Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի կառավարման հետևանքներն ու քարոզարշավային խոստումները. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

«Մերոնք» հաղորդաշարը, ավարտվող քարոզարշավին զուգահեռ, ներկայացնելու է, թե որ կուսակցությունը ՀՀ ներքին կյանքում ինչ դերակատարություն է ունեցել: Նախ ներկայացնում ենք իշխող հանրապետական կուսակցության տարիներին երկրում տիրող իրավիճակը: Մանրամասները` տեսանյութում

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց

Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ավտովթար` Սարալանջի փողոցում. կան տուժածներ (Ֆոտոշարք)

Մարտի 25-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «BMW 316»

Հայկական գինին կներկայացվի նաև Շվեդիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Ղազախստանում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի արտադրական ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղվարդի համակցված կերերի արտադրության գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Գործարանն արտադրում է 35-40 տեսակի գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև թռչունների և ձկան համակցված կերեր, հումքը ներկրելով արտերկրից: 2010 թվականից գործող ձեռնարկությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով, արտադրանքն իրացնում

ԿԸՀ-ն չի դիմի դատարան՝ Առաքել Մովսիսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ ԿԸՀ որոշումը օրինաչափ չէ

Մանկական այգում տեղադրվեց մոտ 30 թռչնաբույն (Ֆոտոշարք)

Բարենպաստ պայմաններ թռչնաշխարհի համար

 

Վանաձորում «Ելք»-ին հետեւում էին պատշգամբներից

Այսօր «Ելք» դաշինքի թեկնածուներ՝ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը շրջում էին Վանաձոր քաղաքի թաղամասերով: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջատար եռյակը քարոզարշավը սահմանափակեց` շենք առ շենք այցելելով: Թեկնածուները բարձրախոսով հայտարարում էին «Ելք»-ի ծրագրերը, հորդորում ընտրել իրենց: Էդմոն Մարուքյանը բնակիչներին կոչ արեց ինչպես 5 տարի առաջ, այս անգամ էլ քվեարկել իր ու արդեն իր դաշինքի օգտին`հնարավորություն

Ալեքսանդր Բորոդյուկ. «Հենրիխ Մխիթարյանն իրական լիդեր է, բայց ֆուտբոլ խաղում է 11 հոգի»

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վաղը Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումից առաջ Ղազախստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հաստատեց վերջերս արած իր այն հայտարարությունը, թե Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականները իրար նման են եւ հայ ֆուտբոլիստները դեռեւս Խորհրդային տարիներից միշտ էլ աչքի են ընկել լավ տեխնիկական բարձր պատրաստվածությամբ եւ այսօր էլ դա

Ընտրակաշառքի եկած գյումրեցիները սխալմամբ այլ շտաբի դուռ են թակել (Տեսանյութ)

ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Հովհաննիսյանը պնդում է, որ Գյումրիում բաժանվում է ընտրակաշառք ու մեկ ձայնը 10-15 հազար դրամ է։ Իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում առ այն, որ փող բաժանողները իշխանական թեկնածուներն են, սակայն չեն դիմում ոստիկանություն, որովհետև չեն վստահում։ «Տարբեր ահազանգեր ենք ստանում դպրոցներից, բուհերից, որ իրենց ուղղորդում են, սպառնում, որ եթե իրենց ձայն

Կարեն Կարապետյանին գինի նվիրեցին, «սպառնացին» ձայնագրիչով (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հյուրը գինի նվիրեց Կարեն Կարապետյանին, ասելով, որ այն հայկական է ու որակով չի զիջում ֆրանսիականին

ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների ու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը: Համերգային ծրագրի ավարտին Նախագահ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է Լևոն Մկրտչյանի հրաժարականը

Աժ ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստական նյութ է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (https://sut.am/archives/803)։ Հեռախոսային ձայնագրությունների տեսքով հրապարակված հսկայածավալ նյութը վկայում է, որ հանրապետության դպրոցները եւ նախակրթական հիմնարկները զանգվածաբար ներքաշված են նախընտրական շրջանում ապօրինի մեթոդներով իշխանության, մասնավորապես ՀՀԿ-ի օգտին աշխատելու գործում։ Իշխանությունը, նախապես ժխտելով իր կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, ըստ էության հաստատել է ցուցակների

«Ցա՜վդ տանեմ, ես ոչ բիզնես ունեմ, ոչ փող, ո՞նց եմ բաժանելու». Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին (Ֆոտոշարք և տեսանյութ)

«Ես տնօրեններին բան չեմ ասել, ցավդ տանեմ…Իմ ընկերներն են անում, իմ թաղի բնակիչներն են օգնում…»,-ասաց ՀՀԿ թեկնածուն

Սահմանամերձ Նոյեմբերյանում շուքով նշվեց Հունաստանի անկախության օրը

Ներկա էին Հայաստանի հունական համայնքների ներկայացուցիչներ

Թող Ամրապնդուի Ժողովրդականութիւնն ու Արդարութիւնը Հայաստանի մէջ

2 Ապրիլ 2017-ի խորհրդարանական (Ազգային Ժողովի) ընտրութիւնները Հայաստանի մէջ, եզակի առիթ են, որպէսզի հայրենաբնակ մեր ազգի զաւակները աւելի արդար ու ժողովրդավար սկզբունքներով մեր հայրենիքի կառոյցները ամրապնդեն: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը այս ընտրութեան կը մասնակցի «Նոր Սկիզբ, Արդար Հայաստան» կարգախօսով, որ լաւագոյն ձեւով կրնայ թարգմանը հանդիսանալ հայրենաբնակ մեր ժողովուրդի մտայնութեան ու ձգտումին: Մենք՝ որպէս ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական

