Օրվա լրահոսը

Ճանաչված լրագրողը Մարտուն Գրիգորյանի շտաբի պետ

Գյումրիի ակտիվ լրագրողներից մեկը՝ Համլետ Մոսինյանը, ամենայն հավանականությամբ կղեկավարի ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Մարտուն Գրիգորյանի շտաբներից մեկը: Aravot.am-ի հետ զրույցում Համլետ Մոսինյանը չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ ինքը կգլխավորի Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկում՝ Անիում ձեւավորվելիք շտաբը, իսկ կենտրոնական շտաբը, որը կգործի հենց պատգամավորի գրասենյակում, կգլխավորի անձամբ Մարտուն Գրիգորյանը: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կադրային փոփոխություններ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ. Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի  պաշտոնից: Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել

Ռոման Ամոյան. «Աշխարհի առաջնությունում ադրբեջանցի Ռովշան Բայրամովին հաղթելուց հետո նրան ասացի, որ Պեկինում գոտեմարտը իրեն նվիրել էին»

Այսօրվա մամուլի ասուլիսում Aravot.am-ը մի քանի հարց տվեց ըմբիշի կարիերային հրաժեշտ տալու որոշում կայացրած հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին: -Ռոման, քո փառավոր կարիերայում դու հազարավոր գոտեմարտեր ես անցկացրել մրցագորգում: Ո՞րն է ամենացավալի պարտությունը եւ ամենահիշարժան հաղթանակը: -Ամեն մի հաղթանակ ու պարտություն իր գինն ունի: Իմ ամենատպավորիչ թե

Սեյրան Օհանյան. «Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից». (Տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ուզում եմ անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել հանրության կողմից ինձ ուղղված կարևոր հարցերին. -Ինչո՞ւ այնուամենայնիվ ես դուրս եկա պետական համակարգից, որին, ի դեպ, նվիրել եմ իմ գործունեության 25 տարին՝ զբաղեցնելով կարևոր ու բարձր պաշտոններ և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու որոշում կայացրի: -Ինչպիսի՞ն է իր բնույթով այդ հայտը:

ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանում

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 26-ին հանդիպեց Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) նախագահության քարտուղար Անդրեյ Կլեմենտևսի և Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ։ Հանդիպմանը կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ և քննարկեցին Հայաստանում կայանալիք խորհդարանական ընտրություններից հետո օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված քայլերը: Զրուցակիցները կարևորեցին

Գումար է պահանջել` արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակչուհուց շորթում կատարելու դեպքի հանգամանքները: 33-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. հունվարի 11-ին հեռախոսազանգ է ստացել մի տղամարդուց, ով սպառնացել է արատավորող տեղեկություններ հաղորդել իր ամուսնուն՝ պահանջելով 1000 ԱՄՆ դոլար: Դեպքի առթիվ հարուցվել

Վ. Սողոմոնյան. Լիպարիտյանի պատմածն իրականության հետ առնչություն չունի. top-news.am

– Պրն Սողոմոնյան. երեկ (25.01.2017թ.) «Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային եւ մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն, ըստ որի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը կողմ են եղել արցախյան խնդրի փուլային այն տարբերակին, որ առաջարկել է

Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողեց դատախազի որոշումը: Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում: Տեղեկացնում եմ, որ մեր լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող

Դիակ՝ շենքի բակում. Պարզել է 12-րդ հարկից ընկած տղամարդու ինքնությունը

Հունվարի 26-ին, ժամը 9-անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 4-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ

ԵՄ պատվիրակությունը կարևորում է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին

Խստացված միջոցառումներ` «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ

Արծվիկ Մինասյանը նաև գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել Բնապահպանական պետական տեսչությանը:

Քննարկման առանցքում եղել է ընտրախախտումները կանխելու նպատակով համագործակցությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Արթուր Դավթյանը  բարձր է գնահատել ՀՀ-ում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները: Քննարկման առանցքում եղել է  ՀՀ -ում կայանալիք ընտրությունների  ընթացքում  հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի  հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, ՀՀ-ում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ

«Դու ո՞վ ես. որ…». Արարատ Խանդոյանի համախոհին հեռացրեցին դատարանի դահլիճից (Տեսանյութ)

Հարցաքննվող վկա ոստիկաների պատասխանները պարբերաբար առաջացնում էին Խանդոյանի հարազատների եւ համախոհների ծիծաղը

Բանանի ներկրման հարցը՝ ՊԵԿ նախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման առանցքում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ բանանի ներկրմանը վերաբերող տվյալները համատեղ քննարկելու կոմիտեի առաջարկի շրջանակում: Ներկայացվել են Հայաստան ներկրվող բանանի վիճակագրությանն առնչվող ընդգրկուն հարցեր: Պատգամավորին է տրամադրվել անհրաժեշտ տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից հետո ծագող հարցերը լրացուցիչ պարզաբանելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ պատգամավորի հարցադրումներին

ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ փոխնախագահը քննարկել են սկզբունքային խնդիրներ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է լինի Արցախում, որը հանձնառու է այդ չափանիշներին և որտեղ այդ չափանիշները լիովին գործում են, և պետք է իր դիրքորոշումները ավելի ակտիվ ներկայացնի:

«Ամբոխը ժողովրդի ստեղծած խումբ է». Խանդոյանը ծափահարեց ոստիկանի պատասխանին (Տեսանյութ)

Արարատ Խանդոյանն էլ իր հերթին ասաց, որ ինքը ոստիկանությանն է համարում ամբոխ

Ռոման Ամոյան. «Մրցագորգը բազմաթիվ գաղտնիքներ ունի եւ ես դրանք կփոխանցեմ պատանիներին»

«Շատ դժվար էր մարզական կարիերաս ավարտելու մասին որոշում կայացնելը, քանի որ իմ ամբողջ կյանքն անցել է պրոֆեսիոնալ սպորտում: Բայց գալիս է մի պահ, երբ ստիպված ես հեռանալ, երբ միշտ հաղթանակներով ես վերադարձել ու ուզում ես նույն եռանդով մարզվել, գոտեմարտել, բայց օրգանիզմդ արդեն չի ենթարկվում»: Այսօրվա մամուլի ասուլիսն այս խոսքերով սկսեց հունահռոմեական ըմբիշ, լեգենդար Ռոման Ամոյանը:

Արսեն Ղազարյան. Մաքսատունը շատ ազատական ռեժիմով է սկսել աշխատել (Տեսանյութ)

«Առանց դրսից խոշոր ներդրումներ ներգրավելու հնարավոր չէ Հայաստանի տնտեսությունում էական աճ ապահովել»

Հայաստանում պետք է փոխել էլիտայի վարքը. ՀՀ վարչապետի հարցազրույցը «Միր» հեռուստաալիքին (Տեսանյութ)

Կարապետյանը նշել է, որ ինքը «վերջին 4 ամիսներին սարսափելիորեն անհետաքրքիր մարդ է:

«Անգամ գիրք չեմ հասցնում կարդալ… Ես երկու վիճակ ունեմ՝ կամ աշխատավայրում եմ, կամ անկողնում, փորձում եմ քնել: Բայց ես դա կփոխեմ»,- ասել է Կարապետյանը:

Հովիկ Աբրահամյանի ոստիկանապետ եղբորորդին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նախարարն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին: Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ,

Քաղավիացիայի պետը դեմպինգ չի տեսնում, տեսնում է խիստ մրցակցություն (Տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները Թբիլիսիից թռչում են թուրքական բյուջետային ավիաընկերության միջոցով

Տարածքի տերը բարկացած փնտրում է ծառահատողներին

Այսօր հաղորդագրություն էի տարածել այն մասին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում: Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզել,

ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև համագործակցության ծրագրերում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով

2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով անհայտ տղամարդու դի: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի

Հայտարարությունները՝ Հայաստանին, զենքը՝ Ադրբեջանին

Ղարաբաղյան հարցի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա զարգացումները ցույց են տալիս, որ չնայած որոշ հարցերի շուրջ անհամաձայնությանը, Մոսկվան ու Բաքուն շարունակում են առավել խորքային և իրական համագործակցությունը։ Մասնավորապես, հունվար ամսվա զարգացումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն շարունակում են համագործակցությունը սպառազինությունների մատակարարման հարցում ՝ այդ ընթացքում շրջանցելով առաջացող անհարթություններն ու դժվարությունները։ ՌԴ

Հայաստանը քննարկում է Լարսին այլընտրանք ճանապարհի հարցը, չնայած ՌԴ-ն ու Վրաստանը համաձայնության չեն եկել (Տեսանյութ)

Հայաստանը քննարկում է Լարսին այլընտրանք ճանապարհի հարցը, բայց դեռ չգիտի որտեղով

Օր ծերության մեկը լոտո է վաճառում, մյուսը՝ կիտրոն, մեկն էլ՝ ծխախոտ

Մինչ կուսակցությունների տաք գրասենյակներում քաղաքական կյանքը եռում է, իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներն էլ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մարդկանց կյանքը բարելավելու մեկը մյուսից ճոխ-ճոխ խոստումներ են տալիս, շատ թոշակառուներ  10 աստիճան սառնամանիքին օրվա ապրուստն են հոգում: Օր ծերության մեկը լոտո է վաճառում, մյուսը` կիտրոն, մեկ այլ տարեց մարդ էլ` ծխախոտ: Նրանք պետության վրա հույս դնել չեն կարող.

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930