Օրվա լրահոսը
Ավազակային հարձակման է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ
«Թրամփն իր որոշմամբ ընդգծեց իր hակապուտինյան տրամադրությունը». արաբագետ Հայկ Քոչարյան (Տեսանյութ)
Իդլիբում քիմիական զենքի կիրառումը պատրվակ էր ԱՄՆ-ի համար՝ սիրիական ավիաբազային հարվածներ հասցնելու համար
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-15-ը ժամանակ
Ավելուկով ապուրը` ոչ միայն խոցի, գաստրիտի, այլեւ շաքարային դիաբետի դեպքում
Հին հայկական բուժիչ ճաշատեսակներից է ավելուկով ապուրը` «Տորմեկադուռ»-ը: Այն ոչ միայն համեղ է, այլեւ խիստ բարերար ազդեցություն է թողնում ստամոքսային հիվանդությունների` գաստրիտի, խոցի, այրոցի, ենթաստամոքսային բորբոքումների ժամանակ: Ինչպես նաեւ շաքարային դիաբետի դեպքում, արագ անցկացնում է գլխացավը: Անհրաժեշտ է: Ավելուկ չոր-հյուսած` 1 կապ, գլուխ սոխ` 200 գրամ, բոված ալյուր` 40 գրամ, ձու` 1 հատ, մաղադանոսի կոթ`
Տարոն Մարգարյան. «Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է»
Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Ես այսքան անմեղ մարդ մեկ տեղում չեմ տեսել» (Տեսանյութ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Կարգը պահպանեց նաև «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց
Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
Ապրիլի 5-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դևիդ Թրոթը, Ջեքի Սփիըրը, Դևիդ Վալադաոն և փոխհամանախագահ Ադամ Շիֆը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև շեշտեցին Հայաստանին
Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ընթացքում չարաշահումների և հակապետական գործընթացների մասին
ԻՏՁՄ վարչության հայտարարությունը ԻՏՁՄ-ն վերջին տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին: Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի հետևանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ
Հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ
105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտի 414 կգ արդյունքով (պոկում՝ 184 կգ, հրում՝ 230 կգ) գերազանցել է իր բոլոր մրցակիցներին: Ծանրամարտի ՀՀ հավաքականի մյուս անդամներ, +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) երկամարտի 446 կգ
Գագիկ Սուրենյան. «Օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով»
Վաղվանից սկսած մեր երկիր հարավից կրկին կներթափանցեն տաք օդային զանգվածներ:
Ձայների հավասարության դեպքում պատգամավորի մանդատը տրվում է վիճակահանությամբ
Մանդատների տրամադրումը պատգամավորներին ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, թե ինչպես են ընտրված պատգամավորներին տրամադրվում մանդատներ: Նախ, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից եւ տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Ընդ որում, համապետական ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից մանդատ ստացած թեկնածուն
Անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային և մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին
Ս.թ. ապրիլի 6-9-ն անցկացվեց Քլարկի համալսարանի Ստրեսլերի Ողջակիզման և ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպված` «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր), որին մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսրայելից, Հայաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
Գարեգին Նժդեհին նուիրուած հայրենասիրական երեկոյ Մոսկուայում
Ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով հոգու զարգացման օրէնքի դէմ՛ – Նժդեհ 2017 թ. ապրիլի 2 –ին Մոսկուայի Հայկական եկեղեցու հարեւանութեամբ գործող Տապան թանգարանի դահլիճներից մեկում տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհին նուիրուած երեկոյ: Օրը պատահական չէր ընտրուած: Ուղիղ մէկ տարի առաջ, այդ օրերին Հայ քաջ զինուորները կարողացան սեփական կեանքի գնով խափանել
Լեւոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ ու վտանգավոր հետընտրական տրամադրություններ. ilur.am
Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու եւ հուսալքելու մեր հասարակությանը։ * * * Նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երեւույթը,
Գոնե դպրոցի տարածքում տեղադրված քարտեզի վրա վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը
Բազմիցս ասել եմ, որ Արծվաշենը դե-յուրե Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է:Այդպես է կարծում աշխարհը: Դրան դեմ է Ադրբեջանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցները: Ադրբեջանը դեմ է, քանզի վերահսկում է հայկական այդ տարածքը, Տեր-Պետրոսյանը դեմ է, որովհետեւ, իր խոսքերով, ինքն է Արծվաշենը փոխանակել այլ տարածքների հետ: Այս տեսանկյունից խնդիրը դիտարկելիս, այն տրամաբանական է
Բազմիցս այցելել եմ Արցախ, չեմ պատրաստվում ներողություն խնդրել. Սոլովյով
