Օրվա լրահոսը

Մեկ տարի առաջ ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ. մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել. Վարազդատ Հարությունյան

Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել:

«Հնարավոր չէ Տիրոջը չկրել քո հոգում և կառուցել Ամենափրկիչը Շուշիում։ Այսպիսով` մշակույթը մեր ներաշխարհն է, որն այսօր արտացոլված է մեր բարեկամի՝ Կոնոպլյովի գրքում»

Ինչպես գիտենք՝ ցանկացած օտարերկրացի, որ այցելում էր Արցախ, ադրբեջանցիների կողմից ընկնում էր «սև ցուցակ»։ Բայց Կոնոպլյովը դա երբեք հաշվի չի առել։

Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի ցանկությունը՝ կառուցողական համագործակցություն հաստատել ՌԴ-ի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է՝ «հույս ունենք, որ խաղաղությունը կխթանի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արհեստական բանականության այս գործընթացին միանալը իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին մեր տարածաշրջանում միակ՝ Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Արամ Սարգսյան

Ինչո՞ւ և՛ Սովետական Միությունը, և՛ Արևմուտքը նախընտրեցին նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը սկսել հենց Հայաստանից։ Պատասխանը պարզ է՝ մենք խելացի ենք ու Աստծո կողմից ընտրված և Փառք Տիրոջը։

Կաթողիկոսից հետո հերթը հասնելու է Մատենադարանին. Գուրգեն Մխիթարյան. «Հրապարակ»

«Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն արտաքին պատվեր է»,- ասում է վրացահայ գործիչ, անվանի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը: «Նրանք հիմնականում տանում են հայատյաց եւ հակաքրիստոնեական քաղաքականություն: Ես չգիտեմ, թե ովքեր են նրանց տերերը, թե դրսից ինչ են նրանց կարգադրում… գուցե՝ թերություններով, գուցե՝ անթերի, դա իմ որոշելու հարցը չէ, թե ով է մեր կաթողիկոսը, ինչպիսի վարք եւ բարք

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ՀՀ առողջապահության նախարարություն

Խոսակցություններ են ընթանում, որ ՀՀ ԶՈՒ-ի ղեկավարման համակարգում պատրաստվում են անցնել լիովին ՆԱՏՕ-ական մոդելին, եթե այդպես է, ապա դա խիստ մտահոգիչ է. Արտակ Դավթյան. «168 ժամ»

Մեր ԶՈՒ-ի ղեկավարման (կառավարման) մոդելը կարելի է անվանել հայկական՝ ռուսական թեքվածությամբ, ընդգրկող ՆԱՏՕ-ական ուղղվածության էլեմենտներ։ Եթե կատարենք պայմանական բաժանում, ապա պաշտպանության նախարարության օղակում գերակշռում է ՆԱՏՕ-ական ուղղվածությունը, իսկ անմիջապես ԶՈՒ-ի ղեկավարման/կառավարման օղակում՝ Գլխավոր շտաբում գերակշռում է հայկականը՝ ռուսական ուղղվածությամբ։

Եկեղեցին բոլորին իր զավակն է համարում, անգամ նրանց, ովքեր այսօր եկեղեցու դեմ են խոսում. Տեր Զարեհ քահանա Աշուրյան. «Հրապարակ»

Նրա պայքարն անձերի դեմ չէ, նրա պայքարն Աստվածակառույց եկեղեցու դեմ է, այդտեղ մենք չենք նրա հետ կռվելու կամ բանավիճելու, նա դուրս է եկել Աստծո եկեղեցու դեմ, իսկ նրա պարտությունն ակնհայտ է: Նա արդեն իսկ պարտվել է:

Գառնիկ Դանիելյան. «Իշխանությունը պետք է հասկանա, որ եթե համարձակվի որեւէ մի կերպ մոտենալ Մայր Տաճարին, շատ լուրջ պատասխան է ստանալու հավատավոր հայ ժողովրդից»

Ոչ բոլորին հաջողվեց մոտենալ Վեհափառին եւ իր աջակցությունը հայտնել: Բայց դա բոլորիս պարտականությունն էր: Եվ դա արվում էր ոչ թե Վեհափառի համար, այլ ամեն մեկն իր համար էր անում՝ անկախ կուսակցականությունից, քաղաքական նկատառումներից:

Քաղցկեղը հաղթահարած 32-ամյա կինը մայրացել է. քաղցկեղը դատավճիռ չէ

32-ամյա քաղցկեղը հաղթահարած Աննան մայրացել է Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։ Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ դեմ առ դեմ կանգնելով քաղցկեղին ու երկրորդային անպտղության խնդրին։ Եվ հենց այդ բարդ ճանապարհին հավատը, պայքարն ու «Շենգավիթ» ԲԿ պրոֆեսիոնալ թիմի աջակցությունը դարձել են Աննայի ամենամեծ հենարանը։ Քիմիաթերապևտ-ուռուցքաբան, Քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքս Հովհաննիսյանի

