Օրվա լրահոսը
Աշխատանքի ընդունման դրույթով Հայաստանը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիային. զեկույց
Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեն հրապարակել է 2016թ. եզրացությունները պետությունների կողմից Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթներին հետևելու վերաբերյալ: Դրանցում տեղ են գտել Եվրախորհրդի 34 անդամ երկրներում Եվրոպական սոցիալական խարտիայի խախտման 166 դեպքեր: Ընդհանուր առմամբ, Կոմիտեն ընդունել է 513 եզրակացություն, որոնք վերաբերում են այդ երկրներում աշխատանքին, մասնագիտական պատրաստվածությանը և հավասար հնարավորություններին: Հայաստանին վերաբերվող եզրակացության մեջ նշվում է, որ
Լիզինգով գյուղտեխնիկա ունենալու համար կբանակցեն Ռոստսելմաշի հետ
Իգնատի Առաքելյանը կհանդիպի գյուղտեխնիկա արտադրող ռուսական ընկերությունների հետ
«Ինտրիգը տղամարդուն վայել բան չէ»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ սիրո շուրջ միավորված նվագախմբի մասին Հունվարի 25-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է իր ծննդյան օրը: Նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նվագախումբը հիմնադրելիս չէին էլ պատկերացնում, թե նման երկար ճանապարհ պետք է անցնեն: «Վերապրելով զգացումները, թե ինչու ծնվեց Երիտասարդականը,
«Ապրիլին զոհվածների մահվան հանգամանքները պետք է ներկայացվեն հարազատներին». Սաքունց (Տեսանյութ)
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկների հետ կապված խնդիրները մնում են»,-ասում է իրավապաշտպանը
Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում կանխավճարի չափը կնվազեցվի
Երիտասարդ ընտանիքները կարող են ավելի քիչ կանխավճարով բնակարան ձեռք բերել
Հայ բանաստեղծի գրքի շնորհանդեսը Բարսելոնայում
2017 թվականի հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքի հանրահայտ casa de libro -ում (գրքերի տուն) տեղի ունեցավ հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը: Գրքի խմբագիր, «Edicones Carena» հրատարակչության տնօրեն, իսպանացի անվանի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն ընթերցողներին ներկայացնելով գիրքը` մասնավորապես անդրադարձավ հեղինակի ստեղծագործությունների գեղարվեստական համակարգին արդի եվրոպական պոեզիայի կտրվածքով,
Հրանտ Բագրատյան. «Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք՝ ինչ կլինի». «168 ժամ»
Այո, ես եմ գլխավորելու ցուցակը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 27-30-ը սպասվում է ձյուն: 31-ին‵ առանց տեղումների
Հովհաննես Մանուկյան. «Հասկանալու համար խառնեց խաղաքարտերը, թե ոչ, նախ պիտի հասկանալ՝ ով է, կամ ովքեր են խաղաքարտեր բաժանողները». «Ժողովուրդ»
Քաղաքական գործընթացներին հնարավոր մասնակցության հետ կապված՝ վերջերս շրջանառվում էր նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի անունը։ Ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ Մանուկյանը ցանկանում է միանալ նոր ստեղծվող «Ծառուկյան» դաշինքին։ – Նման քննարկումներ ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ այլ ներկայացուցիչների հետ, Ծառուկյանի հետ անձամբ խոսե՞լ եք։ – Իհարկե՝ ոչ։ – Ընտրություններին մասնակցելու շուրջ մինչ այժմ
Սոցիալական մի շարք խմբերի համար նոտարական որոշ ծառայություններ կմատուցվեն նվազագույն սակագնով
Նոտարական որոշակի ծառայություններ նվազագույն սակագնով կմատուցվեն սոցիալական մի շարք խմբերի համար: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար: Նախարարը, ներկայացնելով ՀՀ
Սուպերմարկետներում զբաղված են սպառողների մոլորեցմամբ. «Հայոց Աշխարհ»
Պարզվում է, հայ սպառողը սուպերմարկետ գնալիս պետք է նախապես զինվի լուսանկարչական սարքով, հաշվիչով ու անպայման՝ զգոնությամբ, քանի որ տնտեսավարողները բաց չեն թողնում պատեհ առիթը սպառողին մոլորեցնելու եւ նրա գրպանից ավել գումար կորզելու համար: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ասում է, որ տնտեսավարողները մեզանում կիրառում են այսպես կոչված տարատեսակ մարքեթինգային հնարքներ՝ սպառողի զգոնությունը
