֆաս» հրամանը՝ հարձակվելու իրենց ընտրած զոհերի վրա»․ Անդրիաս Ղուկասյան

«Իրանի քաղաքական վերնախավը չի ցուցադրում իր պատասխան ռազմավարությունը, թե ինչ է լինելու, բայց ավելի շատ հիմա պետք է իրեն վտանգված զգա Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը, եթե խոսքը գնում է Իրանի արձագանքի մասին»։

Նիկիտաս Կակլամանիս. Հայաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Նիկիտաս Կակլամանիսին Հունաստանի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման օրոք հայ-հունական խորհդարանական շփումները կակտիվանան ինչպես բարեկամական խմբերի մակարդակով, այնպես էլ տարբեր մշտական հանձնաժողովների միջև պարբերական շփումներով։ Միաժամանակ շեշտվել է բարձր

«Բանակից գումարով ազատվելու» նախագծով 2025-ին 2 հազարով ավել մարդ կունենանք զորակոչված․ Հայկ Սարգսյան

Նա տեղեկացրեց, որ իր խնդրանքով Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հարցում իրականացնել, ինչի արդյունքներով քաղաքացիները դրական են արտահայտվել նախագծի վերաբերյալ ու ինքը շրջանառել է նախագիծը

Մեզ խաբել են, հունիսի 19-ին նորից բողոքի ցույց կանենք. Անաստաս Իսրայելյան

Ուզում եմ, որ բոլորի մոտ մի բան տպավորվի, եթե Արցախը կորցնելուց հետո չլինենք անկեղծ, չլինենք նվիրված ու վճռական՝ ժողովրդի խնդիրները ներկայացնելիս, ոչ մի հարցի պատասխան էլ չենք ստանա»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

Փաշազադեի նամակն ինքնին բացահայտում է, որ Ադրբեջանն այսօր քննադատվում է քրիստոնեության հետ կապված իր վտանգավոր վարքի համար. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երկու օր առաջ մեր հանրային տիրույթում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի բողոքի նամակը՝ ուղղված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։ Մեր լրատվադաշտում շատ տարածվեց ու քննարկվեց նամակի

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի փաստաբանները դեմ են դատական նիստերը ուղիղ հեռարձակելուն

Նավասարդյանի փաստաբանները նաեւ դեմ արտահայտվեցին դատական նիստը լուսանկարահանելուն՝ դարձյալ հիմնավորելով, թե «կողմնակալ» է լուսաբանվում։

«33 տարի առաջ խորհրդային բանակի և ադրբեջանական ուժերի աջակցությամբ, ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի հայաթափումը»

Խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականության և մի քանի օր շարունակված բռնությունների հետևանքով շուրջ 20 հազար հայ բռնի տեղահանվեց, ևս 700 սպանվեց կամ անհետ կորավ, ավելի քան մեկ տասնյակ հայկական բնակավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս կարգի երկարատեւ քննարկման արժանացած նախագիծ դեռ չէր եղել. Արման Սարգսյան

Թեեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ տարակուսել էր, որ պաշտպանական գերատեսչությունը հստակ դիրքորոշում չի ներկայացրել փաթեթի վերաբերյալ, փոխնախարարը պնդում է՝ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։ Իր խոսքում

«Զուտ թվաբանական, հաշվապահական մուխլյոժ է եղել․ տնտեսական աճը նկարված է»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանի ներկայացրած ցուցանիշների մասին

Վահե Հովհաննիսյան․ «Մի կողմից, երբ մենք ունենք 53 տոկոս աճ, չենք ուզում թյուր տպավորություն լինի, որ 53 տոկոս ավել արտադրություն ունենք, երբ ունենք 53 տոկոսով նվազում, չենք ուզում, որ թյուր տպավորություն լինի, որ ՀՀ տնտեսությունը կործանվում է, ինչպես անում են տարբեր վերլուծաբաններ, որոնք 53 տոկոս աճի դեպքում ասում են՝ իրական չէ, բայց երբ նվազում է, ասում են՝ կոլապսի ենք ենթարկվում»։

Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը,

«Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ տարածաշրջանում էսկալյացիոն դեպքեր չլինեն»․ Արման Սարգսյան

«Բնականաբար, տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա պետք է անհանգստություն պատճառի բոլորիս։ Նախարարությունը հետեւում է իրադարձություններին»,- ասաց փոխնախարարը։

Միջուկային օբյեկտներից բացի, Իսրայելի գործողությունների թիրախում են հատկապես ավիաբազաները, հրթիռային օբյեկտները. «Իրանն այսօր»

Համադանի ավիաբազան ժամանակին օգտագործում էր նաև ՌԴ-ն՝ ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար։

Դուրս եմ եկել խորհրդից, որովհետեւ անդամներից մեկը պաշտոն է ստացել. Անաստաս Իսրայելյան

Ես այսպես եմ արձագանքել՝ եթե որոշում եք կայացրել պաշտոն ընդունելու համար, իմ առաջարկն է՝ խորհրդից դուրս գաք, որպեսզի խորհուրդը պահպանի իր ինքնուրույնությունը: Ի սկզբանե որոշված է եղել, որ խորհուրդը պետք է ինքնուրույն լինի, կապ չունենա ոչ մի ուժի, ոչ մի պաշտոնյայի հետ, որպեսզի կայացրած որոշումները չլինեն ճնշման արդյունքում, նաեւ որոշել ենք, որ չպետք է շեղվենք մեր որդեգրած սկզբունքներից»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031