Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 27-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անշարժ ընկած է պատշգամբում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել բնակչի դին: ՀՀ ԱԻՆ

Քննարկվել են Հայաստան-Մալի երկկողմ հարաբերություններ (Տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ Հայաստանի և Մալիի արտգործնախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ

Անհապաղ այց` Արարատ Խանդոյանին. ՄԻՊ

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, անհապաղ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկի պատժախցում առանձնազրույց են ունեցել Արարատ Խանդոյանի հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում՝ Ա. Խանդոյանը նշել է, որ թեև իրեն տրամադրել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում

Փոքր Վեդիում կստեղծվի Շրջակա միջավայրի ու զբոսաշրջության տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպել է Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանին, քննարկել հարցեր առաջիկայում համայնքում նախատեսվող էկո զբոսաշրջության կնտրոնիև համայնքի հարևանությամբ գտնվող «Խոր Վիրապ» պետական արգելավայրի մասին, թե ինչպես այն կարող է օգտագործվել էկոզբոսաշրջության կազմակերպման շրջանակներում: Համայնքապետ Մարտիրոսյանը համակարգողին ներկայացրել է, թե նախատեսվող կենտրոնն ինչ գործունեություն է ծավալելու: Համայնքապետը նաև նարկայացրել է գյուղի

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովը նոյեմբերի 27-ին ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան փոխել է ռազմավարությունը

Խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում այսօր մեկնարկեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի եւ Արցախի առանց բացառության բոլոր ուժեղագույն ձյուդոյիստները, ընդհանուր առմամբ՝ 112 մարզիկ (6 քաշային կարգ՝ տղամարդիկ, 4 քաշային կարգ՝ կանայք): Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի խոսքերով, այստեղ որոշվելու է ապագա հավաքականի կազմը, որտեղ էլ հետագայում պարզվելու է, թե արդյո՞ք

«Կարեն Կարապետյանը կլինի, թե մեկ ուրիշը, շարքային քաղաքացու համար ոչինչ չի փոխվելու». Արմեն Մարտիրոսյան

«ՀՀԿ-ն փորձում է «դեմքի մաքրման» աշխատանքներ իրականացնել»,-համոզված է «Ժառանգության» փոխնախագահը

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման արարողությանը (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին Անտանանարիվուում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ֆրանկոֆոնիայի բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացված գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը, «Ջուր, խաղաղություն, անվտանգություն» բանաձևը, «Միջմշակութային

Եթե նման սխալ արվի, ժողովուրդը կպայթի և օր առաջ կհեռանա Հայաստանից  

Օրեր առաջ, համացանցով ունկնդրեցի նորանշանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հարցազրույցը, որի ընթացքում համակարգին վերաբերվող այլ հարցերին զուգահեռ, ներկայացրեց նաև պոլիկլինիկական ծառայությունների հետ կապված իր մոտակա տեսլականը և ասաց, որ նպատակ ունի այդ բնագավառում ևս իրականացնել բարեփոխումներ, որը նա ձևակերպեց հետևյալ կերպ. բնակչությանը պոլիկլինիկական ծառայությունների մատուցումը այսուհետ կլինի վճարովի հիմունքներով և կառաջնորդվեն հետևյալ սխեմայով. ունևորներն այսուհետ

Արմեն Տեր-Սարգսյան. «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ» (Տեսանյութ)

Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է եւ դրանով իսկ սպառնալիքներ ու մարտահրավերներ պարունակող խիստ վտանգավոր քաղաքականություն Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար: Օսմանյան կայսրությունը պատմության մեջ հայտնի է որպես ժողովուրդների հանրաբանտ: Դրանով իսկ Օսմանյան կայսրությունը հարյուրամյակներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ին ամենուրեք կբարձրանա 2-3, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ 7-8 աստիճանով: Երևանում՝ Նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ: ՀՀ ԱԻՆ