Արթուր Պետրոսյան. «Հենրիխ Մխիթարյանը նաեւ լավ դարպասապահ կարող է լինել»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում Ղազախստանի հետ հանդիպման նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով ղազախ լրագրողի հարցին՝ ասաց, որ թվում է, թե ամեն ինչ արված էր, որպեսզի Կիպրոսի ընտրանու հետ նրանց թիմի ընկերական հանդիպումը ոչ-ոք չտեսնի: «Բայց մենք ուսումնասիրել ենք մեր վաղվա մրցակցին եւ շատ լավ գիտենք նրանց

Հայաստանի պատանիների հավաքականը պարտվեց Թուրքիային

Քիչ առաջ Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև: Հայաստանի ընտրանին զիջեց 0:6 հաշվով: 1-0` Աթալայ Բաբաջան, 26 2-0` Կարեն Հովհաննիսյան, 36, ինքնագոլ 3-0` Յունուս Ակգյուն, 49 4-0` Հասան Ադիգուզել, 51 5-0` Մալիկ Կարաահմետ, 65 6-0` Ումուտ Գյունեշ,

ԵՄ-ի և Հայաստանի տնտեսությունը. 2016թ. տնտեսական սպասելիքներ 2017թ. ընթացքում (տնտեսական վերլուծություն)

Գագիկ Մակարյան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ 2017թ. ընթացքում Եվրոզոնայում կլինի տնտեսական ընդհանուր տեմպերի նվազում, և տնտեսական աճը, եթե 2015թ. 4% էր, 2016 թվականին՝ 1.7%,ապա 2017թ. սպասվում է 1.5%: Չնայած այն հանգամանքին, որ պղնձի գինը միջազգային շուկայում կաճի, այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ-ից մետաղների արտահանման շուկայի կառուցվածքը

Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին. Սերժ Սարգսյան

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտին

ОМОН-ի վետերանների միության հրամանատարական խորհուրդը զգուշացնում և պահանջում է

Հարգելի հայրենակիցներ, ընդամենը հաշված օրեր անց Ազգային ժողովի ընտրություններն են, և ՕՄՕՆ-ի վետերանների միությունը, որպես Հայաստան երկրի ապագայի համար մտահոգ կազմակերպություն և մեր անկախ պետության կայացման գործում զգալի ավանդ ներդրած ու հայրենասիրական հզոր ոգով տոգորված կառույց, չի կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, և ուզում ենք հայտարարել, որ Երևան քաղաքում և մարզերում ընտրապայքարն անցնում

Սասուն Միքայելյան. Մի քանի հոգի իրավունք չունի մեր հողերի ճակատագրի հետ խաղալ

«Այս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել, այս հողերը ազգովի ենք ազատագրել»

Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը. դատախազություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ: Ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմում-բողոքը՝ Տիգրան Մուկուչյանին

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Պարոն Տիգրան Մուկուչյանին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԿԸՀ  ներկայացուցիչ՝ Անդրանիկ Գրիգորյանից ԴԻՄՈՒՄ Սույն թվականի մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ԶԼՄ-ներով ներկայացվեցին ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը: ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են ԱՀ զորամասեր

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելել են Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին, հանդիպել զինծառայողների ծնողներին եւ ներկա գտնվել զորամասերից մեկում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ կազմակերպված համերգին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Իզուր եք ասֆալտի թեման չարաշահում»

Հարցազրույց Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ – Քարոզարշավին հաշված օրեր են մնացել, Դուք, որպես թիվ 1 ընտրատարածքի վարկանիշային թեկնածու, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, արդյոք կարողացա՞ք ընտրողներին ներկայացնել Ձեր ծրագրերը, արդյոք Ձեր խոստումները իրատեսակա՞ն են, մարդիկ ինչո՞ւ պիտի հավատան եւ ընտրեն հենց Ձեզ։ – Ես իմ ընտրատարածքում նոր մարդ չեմ,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Մարտի 26-27-ը, 28-ի

«Նա ժամանակից չէր վախենում». Ռուբեն Քոչար (Ֆոտոշարք)

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանն արդեն Մոսկովյան պուրակում է: Մարտի 25-ին տեղի ունեցավ արձանի բացումը` նոր վայրում: Հուշարձանը տեղափոխվեց, քանի որ ձևավորված պատմական միջավայրում նրա պահպանությունը դարձել էր անհնար: Բացումը կատարեց Երվանդ Քոչարի որդին` Ռուբեն Քոչարը: Բացմանը ներկա էր Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա շնորհավորեց երևանցիներին նման գեղեցիկ գոհար ունենալու համար: «Յուրաքանչյուր երկիր այցելելիս

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն՝ աղմկահարույց ձայնագրությունների մասին․ «Որևէ մեկը չի կարող ինձ որևէ բանի մեջ մեղադրել»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ տարբեր դպրոցների տնօրենների ու մանկապարտեզների վարիչների հետ ՀՀԿ-ի օգտին ցուցակագրելու շուրջ եղած 114 ձայնագրություններից բավական մեծ քննարկման արժանացավ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի հետ զրույցը։ Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը հեռախոսազրույցում նշում է, որ ունի ցուցակներ, ընդհանուր ցուցակում կա մոտ 1700 հոգի, որոնց հետ ամսից ավելի է՝ խոսում են և ամենավերջին ձևով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031