Օրվա լրահոսը

Գազալցակայանում պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր

Պայքարը մեկ կամ մի քանի հոգևորականների դեմ չէ՛, այլ դեմ է Մայր Աթոռի ոգուն, տեղին դերին և հայ Եկեղեցու սրբազան առաքելությանը. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

2018 թվականից Հայաստանում իշխանության է եկել ապազգային, թրքասիրական կլան, որը սանձազերծել է հայ ազգի և հայոց պետականության հիմնասյուների՝ Սահմանադրության, Հայոց բանակի, Հայ Առաքելական Եկեղեցու և ողջ հայության դեմ սևեռված, գործելաոճ։ Իշխող կլանը ցանկացել և ցանկանում է մեկուսացնել և ձայնազրկել Եկեղեցին, թուլացնել ազդեցությունը ու դրանով անխոչընդոտ հիմք ստեղծել իր թրքահպատակ և լիբերալ պլաններին։ Դեռ 2018-ի գարնանը,

Մեզանում կան տեսակներ, որ աշխարհի վերջ են կանխատեսում. կարծում եմ` Իրան-Իսրայել լարվածությունը Հայաստան չի տեղափոխվի. Արամ Սարգսյան

Իրանը ունի հետևակային ուժի մեծ առավելություն, որը ընդհանուր սահման չունենալու պատճառով չի կարողանում օգտագործել Իսրայելի դեմ, բայց իր ճանապարհը փակելու մղումով Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի դեմ մեծ հաճույքով և հաստատ կօգտագործի, թեկուզ ինքնադրսևորման մղումով և ներքին լսարանի համար։

Տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան

«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում»

Իրանի ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին

Իրանն այսօր. Իրանի գերագույն առաջնորդի կարգադրությամբ՝ ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար, Ալի Շադեմանին՝ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար (մինչև այդ հրամատարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել)։

Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի

Փաշինյան. Շատ մտահոգված ենք: Իրանի դեմ վերջին հարվածը կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը

«Ազատություն». «Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին հարվածը։ Սա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։ Մենք շատ մտահոգված ենք»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին

Այս ուղևորների հարազատների խոսքով, որոնք կապ են հաստատել ՀԱՕ-ի հետ, Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայում դադարեցրել են կապը։

Ե՞րբ է ԱԺ ընտրության երկրորդ փուլ անցկացվում, եւ ո՞ր մեծամասնությունն է «կայուն»

Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Սա մեջբերում է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածից։ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությանն ընդառաջ, լայնորեն քննարկվում է կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթի նպատակահարմարությունը։ Տարընթերցում կա, թե ընտրության ժամանակ առավելագույն

«46 տոկոսից զորակոչի թիվն իջավ 31-ի՝ վերջին հինգ տարիների ընթացքում, երբ մենք գոռում էինք՝ բոլորը պիտի ծառայեն»․ Հայկ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանը բարձր տոներով խոսեցին

Տիգրան Աբրահամյանը հիմնավոր չի համարում նման մոտեցումը, քանի որ խտացված պլանով կարելի է 3,5-4 ամսում ապահովել անհրաժեշտ բավարարը, բայց ոչ մեկ ամսում։ Իսկ օրինակները, որոնք բերում է Հայկ Սարգսյանը, անհամեմատելի են Հայաստանի հետ՝ նշված երկրների թե ժողովրդագրական, թե հզորությունների ու սպառնալիքների մասով։ Տիգրան Աբրահամյանը նկատեց նաեւ, որ հեղինակը կոռուպցիոն ռիսկերը փակելու մասին էական հիմնավորումներ չի բերում, բացի նրանից, որ կոռուպցիոն գումարներն օրինականացվում են։

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել հետագայում նույն վայրում նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը. խորհրդակցություն Արարատի քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել

Հակամարտության ֆոնին կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, Իսրայելում արդեն 3 անգամ թանկացել են դրանք. Սուրեն Պարսյան

Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հարցով Էդգար Ղազարյանը հանդիպեց «Հայաստան» խմբակցության պատգամավորին

Չեմ ընդունում, որ առանձին պատգամավորական ցուցակը նշանակում է միանալ անվստահության գործընթացին, որովհետեւ անվստահության գործընթացին միանալն իրավական ձեւ ունի՝ նույն նախագծի տակ բոլորի ստորագրությունն է. Էդգար Ղազարյան

Հովիկ Աբրահամյանին են ձերբակալել, խուզարկում են նրա տունը. «Հրապարակ»

«Հրապարակ». Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Հ.Գ․ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ եւ ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այդպես էլ հայ ժողովուրդը չհասկացավ, թե ի՞նչ է կատարվում իր եւ հայրենիքի հետ

2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսվել է Արցախի հայաթափումն ու կորուստը, ինչպես նաեւ Հայաստան պետության աստիճանական կորուստը, որի դեմը հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի ցանկանում առնել: Իհարկե, դա անելը շատ դժվար է, սակայն ոչ այն պատճառով, որ հայ ժողովուրդն ամեն ինչ ներդրել է ու չի կարողանում, այլեւ այն պատճառով, որ նա այդպես էլ չի հասկանում

Էդգար Ղազարյան. «Եթե հիմա «Հայաստան» խմբակցությունը չի առաջադրում Ռոբերտ Քոչարյանին, կարող է խմբակցության պատգամավորների վստահությունն է պակասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, չգիտեմ»

Ի սկզբանե, հայտարարել են, որ այդ անվստահության գործընթացն այս փուլում իրատեսական չեն համարում, չեն նախաձեռնելու, քանի չկա երկիշխանություն, փողոցային պայքար: Ասել են՝ մենք դրան չենք միանա

Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, իսկ պետությունը՝ խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհուրդ

Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա

Արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի գտել դատապարտյալի փոխանցումը

Պատասխանող արդարադատության նախարարության գրավոր պատասխանի համաձայն, «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիան չի սահմանում որեւէ պարտավորություն փոխանցման վերաբերյալ դրական որոշում կայացնելու, ինչպես նաեւ որոշման հիմքում ընկած պատճառների ներկայացման մասով: Ինչպես նաեւ կոնվենցիան չի ամրագրում դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը՝ այն թողնելով պետությունների հայեցողության, նպատակահարմարության եւ ազատ դիրքորոշման վրա, արդարադատության նախարարության «հայեցողություն», «նպատակահարմարություն» եւ «ազատ դիքորոշում» հասկացություններն օգտագործում է

ՊՊԾ աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին քարշ տալով դուրս հանեցին ԱԺ շենքից

Ալեն Սիմոնյանի որոշմամբ, արգելվել է Վահե Մակարյանի մուտքն Ազգային ժողով

«Սխալ հաշվարկի վտանգը մեծ է». միջազգային արձագանքներ՝ Իրանի վրա Իսրայելի հարվածներին

«Ազատություն»-ը ներկայացրել է միջազգային արձագանքները՝ Իրանի վրա Իսրայելի հարվածներին 📌Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթամերը հարվածների մասին հաղորդումները մտահոգիչ է համարել՝ կոչ անելով կողմերին անհապաղ նվազեցնել լարվածությունը: 📌Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն ընդգծել է՝ «Ավստրալիան խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրացումով»։ 📌Նյու Զելանդիայի Վարչապետ Քրիստոֆեր Լաքսընն, իր հերթին, ընդգծել է՝ «սխալ հաշվարկի վտանգը մեծ

Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա Իսրայելը մի քանի ժամ առաջ ավիահարվածներ է հասցրել Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, ռազմական ու միջուկային ենթակառուցվածքներ (տե՛ս կից քարտեզը)։ Ըստ դեռևս լիովին չհաստատված լուրերի` իսրայելական թիրախային հարվածներից սպանվել են շատ բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես

Պուտինի օգնականի պարը Լաչինում, Դուգինի հիշեցումը Ալիեւին

Չենք ուզում մեզ մոտ հսկա Ղարաբաղ ստեղծվի, որի պատճառով միջուկային պատերազմ սկսվի. Պուտինի օգնականն է ասում Ինչո՞ւ է իրավիճակը վատթարացել Ուկրաինայի համար։ Որովհետեւ չորս տարածաշրջանում հանրաքվեներ են անցկացվել, իսկ դա Ռուսաստանի պաշտոնական մասն է, եւ Ռուսաստանն այլեւս չի կարող այնտեղից հեռանալ։ Հակառակ դեպքում կդավաճաներ մարդկանց, դա անհնար է։ RT-ին տված հարցազրույցում օրերս հայտարարել է Ռուսաստանի

ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին»․ Սուրեն Պապիկյանը չի մասնակցում քննարկմանը, հիվանդ է

Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է, բայց վերջինս կարծիք չի հայտնել, ուղարկել է պատկան գերատեսչությունների քննարկմանը

Հենց այս շրջանում, երբ սահմանների մոտ բախվում են Իրանը, Իսրայելը, հավանաբար նաև Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը, Հայաստանն ընկղմվել է ներքին ճակատային պառակտման խորը փուլի մեջ. Շիրազ Խաչատրյան

Հայաստանի ամենամեծ վտանգը այս պահին ոչ միայն Իսրայել-Իրան էսկալացիան է, այլ այն, որ նման գլոբալ ցնցումների պահին պետությունը «գործելու» է առանց ընկալելի ռազմաքաղաքական ղեկավարության, առանց համախմբման և առանց ներքին վստահության հիմքի… սա է կատաստրոֆան…

Իրանի վրա հարձակումը խորապես մտահոգիչ է. ՀՀ ԱԳՆ

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԿԽՄԿ-ն Բաքվում հայ ռազմագերիներին վերջին անգամ այցելել է մարտին, այն դեպքում, երբ 4 շաբաթը մեկ անգամ պետք է այցելեն. «Հրապարակ»

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Լաշանը մարտի 5-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին։ Իսկ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին, կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։ Այժմ թեպետ Կարմիր խաչը դեռ շարունակում է իր գործունեությունը Բաքվում, եւ բանակցություններ

5 տարի անց իրավապահները գտան ԱԺ, Կառավարություն ներխուժած անձանց եւ ցանկանում էին կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնին. «Ժողովուրդ»

2020 թվականի պատերազմի ավարտի ու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից վրդովված մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Ազգային ժողով եւ ՀՀ Կառավարության շենք։ Արդյունքում, ներխուժած անձանց մի մասին իրավապահները գտան 5 տարի անց ու երեկ որոշում են կայացրել։ Մասնավորապես, Ազգարին ժողով, ՀՀ Կառավարություն ներխուժած 4 անձի վերաբերյալ գործը ուղարկում են դատարան։ Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը մեղադրյալներին

«Ոչ մի լծակ չունի, այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, Սահմանադրության եւ համապատասխան օրենքի կոպտագույն խախտում է». սահմանադրագետ Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է: – Իրավական տեսանկյունից արդյո՞ք Փաշինյանը որեւէ լծակ ունի՝ այդ նպատակին հասնելու համար: Եկեղեցին, համաձայն ՀՀ սահմանադրության, անջատ է պետությունից: – Ոչ մի լծակ չունի, այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, Սահմանադրության եւ համապատասխան օրենքի կոպտագույն խախտում է: Սահմանադրությունը ելնում է այն հիմնադրույթից, որ պետությունը եւ եկեղեցին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031