Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը զանգահարել է Նաիրա Զոհրաբյանին

Մարտ 27,2015 22:00

«Քիչ առաջ ինձ զանգահարեց Մհեր Շահգելդյանը, մենք զրուցեցինք: Մհեր Շահգելդյանը միանշանակ հերքեց տարածված ապատեղեկատվությունն` ասելով, որ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ինքը չի խոսել ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից ոմանք դիմել են ՕԵԿ-ին՝ անդամակցելու համար:

«Ինքս լսեցի պարոն Շահգելդյանի խոսքի ձայնագրությունը: ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին, իրապես, խոսք չի գնացել»,-ասաց տիկին Զոհրաբյանը`  տարակուսանք հայտնելով առ այն, որ լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031