Օրվա լրահոսը
Կիրականացվեն էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման լայնածավալ աշխատանքները
Հաջորդ տարի կիրականացվեն լայնածավալ միջոցառումներ Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման ուղղությամբ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի խոսքով, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին կշարունակվեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող՝ շուրջ 50 կմ
Հայտնաբերվել է նռնականման առարկա
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա ձորակում նռնականման առարկա կա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է F-1 նռնականման առարկա (կոռոզիայի ենթարկված): ՀՀ ԱԻՆ
«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը կհրապարակի 1988-ի երկրաշարժի հերոսների հուշերը
Ս. թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 7-ը «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը «Բոլշոե կինո» ընկերության հետ համագործակցության շրջանակում իր հարթակի էջերում ներկայացնում է բժիշկների, փրկարարների ու կամավորների հուշերը, ովքեր օգնություն են տրամադրել 1988թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետից տուժածներին: Նախագծի շրջանակում, որը զուգորդվում է «Երկրաշարժ» ֆիլմի մեծ էկրան դուրս գալու հետ, «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն
ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները՝ գրիպի դեմ
Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, ‹‹հետ ընկնել›› առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում: ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս • Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել, •
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Նոյեմբերի 22-ին հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետոթյունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։ Բացառիկ այս աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Այն էլեկտրոնային տարբերակով տեղադրված է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում։ Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով ներկայացրած աշխատանք է, որտեղ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ
«Թուրքիան Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակի հավակնություններ ունի». Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)
«Ռուսական գործոնը խանգարում է Թուրքիային՝ Արցախյան հակամարտության կարգավորմանն ակտիվ մասնակցել»,-ասում է թուրքագետը
Ծգլը վրդովվել էր Տլեի եղբոր անունը «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության հետ կապելու լուրերից
«Ծելեվիզրներով ինչ ասես ասեն, դոգմա դարձնեն, իմանան էդ մարդիկ հանցագործ են»
Հայ Դատը հայութեան առաջնահերթութիւնները կը քննէ ներկայացուցիչներու տան խօսնակին հետ
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ վերջերս հանդիպում մը տեղի ունեցած է Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան խօսնակ Փօլ Ռայընի եւ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Ռաֆֆի Համբարեանի միջեւ. ընթացքին քննուած են ամերիկահայութեան համար առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող հարցեր, յատկապէս՝ երկրի արտաքին քաղաքականութեան մէջ։ Նշենք, որ Ներկայացուցիչներու տան հանրապետական մեծամասնութիւնը Նոյեմբեր 15ին, յաջորդ երկու տարուան համար
«Անհատականություններ, ովքեր իրենց վրա են վերցնում հասարակության առաջատարի դերը». Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված «Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մեր ականավոր գիտնականների մեծարմանը նվիրված գիտաժողովներն առանձնակի կարևորություն ունեն՝ գիտության նկատմամբ հասարակական և պետական վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից. «Հասարակությունները զարգանում են, պետությունները գոյատևում և իրենց շարունակականությունը
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ ԱԻՆ
ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով
Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը Բուխարեստում
Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչության կողմից տպագրվել է գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը` Ալեքսանդրա-Կատրինա Չորնեյի թարգմանությամբ, որը նոյեմբերի 18-ին ներկայացվեց Ռումինիայի ամենամեծ «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառին: Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու նրա հետևանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը,
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս․ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին
Երևանի Հյուսիսային համալսարանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանի ղեկավարությանը՝ Սանահինի 1050-ամյակը նշելու համար: «Համալսարանական կրթությունը միայն գիտելիք չէ. այն նաև հիշողություն է, որը կապում է
«ՌԴ-ի շահերը խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը». Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Փորձագետը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին. «Երկուստեք քաղաքական կամք է պետք»
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանին կաջակցի ևս 54 մլն եվրոյով: Բացի այդ՝ 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին:
2016թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցու-թյան և զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատասխանատու Յոհանես Դոպֆելը ստորագրեցին զարգացման քաղաքականության ոլորտի համագործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատեց Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը: «Գերմանիայի
Արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավարին
ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին եւ շեշտել, որ առկա է փոխվստահություն, փոխադարձ շահերի և առաջնահերթությունների բարձր ըմբռնում: Ա. Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ 2015-2018թթ.
