Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Թրամփի նախագահության ավարտին Կրեմլը կերազի Հիլարի Քլինթոնի նման նախագահի». «Крым.Реалии»

Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ` «Թրամփի նախագահության օրոք Ղրիմը վերադարձվի Ուկրաինային»

«Ռադիկալ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ հերթական անգամ մեզ չթվա, թե լոլո են մեր գլխին կարդում». Արձագանք՝ վարչապետին

«Վարչապետն իր մատնանշած փոփոխությունները մի գիշերում էլ կկարողանա անել, եթե…»,- կարծում է արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը

«Ռազմաբազայից չեմ հանդիպել մեկին, որը Գյումրիում բնակվելով՝ հայերեն սովորի»․ պատմաբան

Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը թեև կողմ է, որ մենք՝ հայերս կարողանանք գրագետ խոսել ռուսերեն, տիրապետել այդ լեզվին, սակայն կտրականապես դեմ է Հայաստանում  որպես երկրորդ պետական լեզու ընդունելուն։ «Հին սերունդը ռուսերեն լավ գիտեր, բայց այն ժամանակ ծայրահեղության մեջ էին ընկել, մայրենի լեզու ընդունելով՝ սովորական գրագրությունը ռուսերեն էր։ Այն ժամանակ հիմնարկների, բոլոր

Նոյեմբերյանցիները հարո՞ւստ են, որ տաքսիով են Երեւան հասնում

2 տարի Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային «գիծը» չի գործում

Կառավարությունը գումար կհատկացնի հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանին եւ Աշոտ Գրիգորյանին արտերկրում բուժման համար

Կառավարության պահուստային ֆոնդից 26 միլիոն եւ 712 հազար դրամ կհատկացվի զինծառայողների բուժման համար

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք  դրույթներ: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը: Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը

Մշակույթի նախարարությունը ՊՈԱԿ-ների թիվը կրճատում է

Որոշ ՊՈԱԿ-ներ միավորվում են այլ ՊՈԱԿ-ների հետ

Քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական առնչություններին: Պաշտոնական բացումը քաղաքի Թավար դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ, վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին: Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ – հյուպատոս Սմբատ Խաչատրյանը ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին՝

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի  22-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Գորիսի  տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է: Նշված ճանապարհին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

ՀՀ կառավարությանը 50 միլիոն դոլար բյուջետային վարկ կտրամադրվի

Այս ֆինանսական աջակցությունը նախատեսված է մի շարք բարեփոխումների համար

Կարեն Կարապետյան. «Փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից»

Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Կաթնամթերք արտադրողների հետ քննարկվել են ոլորտի բացթողումներն ու խնդիրները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 22-ին նախաձեռնել էր հանդիպում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի հիմնական խնդիրները՝ հումքի մթերումները, կաթի պատշաճ պաստերիզացիան, արտադրանքի որակը, հիգիենային և մակնշմանը ներկայացվող պահանջները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ պետական վերահսկողության արդյունքները և  սպառողների ահազանգերը վկայում են, որ կաթնամթերքի շուկայում

ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների: Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա

Վիգեն Սարգսյանն ու Յուրի Դաշկինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը ժամանել է Երեւան

Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների գծով տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին։ ՀՀ ՔԿ նախագանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման ընթացքում ձեռնարկված քայլերը, առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման հիմքում դրված սկզբունքները, վարույթում քննվող քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացված գործողությունները: Չնայած ՔԿ կազմավորումից անցել

Արծվիկ Մինասյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կովկասի բնության հիմնադրամ /CNF/ գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի հետ աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Աշխատանքային խմբում են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանը: CNF գերմանական կազմակերպությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

«Մտածողության փոփոխության հարց կա». Լուսինե Սահակյանը՝ պատիժ կրող անձի վերահսկողություն իրականացնող սարքերի մասին

«Վերջին տարիներին անընդհատ բարեփոխումներ են կատարվում…». փաստաբան

ԿԸՀ-ում սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր: Նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի

