Օրվա լրահոսը

«Լեւոն Զուրաբյանը նեղացած է թե՛ իր ընտրողներից, թե՛ այն ուժերից, որոնք խոստացել էին՝ իրենք պետք է անցնեն». «Ելք» դաշինքի ներկայացուցիչ

«Զարուհի Փոստանջյանն իր կուսակցությունը ճանաչելի դարձնելու շատ լուրջ կարիք ունի». Դավիթ Խաժակյան

Հովհաննես Շահինյանը Երեւանի ավագանու ընտրություններում չի առաջադրվի. տեխնիկապես հնարավոր չի եղել

Հովհաննես Շահինյանի առաջադրումը ավագանու ընտրություններին տեխնիկապես հնարավոր չի եղել

«Եթե բիզնեսը չարդարացրեց, հո ինքնաթիռները չպիտի՞ գրկեմ, Գյումրիում նստեմ»․ «Տարոն-ավիայի» սեփականատեր. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարեց երկրորդ ավիափոխադրողի՝ «Տարոն- ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը։ Ինքնաթիռի վայրէջքը գյումրեցիները նշեցին երգ-պարով, կարմիր ժապավեն կտրելով։ «Տարոն-ավիայի» սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը երկար ժամանակ արտերկրում է, չվերթներ է իրականացնում Արաբական Էմիրություններ։ Մեր հարցին՝ ձեզ ո՞վ համոզեց «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել, վերջինս խոստովանեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպելուց

Ինչո՞ւ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ընթացավ առանց Ադրբեջանի ծանրորդների մասնակցության, թեեւ այդ երկիրը պետք է ներկայացված լիներ չորս ծանրորդով, որոնց անունները ֆեդերացիան հրապարակել է դեռ մարտի 27-ին: Aravot.am-ին հասած տեղեկությունները հակասական են: Ըստ չճշտված լուրերի, հարեւան երկրի պատվիրակությունը ժամանել էր մրցավայր, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել մասնակցությունից: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Եվրոպայի առաջնության

ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համատեղ հրաման

Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ: Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում

«Մենք ոչ մեկին երկու միլիոն դրամ չենք վճարելու»

Նշանակումներ ԱԻՆ-ում. համալրվել են սահմանամերձ գոտիների ջոկատները

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի,Վայոց ձորի և Արարատի մարզային փրկարարական վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՓԾ Փրկարարական ուժերի, Քաղպաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություններում, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում և Ճգնաժամային կառավարման պետական

«Ելքում» լինեի, կեսից դուրս կգայի, կասեի` թատրոնը պրծավ». Վիգեն Խաչատրյան

Ըստ Վիգեն Հակոբյանի` Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի մասնակցությունը կլիներ ավելորդ գլխացավանք

Պարզաբանում Երևանի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ

Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգը պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ  հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները

Ապրիլի 10-ին ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 10-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 11-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու: Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:   Երևանի

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 16 քրեական գործեր

Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 07.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ

Հայաստանի ծանրորդներն իրենց արդարացրին Եվրոպայի առաջնությունում

Խորվաթիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունից, որտեղ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Գոռ Մինասյանը դարձավ արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը, Սոնա Պողոսյանը եւ Տաթեւ Հակոբյանը բրոնզե մեդալակիրներ, մեր պատվիրակությունը գիշերը վերադարձավ Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ը զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, ինչպես նաեւ ծանրորդներից մի քանիսի հետ:

«Մեր թիրախը ուսանողներն են». Լանա Կառլովա

Ապրիլի 10-ին Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ուսանողական աշխատաժողով: Այս միջոցառումով տրվեց ESPAQ Tempus (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում) ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակում Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (ՀՈՒԱԱ) Հայաստանում կհյուրընկալի ԵՄ երկրներից 16 ուսանողի: Միջոցառումը սկսվեց ՀՈՒԱԱ միջազգային կապերի պատասխանատու Գոհար Հովհաննիսյանի խոսքով: Նա ասաց, որ ուրախ են հյուրընկալել ուսանողների

Թուրք վերլուծաբան. «Պետությունը հայ համայնքում ազդեցիկ է, իսկ հայկական հիմնադրամները՝ անզոր». Ermenihaber.am

Թուրք հոդվածագիր Ույգար Գյուլթեքինն անդրադարձել է Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրություններին պետության միջամտության հետևանքով հայկական համայնքում առաջացած ճգնաժամին: Թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում Գյուլթեքինը գրում է, որ հայոց պատրիարքարանն ունի գործող 42 եկեղեցի, հարյուրավոր չգործող խոնարհված եկեղեցիներ և մոտ 20 ծխական համայնք: Պետությունը հայկական համայնքում շատ ազդեցիկ է, քանի որ համայնքին պատկանող հիմնադրամներն անզոր են,

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ոստիկանները հայտնաբերեցին Դավթաշեն թաղամասում 23 բարդիները հատողին

Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի

Արտակ Նազարյանի մահվան գործը կքննվի Եվրոպական դատարանում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել կոմունիկացնել Արտակ Նազարյան մահվան գործը։ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ակնկալելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Կառավարությունն ունի 16 շաբաթ ժամանակ, որից հետո բողոքատու կողմը կներկայացնի իր մոտեցումները։ Այս մասին ՄԻԵԴ-ը նամակ է հղել գործով փաստաբան եւ տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին։ Հիշեցնենք,

Կատարվեց ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը

ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այսօր իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը: Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ջանքերով։ Փոխպատվաստման բուն գործընթացի ավարտից անմիջապես հետո պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար,

Ադրբեջանում 147 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ

Ադրբեջանում 147 քաղբանտարկյալ կա: Ինչպես հաղորդում է contact.az կայքը, այս մասին վկայում է Ադրբեջանում քաղբանտարկյալների միասնական ցանկ կազմելու հարցով զբաղվող աշխատանքային խմբի հրապարակած նոր ցուցակը: Նոր ցանկում ներառված են 97 հավատացյալների, 11 քաղաքական և հասարակական ակտիվիստների, սոցիալական բողոքների 11 մասնակիցների, Սաիդ Դադաշբեյլիի գործով 10 հավատացյալների, 7 լրագրողների և բլոգերների, 3 ցմահ դատապարտյալների, 3 քաղաքական պատանդների,

Սեւակ Արծրունի. Վիրքի թուրքացումը սարերի ետեւում չէ. arevelk.am

arevelk.am. Այսօր՝ ապրիլի 10-ին Ախալցխա կվերադառնա քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 6-ից գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, մասնակցելու Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Երկու շաբաթ առաջ Ախալցխա էր այցելել Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն: Դեսպանի այցը Ախալցխայում սկսվել էր Սամցե-Ջավախքի համալսարանից եւ այդ առիթով տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ համալսարանում թուրքերեն լեզուն որպես երկրորդ

Աշխատանքներ կտարվեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև շտկել այն թերությունները, որոնք

Պաշտոնական պարզաբանում Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին

Ապրիլի 9-ին www.aravot.am կայքում զետեղված «Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ» Ինեսսա Պետրոսյան» հրապարակման մեջ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, նշել է, որ «մինչ օրս Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ, նա ամեն օր ջերմում է, և որևէ մեկը այդ կապակցությամբ բժշկական որևէ միջոցառում չի ձեռնարկում»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք,

«Ես փորձելու եմ անակնկալներ մատուցել». Փոստանջյանը՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին

Լրագրողների դիտարկմանը՝ ձեր ցուցակի առաջին տասնյակին ծանոթացանք, կան անուններ, որոնք հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ նրանք իրենց ոլորտում կայացած անձինք են. «Չեմ կարծում, որ նրանք հանրությանը ծանոթ չեն: Իհարկե, քաղաքական տեսանկյունից միգուցե անծանոթ են, բայց իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են»:

Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի. դատարանն անվավեր ճանաչեց ՊՆ որոշումը

2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը: Դատարանն անվավեր ճանաչեց Ս. Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սարգսյանի

«Մենք պատրաստվում ենք նաեւ գրավել Երեւանի քաղաքապետարանը». Զարուհի Փոստանջյան. (Տեսանյութ)

Փոստանջյանի խոսքերով՝ «մենք սա հասկանում ենք: Բայց սա դիտարկում ենք՝ որպես քաղաքական գործընթաց եւ քաղաքական պայքարի միջոց եւ այդ քաղաքական պայքարի միջոցով մենք պատրաստվում ենք նաեւ գրավել Երեւանի քաղաքապետարանը»:

«Է, շատ լավ է, թող տիկին Փոստանջյանը նույնպես ներգրավված լինի Երևանի ավագանու անդամների մեջ». Ալեն Սիմոնյան

Ըստ «Ելքի» ավագանու թեկնածուների` մեծ տարբերություն է լինելու իրենց ու «Երկիր ծիրանիի» միջև:

Բիզնեսը ներդրում չի անի, ոտքը կախ կգցի, մինչեւ նոր կառավարությունը ձեւավորվի (Տեսանյութ)

Նախընտրական շրջանի ոչ բոլոր տնտեսական խոստումներն են իրականանալի

«Շատ ավելի լեգիտիմ է լինում այն ընդդիմությունը, որը ԱԺ-ից դուրս է, քան այն ուժերը, որ այնտեղ ներկայացված են». Զուրաբյան

Մինչեւ մարտի 21-ը ոչ ոք մեզ չէր անվանում դավաճան, հող հանձնող, հետո 21-ից հետո պետական պրոպագանդայի մակարդակի դա բարձրացվեց, սկսեցին այն ըմբոստ ընդդիմադիր հասարակական կարծիքը մեզնից ուղղորդել դեպի իրենց պրոյեկտները, այդքան բան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031