Պետդեպում Վիկտորյա Նուլանդին կփոխարինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը ԱՄՆ պետքարտուղարությունում կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը: Այս մասին հաղորդվում է պետդեպի կայքում: Այս պահին Հեֆերնը պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար է: Ջոն Հեֆերնը Հայաստանում ԱՄՆ դեսպան է աշխատել 2011-2014թթ.: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա
Մարդ-կուսակցությունների աստեղային ժամը. «Ժողովուրդ»
Քաղաքականությունն իրենց բիզնեսը դարձրածների համար խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրախտային պայմաններ են ստեղծվել։ ՀՀԿ-ից բացի՝ ընտրություններին մասնակցելու է ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունեցող առնվազն եւս երկու ուժ։ Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ հայտարարել է լայն դաշինք կազմելու մասին։ Ընտրություններին մասնակցելու է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կրկին լայն դաշինքով։
Առավոտյան ընդունեք հիմնային, կեսօրին` սպիտակուցներ, իսկ երեկոյան` ածխաջրերով հարուստ սնունդ
Խտացված սպիտակուցի եւ ածխաջրերի մեծ քանակությունները, որպես թթվաստեղծ միջոցներ, անխուսափելիորեն հանգեցնում են օրգանիզմում գերթթվայնության առաջացման Գիտական բազմաթիվ ուսումնասիրություններ գիրությունն ու ծանրաքաշությունը համարում են ինսուլինի գերարտադրման հետեւանք։ Նյութափոխանակության այդ խանգարումները լինում են, երբ ինսուլինը շատ է, կամ քիչ` կապված ենթաստամոքսագեղձի արտադրած ինսուլինի եւ օրգանիզմում ինսուլին հորմոնի ազդեցության հետ։ Շատ մասնագետներ ապացուցում են, որ կարելի է սննդամթերքի
Կարեն Անդրեասյան . Օհանյանը չի կարող լինել ընդդիմադիր առաջնորդ. «Հայոց Աշխարհ»
Հարցազրույց նախկին օմբուդսմեն, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանի հետ -Դուք դեմ եք, որ Սեյրան Օհանյանը ղեկավարի ձեր դաշինքը։ Ինչո՞ւ։ -Իմ կարծիքը հետեւյալն է՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն անցել քաղաքական քավարանով, չեն կարող դառնալ ընդդիմադիր, առավել եւս չեն կարող լինել իշխանափոխության նկրտումներ ունեցող շարժման առաջնորդ: -Վարդան Օսկանյանը եւս նախկին պաշտոնյա է, ինչպե՞ս եղավ, որ
Ծառերը գիշերով հատեցին, որ կրպա՞կ դնեն
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում: Այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզել, թե ում սեփականությունն է այդ տարածքը,
Մի 9 տարի հետո որեւէ լրագրող կքրքրի արխիվները, կգտնի վերը նշված հայտարարությունը ու էլի հարց կտա… «Հայկական ժամանակ»
Իսկ տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ռուսաստանում հազարավոր սուպերմարկետների տիրապետող հայազգի գործարարներից եւ ոչ մեկը չի փորձում Հայաստան ներկրել, օրինակ, շաքարավազ կամ բանան։ Այդ ապրանքները, սակայն, իրենց ռուսական սուպերմարկետներում վաճառվում են 30-50 տոկոս ցածր գներով։ Ախր երկու տարի առաջ Հայաստանը անդամագրվեց ԵՏՄ-ին, եւ մենք հիմա Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում ենք։ Այսինքն, բոլորովին տարբերություն չկա՝ «Մագնիտկայի»
Ամօթ մեզի՝ եթէ… «Ասպարեզ»
Հայոց Բանակի կազմաւորման տարեդարձն է երկու օրէն: Կը շնորհաւորենք մեր յաղթական բանակին տօնը. վստահ եմ, որ այդ օրը հազարաւոր հայկական սեղաններու վրայ բաժակ պիտի բարձրացուի եւ հայրենասիրական կենացներ պիտի խմուին: Մե՛նք ալ պիտի միանանք այդ կենացներուն, որոնք «հալալ» կենացներ են, եթէ՝ Սահմանը պաշտպանող զինուորներու ծնողներուն ու հարազատներուն ուղղուած օրհնանքներ ու մաղթանքներ են, Հայոց բանակին գործնական
Ծառուկյանի վերադարձը, Հովիկ Աբրահամյանի եւ Սեյրան Օհանյանի հայտնվելը ՀՀԿ ազդեցության գոտուց դուրս բավականին լավ մտածված եւ հաշվարկված քայլ է. «Հրապարակ»