Շարունակելու են ջանքերը նպատակաուղղել՝ ստվերի դեմ պայքարն արդյունավետ բոլոր ուղիներով իրագործելու համար

Նոյեմբերի 22-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում առաջին անգամ Վարդան Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Նա կարևորել է Հայաստանի հարկային համակարգի արդիականացման համատեքստում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել արդյունավետ դարձնելու պատվիրակության հետ հանդիպումները: Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն շարունակելու է ջանքերը նպատակաուղղել՝ ստվերի դեմ պայքարն արդյունավետ

Հայ-գերմանական համագործակցության հանձնաժողովի նիստի ավարտին արձանագրություն է ստորագրվել

Նոյեմբերի 22-ին շարունակվեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի նիստը, որը եզրափակվեց քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրության ստորագրությամբ: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, իսկ գերմանական  կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի պատասխանատու Յոհաննես Դոփֆելը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ընդգծեց, որ

«Այո՛, ունենք ռուսախոսներ, Ռուսաստանի հայեր, բայց դա մեզ չի հուզում». Դավիթ Գյուրջինյան

Հայ լեզվաբանը՝ ռուսերենին ՀՀ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու մասին

Երևաննախագիծը «NOPRIZ» մրցույթում առաջին տեղ է նվաճել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի ՌԴ-ում ժողովրդականություն վայելող «NOPRIZ» (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝ «Երևաննախագիծ» ընկերությունը: Եվ ահա, նոյեմբերի 18-ին մասնագիտական «NOPRIZ» լավագույն նորարարական կառույց 2016 մրցույթում «Երևաննախագիծ» ինստիտուտի հեղինակած (խմբի ղեկավար,

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար: Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանրապետության Նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ

Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են տարվա լավագույնների համար

2017 թ. հունվարի 9-ին կհրապարակվեն FIFA Football Awards-2016 (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2016 թ. դափնեկրի, ինչպես նաև 2016 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, երկրպագուները և լրագրողները: Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ

Սյունիքում առևանգել են անչափահաս աղջկա. 2 անձի առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի բնակչից, որ նույն օրն առևանգել են իր անչափահաս դստերը, ով քոլեջի 1-ին

Նահատակված լեյտենանտի՝ ճաշարանում բնակվող ընտանիքը բնակարան է ձեռք բերել` 3000 դոլար պարտք մնալով

Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլյան պատերազմում Թալիշում զոհված 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի մգլած առաստաղով, խարխլված պատերով ու բորբոսնած հատակով կիսաքանդ ճաշարանում։ Այժմ էլ հերոսի ընտանիքը շարունակում է ապրել այդ նույն ճաշարանում, թեև Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, որը պայմանագրային զինծառայող է Արցախում, մեզ տեղեկացրեց, որ 4 ընկերներ օգնել են

«Ֆիլիպ Մորիսը» խոչընդոտում է «Գրանդ Տոբակոյի» գործունեությանը ՌԴ տարածքում.

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների: Խնդիրն այն է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբոռո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները: ՀՀ

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա» ընկերությունից պահանջել են հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն

«Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա: Ըստ «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի, ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առևտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ և բանակցություններ` իր արտադրանքը

ՀԱԿ. Բանակի համար ամեն ինչ տված ժողովրդից այս կերպ փող կորզելն այդպիսի մի նուրբ ու խիստ զգացական առիթով՝ ցինիզմ է

Հետխորհրդային երկրներից ոչ մեկի ժողովուրդն իր բանակին, զինված ուժերին այնքան գորովանքով չի վերաբերվել, նրա համար այնքան զոհողություններ չի արել, որքան Հայաստանի ժողովուրդը։ Ապրիլյան պատերազմը հերթական անգամ ապացուցեց դա։ Բանակի սոցիալական կարիքների վկայակոչմամբ, յուրաքանչյուր աշխատողից անխտիր 1000-ական դրամ պահելու մասին իշխանության՝ էժանագին հայրենասիրական կարգախոսներով համեմված նախաձեռնությունը հասարակական հակազդեցության արժանացավ։ Հակազդեցության հիմքում միայն անվստահությունը չէ միլիարդներ թալանած

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930