Փաշինյանը փորձում է հերքել, որ Հայ առաքելական եկեղեցու հասցեին իր քննադատությամբ ձայնակցում է Ալահշուքյուր Փաշազադեին

Ավելի վաղ սոցիալական ցանցերում պնդումներ էին հրապարակվել, որ Կաթողիկոսի իշխանական թեկնածուն Պոլսո Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է: Նիկոլ Փաշինյանն այս գրառման մեջ հերքել է. «Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ»:

Հայաստանի անասնապահության ոլորտում առկա համակարգային խնդիրները պահանջում են պետական ռազմավարական մոտեցում. «Փաստ»

Իսկ կաթնամթերքի շուկայում առաջ եկած իրավիճակը հանգեցնում է նրան, որ արտադրողները ստիպված են կաթի պակասը լրացնել կաթի փոշու կամ այլ փոխարինիչների միջոցով, որոնք կարող են հավելյալ խնդիրներ ստեղծել մարդկանց առողջության համար։ Մյուս կողմից էլ՝ որակական ցածր հատկանիշներ ունեցող էժան կաթի փոշու ներմուծումը հարվածում է տեղական կաթնարտադրողներին, որոնք որակյալ մթերք են ապահովում։

Արամ Մանուկյան. «Փաշինյանն այսպիսով Ադրբեջանի նախագահին ասում է՝ տեսեք, կաթողիկոսը Ժնևում խոսե՞լ է Արցախից, գերիներից, ես հարցերը լուծում եմ». «168 ժամ»

Օրինակ՝ փաստ է, չէ՞, որ եթե Փաշինյանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն Հայաստանին մեծ հարված է սպասվում դրսից։ Նա միշտ է այդպես արել վտանգների պահին. Հայաստանին սպառնացող վտանգներից ուշադրություն շեղելու համար է դիմում նման քայլերի։

Հավատարիմ ենք մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ ընդունված պահանջագրին՝ հնարավորությունների սահմաններում հետամուտ լինելով նպատակների կյանքի կոչմանը. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, ամփոփելով մայիսի սկզբից ի վեր տեղի ունեցած աշխատանքներն ու զարգացումները, հայտարարում է՝ 1.Մենք հավատարիմ ենք մնում մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ ընդունված 12 կետանոց պահանջագրին՝ մեր հնարավորությունների սահմաններում քայլ առ քայլ հետամուտ լինելով հրապարակված նպատակների կյանքի կոչմանը: 2.Հաշվի առնելով ՀՀ-ում ապաստանած Արցախի ժողովրդի ծանր մարդասիրական վիճակը և ՀՀ կառավարության քաղաքականության պատճառով ծայրահեղ

ՔՊ-ականների «ժողովուրդը» շատ յուրահատուկ հասկացություն է

Վերջերս մի քանի անգամ հանդիպեցի «ժողովրդատյաց» կամ «ժողովրդին ատող» արտահայտությունների, որոնք շատ են սիրում օգտագործել հատկապես մեր իշխանավորները: Կա «ժողովուրդ»՝ իրականում անորոշ, հեղհեղուկ հասկացություն, այդ համատեքստում իշխանավորները նկատի ունեն ոչ այն է՝ էթնոսը, ոչ այն է՝ ազգը, ոչ այն է՝ ՀՀ քաղաքացիներին: Եվ կա «ժողովրդին սիրող», «ժողովրդի մասին մտածող» եւ «ժողովրդին ծառայող» մի արտակարգ անձնավորություն:

Մենուա Սողոմոնյան. «Ճիշտ կլինի, որ նույն ձևով շարունակի, Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»

Եկեղեցին գերզսպվածություն է ցուցաբերում այս իրավիճակում, ի վերջո, անկեղծ լինենք, նա երբևիցե չպետք է իջնի այս անհասկանալի զազրախոսությունները մեկնաբանելու մակարդակին։ Հանրությունն էլ իր աջակցությունն է հայտնում Եկեղեցուն՝ հանձին Վեհափառ հոր։ Դրա վկայությունն է նաև այն, որ հարյուրավոր մարդիկ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Գարեգին Երկրորդին և այս կերպ ևս ցույց տվեցին, որ Առաքելական եկեղեցու կողքին են։

Արայիկ Հարությունյան. «Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում»

Բայց, արի ու տես, 7 տարիների ընթացքում և վերջին օրերին ևս ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի իշխանությունը «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև» շրջանցում ու շրջանցում է Սահմանադրության շատուշատ կետեր, վերջինը, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու անհագ ցանկության դրվագն է։

«Կառավարությունը կառավարի՛: Գժությունը գուժի՛». «ՉԻ»-ն շարունակել է «Վեհարանը վեհի՛» շարքը

Խելագարությունը բուժի՛:

Պատուհասությունը պատուհասի՛:

«Իրական Հայաստանը»` դա Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջանն է». Դավիթ Շահնազարյան