Հայաստանի նախագահների արտերկրյա այցերը

Ուղիղ 25 տարի առաջ, 1991 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի նախագահն առաջին անգամ օտարերկյա գործուղման մեկնեց: Այդ օրվանից առ այսօր Հայաստանի 3 նախագահները 348 օտարերկրյա գործուղմամբ մեկնել են աշխարհի 57 երկրներ: Ամենաշատը գործուղումների մեկնել է Սերժ Սարգսյանը (48 երկիր, 157 գործուղում), ապա Ռոբերտ Քոչարյանը (41 երկիր, 129 գործուղում) և ապա Լևոն Տեր-Պետրոսյանը (29 երկիր, 62 գործուղում):

«Մինչեւ 2018թ.-ը Սերժ Սարգսյանը «տեղապահ» է նշանակում Կարեն Կարապետյանին». Ստյոպա Սաֆարյան

«Իսկ թե ինչ կանի իր լիազորությունների ավարտից հետո, հարցը բաց է մնում»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոտակայքում մեքենա է այրվել

Նոյեմբերի 27-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.46-ին: Այրվել է «Մերսեդես» մակնիշի 81 MU 008 պ/հ ավտոմեքենայի (վարորդ Ա. Ա.) շարժիչի հատվածը և սրահում ցուցիչների վահանակը: ՀՀ ԱԻՆ

Երեւանի փողոցներից մեկում «Ջունգլը» ծեծել է իր կնոջը (Տեսանյութ)

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր, ժամը 16։00-ի սահմաններում, Տերյան փողոցով անցնում էինք, մեկ էլ տեսնենք, ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։ Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում

Մեր կյանքի հիմնական օրենքը

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին բոլորը խորհուրդներ են տալիս: Ընդ որում՝ բոլորն էլ միանգամայն բարի նպատակով են խորհուրդներ տալիս: Չնայած վարչապետին խորհուրդներ տվողները տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության եւ, որ ամենաէականն է, միանգամայն տարբեր սոցիալական խմբերի մարդիկ են, այդուհանդերձ, նրանց տված խորհուրդները չափազանց նման են իրար: Ամենատարածված խորհուրդը, որ նոր վարչապետին տվել են առաջին նախագահից սկսած բոլորը,

ՀՀ տարածքում ճանապարհների վիճակը ժամը 11:00-ի դրությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ ԱԻՆ

Հրդեհ Հանրապետության փողոցում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող խանութից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.42-ին: Այրվել են Ս. Ղ.-ին պատկանող «ԷՅ-ՍԻ-ՍԻ» ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐ ՔՈԼՈՐՍ ավտոներկերի խանութի մետաղապլաստե դուռը և մետաղյա դռան երեսպատումը (մոտ 1 քմ), ջերմահարվել՝ օդորակիչը և

Ութ տարի պարալիզացված լողորդուհին քայլել ու պարել է իր ամուսնության օրը

Ամբողջ կյանքում լողով զբաղված 25-ամյա Ջեկի Գոնչերը 17 տարեկանում վնասվածք ստանալով ութ տարի գամված է եղել անվասայլակին: Բժիշկը նրան ասել էր, թե ամենայն հավանականությամբ այլեւս քայլել չի կարողանա: Բայց աղջիկը պայքարել է եւ սեփական հարսանիքի օրը հաղթել: Ամուսնությունից մեկ տարի առաջ Ջեկին վերսկսել է թերապիայի կուրսերը: Նա արդեն կարողացել է ոտքի վրա կանգնել 30 րոպե:

Մնաց ընդամենը «մեկ փամփուշտ»

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտի նախավերջին՝ 11-րդ պարտիան,  34-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը հավասար է՝ 5,5:5,5: Ինչպես եւ սպասվում էր, Կարլսենն աշխատելու էր շատ արագ պարզեցնել դիրքը խաղատախտակի վրա եւ առանց ավելորդ էներգիա ու ժամանակ վատնելու հասնել խաղաղ ավարտի, որպեսզի վաղը կայանալիք հիմնական մրցաշարի եզրափակիչ պարտիայում