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որը այցելել էր Բաքու, որտեղ նրան ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շարունակում է մեկնաբանել իր այցը: Սոլովյովը, պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի այն հարցին, արդյոք չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանի իշխանություններից Արցախ այցելելու համար, գրել է. «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրել: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Այցելել եմ բազմիցս: Եվ չեմ
Գեղամ արքայի մաշկավարզանը (պատմվածք)
Գեղամը հինգերորդ հարկի չորս սենյականոց բնակարանում ամառ օրով վրան էր զարկել՝ իսկական անջրանց վրան: Անկյունները պնդել էր, կապել ջեռուցման մարտկոցից, բազմոցի ոտքին, հասցրել խոհանոց, հանել պատշգամբ: Տնով մեկ ձգված պարանները խանգարում էին անցուդարձին, փոխարենը պաստառը շուրջանակի պրկվել էր՝ ոչ մի գոգություն, խորշոմ, բացի գագաթից, որն առաստաղի ցածրության պատճառով ճապաղվել էր, կորվել: Տղաներից երկուսը՝ ձեռքերին շամփուր,
Որոշ ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Նշված ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց` ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումը
Տիգրան Մուկուչյանի որակմամբ՝ դիմումները «Ընտրական օրենսգրքին» ոչ համապատասխան են մուտք արվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Տողերիս գրողն անձամբ Ձե՞ր սուրբ հարկի տակ է հյուրընկալվելու. սփյուռքից արձագանք` Կարեն Կարապետյանին ընդառաջ
ԸՆԴԱՌԱ՛Ջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սփյուռքահայությանն ուղղված կոչին Սկզբում մտադիր էի խոսքս ուղղակի ուղղել իրեն` ՀՀ պարոն վարչապետին, սակայն երեք հիմնական պատճառով հրաժարվեցի այդ մտքից: Առաջին, որ ես ինձ չէի կարող թույլ տալ նման համարձակություն: Երկրորդ, որ երբեք չես կարող վստահ լինել, թե նման ելույթների հեղինակն ու ստորագրողը նույն մարդն է, և վերջինս ընդհանրապես կարդացել է
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (Ֆոտոշարք)
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների
«Չեմ ուզում հավատալ, որ սա Ձեր գրածն է կամ Դուք նույնիսկ կարդացել եք այն ստորագրելուց առաջ». Կարեն Կարապետյանի կոչի առիթով
Մեծարգո Կարեն Կարապետյան, Վարչապետ Հայաստանի Հանրապետության Այն, որ կան Հայաստանից դուրս ապրող խիստ անորոշ թվով, հաստատ ոչ 7 միլիոն մարդիկ, ովքեր իրենց հայ են համարում և իրապես մտահոգված են իրենց ու Հայաստանի ներկայով ու ապագայով, բայց հուսահատված ու թևաթափ չգիտեն` ինչ անել, կասկածից վեր է: Ձեր կոչը` որպես բարեփոխության վարչապետի, հենց սրանց է, որ պիտի
«Այս ծանր պահին, երբ բարեկամ Եգիպտոսը սգում է, մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին Ղպտիական եկեղեցիներում իրականացված պայթունների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Հեռագրում մասնավորապես ասված է․ «Մեծարգո պարոն վարչապետ, ապրիլի 9-ին Տանտայի և Ալեքսանդրիայի Ղպտի Ուղղափառ եկեղեցիների դեմ ահաբեկչական գործողությունները, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլեցին, խաղաղասեր մարդկության զայրույթն ու խորը վրդովմունքն առաջացրեցին։ Այս ծանր պահին, երբ բարեկամ
ՀՀԿ ցուցակը` Երևանի ավագանու ընտրություններում
Երևանի՝ մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուները. 1. Տարոն Մարգարյան 2. Սմբատ Լպուտյան 3. Հովիկ Մուսայելյան 4. Աստղիկ Գևորգյան 5. Արա Երնջակյան 6. Մարտին Վարդազարյան 7. Լևոն Իգիթյան 8. Աննա Ասատրյան 9. Երվանդ Երզնկյան 10. Միքայել Պողոսյան 11. Ենոք Ազարյան 12. Նաիրա Նահապետյան 13. Կամո Հովհաննիսյան 14. Գրիգոր Մինասյան 15.
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա». Թինա Կանդելակին՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Հեռուսահաղորդավար Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում հայատառ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Թինա Կանդելակին մասնավորապես գրել է. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա»:
ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուները
ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուների ցուցակ 1. Փաշինյան Նիկոլ Վովայի 2. Հարությունյան Արայիկ Էդուարդի 3. Խաժակյան Դավիթ Ռուբենի 4. Բախշյան Անահիտ Ներսեսի 5. Աթյան Աշոտ Միխայիլի 6. Սիմոնյան Ալեն Ռոբերտի 7. Խաչատրյան Անի Արշալույսի 8. Սամսոնյան Անի Տաճատի 9. Ավինյան Տիգրան Արմենի 10. Ղահրամանյան Սերգեյ Արսենի 11. Վարդանյան Թեհմինա Խաչատուրի 12. Աղաջանյան Էդուարդ Արթուրի 13.
Ծանոթացման գործուղում (պատմվածք)
Հետաքրքիր մարդ էր այդ հիմնարկի էներգետիկ ծառայությունների բաժնի պետ ընկեր Առաքելյանը: Նա բավականին կարգապահ էր ու պարտաճանաչ վերադասից իրեն հանձնարարված գործի նկատմամբ և նույնն էլ պահանջում էր իր ենթականերից: Անպարտաճանաչների նկատմամբ բավականին խիստ էր, իսկ իրենց պարտքի զգացումը հարգողների նկատմամբ՝ հարգալից ու շրջահայաց: Խորհրդային կարգերի ժամանակներն էին: Օգոստոս ամիսը: Փայլակը արձակուրդ մեկնելու դիմում գրեց ու
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին
Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն


















