Փաշինյանը հարվածեց ոչ թե Մայր Աթոռին, այլ պետականությանը՝ թուլացնելու նպատակով, կարծում է Դավիթ Շահնազարյանը

Մարիա Զախարովային դուր չի եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ոչնչացման մասին հարցը

Մենք այս հարցի շուրջ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, կարող եմ ձեզ վստահեցնել։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին։ «Միաժամանակ, ես կցանկանայի հարց տալ. ձեզ չե՞ն հետաքրքրում այլ երկրներում քանդվող այլ հուշարձանները:

2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ ու Եվրոպայի թիմային չեմպիոն

51 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը, որը կիսաեզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցուն, վճռորոշ գոտեմարտում 10:0 հաշվով բացահայտ առավելության հասավ  UWW դրոշի ներքո հանդես եկող Ռիզվան Կաիրբեկովի նկատմամբ ու բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան:

Ֆրանսահայոց թեմը կոչ է անում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իր զաւակներին՝ հեռու մնալ սադրանքներից

Այս օրերին, երբ որոշ իմաստակներ չեն դադարում հնարաւոր բոլոր ձեւերով հեղինակազրկել հայ հոգեւորականներին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ արտաքինից բարեպաշտ եւ բարեփոխիչ ձեւացող անձինք ջանք չեն խնայում գայթակղեցնելու երկու հազարամեայ մեր անսասան Եկեղեցու հաւատաւոր զաւակներին։ Ներքին նպատակը ակնյայտ է․ հաճոյանալ իրենց տէրերին։ Ճիշտ այդ արշինով չափելով էլ Եկեղեցուն եւ Նրա առաջնորդներին մեղադրում են այլ տէրերի ծառայելու

Քննարկեցինք Հայաստան–Եվրամիություն համագործակցության հեռանկարներն ու Նիդերլանդների հետ հարաբերությունների խորացման ուղիները. Սարգիս Խանդանյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանը հայտնում է. «Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության կազմով հանդիպեցինք Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության գլխավոր տնօրեն Հելեին Բաքըրի հետ։ Հանդիպմանը քննարկեցինք Հայաստան–Եվրամիություն համագործակցության հեռանկարներն ու Նիդերլանդների հետ հարաբերությունների խորացման ուղիները։ Նիդերլանդական կողմը, կարևորելով Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ հետ հարաբերությունների

Հայկ Մարությանին քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելն ու ելույթ ունենալն արգելելը ճանաչվել է ոչ իրավաչափ. «Հետք»

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2024թ. մարտի 12-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալը արգելելու գործողությունները: Վճիռը կայացվել է երեկ՝ 2025թ. հունիսի 10-ին: Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի կողմից գրություն է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ Հայկ Մարությանին 2024թ. փետրվարի 13-ին ժամը

Եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունները ազգադավ փորձ են՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալմանը. Թեհրանի և Սպահանի թեմեր

Թեհրանի և Սպահանի թեմերի համատեղ հայտարարությունը 2018 թւականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն ընդգծւած թշնամական վերաբերմունք են դրսեւորում հայ ժողովուրդի էութեան եւ ինքնութեան առանցքը կազմող բոլոր յենասիւնների, այդ թւում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, որը հարիւրամեակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապաւէնն ու պահապանը պատմութեան յորձանուտներում։ Հայոց եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ Նիկոլ Փաշինեանի

«Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում». Հասմիկ Հակոբյան

«Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարող գործել այլ պետական ինստիտուտներ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։ Սա մեկ պետություն է՝ մեկ իրավակարգով և մեկ օրինականությամբ։ Անընդհատ կարդում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակվում են  Լեռնային Ղարաբաղի «պետնախարարներ», ձևավորվում են խորհրդակցական մարմիններ, հնչում են հայտարարություններ ինքնիշխանության, իրավահաջորդության, անգամ պետության գոյության մասին։ ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրացվում

Աշոտ Ապրեսյան. «Ջալալ Հարությունյանի քրգործի շրջանակներում բազմաթիվ ապացույցներ են խեղաթյուրվել եւ դատարանը հետազոտված ապացույցներին հակասող եզրահանգման է եկել»

«Վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստի ժամանակ ինքնապաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով հանրային մեղադրողի նկատմամբ: Դատարանը քննարկեց այդ միջնորդությունը եւ մերժեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը: «Այսօր քննարկում էինք Ջալալ Հարությունյանի գործով վերաքննիչ բերված բողոքներից մեկը: Վերաքննիչ բողոքի շրջանակներում քննարկման արդյունքում պաշտպանական կողմի դիրքորոշումը, մոտեցումն այն է,

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ․ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

«Ինչու է հարցը ձգձգվել այդքան, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում». Դավիթ Հարությունյան. «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ դատախազությունը հայցադիմումով պահանջում է  հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 12 անշարժ գույք, 3 շարժական գույք և 723 մլն դրամ։ Նկատենք, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031