Օրվա լրահոսը

Ադրբեջանում 147 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ

Ադրբեջանում 147 քաղբանտարկյալ կա: Ինչպես հաղորդում է contact.az կայքը, այս մասին վկայում է Ադրբեջանում քաղբանտարկյալների միասնական ցանկ կազմելու հարցով զբաղվող աշխատանքային խմբի հրապարակած նոր ցուցակը: Նոր ցանկում ներառված են 97 հավատացյալների, 11 քաղաքական և հասարակական ակտիվիստների, սոցիալական բողոքների 11 մասնակիցների, Սաիդ Դադաշբեյլիի գործով 10 հավատացյալների, 7 լրագրողների և բլոգերների, 3 ցմահ դատապարտյալների, 3 քաղաքական պատանդների,

Սեւակ Արծրունի. Վիրքի թուրքացումը սարերի ետեւում չէ. arevelk.am

arevelk.am. Այսօր՝ ապրիլի 10-ին Ախալցխա կվերադառնա քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 6-ից գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, մասնակցելու Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Երկու շաբաթ առաջ Ախալցխա էր այցելել Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն: Դեսպանի այցը Ախալցխայում սկսվել էր Սամցե-Ջավախքի համալսարանից եւ այդ առիթով տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ համալսարանում թուրքերեն լեզուն որպես երկրորդ

Աշխատանքներ կտարվեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև շտկել այն թերությունները, որոնք

Պաշտոնական պարզաբանում Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին

Ապրիլի 9-ին www.aravot.am կայքում զետեղված «Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ» Ինեսսա Պետրոսյան» հրապարակման մեջ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, նշել է, որ «մինչ օրս Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ, նա ամեն օր ջերմում է, և որևէ մեկը այդ կապակցությամբ բժշկական որևէ միջոցառում չի ձեռնարկում»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք,

«Ես փորձելու եմ անակնկալներ մատուցել». Փոստանջյանը՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին

Լրագրողների դիտարկմանը՝ ձեր ցուցակի առաջին տասնյակին ծանոթացանք, կան անուններ, որոնք հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ նրանք իրենց ոլորտում կայացած անձինք են. «Չեմ կարծում, որ նրանք հանրությանը ծանոթ չեն: Իհարկե, քաղաքական տեսանկյունից միգուցե անծանոթ են, բայց իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են»:

Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի. դատարանն անվավեր ճանաչեց ՊՆ որոշումը

2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը: Դատարանն անվավեր ճանաչեց Ս. Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սարգսյանի

«Մենք պատրաստվում ենք նաեւ գրավել Երեւանի քաղաքապետարանը». Զարուհի Փոստանջյան. (Տեսանյութ)

Փոստանջյանի խոսքերով՝ «մենք սա հասկանում ենք: Բայց սա դիտարկում ենք՝ որպես քաղաքական գործընթաց եւ քաղաքական պայքարի միջոց եւ այդ քաղաքական պայքարի միջոցով մենք պատրաստվում ենք նաեւ գրավել Երեւանի քաղաքապետարանը»:

«Է, շատ լավ է, թող տիկին Փոստանջյանը նույնպես ներգրավված լինի Երևանի ավագանու անդամների մեջ». Ալեն Սիմոնյան

Ըստ «Ելքի» ավագանու թեկնածուների` մեծ տարբերություն է լինելու իրենց ու «Երկիր ծիրանիի» միջև:

Բիզնեսը ներդրում չի անի, ոտքը կախ կգցի, մինչեւ նոր կառավարությունը ձեւավորվի (Տեսանյութ)

Նախընտրական շրջանի ոչ բոլոր տնտեսական խոստումներն են իրականանալի

«Շատ ավելի լեգիտիմ է լինում այն ընդդիմությունը, որը ԱԺ-ից դուրս է, քան այն ուժերը, որ այնտեղ ներկայացված են». Զուրաբյան

Մինչեւ մարտի 21-ը ոչ ոք մեզ չէր անվանում դավաճան, հող հանձնող, հետո 21-ից հետո պետական պրոպագանդայի մակարդակի դա բարձրացվեց, սկսեցին այն ըմբոստ ընդդիմադիր հասարակական կարծիքը մեզնից ուղղորդել դեպի իրենց պրոյեկտները, այդքան բան:

ԱՄՆ-ի առաջնությունում Վարուժան Հակոբյանը բաժանեց 3-ից 5-րդ տեղերը

Սենթ-Լուիս քաղաքում ավարտվեցին շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Տղամարդկանց առաջնությունում ամերիկաբնակ հայաստանցի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 11 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ միասին բաժանեց 3-րդից 5-րդ հորիզոնականները: Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանն իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր եւ պայքարն ավարտեց ութերորդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ uschesschamps.com-ի  

Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը  15 օր ժամկետով կալանավորվել էր մարտի 26-ին Մոսկվայում կոռուպցիայի դեմ տեղի ունեցած խոշոր ցույցից հետո, ազատ է արձակվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը: ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվել էին «Մնևնիկի» շրջանի մեկուսարանի անցակետի մոտ, որտեղ Նավալնին կրում էր վարչական կալանքը: Սակայն ընդդիմադիր գործիչն

«Ընդդիմության վերացման հարցը ԱԺ-ում լուծել են». Զուրաբյանը «Ելքը» վերահսկվող ընդդիմություն է որակում

Եթե իրենց թվում է, որ ընտրությունները կեղծիքով հաստատելով՝ իրենք լուծել են որեւէ հարց, իրենք սխալվում են: Իրենք իշխանության պահպանման հարցը լուծել են, դա՝ մեկ, ընդդիմության վերացման հարցը պառլամենտում լուծել են, որովհետեւ այսուհետեւ միայն կլինի իրենց կողմից վերահսկվող ընդդիմություն: Այս հարցը լուծել են: Բայց ինչ գին է Հայաստանը վճարել դրա համար:

Հայաստանի հավաքականի չորս շախմատիստուհի մասնակցում է Եվրոպայի առաջնությանը

Վաղը Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայտավորված 33 երկրների 146 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Այսօր երեկոյան կկայանա վիճակահանությունը, իսկ մեկնարկը կտրվի վաղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի

«Խախտումները ահավոր են, շատ են». ՀԱԿ-ը ՍԴ է դիմել՝ միջազգային հանրությանը ապացուցելու համար. (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մեծ սպասելիքներ ՍԴ-ից չունեն. «Սա արվում է ուղղակի նրա համար, որ միջազգային հանրությունն ուղղակի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում ՀՀ-ում: Մենք բնականաբար կամակատար այս ՍԴ-ի կամ ԿԸՀ-ի հետ որեւէ հույսեր չենք կապում եւ պատրանքներ չունենք, բայց գոնե մեր փաստարկները, ապացույցները կներկայացնենք, դա կֆիքսվի եւ դրանց ստիպված պետք է ինչ-որ պատասխաններ տան»:

Փարպիում կայացած քվեարկության գաղտնիությունը խախտելու փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, նույն կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը 02.04.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում է ուղղորդված և բաց, քվեախցիկ են մտնում մեկից ավելի անձինք և վերահսկվում է ընտրողի կողմից կատարված քվեարկությունը: Նույն օրը հիշյալ գրությունն ուղարկվել է

ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում հայտարարել է 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն: «Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական և վարքագծային

Ավազակային հարձակում Արաբկիրում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան եւ պահանջել

«Ռուս-ամերիկյան առճակատման հետեւանքով եռանախագահները համաձայնության չեն գա «Լավրովի պլանի» շուրջ». Պապյան (Տեսանյութ)

Քաղաքագետը համոզված է, որ Սիրիայում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի շահերի բախումն ինչ-որ առումով նպաստավոր է ՀՀ-ի համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի անունը բացակայում է ՀՀԿ ցուցակից

Հայկ Դեմոյան. «Որեւէ կուսակցական պարտավորություն չի կարող սահմանափակել իմ ազատությունը»

