Օրվա լրահոսը

«Ասադի հեռանալը կբերի Սիրիայի տրոհմանը». Արա Պապյանը՝ ռուս-ամերիկյան առճակատման մասին (Տեսանյութ)

Արա Պապյանը կարծում է, որ Ռուսաստանի դիրքերի թուլացումը Սիրիայում ՀՀ-ի համար ցավալի է

Եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը չբողոքարկի (Տեսանյութ)

Ե՞րբ կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը

Վթարային ջրանջատում Հրազդանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Հրազդան քաղաքի` Երևանյան, Խանջյան, Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Ծանո՞թ եք կաշառք բաժանելու դեպքերի

Aravot.am-ը մինչ կիրակի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք ծանո՞թ են կաշառք բաժանելու դեպքերի: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 հնարավորություն՝ «ես եմ առաջարկել», «առաջարկել են, չեմ ընդունել», «առաջարկել են, ընդունել եմ եւ քվեարկելու եմ կաշառք տվողի օգտին», «առաջարկել են, ընդունել եմ եւ քվեարկելու եմ այլ ուժի օգտին», «չեն առաջարկել»: Այսպիսով՝ ըստ

Ամփոփվել է 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը

Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին, ինչպես նաև ամփոփվել է 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը,

Գալուստ Սահակյանի նվերը՝ «Երկիր ծիրանի» կուսակցությանը. Ինչ են զրուցում նա եւ Փոստանջյանը՝ ԱԺ-ի այգում (Տեսանյութ)

Լրագրողները հարցրեցին՝ ողջունո՞ւմ եք, որ տիկին Փոսստանջյանը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նման հարցեր ինձ չեն տալիս: Ինձ տվեք հարցեր, որոնք անհրաժեշտ են ձեզ, մյուսին, մյուսին»:

Խուլիգանության և խոշտանգման փաստերով քննվող քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Գորիս քաղաքի բնակչուհի Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս խոշտանգելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 21.03.2017թ.-ին Լիաննա Ջ.-ն հարբած վիճակում մտել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, հայհոյանքներ տվել, այնուհետև

Փաստաբանների պալատն արխիվի տարածք է նվեր ստացել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին Երևանի Զաքիյան 2 հասցեի շենքի համասեփականատեր «Գոհարիկ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը արխիվի տարածք է նվիրել: Նվիրատվության ձևակերպումները կկատարվեն մոտ ապագայում: Արխիվի համար նախատեսված տարածքի հիմնանորոգման, կահավորման ծախսերը հոգացել է փաստաբանների պալատը: Այսօր տարածքի փաստացի հանձնման-ընդունման ակտ ստորագրելու ժամանակ Սամվել Խաչատրյանը նշել է, որ կարևորում է փաստաբանական կառույցի դերը և միշտ պատրաստ

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդ Ալ-Աալ Սայեդ Ահմեդին: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ գերազանցություն, ցավով ու ցասումով տեղեկացանք Մար Գրգես եւ Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցիներում կատարված ահաբեկչական ակտերի մասին, որոնց զոհ գնացին բազմաթիվ անմեղ մարդիկ: Ահաբեկչությունը չունի արդարացում` ինչ դրդապատճառ կամ դրսեւորում որ այն

Կանանց ընդգրկումը ցուցակներում ձեւական է, թե ոչ՝ կերեւա մի քանի օրից

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այն 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։ Երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի եւ Ազգային ժողովի։ Այս խորհրդարանական ընտրությունները նախորդներից տարբերվում էին նրանով, որ կին թեկնածուներն ավելի շատ էին: Սա, իհարկե,

Հանրաքվե և նախագհի ընտրություններ՝ Հարավային Օսիայում. միջազգային արձագանքը

Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում երկու նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել՝ հանրաքվե և նախագահական ընտրություններ: Կայացած հանրաքվեի արդյունքում Հարավային Օսիան վերանվանվելու է «Հարավային Օսիայի Հանրապետություն – Ալանիայի Պետություն»: Վերանվանման օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների շուրջ 78 տոկոսը, դեմ՝ 21 տոկոսը։ Միևնույն ժամանակ Հարավային Օսիայի բնակիչները ընտրել են երկրի նախագահին: Ընտրությունների արդյունքում առաջատարը «Միասնական Օսիա» կուսակցության առաջնորդ,

Քննություն է տարվում` պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառները: 2017 թվականի ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր որդին մահացել է ծնվելուց երկու օր անց: Նախնական տվյալներով՝ համապատասխան

Հետընտրական մատաղներն ու խորհրդարան չանցած թեկնածուների սուգը

Շիրակցիները խորհրդարան կուղարկեն իրենց երկու նախկին մարզպետերին ու Գյումրու նախկին քաղաքապետին Շիրակի մարզը, որը նախընտրական շրջանում աչքի ընկավ բավական պասիվ, կարելի է ասել ձանձրալի քարոզարշավով, աննկարագրելիորեն ակտիվացել է ընտրություններից հետո։ Բանն այն է, որ խորհրդարան մտնելու հավակնող մի քանի թեկնածուներ՝ չնայած իրենց կատարած ահռելի ծախսերին, խաբվեցին ժողովրդի կողմից։ Այժմ էլ տնետուն շրջելով՝ հաշիվ են պահանջում

Հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական կոնֆերանս Լեհաստանի Ժեշով քաղաքում

Ապրիլի 7-ին Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը Լեհաստանի Ժեշով քաղաքում կազմակերպել էին գիտական կոնֆերանս` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Կոնֆերանսին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոդկարպացկե վոևոդության փոխնահանգապետ Պիոտր Պիլխը, մի շարք անվանի գիտնականներ,

Պարենային մթերքների գնային ինդեքսը իջել է մարտ ամսին

Պարենային մթերքների համաշխարհային գները իջել են մարտ ամսին, ինչը պայմանավորված է հսկայական պահուստային քանակով և 2017թ․ի համար բարենպաստ կանխատեսումներով։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գնային ինդեքսը մարտ ամսվա համար կազմել է 171 կետ, ինչը 2,8%-ով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից, սակայն 13,4%-ով բարձր 2016թ․ի այս ամսվա ցուցանիշից։ ՊԳԿ-ի պարենի գնային ինդեքսը դիտարկում է միջազգային

Ըստ ՕՐՕ-ի՝ Փարպի գյուղում խախտումները կատարվել են Բազմասեր Առաքելյանի հովանու ներքո

017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Արագածոտն մարզի Փարպի գյուղում` 17/21 ընտրական տեղամասում, արձանագրված մի շարք խախտումների` այդ թվում ուղղորդված և բաց քվեարկության դեպքեր, տվյալ տեղամասի արդյունքները Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը համարեց անվավեր: Հիշեցնենք, որ Փարպի գյուղում միշտ են խախտումներ արձանագրվել ընտրությունների ժամանակ, այնտեղ է ապրում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Բազմասեր Առաքելյանը, ով մեզ

Մեկնարկեց 2017թ. «Արի տուն» ծրագիրը

Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ: Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել Հայրենիք, սիրելի՛

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ առաջնության հաղթողները

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում ապրիլի 7-ից 9-ը անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների 2017 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 104 ըմբիշներ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել Կարեն Զուրաբյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան), Արսեն Հարությունյանը (55 կգ, անձնական

Երկու առաջնություն, տարբեր խնդիրներ

Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերում ընթանում է ծանրամարտի երկու պաշտոնական առաջնություն Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, իսկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում հարաբերություններն են պարզում մինչեւ 17 տարեկան ծանրորդները: Հայաստանի հավաքականները հանդես են գալիս երկու առաջնություններին էլ: Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է նոր մրցակարգով: Առաջին նորամուծությունը կանանց պայքարում ավելացված նոր՝ 90 կգ քաշային

Ավազակային հարձակման է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ

«Թրամփն իր որոշմամբ ընդգծեց իր hակապուտինյան տրամադրությունը». արաբագետ Հայկ Քոչարյան (Տեսանյութ)

Իդլիբում քիմիական զենքի կիրառումը պատրվակ էր ԱՄՆ-ի համար՝ սիրիական ավիաբազային հարվածներ հասցնելու համար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-15-ը ժամանակ

Ավելուկով ապուրը` ոչ միայն խոցի, գաստրիտի, այլեւ շաքարային դիաբետի դեպքում

Հին հայկական բուժիչ ճաշատեսակներից է ավելուկով ապուրը` «Տորմեկադուռ»-ը: Այն ոչ միայն համեղ է, այլեւ խիստ բարերար ազդեցություն է թողնում ստամոքսային հիվանդությունների` գաստրիտի, խոցի, այրոցի, ենթաստամոքսային բորբոքումների ժամանակ: Ինչպես նաեւ շաքարային դիաբետի դեպքում, արագ անցկացնում է գլխացավը: Անհրաժեշտ է: Ավելուկ չոր-հյուսած` 1 կապ, գլուխ սոխ` 200 գրամ, բոված ալյուր` 40 գրամ, ձու` 1 հատ, մաղադանոսի կոթ`

Տարոն Մարգարյան. «Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է»

Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել» (Տեսանյութ)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Կարգը պահպանեց նաև «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց

Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 5-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դևիդ Թրոթը, Ջեքի Սփիըրը, Դևիդ Վալադաոն և փոխհամանախագահ Ադամ Շիֆը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև շեշտեցին Հայաստանին

Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ընթացքում չարաշահումների և հակապետական գործընթացների մասին

ԻՏՁՄ վարչության հայտարարությունը ԻՏՁՄ-ն վերջին տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին: Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի հետևանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ

Հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ

105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտի 414 կգ արդյունքով (պոկում՝ 184 կգ, հրում՝ 230 կգ) գերազանցել է իր բոլոր մրցակիցներին: Ծանրամարտի ՀՀ հավաքականի մյուս անդամներ, +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) երկամարտի 446 կգ

Գագիկ Սուրենյան. «Օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով»

Վաղվանից սկսած մեր երկիր հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031