Փելեշյանն անկեղծացավ, թե ում պատճառով չի մնում Հայաստանում. (Տեսանյութ)
«Հաշվապահներն ինձ միշտ խանգարել են»,-ասում է վարպետը
Սփյուռքի նախարարը պարգևներ հանձնեց Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի լրագրողներին
Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին անվանի լրագրողներ, Հանրային հեռուստաընկերության և Հայրային ռադիոյի աշխատակիցներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նրանց Հայկական հեռուստատեսության 60 և ռադիոյի 90 ամյակների առթիվ և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց: Նա մասնավորապես նշեց. «Այսօր փոքրիկ հանդիսություն ենք կազմակերպել՝ արժևորելու մեր սիրելի հեռուստատեսության 60-րդ եթերաշրջանը: Տարին հոբելյանական է, և առիթն օգտագործելով շնորհավորում
«Մեծ կինոյի ապագան նրա մեջ է». Փելեշյանը՝ Չալդրանյանի մասին (Տեսանյութ)
Վավերագրական կինոյի վարպետը «հիանալի» է որակում Չալդրանյանի «Վարդապետի լռությունը»
Արա Ղարագյոզյանը Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի
Դատարանը մերժեց Արման Առաքելյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Բյուջեն պետք է լինի ոչ թե ինչ-ինչ թվերի մատրիցա, այլ այն պետք է կազմվի Մենդելեևի պարբերական աղյուսակի տրամաբանությամբ
Կարևոր առաջարկություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Խորհրդային Միության փլուզումից հետո, նորանկախ Հայաստանի պետական բյուջեի նախագիծը շուրջ 25 տարի շարունակ կազմվում է նույն տրամաբանությամբ և բովանդակությամբ, ընդամենը փոխվում են թվերը: Դրանք բյուջեի եկամուտների և ծախսերի բացված տողերն են՝ համապատասխան թվային արտահայտություններով ու ոչինչ ավելին: Բյուջեի եկամտային մասի մուտքերը հավաքագրված հարկերի, տուրքերի, այլ վճարների, նվիրատվությունների, օգնությունների և
Նիկիտա Սիմոնյանը մնում է ՌՖՄ փոխնախագահի պաշտոնում
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստը, որում, ինչպես ավելի վաղ ասել էր այդ կազմակերպության նախագահ Վիտալի Մուտկոն, կադրային փոփոխություններ են լինելու: Միության ներքին խոհանոցին քաջատեղյակ աղբյուրներից մեկը TACC-ի թղթակցին փոխանցել է, որ այդ փոփոխությունները չեն վերաբերում փոխնախագահներ Նիկիտա Սիմոնյանին եւ Սերգեյ Պրյադկինին: Նրանք պահպանում են իրենց աթոռները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ gazeta.ru-ի
ԵՏՄ տարածքում կպայքարեն ապօրինի ապրանքների շրջանառության դեմ
Տարեցտարի կեղծ ապրանքների շրջանառությունը մեծանում է
Փելեշյանի «Homo Sapiens»-ի համար 50 միլիոն դոլար է պահանջվում (Տեսանյութ)
Գումարն առայժմ չկա, սցենարը թղթի վրա է, սակայն ռեժիսորն առաջիկայում մեկ այլ ֆիլմ է նկարելու
«Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում չեմ օգնել». Արա Աբրահամյանը՝ Մոսկվայի հայկական դպրոցը փակելու մասին
Ես չեմ կարող: Ամբողջ ՌԴ-ի բոլոր խնդիրները Աբրահամյան Արան չի կարող ֆինանսավորել: Մոտ 200 մլն դոլար է Աբրահամյան Արան իր ընկերության հաշվին ներդրել Ռուսաստանի հայերի միության կայացման մեջ: Այնպես որ, այսօր ես իմ օգնությունը կարողացա անել այնքան, ինչքան որ կարողացա:
Մոուրինիոն խոստացել է Հենրիխ Մխիթարյանին ԵԼ «Ֆեյենորդի» հետ խաղում ընդգրկել մեկնարկային կազմ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում խաղադաշտ դուրս կգա հոլանդական «Ֆեյենորդի» հետ հանդիպումում: Այդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին, Անգլիայում: «Մխիթարյանին ասել եմ, որ նա կմասնակցի «Ֆեյենորդի» հետ խաղին: Հենրիխը կաշխատի ցուցադրել իրեն: Նա քիչ խոսում է եւ շատ աշխատում, որպեսզի արագ հարմարվի: «Արսենալի»
«Այնպես չի, որ 25 հատ առաջարկություն ունեինք, այդ 25-ից ընտրեցինք ԵՏՄ-ն». Արա Աբրահամյանը բողոքում է
Նա ասաց, որ չենք կարող նստել այստեղ, ոչինչ չանել եւ ասել՝ բա ո՞ւր է ԵՏՄ-ի արդյունքը: 200 մլն-անոց շուկա է, դրա վատը ո՞րն է: Շատ բան մենք պետք է անենք: Ես ուզում եմ ասել, որ այսօր մենք բավարար չենք աշխատում, ինչ ուզում եք ասեք:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


















