Թումանյանի ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են

Քնած ռեկտորը՝ ՀՀԿ ԳՄ-ում (Տեսանյութ)

Mypage.am-ի  տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որն արված է ՀՀԿ ԳՄ նիստում։ Տեսանյութի «հերոսը» Գյումրու պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սահակ Մինասյանն է։

«Շիրակը» արտագնա խաղում հաղթեց «Փյունիկին»

Նոյեմբերի 26-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ»-«Շիրակ» 0:2 (0:1) Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Վիուլեն Այվազյան, 11, 71 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Մրցում են «Ուրախ դելֆինները» (ֆոտոշարք)

Այսօր DDD մարզա-առողջարարական համալիրում մեկնարկեց­ լողի ավանդական  պատանեկան մրցաշարը, որը հայտնի է «Ուրախ դելֆին» անունով: Այն կազմակերպել են Լողի հայկական դաշնությունը եւ «DDD» մարզա-առողջարարական համալիրը, որը լողուղյակները տրամադրել է պատանի լողորդներին:­­ Մասնակցում են Երեւանի՝ բոլոր, Գյումրիի եւ Վանաձորի ակումբները, ինչպես նաեւ մեկ թիմ՝ Վրաստանից: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 120 հոգի: Պատանի լողորդները պայքարում են երեք տարիքային

Իրավիճակը Հալէպի Մէջ. «Գանձասար»

«Գանձասար». Ուրբաթ, 25 Նոյեմբերի առաւօտեան ժամերէն սկսեալ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ շարունակեցին հրթիռակոծել Հալէպի բնակելի կարգ մը թաղամասերը, ինչպէս՝ Նոր Գիւղ, Սուլէյմանիէ, Ճեմիիյէթ Զահրաա եւ Ճեմիլիէ: Ռազմական առումով, տեղական աղբիւրներուն համաձայն, սուրիական բանակը համարեա՛ իր ամբողջական հակակշռին տակ առաւ Հալէպի մեծագոյն թաղամասերէն Մեսէքէն Հենէնօն: Կենցաղային առումով, Հալէպի մէջ 5 ամիս է ի վեր ելեկտրական հոսանք չկայ,

Երիտասարդ բժիշկները կհրաժարվեն կուսակցականների փողերից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Երիտասարդ բժիշկների նորաստեղծ ազգային խորհուրդը, որը բաղկացած է 1200 անդամից,  այսօր իր  արտագնա նիստն անցկացրեց Գյումրու բժշկական կենտրոնում։ Խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը նման խորհուրդ ստեղծելու գաղափարը մեկնաբանեց  բժիշկների շահերի պաշտպանության, նրանց մասին օրենքի ընդունման անհրաժեշտությամբ։ Նրա ներկայացմամբ, դեռևս 5 տարի առաջ բացել էին  ֆեյսբուքյան էջ, որտեղ հավաքագրվել են տարբեր բժիշկներ ու վերջապես հինգ տարի անց՝

Սամվել Բալասանյանն իր դեմ խոսողների մասին. «Ես իրենց պատգամավոր եմ դարձրել, իրենք ինձնից բողոքում են» (տեսանյութ)

Գյումրու քաղաքապետը «Երեւան գարեջրի» տուգանքի, իր որդիների եւ իր դեմ խոսողների մասին

Կոնգրեսի ցավակցականը Ղուկաս Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

Հայ ազգային Կոնգրեսը խորը վշտով ցավակցում է կուսակցության Աջափնյակ համայնքի տարածքային կառույցի խորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ կուսակիցներին` վերջինիս վաղաժամ մահվան կապակցությամբ: Հոգեհանգիստը` վաղը, ժամը 18:00-ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում: Հուղարկավորությունը` նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930