Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ-ի լրագրողը ցուցարարի պես է իրեն պահել». լրագրողները Աշոտ Մելիքյանին այդպես են ներկայացրել

Հունիս 26,2015 16:43

Այսօր Խոսքի ազատության պաշպանության կոմիտեն ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկում էր կազմակերպել:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին՝ ասաց, որ պատահում է, որ լրագրողը դառնում է ցուցարար եւ դա էթիկայի տեսակետից ճիշտ չէ. «Ոչ մեկը չի ասում, որ լրագրողն իրավունք չունի հանդես գալ՝ որպես քաղաքացի: Եթե լրագրողը գնացել է ցույցի եւ որոշում է իրեն պահել որպես ցուցարար, հասկանում ենք, որ ինքը դադարում է լինել լրագրող: Դա լրագրողի ընտրությունն է՝ ինքը ինչ պետք է անի»:

Ըստ Աշոտ Մելիքյանի, իրեն ասել են, որ ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը ցուցարարի պես է իրեն պահել:

Aravot.am-ի հարցին՝ ԳԱԼԱ-ի լրագրողն էլ պատմում է, որ ինքը մի քանի անգամ ասել է՝ ես լրագրող եմ, մի՛ ծեծեք, մի՛ ծեծեք, հաշվի չեն առել, հիմա ո՞ւմ խոսքն է Ձեզ համար արժանահավատ՝ լրագրողի՞, թե՞ ոստիկանների, որոնք փորձում են արդարացնել լրագրողին ծեծելը՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Իհարկե, ինձ համար ավելի կարեւոր է լրագրողի կարծիքը եւ նրա ասածը: Եթե նույնիսկ ինքը չներկայանար որպես լրագրող, պետք է չարժանանար այդ վիճակին: Ոստիկանությունը, կարծում եմ, գերազանցել է իր լիազորությունները լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ: Տեղյակ եմ, որ ինքը ներկայացել է որպես լրագրող, եւ հենց այդտեղ է, որ ոստիկանները խախտել են Քրօրի 164 հոդվածը, այսինքն, իմանալով, որ լրագրող է, խոչընդոտել են նրա աշխատանքը»:

Աշոտ Մելիքյանն ասաց՝ այն, որ ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը հանդես է եկել որպես ցուցարար, ոչ թե ոստիկաններն են պատմել, այլ՝ հենց լրագրողները:

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրենն էլ ասաց, որ լրագրողները սադրիչներին պետք է իրենց մեջ փնտրեն:

iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանն ասաց, որ կոնկրետ ինքը մտադիր է հաղորդում ներկայացնել՝ հանցագործության մասին, թե ինչպես են իր հետ վարվել հունիսի 23-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ ինչու եք ցուցարարներին` բողոքավոր մարդկանց բաժանում ըստ մասնագիտությունների?????? Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեական հանցագործություն է, բայց դա չի նշանակում, թե կարելի է ծեծել մանկավարժին կամ մատուցողին…..

    Ոստիկանությունը ՄԻԱՆՇԱՆԱԿ ոչ իրավաչափ ուժ է գործադրել, անզեն, չդիմադրող մարդկանց ծեծել-հայհոյել….Վլադիմիր Գասպարյանը ներողություն է խնդրել: Մնաց պատժի բոլոր ԼԿՏԻ ու համազգեստի պատիվը գցող ոստիկաններին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930