Օրվա լրահոսը

ԱՆԲՈՒԺԵԼԻ

Գիրք տասնութերորդ
Գլուխ յոթանասունութերորդ

ԱՍԵԿՈՍԵ

Որքան ուժեղ է մարդը, այնքան քիչ է նա խոսում: ԺԱՆ ՌԵՆՈ

Ճամփորդություն «գոյություն չունեցող» երկիր. Լեռնային Ղարաբաղ. Travelblog

Բլոգեր Ալեքսանդր Ալիմովը travelblog.lv կայքում «Ճամփորդություն գոյություն չունեցող երկիր. Լեռնային Ղարաբաղ. մաս առաջին. Հայաստան» խորագրով ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախ կատարած ուղևորությանը: Բլոգերը գրում է, որ նման ճամփորդության իրեն դրդել է մի քանի իրադարձություն: «Առաջին հերթին իմ գործընկեր և ընկեր Ալեքսանդր Լապշինի աղմկահարույց գործը, որն այժմ ադրբեջանական բանտում է Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո: Երկրորդ՝

Խաչատուր Քոքոբելյան. «Ո՞նց կարող է ընտրակաշառք բաժանողը պայքարի կոռուպցիայի դեմ» (Տեսանյութ)

«Ազատ դեմոկրատները» ծրագրային առումով 9 քաղաքական ուժերից միակ քաղաքական ուժն է, որ հստակ պահանջում է, որ Հայաստանը պետք է բռնի Եվրամիության ուղղությունը: Մենք ասում ենք, որ մենք կարող ենք այն ազատության շունչը բերել Հայաստան, որտեղ ՀՀ քաղաքացին կարիք չի ունենա վիզայի դեպի Եվրամիության երկրներ, կարիք չի ունենա ազատ տեղաշարժի արգելափակման հանդիպելու: Այսօր Հայաստանը բլոկադայի մեջ

Բացառման մեթոդով

Քանի որ ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ ձայն տալու ընտրությունների ժամանակ, եւ ես դրա մասին միշտ անկեղծորեն ասել եմ, հիմա էլ, չխախտելով ավանդույթը, ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Նախ ասեմ, որ ընտրություններին տիեզերական նշանակություն չեմ տալիս՝ պետության խնդիրներն ընտրություններով չէ, որ լուծվում են: Երկրորդ՝ կուսակցություններից եւ դաշինքներից որեւէ մեկն իմ աչքի լույսը չի: Այդքանով հանդերձ՝

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց

Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումը. «Ա1+»

«Ա1+». ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերն անց արտահերթ նիստում, որը երկու անգամ 1.5 ժամով ընդմիջվեց, որոշեց մերժեց «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ վարչական դատարան դիմելու պահանջը: Ըստ հանձնաժողովի՝ Սյունիքի մարզի Խոզնավար դպրոցի տնօրենի գործառույթներին իրավական գնահատական տալը դուրս է ԿԸՀ-ի լիազորություններից, սակայն այս դեպքով նյութերը կուղարկվեն դատախազություն: Մուկուչյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունների

Ընտրական օրացույց. Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ հերքում է կապը Սերժ Սարգսյանի հետ. Ա1+ (Տեսանյութ)

1995-ին, ընտրություններից 3 օր առաջ, «Ազգ» թերթը ամփոփում է մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծախսերը: Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ-ը 600 հազար դրամ է ծախսել, ռամկավարները 522 հազար դրամ: ՀՀՇ-ն խուսափում է թերթին թվեր ասել` նշելով, որ դիցուք հեռուստատեսության վրա գումարներ ծախսելու հարկ չկա, քանի որ հեռուստատեսությունն ինքն է հետամուտ ՀՀՇ-ին գովազդող անվճար նյութեր հեռարձակելուն: 1995-ի Ազգային Ժողովի

«Դու մենակ չես». (Ֆոտոշարք)

Մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգը, որի ստացված ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Նախաձեռնությունը «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի կազմակերպությանն է: «Եվրոպա Դոննա» ընկերությունը համախմբել է աշխարհի 47 երկրները, որոնց թիվը 2015 թվականից համալրել է նաեւ

Հրանտ Բագրատյան. «Ես տեսնում եմ, թե ինչպես կարելի է տեղից շարժել Վանաձորը». (Ֆոտոշարք)

Այսօր Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեց երբեմնի արդյունաբերական քաղաք համարվող Վանաձորի անցյալը: Միաժամանակ ասաց, որ իրենց կուսակցությունը գիտի, թե ինչպես կարելի է զարգացնել Վանաձորը: «Ինձ համար պարզ է թե ինչ պետք է անել Վանաձորում: Դա բյուջետային ինքնաբավությունն է, ինքնաբավ դարձնել տեղական բյուջեն: Զարգացնել գիտելիքային փոքր արտադրությունը

ԿԸՀ-ում հայտնվել են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած տնօրենների բացատրություններն՝ առանց կնիքի ու նշումների

«Ինչպե՞ս կարելի է ԿԸՀ թուղթ մուտքագրել՝ առանց կնիքի, առանց համապատասխան նշումների». Մուկուչյանը պատասխան չուներ

«Տպավորություն է, որ մեզ ցրում եք». Արտակ Զեյնալյանը՝ Մուկուչյանին

«Հարցեր տալու իրավունք չունեք». Մուկուչյանը չլսեց Զեյնալյանի հարցերը

Եթե նա մեզ ձեռք է մեկնում, չպետք է մերժենք այն. Մութալիբովը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: «Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություններ է անում, նշանակում է՝ հասկանում է, որ Հայաստանի զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության միջով»,-ասել է Մութալիբովը haqqin.az-ին տված հարցազրույցին: Ադրբեջանի նախկին նախագահի խոսքով՝  «խաղաղություն պետք է երկու