Զուրաբյանը «դասական» Ծառուկյանին է մեջբերում. «Ոնց էին ասում դասականները՝ այդ մասին հաջորդ դասին» (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյանն ԱԺ-ի լրագրողներից ներողություն խնդրեց. «Եթե թթու խոսք ենք ասել կամ ինչ-որ կծու բան ենք ասել՝ դրա համար ներող եղեք»:

«Ելքի» երկու ներկայացուցիչներ ՀՀԿ-ական են եղել». Գալուստ Սահակյանը՝ «Ելքի» ընդդիմադիր լինելու մասին

Իշխանությունների կողմից վերահսկելի՞ են «Ելքն» ու ԲՀԿ-ն, որովհետեւ նման գնահատականներ են հնչում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բայց իշխանությունների կողմից ինչո՞ւ պիտի վերահսկելի լինեն: Վերահսկողության որեւէ խնդիր, գոնե այս ընտրություններում, չկա: Յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի»:

«Հարգելի հեռուստադիտողներ, նիստը չի կայանա». ԱԺ-ում քվորում չեղավ

Այսօր ԱԺ-ի նիստը չկայացավ, գրանցվել էր ընդամենը 16 պատգամավոր եւ քվորում չեղավ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ 3 ժամում եթե չգրանցվեն անհրաժեշտ թվով պատգամավորներ, նիստը չի կայանա: 3-ժամյա գրանցման արդյունքում նույնպես քվորում չապահովվեց ու հաշվի առնելով, որ այս անգամ ԱԺ նիստերի դահլիճը միանգամայն դատարկ էր, բացի նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, որեւէ պատգամավոր ներկա չէր,

«Ելքը» կսատարի «Քաղաքացի դիտորդին»՝ ՍԴ դիմելու, եթե իրական հնարավորություն լինի ընտրությունների արդյունքները փոխելու

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ընթացքում բանավիճում են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը եւ «Ելք» դաշինքից պատգամավորության եւ արդեն նաեւ Երեւանի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը: Նելլի Բաբայան.– «Քաղաքացի դիտորդը» հայտարարել է, որ ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա. այսինքն՝ որոշ ուժեր կարող էին ավելի շատ ձայն ստանալ, որոշներն էլ՝ ավելի՞ քիչ: Արմեն Գրիգորյան.-

Սեդրակ Մամուլյան. «Խորովածի համաշխարհային օր կհայտարարվի»

Սարյան փողոցում էլ մայիսի սկզբին գինու օրեր կանցկացվեն:

Գալուստ Սահակյան. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք՝ որպես Գալուստ Սահակյան»

Մենք հարցրեցինք՝ ֆեյսբուքում ասում են, որ առանց Գալուստ Սահակյանի այս Ազգային ժողովը Ազգային ժողովի նման չի լինի՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Չի կարող այդպիսի բան լինի, որովհետեւ Ազգային ժողովը եւ մեր պետությունը կանգուն է հավերժ: Այդքան մի մեծ բան չի պաշտոն ունենալը կամ չունենալը»:

«Ընտրական գործընթացում որեւէ թերացում չի եղել». Գառնիկ Իսագուլյան

Ըստ Իսագուլյանի՝ ՀՀԿ-ն եւ «Ելքը» շատ լավ աշխատեցին քարոզարշավի ժամանակ

Ռեյտինգային ցուցակներով խորհրդարան անցած պատգամավորները

Կիրակի՝ ապրիլի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ազգային ժողով կանցնեն այս քաղաքական ուժերի՝ համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորները: Այսպիսով՝ ռեյտինգային ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողով կանցնի 27 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքից՝ 15 պատգամավոր, «Ելք» դաշինքից՝ 4 պատգամավոր

«Գնալով պայմանները ավելի լավանում են». Գալուստ Սահակյանը՝ ԱԺ մտնող ընդդիմության մասին

Հարցին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ համակենտրոնացման ճամբարի ընտրություններ էին սրանք, ոչ թե նորմալ ընտրություններ, համաձա՞յն եք՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե բնականաբար, մենք պիտի մարդիկ ունենանք, որոնք ինչ-որ մի բան պիտի գտնեն խոսան»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031