Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Բաղդասարյան. «Նաիրի Մեհրեջը կապ չունի վարչապետի անունով գրանցված օֆշորային ընկերության հետ»

Հունվար 08,2014 23:36

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու:

«Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը  դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ մի անգամ տարածել էր, որ վարչապետի ստորագրությունները չկան, բայց հետո պարզվեց, որ ստորագրություններ կան»,- Aravot.am-ին ասաց պարոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի պնդումներին, թե  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամ Նաիրի Մեհրեջն է օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած եւ ինքը որեւէ կապ չունի:

Պարոն Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել օֆշորային սկանդալում Նաիրի Մեհրեջի անվան շրջանառության նպատակը, Օսկանյանի հետ բարեկամական կապը. «Մենք փաստեր ենք հրապարակում: Քաղաքականությամբ չեմ զբաղվում»:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում ի պատասխան Haynews. am-ի հարցին ասել էր, որ ինքը կապ չունի Կիպրոսում այդ ձեռնարկության գրանցման հետ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը և այդ ժամին ինքը չի եղել Կիպրոսում և ընդհանրապես, երբ դարձել է  վարչապետ, ընդհանրապես Կիպրոսում չի  եղել:

Իսկ պարոն Բաղդասարյանը հիշեցրեց. «Պարտադիր չէ Կիպրոս գնալ ընկերություն գրանցելու համար: Լիազորված անձը կարող է գրանցել, պարտադիր չէ, որ մարդը ներկա լինի գրանցման ժամանակ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031