Հովիկ Աբրահամյանին հեռացրեց Մոսկվան, Հովիկ Աբրահամյանին հեռացրեց Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության ընդունմանն անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու համար, Հովիկ Աբրահամյանը Ռուսաստան իր վերջին այցի ժամանակ հանդիպել է Քոչարյանին եւ նրա հետ որոշել հետագա անելիքները, Հովիկ Աբրահամյանը նեղացել է, որ ստիպեցին թողնել վարչապետի պաշտոնը, որ իրեն չնշանակեցին ՀՀԿ շտաբի պետ, իր անունը չգրեցին համամասնական ցուցակի առաջին եռյակում եւ
Հայերենը Թուրքիայում դարձել է «ուսուցիչների լեզու». (Ֆոտոշարք)
Դրա պատճառն այն է, որ թուրքերենով խոսելու պահանջը Թուրքիայում դրվեց պետական քաղաքականության հիմքում՝ փաստում է թուրքագետը Հունվարի 21-22-ը Ծաղկաձորում շարունակվեց «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ անցկացող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով այս տարվա առաջին սեմինարը, որին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի կուսակցությունների (բացի ՀՀԿ-ից), հասարակական կազմակերպությունների
Ահա, թե ինչու է լռում Աբրահամյանը պատճառի մասին. «Ժամանակ»
Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը մի կողմից տվեց ամենակարևոր հարցի պատասխանը, մյուս կողմից՝ անպատասխան թողեց մի շարք հարցեր, որ առաջացել էին ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունները հաստատելուց հետո: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ է դուրս գալիս Հանրապետականից: Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ինչ է անելու ՀՀԿ-ից
Ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը
Հարցի պատասխանը նրա հայտարարության մեջ չկար, ոչ էլ կուսակիցներն են ցանկանում մեկնաբանել Երեկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել: Ի հեճուկս բոլոր սպասելիքներ՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ այդպես էլ չկար գլխավոր հարցի պատասխանը` ինչո՞ւ է նա հեռանում կուսակցությունից, որին նվիրել է իր կյանքի մոտ երկու տասնամյակ, եւ ի՞նչը իրեն ստիպեց կայացնել այդ, ինչպես ինքն
Փաստաբաններն էլ են «դաշինքով» մասնակցելու ընտրություններին
«Ռուբեն Սահակյանի նախագահության օրոք են արձանագրվել չարաշահումներ». «դաշինքի» անդամ
Ըստ Ազատ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանն ասել է. «մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի». «Հրապարակ»
Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի ձեւավորած թիմը՝ «Միասնական Արմենիան», առաջիկա ընտրություններում աջակցելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ձեւավորած դաշինքին։ Ալեքսանյանի թիմից է նաեւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա եւ Ալեքսանյանը 2016-ի ամռանը ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Նախընտրական այս ֆոնին հետաքրքրվեցինք Ազատ Արշակյանից՝ ո՞րն էր նախագահական գնալու նպատակը,
Կոտայքում արտակարգ դեպքերի, զոհերի և վիրավորների թիվը զգալիորեն նվազել է
Հունվարի 25-ին Կոտայքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը, ԱԻ նախարարության ‹Սեյսմիկ պաշտպանության ծառայություն›› գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ինչպես նաև՝ մասնակցում էին համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Կոտայքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:
Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը նոր թափ են հաղորդել իրենց խաղին
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Tata Steel Chess» գերմրցաշարի 10-րդ տուրում հաղթեց Ռիչարդ Ռապպորտին ու իր անվան դիմաց գրանցելով 6,0 միավոր՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ Ի Վեյը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը եւ Պավել Էլյանովը: Միանձնյա առաջատարը 7,0 միավորով Ուեսլի Սոն է: Այսօր մրցաշարում վերջին հանգստյան օրն է: Իրանում ընթացող «Խազարի
Որոշ ավտոճանապարհներ փակ են ձնաբքի պատճառով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը
Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր
Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների


















































