Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. Մտավորականները լուրջ դժվարություններ ունեն

Հուլիս 27,2012 14:33

Այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ Սփյուռքի նախարարության, Գիտությունների Ազգային Ակադեմիայի և հանրապետության ստեղծագործական միությունների հետ համատեղ ավանդաբար անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2013»-ի նպատակները եւ անցկացման կարգը:

Մրցույթը մեկնարկում է հուլիսից, իսկ արդյունքները կամփոփվեն հաջորդ տարվա նույն ամսին:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը փաստեց, որ Ռուսաստանի հայերի միությունը ստեղծման օրից օժանդակել է Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու գործունեության ակտիվացմանը. «Այսօրվա մտավորականներն ունեն լուրջ դժվարություններ` բնագավառում աշխատելու ուղղությամբ, բայց մրցանակաբաշխության շնորհիվ նրանք հնարավորություն ունեն օգնություն ստանալ իրենց կատարած աշխատանքների համար»:

Պարոն Գաբրիելյանը հավելեց, որ 2007 թ-ից անցկացվող մրցանակաբաշխությունը լայն արձագանք է գտել գիտական հանրության  շրջանակում. «Անկախ ստացած մրցանակներից՝ ներկայացված աշխատանքների որակը բարձր է եղել: Մեր գիտնականները տարածաշրջանում բարձր դիրք են զբաղեցնում»:

Նշենք, որ նախորդ տարիների ընթացքում լավագույն գիտական աշխատանքների մրցույթին մասնակցել են մտավորականության  շուրջ 1250 ներկայացուցիչ, որոնցից 150-ը դարձել է մրցանակակիր:

Մրցանակաբաշխության մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031