Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. Սուրեն Խաչատրյանը պատմության ինստիտուտում դիսերտացիա չի պաշտպանել

Հունիս 03,2013 16:46

«Առավոտի»՝ «Լիցկայի» լկտիության ակունքները»հրապարակումը այսօր ամենաքննարկվածներից է: Մասնավորապես sergik անունով մի ընթերցող այդ հոդվածի տակ գրել է. «ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանից խնդրում եմ հարցնել, թե ինչքանով է ճիշտ՝  չորսամյա կրթություն ունեցողին դարձնել պատմական գիտությունների թեկնածու: Լավ, հասկանալի է, Սուրեն Խաչատրյանը, եթե վատն է, բա Աշոտ Մելքոնյա՞նն ինչ է, ինքն է՞լ է չորսամյա կրթության տեր»:

Մեկնաբանության հետ կապված ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանն Aravot.am-ին ասաց. «Սուրեն Խաչատրյանը երբեւէ պատմության ինստիտուտում դիսերտացիա չի պաշտպանել, եւ նրան երբեք չի շնորհվել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Թե ուրիշ երկրում ինքը ստացել է, թե ոնց, չգիտեմ, բայց մեզ մոտ հաստատ նման բան չի եղել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930