Լրահոս
Օրվա լրահոսը

Ժենյա Ավետիսյան. Կանացի բարեմասնությունները էական չեն

Դեկտեմբեր 08,2011 18:08

Վաղը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

«Առավոտը» սիրված դերասանուհուց հետաքրքրվեց՝  արդյոք ռեժիսորները Ժ. Ավետիսյանին դերեր են առաջարկել՝ ելնելով միայն նրա տաղանդի ինքնատիպությունից, չէ՞ որ համաշխարհային կինոյում եւ թատրոնում հաճախ ոչ թե տաղանդն է ճանապարհ հարթում, այլ տղամարդ ռեժիսորները դերասանուհու մեջ տեսնում են զուտ կանացի բարեմասնությունները: Ի պատասխան՝ դերասանուհին ասաց. «Գուցե կան նման ռեժիսորներ, բայց իմ ստեղծագործական աշխատանքում երբեք չեմ զգացել նրանց կողմից «այլ աչքով» նայելու միտում: Ես միշտ էլ պահպանել եմ հայ կնոջ բարոյական կերպարը, այնպես որ, պահանջված դերասանուհի լինելու համար կանացի բարեմասնությունները էական չեն»:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031