Ընտրություններից առաջ ՝ թանկացումներ

Բենզինը թանկացել է

ԱՄՆ-ի դաշնային դատարանը կրկին կասեցրել է Թրամփի հրամանագրի իրագործումը. «Ամերիկայի ձայն»

Մարտի 15-ի իր որոշման մեջ ԱՄՆ-ի դատավոր Դերիք Ուաթսոնը ժամանակավորապես արգելք է դրել կառավարության վրա՝ Դոնալդ Թրամփի՝ մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ-ը արգելելու որոշումը սահմանափակելով: Ուաթսոնն ասել է, որ որևէ հանգամանք իր որոշման ընդունման պահից փոփոխության չի ենթարկվել, ուստի որոշումը մնում է ուժի մեջ: Այն ներառում է նաև Հավայի նահանգի առաջ քաշած փաստարկները, որ

Արցախում օրենքով արգելվել են հղիության արհեստական չհիմնավորված ընդհատումները. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Այսօր կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով օրինագծի անհրաժեշտության

Սլավիկ Հայրապետյանը ետ թողեց ադրբեջանցուն, բայց եզրափակիչ չմտավ

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում վաստակեց 57,14 միավոր եւ 36 մասնակիցների մեջ հանգրվանեց նախավերջին՝ 35-րդ հորիզոնականում: Սլավիկը չկարողացավ տեղ զբաղեցնել 24 ուժեղագույնների մեջ եւ եզրափակչի ուղեգիր նվաճել, սակայն իրենից ետ թողեց ադրբեջանցի մարզիկին: Վաղը ցերեկը պայքարի մեջ կներգրավվի Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը,

«Ինչի՞ դուք միլիոնատեր եք, ես միլիոնատեր չեմ, ինչի՞ դուք ախրանայով եք ֆռֆռում, ես՝ չէ». Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Փաշինյանն իրենց ընդդիմադիր համարողներին ասաց՝ «Ես էլ հարց եմ տալիս՝ բա ձե՞զ ինչի չեն սպանում, բա ինչի՞ ձեր բիզնեսները չեն խլում, ինչի՞ ձեզ չեն սնանկացնում, ինչի՞ դուք հեռուստաընկերություն ունեք, ես չունեմ, ինչի՞ դուք միլիոնատեր եք, ես միլիոնատեր չեմ, ինչի՞ դուք ախրանայով եք ֆռֆռում, ես՝ չէ»:

Միջադեպ. ԿԸՀ անդամը նետեց հանձնաժողովի որոշումը՝ ասելով «Գլուխս տարար»

«Սեյրա՜ն, Սեյրա՜ն». միջամտեց Տիգրան Մուկուչյանը

ՀՅԴ. հրապարակ է իջել փողը, վարչական ռեսուրսը. (Տեսանյութ)

ՀՅԴ-ն քարոզեց Ազատության հրապարակում

Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի ծրագիրը չի կարդացել

Վարչապետը`15 միլիարդ դոլարի ներդրումների մասին

ՀՅԴ-ի քարոզարշավում քաղաքացին վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր այն պահին, երբ Օպերայի հրապարակում ելույթ էր ունենում ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ասելով, որ մեր ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել, Օպերայի հրապարակում հավաքված քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, ինչի համար ստիպված եղան շտապօգնություն կանչել ու քաղաքացուն տեղափոխել հիվանդանոց: ՀՅԴ-ն Ազատության հրապարակում նախընտրական քարոզարշավ էր իրականացնում: Լուսինե

«Կոնգրես-ՀԺԿ»-ն ներկայացրեց ընտրությունները վերահսկելու գործիք. (Տեսանյութ)

«Մենք ամեն ինչ կանենք, որ այս տվյալները մշտապես բաց լինեն»

Սերժ Թանկյան. Դանիել Իոաննիսյանը մեծ ակտիվիստ է

Աշխարհահռչակ հայ երգիչ Սերժ Թանկյանը աջակցում է Դանիել Իոաննիսյանին: Այս մասին հայտնում է aniarc.am կայքը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Դանիել Իոաննիսյանը մեծ ակտիվիստ է, ով բացահայտել է ընտրական խախտումները Հայաստանի կրթական համակարգում: Ապրիլի երկուսի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ նա բացահայտեց ավելի քան հարյուր դպրոցներում կատարվեցին բացահայտումներ եւ հարյուրից ավելի տնօրեններ մեղադրվեցին ապօրինի «ընտրակամպանիա» իրականացնելու մեջ՝

Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների համար

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Բրիտանական խորհուրդն ավելի քան հինգ ամիս դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների ուսանողների և ուսուցիչների համար: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսուցիչների, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսանողների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար անցկացվել են 120-ական ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ: «Դասընթացների

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագիր է ստորագրվել

Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

Սերժ Սարգսյանը Մալթայում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ

Կառավարությունն ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ: Ինչպես նշել է  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, նախորդ շաբաթ հասարակությանն է  ներկայացվել հարկային, մաքսային բարեփոխումների առաջին  փուլը: «Գործարար աշխարհի կողմից այն շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել,  և Ձեր հանձնարարականով մենք արդեն ձեռնամուխ ենք եղել երկրորդ փուլի աշխատանքներին: Այսօր երեք նախագիծ արդեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031